понедельник, 2 ноября 2015 г.

Մեսութ Օզիլ: Գոլային փոխանցումների արքան

Վերջերս  հանրահայտ ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր բլոգում  հրապարակել էր այս նկարն ու մակագրել հետևյալ գրությամբ:



-«Մեսութ Օզիլին շատ հաճախ քննադատում են ասելով, որ նա աննկատ է խաղադաշտում` հիմա դուք տեսնում եք նրան, իսկ հետո  ոչ»:

Փորձենք ավելի մանրամասն վերլուծել «Արսենալի» և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի ցուցադրած արդյունքներն այս մրցաշրջանում. հասկանալու համար թե որքա՞ն անհիմն են քննադատների` այդ թվում նաև Օմար Մոմանիի բացասական կարծիքները:

Վերոհիշյալ  նկարն Օմար Մոմանիի բլոգում հայտնվել է հոկտեմբերի 17-ին: Պատահականություն է, թե՞ ոչ, բայց հենց այդ օրը, Մեսութ Օզիլն իրեն պարզապես հիանալի դրսևորեց «Ուոթֆորդի» հետ արտագնա խաղում` դառնալով 2  գոլային փոխանցման հեղինակ:

Ընդհանարապես այս մրցաշրջանը պարզապես հրաշալի է դասավորվում գերմանացու համար: Ահա նրա վիճակագրությունը վերջին 3 ամսում:

                             

Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում անցկացրած 10 հանդիպումներից հետո, Մեսութ Օզիլն իր հաշվին ունի գրանցած 9 գոլային փոխանցում:  Այս պահի դրությամբ սա եվրոպական «թոփ 5» առաջնություններում ամենաբարձր ցուցանիշն է:
 Բացի այդ,  սկսած 2013 թվականի սեպտեմբերից` երբ Օզիլն իր նորամուտը նշեց «Արսենալի» կազմում, նա կատարել է 23 գոլային փոխանցում: Այս ցուցանիշով նա ևս առաջատար է, քանի որ, տվյալ ժամանակահատվածում ԱՊԼ-ում խաղացող ոչ մի ֆուտբոլիստ չի կատարել ավելի շատ գոլային փոխանցումներ:
  Օզիլի ֆենոմենալ արդյունքների շարքը  այսքանով չի ավարտվում: «Սուոնսիի» դեմ  խաղում կատարելով  2 գոլային փոխանցում, Մեսութ Օզիլը Պրեմիեր Լիգայի ռեկորդ սահմանեց` շրջանցելով լեգենդար Էրիկ Կանտոնային:  Նա դարձավ միջին ցուցանիշով ամենաարդյունավետ գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստը `58 անցկացրած հանդիպում և 23 գոլային փոխանցում: Սա բացարձակ ռեկորդ է (Հաշվի են առնվել այն ֆուտբոլիստներն, ովքեր կատարել են ամենաքիչը 20 գոլային փոխանցում):
 


Իսկ հիմա վերադառնանք Օզիլի հասցեին հնչող  անհիմն քննադատություններին:
 Մեսութ Օզիլը ժամանակակից ֆուտբոլի այն եզակիներից է, որին կարելի է հստակ համարել փլեյմեյքեր` այսինքն խաղարկող: Միթե՞ ձեզանից ոչ մեկի մտքով չի անցել թե ի՞նչն էր «Արսենալում» անցկացրած  առաջին մրցաշրջանում Մեսութ Օզիլի վատ խաղի պատճառը:
 Բանն այն է, որ Օզիլը կարելի է ասել նման է ծաղիկի: Ինչպես յուրաքանչյուր ծաղիկի անհրաժեշտ է ջուր շողշողալու և բացվելու համար, այնպես էլ Օզիլին խաղադաշտում անհրաժեշտ է` որքան հնարավոր է շատ գնդակ ստանալ:
 Երբ 2013 թվականին Օզիլը լքեց Մադրիդի «Ռեալն», այդ ժամանակ թիմի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարեց, որ գերմանացին պարզապես չի կարողանում ընդգրկվել իր նախընտրած 4-3-3 տակտիկական սխեմայում: Օզիլի համար ամենալավ տակտիկական սխեման 4-2-3-1 է, որտեղ նա գործում է հենց «10» համարի դիրքում:
  Եվ այսպես անդրադառնալով «Արսենալում» նրա անցկացրած առաջին մրցաշրջանին, պետք է նշել, որ Արսեն Վենգերը փորձում էր Օզիլին հնարավորինս լավ ընդգրկել թիմի խաղում: Բայց թիմի կազմում ունենալով այնպիսի ֆուտբոլիստներ` ինչպիսիք են Կասորլան, Ռեմսին, Ուիլշերը և ցանկացած հենակետային կիսապաշտպան (որը սկզբից Ֆլամինին էր, իսկ հիմա Կոկլենը), այդ գործնթացը բարդացավ: Սակայն, «պրոֆեսորը» կարողացավ գտնել իդեալական համադրություն դաշտի կենտրոնում, որը սկսեց իրեն արդարացնել արդեն նախորդ մրցաշրջանի կեսերից: Նկատեք, որ Օզիլին կոնկրետ «10» համարի դիրքում խաղացնելու համար Վենգերը դիմեց հետևյալ քայլերի`
1) Ռեմսիին կենտրոնական կիսապաշտպանի գոտուց տեղափոխեց եզր
2) Կիսապաշտպանության կենտրոնում առաջացած բացը լրացրեց Կասորլային ետ իջեցնելով
3) Ենթահարձակվողի ազատ դիրքում խաղացրեց Օզիլին



Փաստացի փոփոխելով թիմի ամբողջ կիսապաշտպանական գիծը, Վենգերը կարողացավ Օզիլին տալ այն ազատությունն, որն անչափ անհրաժեշտ է փետուրի պես թեթև, ծաղկի պես նուրբ գերմանացուն:





Եթե Օզիլն այս տեմպերով շարունակի, ապա շատ հնարավոր է, որ ընթացիկ մրցաշրջանում կարող է գերազանցել լեգենդար Թիերի Անրիի ցուցանիշը` 1 մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով: Անրին 2002-2003 մրցաշրջանում կատարել է 20 գոլային փոխանցում:


Комментариев нет:

Отправить комментарий