среда, 24 июня 2015 г.

Մասսիմիլիանո Ալլեգրիի «Յուվենտուսը»


Ինչպես նախորդ երեք տարիներին այս տարի ևս, Իտալիա Ա սերիայի  չեմպիոնը Թուրինի «Յուվենտուսն» է: 2014 թվականի հուլիսի 15-ին ակումբը հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրաժարական է տվել: Շատ  անսպասելի որոշում, որը կարելի է ասել ցնծեց ամբողջ Իտալիան: Չնայած դրան թիմի ղեկավարությունը կարողացավ շտապ հարցին լուծում տալ ու հենց հաջորդ օրը Մասսիմիլիանո Ալլեգրին, ով նախկինում մարզել էր «Կալյարին» ու «Միլանը» ստանձնեց թիմի ղեկը: Վերջինիս բարդ փորձություն էր սպասվում: Նա հասկանում էր, որ «Յուվենտուսի» գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում լավ հանդես գալն է, և հենց դա էին առաջին հերթին պահանջում Ալլեգրիից` երկրպագուներն ու  թիմի ղեկավարությունը:


  Անտոնիո Կոնտեից հետո, Ալլեգրին խելացի գործեց և մասշտաբային փոփոխություններ չկատարեց թիմում: Եվ ճիշտ էլ վարվեց, ինչու՞ քանդել այն, ինչն առանց այդ էլ լավ աշխատում է: Բայց թիմին թարմություն էր պետք: «Յուվենտուսը» կազմի հետ կապված խնդիրներ չուներ: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը համալրեցին Պատրիս Էվրան և Ալվարո Մորատան: Այսպիսով ունենալով ֆուտբոլիստների ընտրության լայն հնարավորություն, Մասսիմիլիանո Ալլեգրին կատարեց շատ կարևոր փոփոխություն ` անցում 3-5-2 տակտիկական դասավորությունից դեպի 4-3-1-2: Այս քայլով «Յուվենտուսը» դարձավ ավելի ամուր, մարտունակ հատկապես Չեմպիոնների լիգայում, քանի որ, 4 պաշտպաններով խաղը այժմյան ֆուտբոլում ավելի պրակտիկ է համարվում:Բայց այս ամենին ժամանակ էր հարկավոր: Եվ Ալլեգրին աստիճանաբար կարողացավ հասնել արդյունքի` ստեղծելով այսպիսի թիմ:
2014-2015թթ մրցաշրջանի արդյունքներով «Յուվենտուսը» հաղթեց Իտալիայի առաջնությունը, Իտալիայի գավաթը, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչև եզրափակիչ: Ու այս ամենը Մասսիմիլիանո Ալլեգրիի  կառավարման առաջին տարում: Այս ֆանտաստիկ ցուցանիշով վերջինս ավելի ամրապնդեց իր դիրքերը և կրկնապատկեց իր հանդեպ ունեցած վստահությունն ու հավատը «Յուվենտուսի» ղեկավարների մոտ:
 Ինչո՞վ է տարբերվում «Յուվենտուսը» մի շարք Եվրոպական թիմերից: Դե իհարկե տրանսֆերային քաղաքականությամբ:Դրա մասին են վկայում  Պոլ Պոգբայի և Արտուրո Վիդալի տրանսֆերները: Պոգբան «Յուվենտուս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով , իսկ Վիդալը` 12 մլն եվրոյով: Այս պահի դրությամբ, ըստ հանրահայտ http://www.transfermarkt.de/ կայքի, Պոգբայի  տրանսֆերային արժեքը կազմում է 50 մլն եվրո, իսկ Վիդալինը` 42 մլն եվրո: Հաշվի առնելով, թե մեր օրերում ինչպիսի ահռելի գումարներ են պտտվում համաշխարհային ֆուտբոլում, այս թվերը հեշտությամբ կարող են կրկնապատկվել: Իսկ այս երկու ֆուտբոլիստները արդեն հասել են խաղային այն մակարդակին, երբ նրանցով հետաքրքրվում են այնպիսի գրանդ ակումբներ` ինչպիսիք են «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Պարի Սեն-Ժերմենը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Իսկ այս ակումբների համար այսպիսի գումարներ ծախսելը խնդիր չէ: 
 Մասսիմիլիանո Ալլեգրիի  «Յուվենտուսը» արդեն իսկ բարձր ակտիվություն է ցուցաբերել տրանսֆերային շուկայում: Թիմի շարքերը համալրել են `
1. «Էմպոլիի» պաշտպան Դանիելե Ռուգանին , 3.5մլն եվրո  
  Երիտասարդ կենտրոնական պաշտպան , որն այս մրցաշրջանում «Էմպոլիի» կազմում մասնակցել է Ա սերիայի բոլոր 38 հանդիպումներին և խփել 3 գոլ:              

                                                                    
2. «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Սամի Խեդիրան, ազատ գործակալ 
   Վնասվածքների պատճառով Սամի Խեդիրան «Ռեալ Մադրիդի» կազմում մասնակցեց Լա Լիգայի ընդամենը 11 հանդիպման: 
                                                           
                              

  3. «Պալեռմոյի» հարձակվող Պաոլո Դիբալան  , 32մլն եվրո                                                   21 ամյա ֆուտբոլիստի համար ֆենոմոնալ ցուցանիշ` Ա սերիայի 34 խաղում  13 գոլ և 12 գոլային փոխանցում:                                                                   
                
   
3. «Ատլետիկոյի» հարձակվող Մարիո Մանջուկիչը, 15մլն եվրո  
   «Ատլետիկոյի» կազմում Մանջուկիչը Լա Լիգայի 28 խաղերում խփել է 12 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:   
               
   Բացի այս Ֆուտբոլիստներից Մասսիմիլիանո Ալլեգրին ցանկանում է ձեռք բերել ենթահարձակվողի: Հավանական տարբերակներից են. Օսկարը «Չելսի»-ից և Ստեֆան Յովետիչը «Մանչեսթեր Սիթի»-ից: 
  Արդեն իսկ «Յուվենտուսի»  ղեկավարները հայտնել են, որ ամենայն հավանականությամբ թիմը կլքեն Կառլոս Տևեսն ու Անդրեա Պիռլոն: Սպասենք և տեսնենք թե ինչպիսի տեսք կունենա Մասսիմիլիանո Ալլեգրիի «Յուվենտուսը» հաջորդ մրցաշրջանում:                                  
                       

         
                                  
                 

Комментариев нет:

Отправить комментарий