суббота, 20 июня 2015 г.

Եվս մեկ շանս Ֆալկաոյին


Ըստ բրիտանական լրատվամիջոցների «Մոնակոյի»  և Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն` ով այս մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում», մոտ օրերս պաշտոնապես կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»: Թե ինչու՞ «Չելսի», դժվար չէ կռահելը: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է.
-  Ինձ  համար ցավալի է լսել այն մարդկանց , ովքեր կարծում են, որ Ֆալկաոն «Մանչեսթեր Յունայթեդում» ցուցադրեց իր հնարավորությունների մաքսիմումը: Եթե ես կարողանամ օգնել նրան վերադառնալ իր նախկին մակարդակին,ապա դա անպայման կանեմ »:
 Այստեղից պարզ է դառնում, որ այս տեղափոխության մեջ կարևոր դեր է խաղացել Ժոզե Մոուրինյոն: 

Ռադամել Ֆալկաոյի համար այս մրցաշրջանը այնքան էլ լավ չդասավորվեց: Մանկունիացիների կազմում  նա անցկացրեց 26 հանդիպում` խփելով 4 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում: Համեմատության համար «Ատլետիկոյի» կազմում անցկացրած վերջին մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել էր 34 հանդիպման և դարձել 28 գոլի հեղինակ: Դժվար է ասել, թե՞  ինչն էր  վերջինիս վատ խաղի պատճառը: Միգուցե ադապտացվելու խնդիր կար նոր երկրում, նոր առաջնությունում, կամ մարզչի կողմից չկար վստահություն:  Ինչևէ, այդ ամենն արդեն անցյալում է :Հիմա Ֆալկաոն նոր մարտահրավեր  է ընդունել , որը փառքով հաղթահարելու համար նրան կօգնի «Յուրահատուկը»` Ժոզե Մոուրինյոն:  Մարդ, ո՛վ կարողանում է քաղել առավելագույնը ֆուտբոլիստից: Մարդ, ո՛վ կարողանում է խաղացողին մոտիվացնել այնպես. ինչպես ուրիշ ոչ ոք: Նրանց միջև լեզվական արգելքներ չկան: Երկուսն էլ լավ տիրապետում են և՛ անգլերենին, և՛ թե իրենց մայրենի լեզվին` պորտուգալերենին:
  Ֆալկաոն գիտակցելով, որ  հնրավոր է չլինի մեկնարկային կազմի խաղացող` քանի որ, Մոուրինյոյի թիմը խաղում է  մեկ կենտրոնական հարձակվողով` որն է Դիեգո Կոստան,  համաձայնեց նույնիսկ աշխատավարձի կրճատմանը: 
Հնարավոր է առողջ մրցակցությունը խթանի նրա խաղի արդյունավետությանը:Սպասենք և հուսանք ,որ  Ֆալկաոն կարդարացնի Մոուրինյոյի հույսերը: 

Комментариев нет:

Отправить комментарий