пятница, 26 июня 2015 г.

Ռահիմ Ստեռլինգի չվաստակած «ստեռլինգները»

Պետք է արդյոք բավարարել Ստեռլինգի քմահաճույքները կապված աշխատավարձի հետ: Մի քանի հանգամանք այն մասին որ չնայած իր մեծ տաղանդին Ստեռլինգը նույնիսկ երազներում իրավունք չունի պահանջելու «Լիվերպուլ»-ից 150 կամ առավել ևս 180 մլն ֆունտ ստեռլինգ հոնորար :
  Սկզբի համար մի քանի խոսք Ռահիմ Ստեռլինգի մասին: Անգլիացի տաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստ, 20 տարեկան:Այս տարիքում արդեն իսկ հասցրել է դառնալ
«Լիվերպուլի» մեկնարկային կազմի խաղացող:Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2012թ մարտի 24-ին: Այդ օրվանից ի վեր «Լիվերպուլի»  կազմում  ընդհանուր առմամբ մասնակցել է 129 հանդիպման դառնալով 23 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: Հինգերորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է ով դեբյուտը նշում է Անգլիայի ազգային հավաքականում 17 տարեկան 341 օրական: 2014 թվականին արժանացել է հանրահայտ «Golden Boy» մրցանակին,որը տրվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:Խոստովանեք, որ  կարդալով  վերնագիրը , հետո այս տողերը անհասկանալի է  թե ինչ կապ ունեն միմյանց հետ: Բայց արի ու տես որ լավ էլ կապ ունեն:
 Ըստ տարբեր աղբյուրների, Ռահիմ Ստեռլինգը շաբաթական վաստակում է 30-40 հազար ֆունտ ստեռլինգ:2014 թվականի դեկտեմբերին լուրեր տարածվեցին, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը սկսել է բանակցել երիտասարդ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի   առումով, ըստ որի պատրաստ է նրան առաջարկել շաբաթական 70 հազար ֆունտ ստեռլինգ: Ռահիմին  այդ առաջարկը չհետաքրքրեց: 2015 թվականի մայիս ամսից տեղեկություններ տարածվեցին, որ «Լիվերպուլը» պատրաստ է առաջարկել  100 հազար ֆունտ ստեռլինգ: Եվ այդ առիթով նույնիսկ հանդիպում էր նշանակված «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ` Բրենդան Ռոջերսի և ակումբի գլխավոր գործադիր  տնօրեն` Յան Էիրի հետ:Բայց  Ռահիմ Ստեռլինգն ու նրա գործակալ` Էիդի Վորդը փորձում էին «Լիվերպուլից» կորզել պայմանագիր` շաբաթական 150 – 180 հազար   ֆունտ  ստեռլինգ  աշխատավարձով:    Հանդիպումը նշանակված էր մայիսի 22-ին: Այդ օրերին Ռահիմ Ստեռլինգի BBC-ին տված հարցազրույցը  հայտնվեց համացանցում, որը շոկի մեջ գցեց բոլորին:Հարցազրույցի ժամանակ Ռահիմն ասել է, որ պատճառը բոլորովին էլ գումարը  չէ, այլ տիտղոսները: Ու սա ասում է մի քսանամյա ֆուտբոլիստ, ով Եվրագավաթներում անցկացրած 18 հանդիպումներում չի խփել և ոչ մի գոլ:
Նա այն ֆուտբոլիստն է, ում նկարները տարածվել էին համացանցում` որոնցում նա օգտագործում է նարգիլե և «զվարճացնող» գազ, այն ֆուտբոլիստն է, ով Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին խնդրել էր «Սան Մարինոյի» հետ խաղին իրեն դուրս չբերել խաղադաշտ. պատճառաբանելով, որ ինքը հոգնել է, իսկ մրցակիցը բոլորովին էլ ուժեղ չէ: Ու այսքանից հետո Ռահիմ Ստեռլինգի գործակալը հայտարարություն է անում ասելով, որ իր հաճախորդը չի երկարաձգի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ(իդեպ այն ավարտվում է 2017 թվականին) անգամ 900 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով:  Արդյունքում «Լիվերպուլը» չեղյալ համարեց նշանակված հանդիպումը` պայմանագրի վերանայման առումով: Այս իրադարձություններից փորձեց օգտվել «Մանչեսթեր Սիթին»  Ռահիմ Ստեռլինգի դիմաց «Լիվերպուլին» առաջարկելով սկզբում 25 հետո 40 մլն ֆունտ ստեռլինգ: Մերսիսայդյան ակումբը չընդունեց «քաղաքայինների» երկու առաջարկներն էլ: Խոսվում է այն մասին, որ ակումբը ցանկանում է Ռահիմ Ստեռլինգի վաճառքից ստանալ 50 մլն ֆունտ ստեռլինգ:
Այսպիսի դեպքերից հետո ակամայից հասկանում ես, որ ժոզե Մոուրինյոն ճիշտ էր նկատել ասելով.«Այսօրվա երիտասարդ ֆուտբոլիստների մեծամասնության մեջ, իրենց փոխարեն որոշումներ են կայացնում գործակալները` առաջնահերթ համարելով փողը»:

Комментариев нет:

Отправить комментарий