среда, 12 августа 2015 г.

Ժոզե Մոուրինյոյի նյարդերը տեղի են տալիս

                       


Ամբողջ Մեծ Բրիտանիայում վերջին երկու օրերի գլխավոր ֆուտբոլային թեման` «Չելսիի» բժիշկ Եվա Կարնեյրոյի մասնակի հեռացումն է աշխատանքից: Այդպիսի որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը դժգոհ է մնացել  «Սուոնսիի» դեմ խաղում Կարնեյրոյի գործողություններից: Բանն այն է, որ հանդիպման ավելացրած ժամանակի վերջին րոպեներին` Էդեն Ազարը բախվում է մրցակցի ֆուտբոլիստի հետ և ընկնում խոտածածկին: Խաղի գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը թույլ է տալիս  «Չելսիի» բժիշկներին մտնել խաղադաշտ, իսկ այդպիսի դեպքերում` երբ թիմի բժշկական անձնակազմը խաղադաշտում օգնություն է ցուցաբերում ֆուտբոլիստին, ապա վերջինս պետք է բուժում ստանալուց հետո լքի խաղադաշտը և միայն մրցավարի ազդանշանից հետո վերադառնա: Եվ քանի որ,  «Չելսին» այդ պահին արդեն իսկ մնացել էր 10 հոգով(Տիբո Կուրտուան 52-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել), Ազարն էլ ժամանակավոր լքում էր խաղադաշտը` թիմը մնում է 8 ֆուտբոլիստներով, չհաշված դարպասապահին: Ամեն դեպքում այդ խաղի արդյունքը կարելի է ասել ձեռնտու էր Մոուրինյոյի թիմին, քանի որ, գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսը թիմը անցկացրել էր 10 հոգով: Ազարի հետ կապված դրվագը ճիշտ է  չազդեց խաղի ելքի վրա, բայց Մոուրինյոն այդ պահին պոռթկաց: Ահա նրա ռեակցիան  վերոհիշյալ դրվագի ժամանակ:
                              

Իսկ հիմա մի քանի խոսք գեղեցկուհի Եվա Կարնեյրոյի մասին: Կարնեյրոն ծնունդով Ջիբրալթարից է, իսկ նրա բժշկական լիցենզիան թույլ է տալիս աշխատել Անգլիայում և Իսպանիայում: Նա երկար տարիներ աշխատել է Անգլիայի կանանց ֆուտբոլի հավաքականի հետ: Բացի դրանից` օգնել է ատլետներին պատրաստվելու Պեկինի Օլիամպիական խաղերին:2009 թվականին հայտվեց «Չելսիի» համակարգում: 2011 թվականին Անդրե Վիլաշ-Բոաշի նախաձեռնությամբ Կարնեյրոն դարձավ առաջին թիմի գլխավոր բժիշկը:
                                   

 Դրանից հետո նա «Չելսիում» աշխատել է Ռոբերտո Դի Մատեոյի, Ռաֆայել Բենիտեսի և Ժոզե Մոուրինյոյի հետ: Բոլորի հետ էլ կարողացել է լեզու գտնել, բայց այս անգամ ինչ որ բան այնպես չեղավ: Իսկ նրա  պրոֆեսիոնալիզմը երբեք քննարկման առարկա չի դարձել` ավելին, Ժոզեն պետք է չմոռանա, որ Եվա Կարնեյրոյի լավ կատարած աշխատանքի արդյունքում  է  որ,  նախորդ մրցաշրջանում`  երբ «Չելսին» դարձավ ԱՊԼ-ի չեմպիոն, թիմի ֆուտբոլիստները վնասվածքների պատճառով բացակայել են ընդհանուր առմամբ 428 օր: Դա ամենալավ  ցուցանիշն է: Համեմատության համար` ամենաշատը բացակայել են «Նյուքասլի» ֆուտբոլիստները` 1423 օր:
Իմանալով այս ամենը, անհասկանալի է Ժոզե Մոուրինյոյի պահվածքը: Չէ որ, Կարնեյրոն ուղղակի կատարել է իր աշխատանքը և այն էլ բարձր մակարդակով:
                     


 Իսկ Մոուրինյոն «Սուոնսիի» հետ կայացած հանդիպման  հետխաղյա մամուլի ասուլիսում այս դրվագը մեկնաբանել է հետևալ կերպ. «Կապ չունի, թե դու ի՞նչ պաշտոն ես զբաղեցնում թիմում, բժիշկ  թե՞ քարտուղար, դու պետք է կարողանաս կարդալ խաղը: Ես չէի ցանկանում, որ իմ թիմի բժշկակական անձնակազմը մտներ խաղադաշտ այդ դրվագում, քանի որ համոզված էի, որ Ազարին ոչինչ չի եղել, ուղղակի նա շատ էր հոգնել: Իսկ երբ նրանք դուրս եկան, այդպիսով թիմին թողեցին 9  խաղացողներով»:
Իհարկե Ժոզեն լավ է մեկնաբանում այս ամենը, բայց հենց Էդեն Ազարն էր պահանջել բժիշկների օգնությունը:


 Իսկ հիմա  Եվա Կարնեյրոյին  արգելել են ներկա լինել «Չելսիի» խաղերին և մարզումներին, բայց ամեն դեպքում նա չի կորցնում իր պաշտոնը ակումբում: Եվան կշարունակի աշխատել առաջին թիմի հետ «Կոբհեմում»: Այս որոշումը կայացրել է Մոուրինյոն, նույնիսկ Ազարի միջամատությունը այս հարցին` չի մեղմացրել Ժոզեի վերաբերմունքը Կարնեյրոյի հանդեպ: Հատկանշական է այն հանգամանքը, որ Եվա Կարնեյրոյի հետ այդ դրվագում խաղադաշտ էր դուրս եկել նաև թիմի ֆիզիոթերապևտ Ջոն Ֆիրնը, բայց վերջինս չի ենթարկվել պատժամիջոցների: Այստեղից կարելի է հետևություն անել, որ սա Ժոզեի անմիջական ցանկությունն էր, որը բնավ կապ չուներ Ազարի հետ կապված դեպքի հետ:
Ինչ արած այդպիսին է ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՆ`   «ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿԸ»:
                                  

Իմ կարծիքով, Ժոզեի նյարդերն ուղղակի տեղի տվեցին այս դրվագում: Թիմը ակտիվ չէ տրանսֆերային շուկայում: Դեռևս չի հաջողվում իրականացնել Ռահման Բաբայի և Ջոն Սթոունսի տրանսֆերները, ինչից էլ Ժոզեն ցայտնոտի մեջ է հայտնվել: Ամեն դեպքում չի բացառվում, որ Ժոզեն վերանայի  իր հարաբերությունները Եվա Կարնեյրոյի հետ և նրան վերադարձնի իր հիմնական աշխատանքին: Այլապես հնարավոր է` Կարնեյրոն չհամակերպվի իր ներկայիս կարգավիճակի հետ և հեռանա ակումբից. իսկ այդ ժամանակ հավատացնում եմ ձեզ` կտուժի ո՛չ միայն «Չելսին», այլ ամբողջ անգլիական ֆուտբոլը` կորցնելով մեծ պրոֆֆեսիոնալի և չքնաղ Եվա Կարնեյրոյին:
                                     




Комментариев нет:

Отправить комментарий