воскресенье, 21 июня 2015 г.

«Բարսելոնայի» նոր դարաշրջանը

Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնան» 4 տարվա ընթացքում վաստակեց 14 տիտղոս: Ֆենոմենալ արդյունք, որը թվում էր թե հնարավոր չէ գերազանցել : Առավել ևս, որ նրան հաջորդող երկու մարզիչները`Խերարդո Մարտինոն և երջանկահիշատակ Տիտո Վիլանովան, չհրաժարվեցին Պեպի տակտիկական գաղափարներից :Երկուսն էլ փորձեցին թիմի գլխավոր զենքը թողնել «տիկի-տական»: Գնդակի անվերջ խաղարկում մրցակցի կիսադաշտում այնքան, որ մրցակցի ֆուտբոլիստներն ուղղակի շփոթության մեջ էին ընկնում:Բայց  մրցակիցները արդեն կարողացել էին հակախաղ գտնել: Դա էր պատճառը, որ «Բարսելոնան» ՉԼ-ում ձախողվեց, թե՛ Վիլանովայի գլխավորությամբ («Բավարիայից» կրած պարտությունը 2013 թվականին կիսաեղրափակիչում ընդհանուր 7:0 հաշվով), թե՛ Մարտինոյի գլխավորությամբ («Ատլետիկոյից» կրած պարտությունը 2014 թվականին կիսաեզրափակիչում ընդհանուր 1:0 հաշվով ):

 «Բարսելոնային» փոփոխություն էր անհրաժեշտ: Պետք էր մի նոր ուժ, որը կվերադարձներ ակումբի սասանված հեղինակությունը. հատկապես Չեմպիոնների լիգայում: Եվ 2014 թվականի Մայիսի 19-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեն: Մի փոքր անհասկանալի որոշում, քանի որ, վերջինիս մարզչական կարիերան այդքան էլ հարուստ չէր: Նա ուղղակիորեն տապալվեց «Ռոմայում», 2011-2012 մրցաշրջանում թիմի հետ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Դրանից հետո դրական տեղաշարժ նկատվեց «Սելտան» գլխավորելու ժամանակահատվածում: Բացի այդ Էնրիկեն ուներ առավելություն, քանի որ երեք տարի 2008-2011 թվականների ընթացքում գլխավորել էր «Բարսելոնա Բ»-ն: 
 Ինչևէ Լուիս Էնրիկեն իր աշխատանքը սկսեց բավականին լավ: Լա Լիգայում անցկացրած առաջին 8 հանդիպումներում «Բարսելոնան» իր դարպասն անառիկ էր պահել : Հաղթել էր 7 խաղում և 1 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի:Երկրպագուները դեռևս չէին շտապում աստվածացնել Էնրիկեին. առջևում Էլ Կլասիկոն էր: 
 2014 թվականի հոկտեմբերի 25-ին «Բարսելոնան» Լա Լիգայում կրեց իր առաջին պարտությունը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ:

 Սրան անմիջապես հետևեց երկրորդ անհասկանալի պարտությունը «Կամպ Նոու» մարզադաշտում «Սելտայից»` Լուիս Էնրիկեի նախկին թիմից: Սկսվեցին դժգոհություններ երկրպագուների կողմից: Թիմը զգաստացավ, առաջին տեղով դուրս եկավ ՉԼ-ի խմբային փուլից և կարողացավ 2014 թվականը ուրախ նոտայով ճանապարհել: 
2015 թվականի Հունվարի 5-ին «Բարսելոնան»   «Անոետա» մարզադաշտում մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ : Հանդիպման հենց սկզբում`2-րդ րոպեին, Ժորդի Ալբայի ինքնագոլի շնորհիվ բասկյան ակումբը առաջ անցավ հաշվի մեջ և կարողացավ պահել այդ հաղթական հաշիվը:

 Արդյունքում «Բարսելոնան» տարին սկսեց պարտությամբ , բայց ով կմտածեր, որ հենց այդ պարտությունը կօգներ թիմին հասնելու փառահեղ հաղթանակների:
«Բարսելոնան» անցկացրել էր գրեթե երկու տասնյակից ավելի հանդիպում, որոնցում անընդհատ փոխվում էր թիմի մեկնարկային կազմը: Այս խաղից հետո նույնիսկ Լեո Մեսսին հրապարակավ հայտարարեց, որ Էնրիկեն անընդհատ փոփոխություններ է կատարում թիմի խաղում , որն էլ խանգարում է ֆուտբոլիստներին: Բայց ամեն ինչ շատ պարզ էր: Երևում էր ,որ Լուիս Էնրիկեն  ինչ-որ փնտրտուքների մեջ է : Նա փորձում էր ստեղծել մի նոր թիմ, որում պետք էր ներառել թիմի նորեկ Լուիս Սուարեսին, պետք էր ազատվել Չավիի խաղից ունեցած կախվածությունից և նրա փոխարեն ներդնել թիմի մեկ այլ նորեկ Իվան Ռակիտիչին:
  Հաջորդ հանդիպումր հունվարի 12-ին էր «Ատլետիկոյի» հետ: Թէ ինչ տեղի ունեցավ «Բարսելոնայի» հետ այդ մեկ շաբաթվա  ընթացքում  անհասկանալի է : Բայց այն, որ այդ խաղով սկսվեց «Բարսելոնայի» նոր դարաշրջանը. դա փաստ է :
Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով ու հատկանշական է , որ թիմի գոլերը խփեցին ` Մեսսին, Նեյմարը, Սուարեսը:

 Թիմի խաղը արդեն հասկանալի դարձավ: Նվազեց գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը, և շեշտը դրվեց հարձակման գծի լատինամերիկյան եռյակին գնդակ հասցնելուն: Նաև Լուիս Էնրիկեն կարողացավ մի հետաքրքիր փոփոխություն կատարել, ըստ որի Մեսսին ոչ միայն սկսեց շատ գոլեր խփել, այլ որ ամենակարևորն է սկսեց շատ գոլային փոխանցումներ կատարել:
 Դրանից հետո «Բարսելոնան»  բոլոր մրցաշարերում միասին վերցրած անցկացրեց 33 հանդիպում գրանցելով 29 հաղթանակ , 2 ոչ-ոքի, 2 պարտություն: Խելահեղ ցուցանիշ,որը ակումբին բերեց «ոսկե հետ-տրիկ»:
 Եվ այսպես երիտասարդ , ամբիցիոզ Լուիս Էնրիկեն կարողացավ ստեղծել այնպիսի թիմը, որն արդեն իսկ լուրջ հայտ է ներկայացրել ոչ միայն հավասարվելու Պեպի թիմին այլ նաև գերազանցելու : 

Комментариев нет:

Отправить комментарий