вторник, 10 ноября 2015 г.

Մտորումներ Բրենդան Ռոջերսի հեռացման վերաբերյալ

Մինչև այս վերջին  մերսիսայդյան դերբին համացանցում հայտվեցին լուրեր, ըստ որի անկախ դերբիում «Լիվերպուլի» գրանցած արդյունքից` Բրենդան Ռոջերսը կհեռացվի «Լիվերպուլից»: Այդպես էլ եղավ: Խաղի ավարտից հետո 1 ժամ անց «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:

                                 ՆԿԱՐ  1

 Փորձենք քննարկել մի քանի հանգամանք, որոնք կարող էին հիմք հանդիսանալ այս որոշումը կայացնելու հարցում:

Խնդիրներ  միջին մակարդակի թիմերի հետ

 Ռոջերսի «Լիվերպուլը» հաճախակի խնդիրներ էր ունենում իրենից կարգով ցածր թիմերի դեմ խաղերում:  « «Լիվերպուլին» հաղթելու գաղտնիքը` բաց թողած գոլերի բացակայությունն է»: Այս խոսքերն ոչ թե քննադատող փորձագետի կամ լրագրողի մտքեր են, այլ Մաուրիսիո Պոչետինոյի հետխաղյա մեկնաբանությունը` 2013 թվականին «Էնֆիլդում» «Լիվերպուլին» 0:1 հաշվով հաղթելուց հետո: Բարձր պրեսինգ, կազմակերպված խաղ պաշտպանությունում և մաքսիմալ արդյունավետ իրացրած գոլային պահեր: Սրանք են այն կարևոր նախադրյալները, որոնք օգնեցին «Սաութհեմպտոնին» ( հետո էլ արդեն մի շարք միջակ ակումբներին) հաղթելու «Լիվերպուլին»:

Հասկանալի է, որ վատ արդյունքների շարանը ստիպում է երկրպագուներին ավելի պահանջկոտ լինել և բնականաբար «Էնֆիլդում» տիրող այդ խելահեղ մթնոլորտը շատ ժամանակ ճնշում է ոչ թե մրցակցին` այլ հենց «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին:

«Լիվերպուլը» գրեթե միշտ  գոլ է բաց թողնում և ...

 2015 թվականին «Լիվերպուլը» շատ հաճախ գոլ է բաց թողնում մրցակցի կատարած առաջին հարվածից: Օրինակ` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, «մանկունյացիների» կատարած առաջին 3 հարվածներն ավարտվել էին գոլով:
«Նորվիչի» և «Սիոնի» դեմ խաղերում նույն իրավիճակն էր: «Լիվերպուլի» դարպասին հետևած վերջին 14 հարվածներից` 8-ն ավարտվել են գոլով:
 «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում, որը տեղի ունեցավ այս մրցաշրջանի նախորդ  տուրում, թիմը կարողացավ 1 խաղում 3 գոլ խփել: Այսպիսի դեպք վերջին անգամ եղել էր այս տարվա փետրվար ամսին: Վերջին անգամ 1 խաղում «Լիվերպուլը»  2 գոլ  խփել էր այս տարվա մայիս ամսին: Իսկ թիմի ֆուտբոլիստներից վերջին անգամ դուբլ գրանցել էին այս տարվա հունվար ամսին: Այս օրացուցային տարում` «Լիվերպուլում» խաղացել է միանգամից 7 տարբեր հարձակվող: Այսպիսի հանգամանքը բնականաբար պետք է ազդեր թիմի ցուցադրած արդյունքների վրա: Վերջին 18 խաղում «Լիվերպուլը» ընդամենը 2 անգամ է 1 խաղի ընթացքում խփել 2 կամ ավելի գնդակ:
 Վերջին 7 խաղերից 6-ում,  որոնց ընթացքում թիմը գոլ է խփել` չի կարողացել պահպանել  իր  առավելությունը: «Բորդոյի» հետ խաղում «Լիվերպուլը» ընդամենը 16 րոպե է կարողացել պահպանել առավելությունը, իսկ «Էվերթոնի» հետ խաղում ` 4 րոպե:

Պաշտպանությունում տիրող սխալները:
 Բրենդան Ռոջերսի  օրոք «Լիվերպուլի» պաշտպանությունը մեղմ ասած չի փայլում լավ վիճակագրությամբ: 115 գոլ և գոլային իրական պահ է ստեղծվել մրցակցի կողմից «Լիվերպուլի» դարպասին: Իսկ Դեյան Լովրենի մասին խոսելն անգամ ավելորդ է:

Լիդերի բացակայությունը թիմում:
 Ջեյմի Կարագերը, Ստիվեն Ջերարդը և  Լուիս Սուարեսն եղել են թիմի իսկական լիդերները, որոնք խաղադաշտում իրենց ետևից առաջ են տարել թիմին: Իսկ այսօրվա դրությամբ «Լիվերպուլում» չկա մեկը, ով համարձակություն  կունենա իր վրա վերցնել այդ պարտականությունը:

Ջերարդի փոխարինողը որպես ավագ:
 Իհարկե Ջորդան Հենդերսոնը ամենալավ թեկնածուն էր Ջերարդից հետո: Քանի որ, առաջին հերթին նա անգլիացի է, երկորդ` նա երիտասարդ, բայց միևնույն ժամանակ բավականին փորձառու է, և երրորդ` նա վերջին
 տարում կարծես փորձում էր նմանվել Ջերարդին: Այստեղ ամեն ինչ պարզ է և Հենդերսոնն էլ արժանի է «Լիվերպուլի» ավագը լինելու:
 Իսկ ահա փոխավագի հարցը, համենայնդեպս ինձ պարզապես զարմացրեց և ինչու ոչ հիասթափեցրեց: Ես իհարկե  գնահատում եմ Ջեյմս Միլների առաջնորդին հատուկ որակներն ու իր անձնուրաց նվիրումը խաղին, բայց նրան ոչ մի կերպ չես համեմատի Մարտին Շկրտելի  հետ: Սլովակ պաշտպանը բազմիցս հաստատել է իր բարձր կարգն ու   եկել էր ժամանակը որպեսզի թիմը փոխատուցեր, բայց... Կարծում եմ հենց սա էր պատճառը, որ Շկրտելը մրցաշրջանի մեկնարկից առաջ մի պահ հրաժարվում էր երկարաձգել իր պայմանագրի ժամկետը:

Տիտղոսները:
 Իսկ ավելի կոնկրետ դրանց բացակայությունը: Երեք տարի առանց տիտղոսների, անկասկած սա չի կարող գոհացնել ո՛չ թիմի երկրպագուներին, ո՛չ էլ ղեկավարությանը: Բայց արդարության համար պետք է նշել, որ Բրենդան Ռոջերսը իր նախորդներից ամենամոտն է եղել չեմպիոնությանը: Խոսքը 2013-2014 մրցաշրջանի մասին է: Բայց այդ տարի «Չելսիի» հետ անշուք խաղը, Ջերարդի չարաբաստիկ սայթաքումը և «Կրիստալ Փելասի» դեմ խայտառակ հանդիպումը` փաստացի զրկեցին «Լիվերպուլին» այդքան սպասված չեմպիոնությունից: Արդյունքում «Լիվերպուլը» զբաղեցրեց  2-րդ հորիզոնականը: Իսկ լեգենդար Բիլլի Շենկլին մի առիթով ասել էր.
«Եթե դու առաջինն ես`  դու առաջինն ես, իսկ եթե դու երկրորդն ես` դու ոչ-ոք ես»:

                                                     ՆԿԱՐ 2

Ամեն դեպքում պետք է նաև նշել Բրենդան Ռոջերսի գրանցած այն արդյունքները, որոնցով նա միշտ կմնա «Լիվերպուլի» պատմության մեջ:

* Բրենդան Ռոջերսի հետ «Լիվերպուլը» միջինում 1 խաղում վաստակել է 1.8 միավոր:          Սա ակումբի պատմության մեջ երկրորդ ամենալավ արդյունքն է (առաջին տեղում              Ռաֆայել Բենիտեսն է 1.9 միավոր` 1 խաղում):

   Բրենդան Ռոջերսի ղեկավարության  ժամանակ «Լիվերպուլը» երբեք չի                                  պարտվել մերսիսայդյան դերբիում: Արդյունք` որով չեն կարողանա                                        հպարտանալ «Լիվերպուլի»     նախկին գլխավոր մարզիչները:   

Комментариев нет:

Отправить комментарий