вторник, 4 августа 2015 г.

«Լիվերպուլը» գալիք մրցաշրջանում

Հաշված օրեր են մնացել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2015-2016 մրցաշրջանի մեկնարկին: Չնայած  տրանսֆերային պատուհանը դեռևս չի փակվել, սակայն անգլիական ակումբներն արդեն իսկ մեծ գումարներ են ծախսել նոր ֆուտբոլիստներ գնելու համար: Այսինքն մեզ սպասվում է համառ, թեժ և դիտարժան պայքար: Փորձենք հասկանալ, թե ակումբներն ինչ վիճակով են մոտենում առաջնության մեկնարկին:

Այս նյութում կխոսեմ «Լիվերպուլի» մասին: Իսկ հետո արդեն կլինեն գրառումներ ոչ միայն  գրանդ ակումբների վերաբերյալ ինչպիսին են` «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», այլ նաև  միջին մակարդակի  ակումբների ` «Սաութհեմպտոն», «Սթոկ Սիթի», «Կրիստալ Պելաս»
 «Էվերթոն»:
Դե ինչ, սկսենք «Լիվերպուլից»
ԼԻՎԵՐՊՈՒԼ
 Այն որ, նախորդ մրցաշրջանը միանշանակ ձախողված է Բրենդան Ռոջերսի թիմի համար, դա փաստ է: Թիմը դուրս մնաց ՉԼ-ից, ու այնպիսի խմբում էր, որ պարտավոր էր հայնտվել գոնե 1/8 եզրափակչում: Այնուհետև թիմը դուրս մնաց Եվրոպա Լիգայից: Ընդհանրապես անգլիական ակումբներն այդքան էլ լուրջ չեն մոտենում այս մրցաշարին: Բայց շատ իզուր: Նախորդ մրցաշրջանից սկսած Եվրոպա Լիգայի հաղթողը միանգամից հայտվում է ՉԼ-ի հաջորդ խաղարկության խմբային փուլում: Այս տարի այդ ճանապարհն անցավ իսպանական «Սևիլիան»: Միթե՞ «Լիվերպուլը» չէր կարող կրկնել «Սևիլիայի» ճանապարհը: Միանշանակ կարող էր, առավել ևսխ որ թիմը ներքին առաջնությունում այդքան էլ լավ իրավիճակում չէր: Ու երբ  այս ամենին հավելում ենք  ԱՊԼ-ում «Լիվերպուլի» զբաղեցրած դիրքը` 6-րդ հորիզոնական, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում:

ԲՐԵՆԴԱՆ ՌՈՋԵՐՍԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
 Ռոջերսը դեռևս նախորդ մրցաշրջանի միջնամսում կարող էր կորցնել իր պաշտոնը, բայց «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշեց  ևս մեկ շանս տալ նրան, թիմին առաջնորդելու դեպի բաղձալի հաղթանակներ: Ճիշտ է, մի որոշ ժամանակ թիմը լավ խաղ ցուցադրեց, բայց չկարողացավ վերջնական պահերին կամք ցուցաբերել և հաղթահարել այդ դժվարությունները: Հիմա արդեն Բրենդան Ռոջերսն էլ շատ լավ հասկանում է իր դրությունը ակումբում: Թիմի ղեկավարությունն ու երկրպագուները ավելի քան երբևէ տիտղոսներ են պահանջելու առավել ևս, որ «Լիվերպուլը» այս տարի բավականին ակտիվ էր տրանսֆերային շուկայում:


ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
 Թիմից հեռացել են` Ստիվեն Ջերարդը («ԼԱ Գելեքսի»- ազատ գործակալ), Գլեն Ջոնսոնը («Սթոկ Սիթի»-ազատ գործակալ), Բրեդ Ջոնսը (ազատ գործակալ), Սեբաստյան Կոատեսը («Սանդերլենդ»- 4 մլն ֆունտ ), Յագո Ասպասը («Սևիլիա»-5 մլն ֆունտ ), Լուիս Ալբերտոն («Դեպորտիվո»-վարձավճար), Խավի Մանկիլյոն («Ատլետիկո»-վարձավճարի ավարտ), Ջորդան Ուիլյամսն ու Կեվին Ստյուարտը («Սուինդոն Թաուն»-վարձավճար), Ռահիմ Ստեռլինգը («Մանչեսթեր Սիթի»-49 մլն ֆունտ), Անդրե Ուիզդոմը («Նորվիչ»-վարձավճար), Ռիկի Լամբերտը («Վեսթ Բրոմվիչ»-3մլն ֆունտ):

Թիմը համալրել են`Ջեյմս Միլները («Մանչեսթեր Սիթի»-անվճար), Դենի Ինգզը («Բերնլի»-գումարի չափը կորոշի դատարանը), Ադամ Բոգդանը («Բոլթոն»-անվճար), Ջո Գոմեսը («Չարլթոն»-3.5մլն ֆունտ), Ռոբերտո Ֆիրմինոն («Հոֆֆենհայմ»-22մլն ֆունտ +7մլն ֆունտ  բոնուսներով), Նատալիել Կլայնը («Սաութհեմպտոն»-12.5մլն ֆունտ), Քրիստիան Բենտեկեն («Ասթոն Վիլլա»-32.5 մլն ֆունտ), Դիվոկ Օրիգին («Լիլ»-վարձավճարի ավարտ):

Ջորդան Հենդերսոնը Ստիվեն Ջերարդի փոխարինող

Ջերարդի հեռանալուց հետո թիմի ավագի պարտականությունները ստանձնեց երիտասարդ, բայց արդեն փորձառու, համեստ, բայց միևնույն ժամանակ բավականին ամբիցիոզ Ջորդան Հենդերսոնը: Նրա խաղային որակները թույլ են տալիս իրեն առաջնորդել թիմին. կայունացնելով խաղը` դաշտի կենտրոնում: Բայց չէ որ, պետք է նաև հանդերձարանում լինել առաջնորդ, ինչպիսին էր օրինակ Ստիվեն Ջերարդը: Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե՞ արդյոք Հենդերսոնը կկարողանա  դառնալ այնպիսին` ինչպիսին Ջերարդն է, բայց այն, որ անգլիացին ունի ձգտում հասնելու այդ մակարդակին, դա փաստ է:

ՆԱԽԱՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼ:ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

14.06.15 «Թայլանդ 11»-«Լիվերպուլ» 0:4 գոլերը` Մարկովիչ,Սախո,Լալլանա,Օրիգի
17.07.15 «Բրիսբեն Ռոար»-«Լիվերպուլ» 1:2 գոլերը`Լալլանա, Միլներ
20.07.15 «Ադելաիդա Յունայթեդ»-«Լիվերպուլ» 1:2 գոլերը` Միլներ, Ինգզ
24.07.15 «Մալազիա»-«Լիվերպուլ» 1:1 գոլը` Այբ
01.08.15 «ԽԻԿ»-«Լիվերպուլ» 0:2 գոլերը` Օրիգի, Կոուտինյո
02.08.15 «Սուինդոն»-«Լիվերպուլ» 1:2 գոլերը` Բենտեկե, Օջո

 «Լիվերպուլի» խփած 5 լավագույններ գոլերը նախամրցաշրջանային փուլում




 ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ

Ամբողջ նախամրցաշրջանային փուլում Բրենդան Ռոջերսը օգտագործել է 4-3-3 կամ 4-4-2 տակտիկական դասավորությունները: Բայց պետք չէ մոռանալ, որ կա նաև տարբերակ` 3 կենտրոնական պաշտպաններով խաղը: Ամեն դեպքում սրանք այն հավանական տարբերակներն են, որոնք կարող է ընտրել Ռոջերսը:





















Իսկ թե ինչի այս կազմում չի հայտնվել Դանիել Սթարիջը, կարծում եմ հասկանում եք, որ նրա դեպքը բավականին բարդ է: Անգլիացին երկար ժամանակ է չի կարողանում վերջնականորեն ապաքինվել վնասվածքից: Դա է պատճառը, որ առաջին հերթին նախապատվությունը տվել եմ Բենտեկեին, իսկ հետո արդեն Ինգզին:

«ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» տնային և արտագնա մարզաշապիկները`2015-2016 մրցաշրջանի համար:



 «Լիվերպուլը» արդեն ունի անհրաժեշտ ամեն ինչ պայքարելու տիտղոսների համար: Եթե այս անգամ էլ Ռոջերսի մոտ ոչինչ չստացվի, հավատացած եղե՛ք, նրան էլ շանս չի տրվի: Ով գիտի, հնարավոր է, որ մարզչի փոփոխությունն էլ ազդի թիմի խաղի վրա` դրական առումով: Բայց քանի դեռ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը Բրենդան Ռոջերսն է, պետք հավատալ և սպասել: Իսկ այդ հավատը Ռոջերսն ու իր թիմը պետք է ներշնչեն մրցաշրջանի հենց առաջին խաղում, որը կկայանա «Սթոկ Սիթիի» հետ: Թիմը պետք է քավի մեղքերը` նախորդ մրցաշրջանի վերջին խաղում հենց «Սթոկից» կրած խայտառակ պարտության համար:
 Նյութում տեղ գտած մտքերը կազմել եմ իմ գիտելիքների հիման վրա, ելնելով վերջին երկու մրցաշրջաններում թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Բնականաբար ձեր կարծիքը կարող է չհամընկնել գրածիս հետ: Իսկ դրա միակ և հետաքրքիր լուծումը դա քննարկումն է: Կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջին, մեծ հաճույքով կարձագանքեմ:
 Սպասեք նոր գրառումների մյուս անգլիական ակումբների վերաբերյալ:

Комментариев нет:

Отправить комментарий