понедельник, 10 августа 2015 г.

Լոնդոնյան դերբին երկրպագուի աչքերով



Պարտվել մրցաշրջանի առաջին խաղում` լոնդոնյան դերբիում, այն էլ սեփական երկրպագուների աչքի առաջ,  բնականաբար չէր մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պլանների մեջ: Ինչևէ, «Արսենալը» պարտվեց «Վեստ Հեմին» 0:2 հաշվով: Եկեք հասկանանք,  որոնք էին խաղի այսպիսի ելքի  պատճառները:
 Կարելի է երկու տեսանկյունից մոտենալ այս հարցին: Առաջինը` «Արսենալը» պարտվեց «Վեստ Հեմին», իսկ երկրորդ`  «Վեստ Հեմը» հաղթեց «Արսենալին»: Իրականում այս երկու մտքերը իրենցից շատ բան են ներկայացնում: Փորձենք առանձին-առանձին քննարկել դրանք:
Դիտարկենք  «Արսենալի»  տեսանկյունից:
Արսեն Վենգերը մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ ֆուտբոլիստներին`
 Այս պահի դրությամբ այն բոլոր խաղացողներն,  ովքեր գտնվում էին լավ մարզավիճակում և իրենց լավ էին դրսևորել նախամրցաշրջանային փուլում`  հայտվել են մեկնարկային կազմում: 
ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1) ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԻՐՈՂ ՔԱՈՍԸ
 «Արսենալի» պաշտպանության գիծն այսօր հիասթափեցրեց բացառապես ամեն ինչով: Պաշտպանվելիս ֆուտբոլիստները թերանում էին: Չափազանց վատ հանդիպում անցկացրեց ֆրանսիացի Լորան Կոսելնին: Նա թերացավ առաջին բաց թողած գոլի ժամանակ`  չհետևելով մրցակցի ֆուտբոլիստ Շեյխու Կույատեին: Նույնը վերաբերում է նաև Նաչո Մոնրեալին: Նրանք երկուսով կանգնած հետևում էին, թե ինչպես է Կույատեն գրավում իրենց թիմի դարպասը: Այս նկարում ավելի պատկերավոր է երևում Կոսելնիի և Մոնրեալի գործողությունները: 
 Բաց թողած առաջին գոլի ժամանակ կոպիտ սխալ թույլ տվեց նաև «զինագործների» դարպասապահ Պետր Չեխը: Նա ժամանակից շուտ դուրս եկավ դարպասից, անհաշվենկատ գործեց և արդյունքում բաց թողեց իր առաջին գնդակը «Արսենալի» կազմում`  ԱՊԼ-ի շրջանակներում: Երկրորդ բաց թողած գոլի ժամանակ, ևս Չեխը սխալ թույլ տվեց: Կորցրեց զգոնությունն ու ցատկեց հարվածի հակառակ ուղղությամբ: Իսկ պաշտպանների գործողություններն այդ դրվագում ինչպես միշտ անհասկանալի էին: Երբ երկու կիսապաշտպանները` Կոկլենն ու Օքսլեյդ-Չեմբերլենը նահանջում են ապահովագրելու պաշտպաններին. վերջիններս պետք է փորձեն փակել արդեն առաջացած ազատ գոտիները, իսկ նրանք թույլ տվեցին Մաուրո Սարատեյին հարված կատարել: 
 Բացի պաշտպանական գործողություններից պասիվ էր նաև խաղը եզրերում: Դեբյուշին և Մոնրեալը շատ քիչ էին միանում գրոհներին, այդպիսով ծանրաբեռնելով  հարձակման գծում խաղացող իրենց թիմակիցներին:

2) ԻՍԿԱԿԱՆ ԳՈԼԱՀԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
 Հետևելով այսօրվա խաղին, կարելի է համաձայնվել «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիի հնչեցրած մտքի հետ, որում ֆրանսիացին քննադատել էր թիմի հարձակվող Օլիվյե Ժիրույին: Անրրի խոսքերով. Ժիրուն այն հարձակվողը չէ, որի հետ «Արսենալը» կարող է դառնալ Անգլիայի չեմպիոն: Եվ իրոք: «Արսենալին» անհրաժեշտ է իսկական գոլահար, ով միտված կլինի միայն ու միայն մրցակցի դարպասը, այլ ոչ թե կնահանջի, կսկսի մեկ հպումով փոխանցումներով խաղարկել գնդակն ու հարվածային դիրք դուրս բերել խաղընկերոջը: Թիմի կիսապաշտպանությունը համալրված է հենց այդպիսի ֆուտբոլիստներով` Օզիլ, Կասորլա,  Օքսլեյդ-Չեմբերլեն: Բոլոր այս ֆուտբոլիստները խաղերի ընթացքում փորձում են փնտրել Ժիրույին հենց հարձակման կրակագծում, բայց շատ հաճախ նրան այնտեղ չեն գտնում: Իսկ ամենաանհասկանալին այն է,  որ Օլիվյե Ժիրուն ունենալով բարձր հասակ` խաղերի ընթացքում հայտվում է գրոհի եզրերում և ինքն է փորձում բարձրից փոխանցումներ կատարել դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Բայց չէ որ, այդպես չի լինում: Ժիրուն հենց ինքը պետք է եզրափակի այդ փոխանցումները: Սա է պատճառր, որ «Արսենալի» խաղը հարձակման գծում հաճախ արդյունք չի  տալիս: 
 Իսկ հիմա դիտարկենք այս խաղը «Վեստ Հեմի» տեսանկյունից:
Թիմի նոր գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը այսպիսի մեկնարկային կազմ էր դուրս բերել խաղադաշտ:

                            
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 1) ՍԼԱՎԵՆ ԲԻԼԻՉԻ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՏԱԿՏԻԿԱՆ

 Այս խաղը բոլոր առումներով կարելի ստացված համարել Բիլիչի և իր թիմի համար: Ընտրելով ճիշտ տակտիկա, գրագետ պաշտպանվելով, միևնույն ժամանակ չմոռանալով հարձակման մասին, խորվաթ մասնագետը կարողացավ իր թիմին պարգևել հաղթանակ` մրցաշրջանի հենց առաջին խաղում: Նայելով «Վեստ Հեմի» մեկնարկային կազմին, առաջին հերթին աչք է ծակում մեծ թվով պաշտպանողական ոճի ֆուտբոլիստների առկայությունը: Պաշտպանության աջ եզրում` Կարլ Ջենկինսոնի բացակայությամբ, (նա բացակայում էր քանի որ, վարձավճարով հենց «Արսենալից» է տեղափախվել «Վեստ Հեմ») խաղում էր կենտրոնական պաշտպան Ջեյմս Տոմկինսը:  Ու քանի որ, կիսապաշտպանության աջ եզրում խաղում էր նոմինալ կենտրոնական կիսապաշտպան Շեյխու Կույատեն, թիմի տակտիկան խաղի ժամանակ փոխվում էր: Երբ «Արսենալը» փորձում էր մեծ ուժերով գրոհել`  Կույատեն նահանջում էր կիսապաշտպանության կենտրոն, օգնելու երիտասարդ 16-ամյա Ռիս Օքսվորդին, իսկ նրա փոխարեն կիսապաշտպանության աջ եզրում հայտվում էր Մաուրո Սարատեն: Այդպիսով թիմի խաղում ժամանակ առ ժամանակ նշմարվում էր 3 կենտրոնական պաշտպաներով սխեման: Արդյունքում «Վեստ Հեմը» այս խաղում գնդակ բաց չթողեց սեփական դարպասը: Բայց հասկանալի է, որ սա ուղղակի պայմանավորված էր Կարլ Ջենկինսոնի բացակայությամբ, ինչպես նաև «Արսենալի» մեծաթիվ գրոհներով:

2) ԲՐԻՏԱՆԱԿԱՆ և ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Վեստ Հեմը» նախորդ մրցաշրջանում` Սեմ Էլլերդայսի գլխավորությամբ, խաղում էր բացառապես բրիտանական ոճի ֆուտբոլ: Այսինքն բարձրից փոխանցումներ դեպի առաջ, պայքար երկրորդ հարկում:  Սլավեն  Բիլիչը կարողացավ այդ բրիտանական ոճի հետ համատեղել նաև ժամանակակից ֆուտբոլը:  Այդ գործում մեծ դերակատարություն ունեցավ «Վեստ Հեմի» նորեկ` Դիմիտրի Պայետը: Խաղարկողին բնորոշ հատկություններով օժտված այս  ֆրանսիացին, վերցրեց թիմի խաղն իր վրա` հետևից առաջ տանելով խաղընկերներին: Նախորդ տարի այս պարտականությունները փորձում էր կատարել Ալեքս Սոնգը, բայց քանի որ, բացի գրոհներ սկսելուց, պետք էր նաև պաշտպանվել, դա այդքան էլ արդյունավետ չէր: Իսկ հիմա Պայետը ազատված է պաշտպանական գործողություններից և կարող է առաջին հերթին մտածել թիմի հարձակումը կազմակերպելու ուղղությամբ:


Հետևություններ կարող եք անել ինքներդ և որոշել, թե ներկայացված ո՞ր տարբերակի հետ եք համաձայն: 







Комментариев нет:

Отправить комментарий