понедельник, 28 декабря 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդ»: Հիվանդը կարծես վերակենդանանում է

Գրեթե ամբողջ Մեծ Բրիտանիայի ֆուտբոլային հասարակությունը վստահ էր, որ «Չելսիի» դեմ հանդիպումը վերջինը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի համար` նույնիսկ անկախ հանդիպման ելքից: Սակայն դեռևս հոլանդացի մասնագետը պահպանում է իր պաշտոնը և անգամ «Չելսիի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանզի այս պահի դրությամբ նման քայլի դիմելու անհրաժեշտություն չկա: Եվ իրոք, «Մանչեսթեր Յունայթեդը» այս պահին նման է վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի, որը գրեթե  մեկ ամիս կոմայի մեջ լինելուց հետո փորձում է բացել աչքերը: Հենց այսպիսի տպավորություն ստացա «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումից և այս նյութում կփորձեմ կիսվել ձեզ հետ իմ մտքերով:




Կարծում եմ  սա Լուի վան Գալի վերջին շանսն է ապացուցելու «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներին, որ նա ի զորու է շտկել դրությունը թիմում: 
Քննարկենք մի քանի առանցքային դրվագներ, որոնք ըստ իս, բեկումնային կարող են լինել Լուի վան Գալի թիմի համար: 

0:0 ՀԱՇԻՎ, ՈՐԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ

Ովքեր դիտել են «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը կհամաձայնվեն ինձ հետ. «Մանկունիացիները»  մի գլուխ բարձր էին մրցակցից: Գրեթե բոլոր վիճակագրական տվյալներով Լուի վան Գալի թիմը գերազանցել է մրցակցին: Բայց միևնույնն է, երբ չկան խփած գոլեր, այս ամենը հիասթափեցնող է: Մյուս կողմից, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին մի քանի հանդիպումներում առաջին անգամն է, որ դիտարժան խաղ ցուցադրեց:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս խաղի համար Լուի վան Գալի ընտրած մեկնարկային կազմը կարելի է ասել հիանալի գործեց: Կրկնում եմ, խփած գոլերի բացակայությունը հիասթափեցնող է, սակայն չնշել, որ այս խաղում թիմը լավ հանդիպում անցկացրեց` սխալ կլինի: Պաշտանությունում կարծում եմ նույնիսկ Լուի վան Գալն է արդեն խճճվել: Գրեթե միշտ` տարբեր պատճառներից ելնելով, թիմի պաշտպանական գիծը ռոտացիայի է ենթարկվում: Այս խաղում շարք էր վերադարձել Մատեո Դարմիանը և զբաղեցրել էր ոչ թե ձախ, այլ աջ եզրը: Այս որոշումը մի փոքր զարմանալի էր, քանի որ «Նորվիչի» և «Սթոկ Սիթիի» դեմ խաղերում աջ եզրային պաշտպանի պարտականությունները կատարող Էշլի Յանգը մեղմ ասած ահավոր խաղ ցուցադրեց` բազմաթիվ սխալներով: Եվ թվում էր, որ Դարմիանի վերադառնալուց հետո, հենց իտալացին կխաղա աջ եզրում, սակայն... 
Վերջինս տեղափոխվեց ձախ եզր, իսկ նախորդ երկու խաղերը տապալած Յանգը, բավականին լավ խաղաց «Չելսիի» դեմ: 
«Չելսիի դեմ խաղում Լուի վան Գալը հնարավորինս ռացիոնալ օգտագործեց իր ենթակայության տակ գտնվող ֆուտբոլիստների որակները, և կարծում եմ ընտրեց լավագույն մեկնարկային կազմը»



ԿԻՍԱՊԱՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ




Ուշադրություն դարձրեք «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանության ու հարձակման գծերին: Նախ, Բաստիան Շվայնշտայգերի շարք վերադառնալը, օգնեց ամրապնդելու դաշտի կենտրոնական հատվածը, իսկ Մորգան Շնեյդերլինի ներկայությունը մեկնարկային կազմում` Լուի վան Գալի արձագանքն է իր կողմից թույլ տրված սխալին, երբ նախորդ հանդիպմանը խաղում էր Մարուան Ֆելաինին, ով անկեղծ ասած տանջում էր և՛ իրեն, և՛ իր թիմի երկրպագուներին:

Հարձակման քառյակի հիանալի օգտագործում Լուի վան Գալի կողմից:  Կարծում եմ ոչ ոք չի կասկածում, որ «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին եղել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը: Բանն այն է, որ նախորդ շաբաթ Անրին, ով այժմ հանդես է գալի վերլուծաբանի դերում, ասել էր, որ Անտոնի Մարսիալը տիպիկ կենտրոնական հարձակվող է, և պարտադիր պետք է խաղա հարձակման գծում, ավելացնելով, որ եզրում Մարսիալի ներկայությունը սխալ քայլ է Լուի վան Գալի կողմից:



 Ովքեր դիտել են «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը, կարծում եմ չեն համաձայնի լեգենդար ֆրանսիացու հետ, քանզի իր հայրենակից Անտոնի Մարսիալը խաղալով հարձակման ձախ եզրում պարզապես տանջեց «Չելսիի» աջ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Այն, թե ինչպիսի հեշտությամբ էր Մարսիալը շրջանցում Իվանովիչին, ուղղակիորեն արդարացնում է Լուի վան Գալի ընդունած որոշումը:
 Բայց մասամբ Անրին իրավացի է: Վերջին մի քանի խաղերում Մարսիալը  պարբերաբար հայտնվում էր հարձակման  աջ եզրում և զարմանալիորեն երկար ժամանակով: Ընդորում, երևում էր, որ նա դիտմամբ չի ներխուժում մրցակցի տուգանային հրապարակ: Երևի թե դա մարզչի կողմից էր հրահանգված: Մի խոսքով, Լուի վան Գալը հասկանալով իր սխալները կարողացավ դրանք այս խաղում հասցնել նվազագույնի:



Ամենակարևորը, որ այս խաղում ևս իր հնարավորությունը ստացավ երիտասարդ Անդեր Էրերան, ով նույնպես լավ հանդիպում անցկացրեց: «Սթոկ Սիթիի» դեմ խաղում Էրերան այնքան էլ ակտիվ չէր, քանզի խաղում էր ավելի ետ քաշված: Բասկ ֆուտբոլիստն ավելի արդյունավետ է, երբ հանդես է գալիս ենթահարձակվողի դիրքում: «Չելսիի» դեմ խաղում Էրերան խաղաց հենց այդ դիրքում և կարողացավ զգալի ճնշում գործադրել մրցակցի պաշտպանական գծի վրա:
 Այսպիսի դասավորության ժամանակ շատ հարմարավետ դիրքում հայտնվեց նաև Խուան Մատան: Ձախլիկ ֆուտբոլիստ, խաղալով աջ եզրում ստանում է գնդակը և փոքր ինչ տեղափոխվելով կենտրոն կատարում է հարված կամ փոխանցում, որը ռեալ վտանգ է ստեղծում մրցակցի համար:




 Մի գուցե այստեղ ամենաշատը տուժում է Ուեյն Ռունին, սակայն երևում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը միշտ խաղում է մեծ նվիրվածությամբ և բացառություն չէր նաև այս խաղը: Պարզապես Ռունիի մոտ անհաջող շրջան է: Իր որակներով նա կարող է հաջողությամբ հանդես գալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում:

Այս ամենից կարելի է միայն մեկ հետևություն անել. և՛ ֆուտբոլիստները, և՛ մարզիչը չեն հանձնվել: «Չելսիի» դեմ խաղն ապացուցեց, որ Լուի վան Գալը փորձում է ելք գտնել այս անորոշ թվացող իրավիճակից:

Հ.Գ. Եթե Լուի վան Գալը պահպանի իր պաշտոնը, ապա դա կլինի  «Չելսիի» դեմ ցույց տված լավ խաղի շնորհիվ: 





суббота, 26 декабря 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդի» խայտառակությունը թվերով



«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն 4-րդ խաղն անընդմեջ պարտություն է կրում, դրանով ավելի ու ավելի զայրացնելով իր երկրպագուներին:

Մի քանի վիճակագրական փաստեր, որոնք կապացուցեն ձեզ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջնականապես թաղվել է խնդիրների մեջ:

0 - «Մանչեսթեր Յունայթեդի» գործերն այնքան վատ են ընթանում, որ թիմը Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ գոլ խփել «Սթոկ Սիթիին»:

0 - Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին անգամ գոլ չխփեց Boxing Day-ի օրը: Իսկ խփած գնդակների միջին թիվը` որը կազմում է 1.3 գոլ մեկ խաղում, ամենավատ արդյունքն է վերջին 25 տարիների ընթացքում:

Վերջին 13 տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ պարտվեց  Boxing Day-ի օրը: Վերջին անգամ նման դեպք գրանցվել էր 2002 թվականին` «Միդլսբրոյի» դեմ խաղում (1:3) :

Դևիդ Մոյեսի անցկացրած`  մեղմ ասած անհաջող  մրցարջանից հետո, թվում էր, թե ավելի վատ լինել չի կարող, սակայն...

Լուի վան Գալի «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի վատն է, քան Դևիդ Մոյեսինը: Այս պահի դրությամբ թիմը 18 խաղից հետո ունի 29 միավոր, իսկ 2013-2014 թթ մրցաշրջանում Դևիդ Մոյեսի ղեկավարած «Մանչեսթեր Յունայթեդը» նույն դեկտեմբերի 26-ի դրությամբ հավաքել էր 31 միավոր:

Ի դեպ, 18 տուրերից հետո վաստակած 29 միավորն ամենավատ ցուցանիշն է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ` Պրեմիեր Լիգայում:




«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվում է արդեն 4 խաղ անընդմեջ: Այսպիսի դեպք մինչ այս գրանցվել էր 54 տարի առաջ:  

 Արդեն 7 խաղ անընդմեջ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ չի տոնել: Սա ամենավատ արդյունքն է 1990 թվականից հետո:



Այսքանից հետո ծերուկ Լուին իրեն չի կորցնում նշելով, որ ինքը դեռևս պահպանում է ակումբի սեափականատերերի վստահությունն իր հանդեպ:
 Ամեն դեպքում, կարծում եմ Լուի վան Գալը մինչև տարվա վերջ կլքի իր զբաղեցրած պաշտոնը:  Իսկ թե ի՞նչ կտա այդ որոշումը «Մանչեսթեր Յունայթեդին» դեռևս պարզ չէ:

понедельник, 21 декабря 2015 г.

ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման հաշվետվության հիմնական արդյունքները

Բրիտանական Sky Sports-ը առանձնացրել է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման հաշվետվության հիմնական արդյունքները, որը վերլուծում է եվրոպական ակումբների ֆինանսական զարգացումները:



Հաշվետվության հիմքում ընկած է 2014 թվականի ընթացքում եվրոպական ֆուտբոլային ակումբների կատարած ֆինանսական ծախսերը, ՖՖՓ-ի (Ֆինանսական Ֆեյր-Փլեյ)
ազդեցությունը, եկամուտները, տոմսերի վաճառքից գոյացած գումարներն ու վճարված աշխատավարձերը:

Ընդհանուր հաշվետվությունը բաղկացած է 117 էջից: Ձեզ ենք ներկայացնում հաշվետվության առանցքային կետերը:

ՖՖՓ-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒԵՖԱ-ի հաշվետվությունների համաձայն ՖՖՓ-ի ներդրումից հետո, 2011 թ  վնասները զգալիորեն կրճատվել են: 


Առանձնանում է  այն, որ ՖՖՓ-ի ներդրումից հետո ակումբների կորուստները կրճատվել են   գրեթե 2/3-ով:
2011 թվականին կորուստների  ընդհանուր գումարը կազմում էր 1,670 մլն եվրո: Այս թիվը 2014 թվականի վերջին զգալիորեն կրճատվել է` հասնելով 486 մլն եվրոյի. 3 տարվա ընթացքում 1.184 մլն եվրոյի տարբերություն:
 2011 թվականին 35 ակումբներ աշխատում էին գրեթե 30 մլն եվրոյի հասնող վնասներով: Հիմա այդ ակումբների քանակը հասել է 14-ի:


ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ



Անգլիան վճարվող  աշխատավարձերի քանակով առաջար է: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն անգլիական ակումբները գրեթե երկու անգամ ավելի շատ են վճարում, քան գերմանական ակումբները: 



Չնայած նրան, որ  «Ռեալն» ու «Բարսելոնան» մտնում են թոփ-3 ակումբների մեջ` վճարված աշխատավարձերի քանակով, Պրեմիեր Լիգան այդ ցուցանիշով բավականին առաջ է մյուս եվրոպական երկրների առաջնություններից:

2014 թվականին Պրեմիեր լիգայում վճարված աշխատավարձերի միջին թիվը կազմում է 113,9 մլն եվրո: Սա գրեթե 80 %-ով  գերազանցում է Բունդեսլիգայի ցուցանիշը:

Իսպանական Լա Լիգայի ակումբների վճարած աշխատավարձերի միջին չափը կազմում է 55,7 մլն  եվրո, իսկ ֆրանսիական Լիգա 1-ինը` 47,9 մլն եվրո:
Վերջին 5 տարում  տոկոսային հարաբերությամբ գրանցված աճի քանակով  առաջատար է Թուրքիան` 104 %, որին հաջորդում են Ուկրաինան` 94 %, և Ռուսաստանը` 73 %:

Աշխատավարձերի վրա ամենաշատ գումարներ ծախսող ակումբներն են.  Մադրիդի «Ռեալը»` 270 մլն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը»` 263 մլն եվրո, «Բարսելոնան»` 248 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին»` 245 մլն եվրո, «ՊՍԺ»-ն` 235 մլն եվրո, «Չելսին»` 231 մլն եվրո, «Բավարիան»` 218 մլն եվրո, «Արսենալը»` 199 մլն եվրո, «Յուվենտուսը»` 194 մլն եվրո, «Լիվերպուլը»` 172 մլն եվրո:

Չնայած աշխատավարձերի աճի միտմանը, 2014 թվականին գրանցվել է աճի տեմպի նվազում: 2012 թվականին 6.9 %-ից նվազելով մինչև 3 %` 2014 թվականի դրությամբ:



2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» վճարված աշխատավարձերի չափով զիջում է միայն Մադրիդի «Ռեալին»



ԵԿԱՄՏԱԲԵՐ ՀԱՏՎԱԾ «ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ՀԱՄԱՐ

Ռեկորդային գործառնական շահույթ ստանալուց հետո, 2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» ստացած եկամուտի քանակով իրեն հավասարը չուներ:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի ևս 12 ակումբների հետ ստացավ  դրական ֆինանսական իմպուլս հեռուստատեսային նոր պայմանագրի առաջին տարվա համար:

«Չելսին» և «Քրիստալ Փելասը» լքեցին առաջին հարյուրյակը (2013 թվականի տվյալներով), զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 11-րդ հորիզոնականները: Իսկ ահա «Վեստ Հեմը», «Նորվիչը», «Սուոնսին» և «Սաութհեմփթոնը» ևս տեղ են գտել թոփ 20-ի մեջ:

Փաստերի համաձայն` «Քրիստալ Փելասը» Թոփ 20-ի մեջ ունի գործառնական շահույթի ամենաբարձր գործակիցը` 47 %, գերազանցելով «Մոնակոյին»` 30 %, «Մանչեսթեր Յունայթեդին», «Վեստ Հեմին» և «Նորվիչին» (բոլորի մոտ` 27 %):

ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՏՈՄՍԵՐ «ԶԻՆԱԳՈՐԾՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Մինչ Պրեմիեր Լիգայի 7 ակումբներ ընդգրկված են Թոփ 20-ի մեջ`  տոմսերի վաճառքից ստացված հասույթի քանակով, «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի մեծ   դրամական հոսքեր են առաջացնում, քան իրենց մրցակիցները:

Այս ցուցանիշով առաջատարներ են «Ռեալը»` 121 մլն եվրո, «Արսենալը»` 120 մլն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը»` 119 մլն եվրո: Համեմատության համար` վեցերորդ տեղում ընթացող «Չելսիի» տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմում է 79 մլն եվրո:

Զգալիորեն ավելի քիչ եկամուտ են ստանում «Լիվերպուլը»` 60 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին»` 57 մլն եվրո, «Տոտենհեմը»` 37 մլն եվրո:



      «Արսենալի» «Էմիրեյթս» մարզադաշտի միջին հաճախելիությունը կազմում է 60 000 հանդիսական: 





ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է

Մինչ տոմսերի վաճառքից ստացված հասույթն աճում է, մարզադաշտերի հաճախելիությունը բավականին նվազում է` հասնելով վերջին տասնամյակում ամենացածր մակարդակի:

ՈՒԵՖԱ-ի կազմած հաշվետվության համաձայն` «Եվրոպայում տնտեսական վիճակը շարունակում է անկայուն մնալ, և յուրաքանչյուր երեք լիգաներից երկուսը զեկուցում են հաճախելիության նվազման մասին»:

2013 թվականի համեմատ հաճախելիության 3.5 %-ի  անկում է նկատվում, որը պայմանավորված է Թուրքիայում` 1.2 մլն և Իտալիայում` 500 հզր հանդիսականների թվի կրճատմամբ:

ՄԵԾ ԾԱԽՍԵՐ ԱՊԼ-ՈՒՄ ԵՎ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Ըստ ՈՒԵՖԱ-ի`  Պրեմիեր լիգայի ակումբի միջին արժեքը 65.2 մլն եվրոյով գերազանցում է Սերիա Ա-ի համապատասխան ցուցանիշը:



Այս երկու առաջնությունների տրանսֆերային ծախսերը կազմում են Եվրոպական Թոփ 15 առաջար լիգաների ընդհանուր ծախսերի 49 %-ը: Ընդորում, Պրեմիեր Լիգան այս ցուցանիշով առաջատար է` ընդհանուր 3,438 մլն եվրո արդյունքով, միջինը մեկ ակումբին` 172 մլն եվրո:

Իտալիան զգալիորեն հետ է մնում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը` 2,134 մլն եվրո: Առջևում Իսպանիան է` 1,473 մլն եվրո,  Գերմանիան` 1.028 մլն եվրո և Ֆրանսիան 1.035 մլն եվրո:

Շոտլանդիան այս տեսանկյունից ավելի տնտեսող է` յուրաքանչյուր ակումբին 34 մլն եվրո:


Արսենալը ձեռք բերեց Մեսութ Օզիլին 2013 թվականի ամռանը:



ԹԱՆԿԱՐԺԵՔ  ԿԱԶՄԵՐ

Գարեթ Բեյլի և Քրիստիանո Ռոնալդուի հետ, զարմանալի չէ, որ «Ռեալն» ունի ամենաթանկ կազմը` 316 մլն եվրո:

Մոտական հետապնդողներն են «ՊՍԺ»-ն` 276 մլն եվրո, «Չելսին»` 271 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին»` 247 մլն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը»` 245 մլն եվրո:

«Տոտենհեմը»` 147 մլն եվրո, «Արսենալը»` 137 մլն եվրո, «Լիվերպուլը»` 136 մլն եվրո, զբաղեցնում են համապատասխանաբար 9-րդ, 10-րդ և 11-րդ հորիզոնականները:



«ՊՍԺ»-ն մտնում է ամենաշատ ծախսեր կատարող ակումբների մեջ

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻՆ» ՎՃԱՐՈՒՄ Է

Չվաճառելով և ոչ մի խաղացողի «Մանչեսթեր Սիթին» ստիպված էր «կուլ տալ» 2014 թվականին  կատարված ամենամեծ տրանսֆերային ծախսը` 91 մլն եվրո, որը կազմում է ընդհանուր եկամուտի 22 %-ը:

«Քաղաքայինների» ամենամեծ ծախսը Ֆեռնանդինյոյի տրանսֆերն էր` որը ըստ տարբեր տվյալների կազմում է 30 մլն ֆունտ: Բացի դրանից ձեռք են բերել նաև Ալվարո Նեգրեդոյին, Ստեֆան Յովետիչին և Խեսուս Նավասին:

«Ինտերը»` 62 մլն եվրո,  «ՊՍԺ»-ն` 61 մլն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդ»` 58 մլն եվրո, «Բավարիա»` 51 մլն եվրո, նույնպես մտնում են Թոփ 5-ի մեջ:

«Ֆուլհեմը» և «Քարդիֆը» գտնվում են Թոփ 15 -ի մեջ` տրանսֆերաների վրա ծախսելով համապատասխանաբար` 38 և 31 մլն եվրո:


«ՌԵԱԼՆ» ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԱԿՈՒՄԲՆ Է

Մադրիդի «Ռեալը» շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ ակումբը`գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», «Բավարիային», «Բարսելոնային» և «ՊՍԺ»-ին:





ԳՈԼԵՐ, ԳՈԼԵՐ,ԳՈԼԵՐ

Վերջացնելով նյութը, ևս մեկ հետաքրքիր փաստ ձեզ համար: Եթե դուք շատ գոլեր եք փնտրում, ապա 2014 թվականին այդ ցուցանիշով առաջար են եղել Իսպանիան և Էստոնիան:

2014-2015թթ մրցաշրջանում խփած գոլերի լավագույն ցուցանիշը պատկանում է «Ռեալին»` 118 գոլ, միջինը 3.1 գոլ յուրաքանչյուր խաղում:

Էստոնիան ներկայացնող «Լեվադան»` 112 գոլ, և «Սիլլամյաեն»` 108 գոլ, զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 4-րդ հորիզոնականները: Իսկ «Բարսելոնան»` 110 գոլ, այս ցուցանիշով երկրորդն է:

                                                                                Ըստ` Sky Sports-ի
                                                                                Պատրաստեց` Միհրան Ալեքսանյանը



четверг, 17 декабря 2015 г.

Էդեն Ազարի անփառունակ խաղի պատճառները

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Լոնդոնի  «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը միաձայն ընտրվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մրցաշրջանում բացի ընդհանուր թիմային անհաջողություններից, բավականին տարօրինակ են  նաև բելգիացու անհատական  ցուցանիշները: Ազարն  24 տարեկան է և արդեն ազատվել է երիտասարդ ֆուտբոլիստի պիտակից: Նա պետք է կարողանա փայլ հաղորդել «Չելսիի» խաղին, սակայն այս մրցաշրջանում ամեն ինչ գնալով վատանում է:

Էդեն Ազարի վատ խաղի  մասին վկայում է վիճակագրությունը, ըստ որի բելգիացին այս մրցաշրջանում դեռևս գոլ չի հեղինակել` կատարելով 2 գոլային փոխանցում: Նախորդ չեմպիոնական մրցաշրջանում Ազարը դարձել էր 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մնացած վիճակագրական տվյալներն ևս չեն տպավորում: Էդենն ընդամենը 21 հարված է կատարել մրցակիցների դարպասին: Համեմատության համար` գրեթե նմանատիպ ցուցանիշ են գրանցել Մարկ Օլբրայտոնն ու Ջոնջո Շելվին: Բացի դրանից, Ազարն իր խաղընկերների համար ստեղծել է 44 հարվածի հնարավորություն: Սա իհարկե ապշեցուցիչ ցուցանիշ է, եթե հաշվի չառնենք այն, որ դրանցից 25-ն  եղել են մրցակցի տուգանային հրապարակից դուրս:


Մի խոսքով. Էդեն Ազարի կողմից ստեղծվող գոլային պահերն իր և իր խաղընկերների համար, անորակ են և անհեռանկարային: 2014-2015 թթ մրցաշրջանում նա իր սուր փոխանցումներով «մոգոնել» էր 9 իրական գոլային պահ, իսկ այս տարի դեռևս ոչ մի:

Ազարի վատ խաղով էլ պայմանավորված է «Չելսիի» անհաջողությունների մի մասը, քանզի թիմը զրկվել է իր սուպերաստղից, ով նախորդ տարի կարծես թիմի շարժիչ ուժը լիներ:

Բացի գոլերից և գոլային փոխանցումներից, Էդեն Ազարը շատ լավ տեղաշարժվում էր գնդակով` կատարելով արագացումներ, որոնք ևս հանգեցնում էին խաղընկերների համար գոլային պահեր ստեղծելուն: Երբ ֆուտբոլիստը գնդակով ակտիվ տեղաշարժեր է կատարում, նա նախ «քանդում» է մրցակցի պաշտպանական պատնեշն, իսկ հետո` ազատ գոտի է դուրս բերում խաղընկերոջը: Ըստ վիճակագրության այս մրցաշրջանում` ի տարբերություն նախորդի, Ազարն այլևս նմանատիպ արագացումներ չի կատարում: Զարմանալի չէ, որ ընթացիկ մրցաշրջանում այս ցուցանիշով  ամենալավը «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզն է:



Նախկինում Ազարը փայլում էր  իր գերազանց դրիբլինգով: Հիմա նրա ներդրումը թիմի խաղում գրեթե աննշան է: Գրեթե բոլոր վիճակագրական տվյալներով Էդենն այս մրցաշրջանն անցկացնում է ցածր արդյունավետությամբ: 

Հաշվի առնելով, որ «Չելսիի» ֆուտբոլիստները խաղային բոլոր դիրքերում խնդիրներ ունեն, կարելի է պնդել, թե Ազարի այսպիսի խաղի պատճառը հենց խաղընկերների պասիվությունն է: Պարզ է, որ բելգիացուն պետք է գնդակներ «մատակարարել» խաղի ժամանակ: Իսկ այդ գործում պատասխանատու է Սեսկ Ֆաբրեգասն, ով իսկապես թերանում է այս մրցաշրջանում: Ամեն դեպքում Էդեն Ազարի անհատական ցուցանիշները ևս տպավորիչ չեն: Համեմատելով այս և նախորդ մրցաշրջաններում Ազարի գործողությունները, պարզ է դառնում, որ նրա արդյունավետությունը զգալիորեն նվազել է: Նա վտանգավոր է, երբ գնդակը ստանալով դաշտի եզրում, տեղաշարժվում է կենտրոն և այնտեղից արդեն հարվածում է կամ կատարում գոլային փոխանցում: 
Նախորդ մրցաշրջանի նույն այս ժամանակահատվածում Ազարը կատարել էր նմանատիպ 23 արագացումներ, որոնցից 7-ն ավարտվել էին դարպասի գրավմամբ: Այս մրցաշրջանում 7 փորձից և ոչ մեկն արդյունավետ չի եղել: 

Ազարն եզրերից կատարված  իր արագացումներով չի կարողանում դրական ազդեցությունն ունենալ «Չելսիի» հարձակման վրա : Նախորդ տարվա 16 տուրերից հետո նա դեպի հարձակման գիծ ստացել էր 190 փոխանցում, այս տարվա 16 տուրերից հետո պատկերը գրեթե նույնն է` 181 փոխանցում: Փաստորեն «Չելսիի» ֆուտբոլիստները չնայած առկա խնդիրներին կարողանում են Ազարին գնդակ հասցնել: Հետևությունն այն է, որ նա չի կարողանում նույն կերպ շրջանցել մրցակիցներին, ինչպես նախորդ մրցաշրջանում: Միգուցե՞ մրցակիցները հիմա արդեն փորձում են ավելի ուշադիր լինել Ազարի նկատմամբ և ստիպում են վերջինիս շուտ ազատվել գնդակից: Կամ նույնիսկ այդպիսի հրահանգ նրան տվել  թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` հաշվի առնելով մրցաշրջանի սկզբում Ազարի խաղի անմխիթար վիճակը: 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Էդեն Ազարն առաջվա նման ամենաշատն է լինում գնդակով: Նա այս ցուցանիշով գերազանցում է իր մոտակա հետապնդողներին` Սանտի Կասորլային և Ալեքսիս Սանչեսին: Փաստացի Ազարը շարունակում է տիրել գնդակին, սակայն այս տարի նրա գործողություններում սրություն չի նկատվում: 




Էդեն Ազարը նախորդ մրցաշրջանում փայլում էր նրանով, որ իր արագության, տեխնիկայի և գնդակով արագացումների շնորհիվ կարողանում էր բազմազանություն հաղորդել «Չելսիի» խաղին: Այս տարի ակնհայտ է, որ նրան չի բավականացնում ֆիզիկական մարզավիճակը: Իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը նախամրցաշրջանային փուլում վատ պատրաստվելն է: «Չելսիի» մարզչական շտաբն այս տարվա նախամրցաշրջանային փուլի տևողությունը  կրճատել էր գրեթե երկու շաբաթով` փորձելով հանգստի հնարավորություն տալ այն ֆուտբոլիստներին, ովքեր արդեն երկրոդ տարին անընդմեջ ներքին առաջնություններից և եվրագավաթներից բացի` մասնակցել էին նաև հավաքականների հանդիպումներին: 

2014-2015 մրցաշրջանում «Չելսիի» 10 լավագույնները մասնակցել են Չեմպիոնների Լիգայի և Պրեմիեր Լիգայի խաղերի 80 %-ին: Վերջին 5 տարվա ընթացքում անգլիական և ոչ մի թիմի մոտ այդ տոկոսային հարաբերությունը չի գերազանցել 75-ը: Ակնհայտ է,  որ Ազարի և խաղընկերների վրա ընկած  հսկայական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար էլ թիմը ուշ սկսեց պատրաստվել գալիք մրցաշրջանին:
Բայց այս ամենը հակառակ արդյունքը տվեց: Այնպիսի տպավորություն է կարծես Ազարն ու իր խաղընկերները դեռևս նախամրցաշրջանային փուլում են: Պարզապես անընդհատ Ազարի վրա հույս դնելու փոխարեն, Մոուրինյոն կարող էր ունենալ «պլան Բ», որը կօգներ Ազարին հանգստանալ, իսկ թիմի խաղին բազմազանություն կհաղորդեր: 

Ամեն դեպքում «Չելսիի» երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն: Վերը նշված 7 արագացումներից 4-ը Ազարի կողմից կատարվել են վերջին խաղերում: Հուսանք, որ գոնե նոր գլխավոր մարզչի հետ բելգիացին կվերագտնի իր երբեմնի փայլուն մարզավիճակը: 












суббота, 12 декабря 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջխաղացումը Լուի վան Գալի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը համառորեն պնդում է, որ իր թիմը ընթանում է ճիշտ ճանապարհով: Այս մտքի հետ միանշանակ համաձայն չեն «կարմիր սատանաների» երկրպագուները` հաշվի առնելով թիմի ցուցադրած խաղն ու Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը: Ինչևէ, փորձենք հասկանալ, առաջադիմում է արդյո՞ք  «Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի մասնագետի հետ, թե՞ ոչ:



ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ

Տեսնելով թիմի զբաղեցրած դիրքը մրցաշարային աղյուսակում` կարելի է համաձայնվել Լուի վան Գալի հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» ընթանում է 4-րդ հորիզոնականում և ընդամենը 3 միավորով է զիջում առաջատար «Լեսթերին»: Նախորդ տարվա համեմատ թիմը 15 խաղից հետո 1 միավոր ավելի է վաստակել:Իսկ եթե համեմատենք Դևիդ Մոյեսի ժամանակաշրջանի հետ` առաջխաղացումն ակնհայտ է:  Շոտլանդացի մասնագետի ղեկավարության ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» անցկացրած 15 խաղից հետո զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը` 13 միավորով զիջելով առաջատարին:
Միանշանակ կարելի է ասել, որ այս մրցաշրջանում ի տարբերություն Դևիդ Մոյեսի ժամանակահատվածի «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում է չեմպիոնության համար:
Միակ բացասական երևույթը Լուի վան Գալի խաղային փիլիսոփայությունն է, որը մեղմ ասած  չի գոհացնում թիմի երկրպագուներին: «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում արդեն 4 խաղ ավարտել է 0:0 հաշվով, և թոփ-7 թիմերի մեջ ամենաքիչ գոլերն է խփել: Բայց եթե մրցաշրջանի վերջում Լուի վան Գալի այս փիլիսոփայությունը տա իր արդյունքը և թիմը դառնա չեմպիոն, ապա վստահաբար կարող ենք ասել, որ երկրպագուները գոհ կլինեն հոլանդացու կատարած աշխատանքից:


ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ

Երբ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ գրավել 4-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցելու Չեմպիոնների Լիգայի այս տարվա խաղարկությանը, շատերը նշում էին, որ Լուի վան Գալը հիանալի է կատարում իր աշխատանքը:


Անցումային խաղերում «Բրյուգեի» արգելքը հաղթահարելուց հետո, երբ կայացավ ՉԼ-ի խմբային փուլի վիճակահանությունը, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն իր թվիթերի էջում գրառում էր կատարել, նշելով, որ այս վիճակահանությունը կարելի է նշել գարեջրով: Դա բացատրվում էր նրանով, որ «Յունայթեդը» հայտնվելով մեկ խմբում այնպիսի ակումբների հետ ինչպիսիք են` «Վոլֆսբուրգը», «ՊՍՎ»-ն և «ԲԿՄԱ»-ն, պարտավոր է խմբից դուրս գալ: Սակայն թիմը ձախողեց այս մրցաշարը: Հատկանշական է, որ Դևիդ Մոյեսի գլխավորությամբ թիմն ընդհակառակը ավելի լավ հանդես եկավ հենց Չեմպիոնների Լիգայում` հասնելով մինչև 1/4 եզրափակիչ: Բավական է հիշել միայն Ռոբին վան Պերսիի ֆանտաստիկ հետ-տրիկն «Օլիմպիակոսի» դեմ պատասխան խաղում:




Այս նկարը ցույց է տալիս Դևիդ Մոյեսի և Լուի վան Գալի թիմերի գրանցած արդյունքները Չեմպիոնների Լիգայում: Ինչպես տեսնում եք  Մոյեսի թիմի գրանցած արդյունքներն ավելի տպավորիչ են:


ԽԱՂԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ

Լուի վան Գալի խաղային փիլիսոփայությունը միգուցե և արդյունք է տալիս, սակայն թիմի ցուցադրած խաղը խորթ է «կարմիր սատանաների» երկրպագուներին: Հոլանդացի մասնագետը թիմի խաղային մոդելի առանցքային մաս է համարում գնդակին տիրելը: Այս առումով թիմն իր աշխատանքը լավ է կատարում, սակայն երբ հարձակման գծում հերթը հասնում է վճռական գործողություններին` «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հապաղում են:



«Մանչեսթեր Յունայթեդի» խաղային գլխավոր խնդիրն այն է, որ ֆուտբոլիստներն ավելի քիչ են ներխուժում մրցակցի տուգանային հրապարակ: Թիմը գնդակին տիրելու առումով առաջինն է Պրեմիեր Լիգայի 20 թիմերի մեջ, իսկ ահա մրցակցի դարպասին կատարված հարվածների թվով ընդամենը` 15-րդը: Բացի այդ, հարվածների թիվը վերջին 4 տարիներին շարունակաբար նվազում է: Ալեքս Ֆերգյուսոնի վերջին մրցաշրջանում անցկացրած 15 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կատարել էր 90 հարված: Դևիդ Մոյեսի ժամանակահատվածում` 72 հարված, իսկ Լուի վան Գալի երկու մրցաշրջաններում համապատասխանաբար` 66 և 54:




ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ

«Վոլֆսբուրգի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 20 րոպեներն անցկացրեց խաղադաշտում ունենալով  ակումբի ակադեմիայի 4 սաների` Ջեսի Լինգարդ, Նիկ Պաուել, Քեմերոն Բորտվիկ-Ջեքսոն ու Գիլյերմո Վարելա: Բացի նրանցից պահեստայինների նստարանին էր նաև Պադի Մակնեյրը: Եվ սա բնավ մեծ թվով վնասվածքների հետևանք չէ: Սա հենց Լուի վան Գալի ամենակարևոր և գլխավոր հատկություններից մեկն է: Հոլանդացին կարողանում է լավ լեզու գտնել երիտասարդների հետ: Եվ եթե նույնիսկ Լուի վան Գալը չկարողանա իր առաքելությունը հաջողությամբ ավարտել, միևնույնն է նրա թեթև կամ միգուցե նաև ծանր ձեռքի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» կունենա հեռանկարային երիտասարդների մի խումբ` ովքեր հետագայում դեռևս կհասցնեն իրենց խոսքն ասել համաշխարհային ֆուտբոլում:


воскресенье, 6 декабря 2015 г.

Կլաուդիո Ռանիերիի

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Սուոնսիի» դեմ արտագնա խաղում հաղթանակ տոնելով, Կլաուդիո Ռանիերիի «Լեսթեր Սիթին» բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Իսկ սա նշանակում է, որ «աղվեսների» ֆենոմենալ մրցաշրջանը շարունակվում է:



Ինչպես հայտնի է իտալացի մարզիչների մեծամասնությունը նախընտրում է կատենաչոն, որն իրենից ներկայացնում է պաշտպանողական ֆուտբոլ: Կլաուդիո Ռանիերին լինելով իտալացի` ոչ միայն չի դավանում այս փիլիսոփայությանն, այլ ընդհակառակը, նրա «Լեսթերը» խաղում է բաց հարձակողական ֆուտբոլ: Զարմանալի է բայց փաստ. «Լեսթերը» Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի միակ թիմն է, որը գոլ է խփել բոլոր 15 խաղերում:

Կլաուդիո Ռանիերին իր մարզչական կարիերայում կուտակած հարուստ փորձի շնորհիվ կարողացավ ստեղծել այս  «Լեսթերը»:
Առանձնացնեմ Կլաուդիո Ռանիերիի մի քանի առանցքային որոշումներ:


ՎԱՐԴԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՎՈՂԻ ԴԻՐՔՈՒՄ

Ջեյմի Վարդիի հաջողությունները կարելի է ասել բրիտանական ֆուտբոլի ամենակարևոր թեման է դարձել: Հատկապես, երբ Վարդին գերազանցեց Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը` 11 անընդմեջ խաղում գոլ խփելով: Շատերը սկսեցին խոսել, վերհիշել թե որտե՞ղ էր խաղում Վարդին 5 կամ 7 տարի առաջ, սակայն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Վարդիի հաջողությունների սկիզբը հանդիսացավ նախորդ մրցաշրջանի վերջնամասը:



Նախորդ մրցաշրջանի վերջում «Լեսթերը» կարելի է ասել հրաշքով պահպանեց իր տեղը Պրեմիեր Լիգայում:
 Թիմի նախկին գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնը Վարդիին օգտագործում էր հարձակման եզրում, իսկ նրա առջևում Դևիդ Նյուջենտին և Լեոնարդո Ոլյոային:
Այս մրցաշրջանի հենց սկզբից «Լեսթերի» արդեն նոր գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հասկացավ, որ խաղային մոդելի կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց արագությունն է, որն էլ պետք է զարգացնել:
Վարդին իր արագության և յուրահատուկ գոլային հոտառության շնորհիվ իրեն հիանալի դրսևորեց կենտրոնական հարձակվողի դիրքում: Կլաուդիո Ռանիերիի այս միտքը տվեց իր դրական արդյունքը:


ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

Ռիհադ Մահրեզի խաղը նույնպես մեծ հիացմունք ու զարմանք է առաջացնում երկրպագուների մոտ: Ալժիրցի կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն է հաջողված դրիբլինգ իրականացրել: Բացի այդ, ըստ վիճակագրության`  միայն Մեսութ Օզիլն է ավելի շատ ակնհայտ գոլային պահեր ստեղծել, քան Մահրեզը:



Նայջլ Պիրսոնի ղեկավարությամբ Մահրեզը ավելի քիչ խաղաժամանակ էր ստանում, իսկ Կլաուդիո Ռանիերիի թիմում նա անփոխարինելի է դարձել: «Սուոնսիի» դեմ արտագնա խաղում Մահրեզի հեթ-տրիկը օգնեց «Լեսթերին» միանձնյա գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը:
Կլաուդիո Ռանիերին Մահրեզին օգտագործում է կիսապաշտպանության աջ եզրում, իսկ ահա Մարկ Օլբրայտոնի ձախ եզրում հայտնելը մի փոքր զարմանալի որոշում էր, սակայն...



Այս մրցաշրջանի անցկացրած 15 տուրերից հետո Մարկ Օլբրայտոնը ավելի շատ է հայտնվել «Լեսթերի» մեկնարկային կազմում,  քան ամբողջ նախորդ մրցաշրջանում:
Մինչ Կլաուդիո Ռանիերին, Օլբրայտոնը հազվադեպ էր խաղում հարձակողական վինգերի դիրքում: Այս մրցաշրջանում Ռանիերին ընտրել է 4-4-2 տակտիկական սխեման` օգտագործելով  վառ արտահայտված հարձակողական  վինգերներին:

4 ՊԱՇՏՊԱՆՆԵՐ

Շատերը կարծում են, որ «Լեսթերի» այսպիսի հաջողությունների հիմքում ընկած է Նայջլ Պիրսոնի աշխատանքը, բայց դա այդքան էլ մոտ չէ իրականությանը: Անցած մրցաշրջանում Պիրսոնի թիմի հաջողությունները պայմանավորված էին  3 պաշտպանների խաղով: Անցնելով այդ տակտիկական սխեմային նախորդ մրցաշրջանի վերջնամասում «Լեսթերը» կարողացավ 7 հաղթանակ տոնել և պահպանել իր տեղը Պրեմիեր Լիգայում: Նույն կերպ կարող էր վարվել նաև Ռանիերին, սակայն իտալացի մասնագետն այլ ուղի ընտրեց: Նա  որոշեց օգտագործել 4-4-2 տակտիկական սխեման, իսկ կենտրոնական պաշտպանների դիրքում խաղացրեց Ուես Մորգանին և Ռոբերտ Հուտին: Ճիշտ է, այս սխեմայով խաղը շատ երկար սպասեցրեց մինչև առաջին «չոր» հանդիպումը, բայց միևնույնն է այն իրեն արդարացրեց: Իսկ առաջին «չոր» հանդիպումը թիմը նշեց պիցցայով, ինչպես և խոստացել էր Կլաուդիո Ռանիերին:



ԱՌԱՆՑ ԿԱՄԲԻԱՍՈՅԻ

Խոստովանեք, որ ձեզանից քչերն էին, ովքեր տեղյակ էին, որ արգենտինացի հանրահայտ Էստեբան Կամբիասոն նախորդ մրցաշրջանը անցկացրել է «Լեսթերում»: Նայջլ Պիրսոնի թիմում Կամբիասոն մեծ դերակատարություն ուներ: Պիրսոնը նրան օգտագործում էր կիսապաշտպանության կենտրոնում, փորձելով դաշտի միջնամասում թվային առավելություն ստեղծել և իհարկե հնարավորինս լավ օգտվել արգենտինացու խաղային որակներից:  Ռանիերին այստեղ ևս փոփոխություններ կատարեց:



 Դանի Դրինկուոտերը նախորդ մրցաշրջանի խաղերի կեսից ավելին անցկացրել է պահեստայինների նստարանին, իսկ այս տարի նրա տեղը մեկնարկային կազմում կարելի է ասել կասկած չի հարուցում: Դրինկուոտերի այսպիսի առաջնթացը, խոշոր հաշվով Կլաուդիո Ռանիերիի «մեղքով» է: Դրինկուոտերին միշտ էլ համարել են տաղանդավոր ֆուտբոլիստ, սակայն մինչ այս նրան չէր բավականացնում կայունությունը, իսկ Ռանիերիի գալուց ի վեր նա նմանատիպ խնդիրներ չունի:
Դանի Դրինկուոտերը  դաշտի կենտրոնական հատվածում մեծ ծավալի աշխատանք է կատարում: Դա վկայում է նաև վիճակագրությունը, ըստ որի «Լեսթերի» կիսապաշտպանը մտնւմ է այն տասը ֆուտբոլիստների մեջ, ովքեր այս մրցաշրջանում ամենաշատն են վազել:

ԿԱՆՏԵԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Նգոլո Կանտեի ձեռքբերումը կարելի է համարել Կալուդիո Ռանիերիի ամենահաջողված քայլը «Լեսթերում»: Կանտեն ավելի շատ սևագործ աշխատանք է կատարում խաղադաշտում, քան իր կոլեգաները: Դա ապացուցում է նաև վիճակագրությունը:



Կանտեն այս մրցաշրջանում ավելի շատ է գնդակ խլել մրցակիցներից, քան մեկ այլ ֆուտբոլիստ Պրեմիեր Լիգայում: Նա նաև մենապայքարների ժամանակ է իրեն հիանալի դրսևորում:
Եվ այսպես Կլաուդիո Ռանիերին ստեղծագործ Կամբիասոյին փոխարինեց` քանդող հենակետայինով, որի պարտականություններն էլ հաջողությամբ կատարում է Նգոլո Կանտեն` թույլ չտալով մրցակիցներին հանգիստ շունչ քաշել դաշտի կենտրոնում: 
 Դրինկուոտերի և Կանտեի անգերազանցելի խաղի շնորհիվ, Ռիհադ Մահրեզն ավելի շատ ազատվում է պաշտպանական գործողություններից` շեշտը դնելով հարձակման վրա: 

ՌԱՆԻԵՐԻԻ ԳՈՐԾՈՆԸ

Կլաուդիո Ռանիերին չգնեց տասնյակ ֆուտբոլիստների տրանսֆերներ, չնայած որ, լիիրավ իրավունք ուներ այդպիսի պահանջ ներկայացնելու ակումբի ղեկավարությանն, առավել ևս, որ անգլիական թեկուզ միջակ ակումբները ֆինանսների հետ կապված խնդիրներ չունեն: Իտալացի մասնագետը բավարարվեց եղածով և կարողացավ վստահություն հաղորդել այն ֆուտբոլիստներին, ովքեր նախորդ մրցաշրջանում մնացել էին ստվերում: 
Սա մի գեղեցիկ պատմություն է մարդկային հարաբերությունների` վստահության հավատի և պատասխանատվության: Ֆուտբոլիստները նույնպես էլ ավելի մեծ եռանդով են սկսում աշխատել, երբ իրենց գործողությունները ղեկավարում է համաշխարհային մակարդակի մարզիչ: Իսկ  Ռանիերին անկասկած այդպիսին է համարվում: 
 Եվ ընդհանրապես. «արհեստավորը» (Կլաուդիո Ռանիերիի կեղծանունը) 10 տարի առաջ իր յուրահատուկ որոշումներով կարողացավ մեծ համբավ ձեռք բերել: Իսկ հիմա նրա կատարած աշխատանքը այդքան էլ չի գնահատվում ֆուտբոլասերների կողմից, սակայն ակնհայտ է, որ Կլաուդիո Ռանիերին ավելիին է արժանի:




четверг, 3 декабря 2015 г.

Գարի Նևիլ: Մարզիչ հեռուստաեթերից

Իսպանական  «Վալենսիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը: Վերջինիս հետ իսպանական ակումբը կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև այս մրցաշրջանի ավարտը:



Այս նորությունը կարելի է ասել ցնծեց ֆուտբոլային հասարակությունը, քանզի ոչինչ չէր վկայում, որ Գարի Նևիլը կարող է հայտնվել Իսպանիայում: Ավելի հավանական տարբերակ էր Գարիի եղբայր` Ֆիլ Նևիլի նշանակումը «չղջիկների» գլխավոր մարզչի պաշտոնում` քանի որ Ֆիլը վերջին շրջանում հանդիսանում էր արդեն նախկին գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուի օգնականը:

Իսկ հիմա փորձենք հասկանալ թե ինչու՞ «Վալենսիայի» ղեկավարության ընտրությունը կանգ առավ հենց Գարի Նևիլի վրա և վերջինս ի՞նչ կարող է առաջարկել «վալենսիացիներին»:


ԺՈՐԺԵ ՄԵՆԴԵՇԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ



Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշն ուղղակի թե անուղղակի կապ ունի «Վալենսիայի» վերջին տարիների գործունեության հետ: Երբ 2013 թվականի վերջին ակումբը կանգնած էր լուրջ ֆինանսական խնդիրների առջև, հենց Մենդեշն էր, որ կարողացավ միավորել  «Վալենսիային» և սինգապուրցի միլիարդատեր Պիտեր Լիմին: Արդյունքում Պիտեր Լիմը 2014 թվականին գնեց «Վալենսիայի» ակցիաների 70 %-ն ու կարողացավ թիմին դուրս բերել ֆինանսական ճգնաժամից` ներդնելով գրեթե 100 մլն եվրո գումար:  Բացի այդ, Ժորժե Մենդեշը  միջնորդեց, որ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվի Նունու Էսպիրիտու Սանտուն: Վերջինիս գլխավորությամբ թիմի միակ նշանակալի հաջողությունն եղավ  ՉԼ-ի խմբային փուլում հայտնվելը: «Վալենսիայում» հայտնված գրեթե բոլոր ֆուտբոլիստների գործակալը հանդիսանում է հենց Մենդեշը:

Սակայն ինչպես պարզվեց հետագայում Պիտեր Լիմին պատկանող «Մերիտոն» հոլդինգի ֆինանսավորումն ու Ժորժե Մենդեշի մեծ ազդեցությունը քիչ էր մնում աղետալի հետևանքներ ունենային:


«Վալենսիայի» նախագահ Լի Չուն Յունը Նունու Էսպիրիտու Սանտուի հեռացումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ թիմին անհրաժեշտ է մարզիչ, ով առաջին հերթին կկարողանա բարձրացնել թիմի մարտական ոգին, կլինի իսկական լիդեր և կփորձի դուրս բերել թիմին նոր մակարդակի վրա: Եվ որ ամենակարևորն է, ակումբի նախագահը նշել էր, որ թիմի ապագա գլխավոր մարզիչը ոչ մի կերպ կապ չի ունենալու Ժորժե Մենդեշի հետ: Ինչպես հասկացաք Գարի Նևիլը հենց այդ անձնավորությունն է: Իմ կարծիքով «Վալենսիայի» ղեկավարությունը փորձում է փոխել թիմի զարգացման ուղղվածությունը:


Ի՞ՆՉՆ Է ՄԻԱՎՈՐՈՒՄ ՊԻՏԵՐ ԼԻՄԻՆ ԵՎ ՆԵՎԻԼ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

Առաջին հայացքից Գարի Նևիլի նշանակումը այս պաշտոնում զարմանալի է թվում: Ինչու՞ Պիտեր Լիմը ընտրեց հենց Գարիին և ոչ թե մեկ այլ հանրահայտ մարզչի, առավել ևս, որ նշվում էին այնպիսի անուններ` ինչպիսիք են Միքաել Լաուդրուդն ու Ֆրանկ Ռայկարդը: Կա մի կարևոր հանգամանք որն էլ հնարավոր է դարձել է այսպիսի որոշման պատճառը: Բանն այն է, որ Նևիլ եղբայրները` Ռայան Գիգզի, Պոլ Սքոուլզի և Նիկի Բաթի հետ հանդիսանում են անգլիական «Սալֆորդ Սիթի» ակումբի 50 % բաժնետոմսերի սեփականատերերը: Իսկ կարող եք կռահել թե ու՞մ է պատկանում անգլիական սիրողական լիգայում հանդես եկող ակումբի մյուս 50 %  բաժնետոմսերը: Դե Իհարկե «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմին: Հենց այս հանգամանքով էլ կարելի է բացատրել Նևիլ եղբայրների կապը իսպանական ակումբի հետ:




Գարի Նևիլը գրեթե 4 տարի աշխատել է բրիտանական «Sky Sports»-ում` որպես վերլուծաբան-փորձագետ: Բացի ֆուտբոլիստի մեծ փորձից նա շատ լավ կարողանում է վերլուծել ֆուտբոլային խաղերը հեռուստաեթերում: Գարի Նևիլը 2014 թվականին ճանաչվել է  տարվա լավագույն փորձագետ: «Sky Sports»-ի ղեկավարությունը շատ էր ցանկանում նրան ետ պահել հեռանալու որոշումից և առաջարկել էր 5 տարվա պայմանագիր` տարեկան 21 մլն եվրո աշխատավարձով: Բայց Գարի Նևիլը մերժել էր այն  հանուն նոր մարտահրավերի:
Նևիլն արդեն իսկ ստացել է ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգի մարզչական արտոնագիր: 2012 թվականից էլ հանդիսանում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի օգնականը: Հետաքրքիր է նաև այն, որ նա համատեղելու է այս երկու աշխատանքները:




Առաջին հերթին սա շատ լավ մարկետինգային քայլ է: Գարին բավականին մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում և մեծ հարգանք է վայելում: Նա արդեն 40 տարեկան է և այսպիսի գործունեություն ծավալելու համար տարիքը կարելի է ասել համապատասխանում է: Իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Գարին իրեն շատ համարձակ է դրսևորել և հայտարարել է, որ այս առաջիկա 5 ամիսների ընթացքում իր գլխավոր խնդիրն է` անել ամեն ինչ յուրաքանչյուր խաղում հաղթանակ տոնելու համար: Նա արդեն իսկ կողմնորոշվել է իր օգնականների հարցում: Առաջինն անկասկած կլինի իր եղբայր Ֆիլ Նևիլն, իսկ երկորդը` «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստ, ակումբի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Միգել Անխել Անգուլոն: Միակ խնդիրն, որը կարող է դժվարություններ առաջացնել Գարիի համար դա իսպաներենն է: Իր եղբայր Ֆիլն արդեն իսկ բավականին լավ տիրապետում է իսպաներեն լեզվին, իսկ անձամբ Գարին պատրաստակամություն է հայտնել որքան հնարավոր է շուտ սկսել մասնագետի հետ պարապմունքները:



Գարի Նևիլը երբեք էլ չի թաքցրել այն, որ իրեն ավելի հոգեհարազատ է հարձակողական ոճի ֆուտբոլը: Նույնիսկ իրենց պատկանող «Սալֆորդ Սիթի» ակումբի փիլիսոփայության հիմքում հենց Նևիլի խոսքերով ընկած է հարձակողական ֆուտբոլը:



«Վալենսիայի» ղեկին Գարի Նևիլի առաջին տնային հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին` «Լիոնի» դեմ: Իսկ Լա Լիգայում անգլիացի մարզիչն իր նորամուտը կնշի հաջորդ հանգստյան օրերին կայանալիք «Բարսելոնայի» դեմ տնային խաղում: 

понедельник, 30 ноября 2015 г.

«Արսենալ»: Վենգերի համառության հետևանքները

Տեսնելով, թե ինչ իրավիճակում է գտնվում Լոնդոնի «Արսենալը», չեմ նախանձում «զինագործների» երկրպագուներին: Այն ինչ կատարվում է թիմում այս մրցաշրջանի սկզբից մինչև հիմա, միանշանակ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մեղավորությունն է:
Պարզաբանեմ թե ինչու՞:




ՊԱՀԱՆՋՎՈՂ, ԲԱՅՑ ՉԿԱՅԱՑԱԾ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ

«Արսենալը» եվրոպական Թոփ-5 առաջնությունների միակ ակումբն է, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել է ընդամենը մեկ ֆուտբոլիստի տրանսֆեր` Պետր Չեխ: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ հասարակ ֆուտբոլասերը տեսնելով «Արսենալի» հիմնական կազմի խաղացողներին հասկանում է, որ թիմն առնվազն 3 նոր ֆուտբոլիստի կարիք ունի` յուրաքանչյուր գոտում մեկական: Գրեթե ամբողջ ֆուտբոլային աշխարհը` փորձագետները, լրագրողները, նախկին «արսենալցիները», կոչ էին անում ֆրանսիացի մասնագետին թիմի կազմն ուժեղացնելու, սակայն վերջինս մնաց իր մտքին:


ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ

Մինչև կիրակնօրյա «Նորվիչի» դեմ արտագնա հանդիպումը` «Արսենալի» կազմում վնասվածքներ ունեին`  Ֆրանսիս Կոկլեն, Ջեք Ուիլշերը, Թոմաշ Ռոսիցկին, Թեո Ուոլքոտը, Դանի Ուելբեքը, Միկել Արտետան: Վերոհիշյալ խաղից հետո վնասվածք ստացած ֆուտբոլիստների թիվն ավելացավ ևս երեքով` Ալեքսիս Սանչես, Սանտի Կասորլա, Լորան Կոսյելնի:



Իսկ հիմա մի հետաքրքիր փաստ. 2015 թվականի ընթացքում Լոնդոնի  «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստները` բացառությամբ Ջոել Քեմբելի, վնասվածք են ստացել: Հատկանշական է այն, որ այդ  վնասվածքների կեսից ավելին մկանային են: Իսկ դա նշանակում է, որ կամ ֆուտբոլիստներին շատ են ծանրաբեռնում, կամ ակումբի բժիշկները լավ չեն կատարում վերականգնողական պրոցեսները: Անձամբ ես ավելի հակված եմ առաջին տարբերակին:
Գրեթե մեկ շաբաթ առաջ Արսեն Վենգերը հայտարարեց, որ Սանչեսը բավականին հոգնած տեսք ունի խաղադաշտում և շատ հնարավոր է նրան հանգստի հնարավորություն տրվի: Սակայն չիլիացի կիսապաշտպանը ո՛չ միայն հանգստի հնարավորություն չստացավ, այլ գրեթե 3 հանդիպում անցկացրեց առանց փոխարինման: Իսկ «Նորվիչի» դեմ խաղում արդեն հանդիպման 60-րդ րոպեին վնասվածք ստացավ: Նախնական ախտորոշմամբ Սանչեսը ձգել է ազդրի հետևի մկանը:  Այս առիթով իր դժգոհությունն է հայտնել նաև «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, այժմ բրիտանական «Sky Sports»-ի փորձագետ` Թիերի Անրին: Հատկապես նա նշել է, որ ՉԼ-ի խաղարկության Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում, երբ  թիմն արդեն 69-րդ րոպեի դրությամբ հաշվի մեջ առաջ էր 3 գնդակի տարբերությամբ` Արսեն Վենգերը կարող էր խաղի ավարտից 20 րոպե առաջ փոխարինել Ալեքսիս Սանչեսին:




Իսկ հիմա Արսեն Վենգերը փորձում է արդարանալ ասելով. թե ոչ մի բժիշկ և ոչ մի բժշկական հետազոտություն չի կարող գուշակել թե ֆուտբոլիստն երբ վնասվածք կստանա: Կարծում եմ Արսեն Վենգերի այս խոսքերն ոչ այլ ինչ են քան, խուճապահար մարզչի արդարացումներ:




Ամեն դեպքում այսքան բացասական իրադարձություններից բացի, կա նաև դրական լուր «զինագործների» երկրպագուների համար: Աարոն Ռեմսին և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը լիովին ապաքինվել են վնասվածքներից և պատրաստ են լրացնել «Արսենալի» կիսապաշտպանությունում տիրող բացը:




Եվս մեկ միջադեպ, որը կապված է «Արսենալի», իսկ ավելի կոնկրետ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մեղմ ասած  տարօրինակ որոշման հետ:
Բանն այն է, որ նույն «Նորվիչի» դեմ հանդիպմանը «Արսենալը» մեկնել է օդանավով: Լոնդոնից մինչև Նորվիչ ընկած հեռավորությունը կազմում է 150 կմ: Բնականաբար այդ տարածությունը ցամաքային տրանսպորտով անցնելու համար կպահանջվի ոչ ավեի քան երկու ժամ:  Չնայած այդ հանգամանքին, թիմը Նորվիչ  հասել է օդային ճանապարհով, իսկ թռիչքի տևողությունը կազմել է ընդամենը 14 րոպե: Վենգերի այս որոշումը անկասկած դժգոհություն է առաջացրել նախ բնապահպանների, հետո էլ երկրպագուների մոտ:


ՀԱՎԱՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐ

Հասկանալի է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բավականին դժվար է ձեռք բերել աստղային ֆուտբոլիստի: Բայց կան հավանական տարբերակներ, որոնք կարող են ուժեղացնել «Արսենալի» կազմը և բարձրացնել թիմում մրցակցության մակարդակը: Վերջին շրջանում «Արսենալի» հետ են կապում այնպիսի ֆուտբոլիստների անուններ, ինչպիսիք են` Ջոն Սթոունսը, Լարս Բենդերը և Ալեքսանդր Կոկորինը: Ինչպես հասկացաք` պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող (սա այն է ինչ «Արսենալին» անհրաժեշտ է, համենայնդեպս հիմա):

Հ.Գ.  Կարծում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում երևի թե առաջին անգամ «Արսենալը» կարող է լրջորեն պայքարել չեմպիոնության համար: Այդ իսկ պատճառով էլ Արսեն Վենգերը պետք է փորձի առավելագույնս կառչել այս հնարավորությունից շուտափույթ կերպով շտկել իրավիճակը:







воскресенье, 29 ноября 2015 г.

Ֆուտբոլի պատմության ամենատարօրինակ և անհավանական գոլային հրավառությունները

«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդիի գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը ռեկորդային էր` Վարդին արդեն 11 խաղ անընդմեջ դառնում է գոլի հեղինակ. այդպիսով գերազանցելով Ռուդ վան Նիստելռոյի 2003 թվականին գրանցած արդյունքը:



 Բացի այդ, Լոնդոնի   «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլն ևս իր անունը գրեց Պրեմիեր Լիգայի պատմության մեջ` 7 խաղ անընդմեջ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:


Իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում ամենաանհավանական և տարօրինակ գոլային հրավառությունները:


ՌԵԿՈՐԴՆԵՐ ՎԱՐԴԻԻ ՀԱՄԱՐ

Ռուդ վան Նիստելռոյն իր ռեկորդը գրանցել է 2 մրցաշրջանում: Նա իր առաջին գոլը խփել է նույն տարվա մարտ ամսին, իսկ վերջինը` օգոստոսին:
Իսկ Ջեյմի Վարդին ունիկալ է նրանով, որ նույն առաջնության յուրաքանչյուր խաղում դառնում է գոլի հեղինակ և այդպես արդեն 11 խաղ շարունակ: Սակայն եթե նա ցանկանում է անգլիական ֆուտբոլի բացարձակ ռեկորդ սահմանել այդ ցուցանիշով, ապա պետք է շատ չարչարվի: 1931-32 թթ մրցաշրջանում Ջիմի Դյուենը ռեկորդ է սահմանել` մեկ մրցաշրջանում 12 անընդմեջ խաղում գոլեր հեղինակելով: Իսկ 1950-1951թթ մրցաշրջանում Ստեն Մորտենսենը 15 խաղ անընդմեջ դարձել է գոլի հեղինակ, բայց պետք է նշել այն, որ նա այդ ընթացքում մի քանի խաղ բաց է թողել վնասվածքի պատճառով: Առողջանալուց հետո արդեն շարունակել է  գոլեր խփել:



Մյունխենի  «Բավարիայի» լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լեվանդովսկին նույնիսկ հարձակվողի համար անհավանական արդյունքի է հասել: Նա ռեկորդակիր է Բունդեսլիգայում ամենաշուտը 100 գոլի սահմանը հատած ֆուտբոլիստների մեջ: Իսկ այս մրցաշրջանում Լեվանդովսկին ակումբի և հավաքականի կազմում ընդհանուր անցկացրած 22 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ:


ՀԱԶԱՐԱՊԵՏԵՐԻ ԱԿՈՒՄԲ

Լեգենդար Պելեն  Բրազիլիայի հավաքականի կազմում հաղթել է 3 Աշխարհի Առաջնություններում: Նա շատերի կողմից համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Հենց նրան է պատկանում ամենաշատ խփած գոլերի ռեկորդը: Պելեն 1956 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 1977 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել է 1363 խաղ դառնալով 1279 գոլի հեղինակ:

  Ամենաբարեբեր տարին Պելեի համար եղել է 1959-ը երբ նա խփել է  126 գոլ:

Պետք է նաև նշել մեկ այլ բրազիլացու` Ռոմարիոյի անունը: Նա հենց իր հաշվարկներով 2007 թվականին խփել է իր կարիերայի 1000-րդ գոլը: Այդ գոլերի ցուցակում Ռոմարիոն ընդգրկել է 77 գոլ, որոնք խփել է պատանեկան տարիքում և 21 գոլ`  բարեգործական խաղերում:


Եվս մեկ բրազիլացի` Արտուր Ֆրիդենրայխ: Նա` համաձայն Գինեսի Ռեկորդների գրքի, 1909-1935թթ ընկած ժամանակահատվածում դարձել է 1329 գոլի հեղինակ: Բայց այս փաստը չի հաստատվել ՖԻՖԱ-ի կողմից:



ԱՄԵՆԱՇԱՏ ԽՓԱԾ ԳՈԼԵՐ ՄԵԿ ԽԱՂՈՒՄ

Այս տարվա հուլիս ամսին Ջին Կալտակն «Օլիմպիական խաղերի» անցումային փուլի` «Վանուատու» - «Միկրոնեզիա» խաղի ժամանակ, տանտերերի կազմում դարձել է 16 գոլի հեղինակ, իսկ խաղն ավարտվել է 46:0 հաշվով: Բայց քանի որ, այդ խաղն անցկացվում էր մինչև 23 տարեկանների հավաքականների մակարդակով, Կալտակի ցուցադրած արդյունքը պաշտոնապես չի ընդունվել:



Նմանատիպ կերպով հավաքականների խաղի ժամանակ ավստրալիացի Արչի Թոմսոնը համաշխարհային ռեկորդ է գրանցել: Նա մեկ խաղի ընթացքում դարձել է 13 գոլի հեղինակ (8-ը` մինչև ընդմիջումը), իսկ իր թիմը հաղթել է 31:0 հաշվով: Խաղը անցկացվում էր 2002 թվականի Աշխարհի Առաջնության ընտրական փուլի շրջանակներում:





2007 թվականին կիպրոսցի հարձակվող Պանայոտիս Պոնտիկոսը մեկ խաղի ընթացքում խփել է ռեկորդային 16 գոլ` «ՍԷԿ Ագիոս Աֆանասիոս» ակումբի կազմում (թիմը հանդես էր գալիս հունական 3-րդ դիվիզիոնում):

Նմանատիպ արդյունք գրանցել էր նաև Ստեֆան Ստանիսը,  1942 թվականին Ֆրանսիայի Գավաթի «Ռասինգ» - «Օբրի» խաղի ժամանակ:

Անգլիացի Ջո Պեյնն անգլիական Ֆուտբոլային Լիգայի ռեկորդակիր է համարվում` մեկ խաղում խփած գոլերի քանակով: Նա 1936 թվականին 10 գոլ է խփել «Բրիստոլ Ռովերսի» դարպասն, իսկ իր ակումբը` «Լուտոն Թաունը» հաղթել է 12:0 հաշվով:

ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՎ ՎԱՐԿՅԱՆԱՉԱՓԸ

Նավաֆ Ալ Աբեդը համարվում է ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակը: Նա հանդիպման մեկնարկից 2.4 վարկյան հետո դարձել է գոլի հեղինակ:
Նա 2009 թվականին  «Ալ Խիլյաալ» - «Ալ Շոալախ» խաղի ժամանակ 60 մետրից գրավել է հյուրերի դարպասը:

Գինեսի ռեկորդների գրքում այդպիսի փաստ առաջին անգամ ավելացվել է 2004 թվականին` երբ սիրողական ֆուտբոլով զբաղվող Մարկ Բերրուզը, ով խաղում էր «Կաուզ Սպորստսի» կազմում, դարձել է գոլի հեղինակ հանդիպման մեկնարկային սուլիչից 2.5 վարկյան անց:


Նիկլաս Բենդտներն, ով հանդես է եկել «Արսենալում», չի կարող պարծենալ «զինագործների» կազմում մեծ թվով խփած գոլերի քանակով : Սակայն դանիացի հարձակվողն ունի պարծենալու այլ առիթ: Նա Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ռեկորդ է գրանցել` փոխարինման դուրս գալուց  ընդամենը 6 վարկյան հետո դառնալով գոլի հեղինակ:


ՀԵՌՈՒ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԽՓՎԱԾ ԳՈԼԵՐ

Ասմիր Բեգովիչն, ով հիմա պաշտպանում է Լոնդոնի «Չելսիի» գույները, ժամանակին խաղացել է անգլիական «Սթոկ Սիթիի» կազմում, որտեղ էլ և դարձել է ֆուտբոլի պատմության մեջ ամենահեռու տարածությունից խփված գոլի հեղինակը` 91.9 մետրից: Դա տեղի է ունեցել  2013 թվականի նոյեմբեր ամսին` «Սաութհեմպտոնի» դեմ խաղում:

Տպավորիչ է, այնպես չէ՞:
 Իսկ ի՞նչ կասեք 58.13 մետր հեռավորությունից գլխի հարվածով խփված գոլի մասին:
Այդպիսի ձեռքբերում է ունեցել «Օդդ Գրենլանդի» ֆուտբոլիստ Յոն Սամուելսոնը: Նա «Տրոմսեի» դեմ խաղում սեփական կիսադաշտից գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը:




ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ

Ընդհանրապես դարպասապահները ավելի շատ պաշտպանում են իրենց թիմի դարպասը, քան փորձում գոլեր հեղինակել:



 Բայց բրազիլացի 42-ամյա դարպասապահ Ռոջերիո Սենիի մոտ գոլեր հեղինակելը ոչ պակաս լավ է ստացվում: Սենին տուգանային և 11մ հարվածներ իրացնելու իսկական վարպետ է: Այս տարվա հունիս ամսին նա խփեց իր կարիերայի 128-րդ գոլն. այդպիսով դառնալով ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ դարպասապահը` խփած գոլերի քանակով: Սենին 2002 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում հաղթել է ԱԱ-ն և իր ակումբի` «Սան Պաուլուի» պատմության մեջ  10 ռմբարկուների ցուցակում է:


Իսկ պարագվայցի Խոսե Լուիս Չիլավերտը հանդիսանում է միակ դարպասապահն, ով դարձել է հետ-տրիկի հեղինակ:  Դա տեղի է ունեցել 1999 թվականին, երբ արգենտինական «Վելես Սարսֆիլդի» կազմում երեք 11մ հարված է իրացրել «Ֆերրո Կարրիլ Օեստեի» դարպասը:



ՀԵՏ-ՏՐԻԿՆԵՐ

«Սաութհեմպտոնի»  ֆուտբոլիստ Սադիո Մանեն նախորդ մրցաշրջանում «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության ամենաարագ հետ-տրիկի հեղինակը: Սենեգալցին դա արեց ընդամենը 2 րոպե 56 վարկյանում:

Իսկ ամբողջ անգլիական ֆուտբոլի պատմության ամենաարագ հետ-տրիկի հեղինակը «Ռոս Կաունտիի» նախկին ֆուտբլիստ Տոմի Ռոսն է, ով 1964 թվականին 3 գնդակ է  ուղարկել «Ներն Կաունտիի» դարպասն` ընդհամենը 90 վարկյանում:


ԾԵՐՈՒՆԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐԸ

Կամերունցի ֆուտբոլիստ Ռոժե Միլլան հանդիսանում է ամենատարեց ֆուտբոլիստն, ով գոլի հեղինակ է դառնում ԱԱ-ն եզրափակիչ փուլում ( Կամերուն - Ռուսաստան  խաղի ժամանակ Ռոժեն եղել է 42 տարեկան):

Ճապոնացի Կադզույոսի Մուիրան «Ջեյ Լիգայի» երկրորդ դիվիզոնում «Յոկոգամի» կազմում գոլ է խփել 48 տարեկան հասակում: Նա հանդիսանում է ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը:


Իսկ այս ցուցանիշով բացարձակ ռեկորդակիր է ուելսցի Բիլլի Մերեդիտն, ով Անգլիայի Գավաթի խաղարկության «Մանչեսթեր Սիթի» - «Բրայտոն» խաղում` «քաղաքայինների» կազմում դարձել է գոլի հեղինակ այդ պահին  լինելով 48 տարեկան և 208 օրական: Դա տեղի է ունեցել 1924 թվականին: Նա նաև հանդիսանում է ամենատարեց ֆուտբոլիստն, ով գոլի հեղինակ է դառնում միջազգային խաղերում  (45 տարեկան և 73 օրական): Դա տեղի է ունեցել 1919 թվականին Ուելս-Անգլիա հանդիպման ժամանակ:


ՀՐԱՇՔ ՈՒՈՄԲԱԽԸ


Ինչ վերաբերում է կանանց ֆուտբոլին, ապա Էբբի Ուոմբախն, ԱՄՆ-ի հավաքականի կազմում անցկացրած 252 խաղում դարձել է 184 գոլի հեղինակ:


Ուոմբախը հաղթել է 2015 թվականի կանանց ԱԱ-ը: Նա կանանց ֆուտբոլի պատմության մեջ միջազգային ասպարեզում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստուհին է:

Իսկ տղամարդկանց ֆուտբոլում նման ցուցանիշով ռեկորդակիր է համարվում իրանցի լեգենդար Ալի Դաեին: Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստն Իրանի հավաքականի կազմում անցկացրած 148 խաղերում խփել է 109 գոլ:

ԻՆՔՆԱԳՈԼԵՐ

Բելգիայի հավաքականի նախկին պաշտպան Ստան վան դեն Բյոիսը հանդիսանում է ոչ այնքան հաճելի ռեկորդի հեղինակ: 1995 թվականին իր թիմը` «Ժերմինալ Էկերենը» պարտվեց «Անդերլեխտին» 3:2 հաշվով: Իսկ նա դարձավ 3 ինքնագոլի հեղինակ:

Իսկ մեկ խաղի ընթացքում կատարված ինքնագոլերի ռեկորդը պատկանում է մադագասկարյան «Ստադ Օլիմպիկ Լեմիրն» թիմին: 2002 թվականին «ԱՍ Ադեմայի» դեմ խաղում «Ստադի» ֆուտբոլիստները 149 անգամ գրավել են սեփական դարպասը: Այս արարքը բացատրվում է նրանով, որ «Ստադի» ֆուտբոլիստները դժգոհ էին մրցավարի որոշումներից:





воскресенье, 22 ноября 2015 г.

Ջեյմի Վարդի: Սիրողական ֆուտբոլից մինչև Պրեմիեր Լիգայի ռեկորդակիր

Ջեյմի Վարդի` հարձակվող, հետաքրքիր և յուրօրինակ  անցյալով: Շատ չեն դեպքերը, երբ սիրողական մակարդակում կարիերան սկսած ֆուտբոլիստը կարողանում է հասնել մեծ հաջողությունների: Սակայն Վարդիի դեպքում հաջողություններ ասվածը մեղմ կլինի, քանզի անգլիացին այս պահի դրությամբ համարվում է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի  լավագույն ռմբարկուն: Բացի այդ, Վարդին կրկնել է լեգենդար Ռուդ վան Նիստելռոյի արդյունավետության ռեկորդը:
 Իսկ հիմա այս ամենի մասին ավելի մանրամասն:


Անցած հանգստյան օրերին ֆուտբոլային աշխարհն այնքան էր տարվել «Էլ Կլասիկոյով», որ նույնիսկ շատերը չեն նկատել,  որ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական է բարձրացել համեստ, բայց միևնույն ժամանակ հանդուգն  «Լեսթեր Սիթին»: Կլաուդիո Ռանիերիի թիմի ցուցադրած այսպիսի ֆենոմենալ արդյունքների առաջին «մեղավորը» հենց Ջեյմի Վարդին է:


Ջեյմի Վարդին ծնվել է 1987 թվականի հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի  Շեֆիլդ քաղաքում: Ամբողջ մանկությունն   անցկացրել է Շեֆիլդի բանվորական թաղամասերի  բակերում, փողոցներում ֆուտբոլ խաղալով. ունենալով  երազանք` դառնալ մեծ ֆուտբոլիստ: Սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին. առաջին խոչընդոտին բախվեց հարազատ քաղաքի  «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի երիտասարդական թիմում հանդես գալու ժամանակ: Այդ ժամանակ թիմի մարզիչները  16-ամյա Վարդիին համարում էին անհեռանկարային ֆուտբոլիստ, քանի որ նրանց չէր գոհացնում անգլիացու ցածր  հասակը,  ֆիզիկական տվյալները   և կարգապահությունը: Այդ ամենի արդյունքում Վարդիին հեռացրեցին «Շեֆիլդ Ուենսդեյի» ակադեմիայից:

Ջեյմի Վարդին այդ տարիներին շատ էր տարված խրախճանքներով և նույնիսկ մի անգամ ակումբում ծեծկռտուքի պատճառով հայտնվել էր ոստիկանական բաժանմունքում: Դրա արդյունքում գրեթե մեկ տարի ստիպված էր կրել էլեկտրոնային ձեռնաշղթա, որի միջոցով ոստիկանությունը հետևելու էր նրա տեղաշարժին:

Այդ ընթացքում հասկանալով, որ ֆուտբոլիստ դառնալու իր երազանքը հեռանում է իրենից, Վարդին որոշում է հավաքվել և փորձում է ուժերը կենտրոնացնել անգլիական 8-րդ դիվիզիոնը  ներկայացնող  «Ստոկսբրիջ» ակումբում իր ելույթների վրա:  Բայց 4 տարի սիրողական մակարդակի ֆուտբոլն ու շաբաթական 30 ֆունտ աշխատավարձը ստիպեցին Վարդիին տեղափոխվել մեկ այլ ակումբ:
 Նոր ակումբը  «Հալիֆակս Թաունն» էր, որի սկաուտները նկատել էին Վարդիին 22 տարեկան հասակում: Այս ակումբը նույնպես պրոֆեսիոնալ մակարդակի չէր, բայց անկասկած սա քայլ էր դեպի առաջ, քանի որ, «Հալիֆակս Թաունը» հանդես էր գալիս Հյուսիսային Կոնֆերենցիայում` որը հանդիսանում է անգլիական ֆուտբոլի 6-րդ դիվիզիոնը:

Նոր ակումբում Ջեյմի Վարդին իրեն հիանալի դրսևորեց` առաջին իսկ մրցաշրջանում խփելով 27 գոլ: Հաջորդ մրցաշրջանի սկզբում տեղափոխվեց «Ֆլիտվուդ Թաուն», որը հանդես էր գալիս արդեն անգլիական ֆուտբոլի 5-րդ դիվիզիոնում:

«Ֆլիտվուդ Թաունում»  36 խաղում խփելով 31 գնդակ, ճանաչվեց առաջնության  լավագույն ռմբարկու, որի շնորհիվ էլ  թիմը վաստակեց ուղեգիր դեպի անգլիական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն: Այդ ժամանակ «Բլեքպուլի» գլխավոր մարզիչ Յան Հոլովեյը, հիացած լինելով Վարդիի խաղով, որոշեց գնել նրա տրանսֆերը: Սակայն գումարի հարցում ակումբները չկարողացան համաձայնության գալ: Արդյունքում 2012 թվականին Ջեյմի Վարդին սիրողական ֆուտբոլի համար ռեկորդային  1 միլիոն ֆունտ գումարով, տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Լեսթեր Սիթի»:


Ջեյմի Վարդիի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ճանապարհը այս անգամ ևս տհաճ անակնկալ էր պատրաստել նրա համար: «Լեսթեր Սիթիում» առաջին տարում նրա ցուցադրած խաղը պարզապես հիասթափեցրեց թիմի երկրպագուներին: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Վարդին դարձավ ընդամենը 5 գոլի հեղինակ: Նույնիսկ եղավ մի պահ, երբ 25-ամյա Վարդին ցանկանում էր հեռանալ ֆուտբոլից: Այդ հիմար գաղափարից նրան ետ պահեցին «Լեսթերի» գլխավոր մարզիչ Նայջլ Պիրսոնը և նրա օգնական Կրեյգ Շեքսպիրը:

Հետևելով «շեքսպիրյան» խորհուրդներին, Վարդին որոշում է վերջնականապես կենտրոնանալ ֆուտբոլի վրա, փորձելով ապացուցել երկրպագուներին և լրագրողներին, որ  դեռ ասելիք ունի մեծ ֆուտբոլում:
 Հաջորդ տարի «Լեսթեր Սիթին» հայտնվում է Պրեմիեր Լիգայում: Վարդին աստիճանաբար սկսում է վաստակել երկրպագուների սերն ու հարգանքը:
Հատկապես «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաղթական խաղում, երբ Վարդին մասնակցեց իր թիմի խփած գրեթե բոլոր գոլերին:
 Անկասկած Նայջլ Պիրսոնի խորհուրդներն օգնեցին Վարդիին կատարելագործվելու, բայց այն, ինչ հիմա անում է «Լեսթերի» նոր գլխավոր մարզիչ Կլաուդի Ռանիերին, արժանի է գովասանքի: Իտալացի մասնագետը թիմի խաղը կառուցում է այնպես, որ ամենագլխավոր գործող անձը լինի հենց Ջեյմի Վարդին: Ռանիերին Վարդիին բացարձակ ազատություն է տվել խաղադաշտում, որի շնորհիվ էլ անգլիացի հարձակվողը փայլում է այս մրցաշրջանում:

Ջեյմի Վարդին այս մրցաշրջանում անցկացրած 13 խաղից հետո իր ակտիվում ունի նույնքան խփած գնդակ: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ վերջին 10 խաղում նա անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Այս ցուցանիշով 28-ամյա անգլիացին կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը, որը 2003 թվականին ևս 10 խաղ անընդմեջ դարձել էր գոլի հեղինակ:
Ճակատագրի հեգնանքով, Ջեյմի Վարդին կարող է բացարձակ  ռեկորդ սահմանել  արդեն հաջորդ խաղում որտեղ իր թիմը մրցելու է  «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:


Եվս մեկ հետաքրքիր փաստ Ջեյմի Վարդիի կյանքից: Այսպիսի փայլուն խաղ ցուցադրելով, նա կարողացավ գրավել Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի ուշադրությունը: Վարդին արդեն 4 հանդիպում անցկացրել է «երեք առյուծների» թիմում: Եվ  հասկանալով, որ այս տեմպերով շարունակելու դեպքում նա կարող է հայտնվել  հաջորդ տարի կայանալիք ԵՎՐՈ 2016-ի մասնակիցների թվում Վարդին հետաձգել է իր հարսանիքը, որը նախատեսված էր հենց 2016 թվականի ամռանը:














воскресенье, 15 ноября 2015 г.

Ինչու՞ անգլիական ակումբները գնորդներ չունեն


Անգլիական ակումբների շատ երկրպագուներ երազում են, որ իրենց սիրելի ակումբը մի օր կգնի ինչ-որ միլիարդատեր: Բայց կարդալով այս նյութը դուք կհամոզվեք, որ այդ երազանքն այդքան էլ մոտ չէ իրականությանը:



Մարկ Գոլդբերգն ու Սայմոն Ջորդանը  կորցրեցին գրեթե 90 մլն ֆունտ «Կրիստալ Փելասը» ֆինանսավորելուց: Նմանատիպ կերպով, միլիարդատեր և մեքենաների համար  պլաստմասյա իրեր արտադրող ընկերության ղեկավար Շադիհ Կխանը  մեծ գումարներ կորցրեց անգլիական «Ֆուլհեմը» ֆինանսավորելուց:

 Վինսենտ Տան` միլիարդատեր, ով կուտակել է իր ունեցվածքի մեծ մասը Մալազիայում գործող «Մակդոնալդսի» շնորհիվ, ևս մեծ գումարներ կորցրեց գնելով «Քարդիֆ Սիթի» ակումբը: Իսկ   «Վենկիս» կազմակերպությունը կրկնեց  Վինսենտ  Տանի «հաջողությունները» «Բլեքբերն Ռովերսը» գնելով:
 «Բիրմինգեմ Սիթիի» սեփականատեր Կարսոն Յունգը, ով այս պահին գտնվում է անազատության մեջ` փողերի լվացման մեղադրանքով, տեսավ թե ինչպես  Դևիդ Գոլդին, Դևիդ Սալիվանին և Կարրեն Բրեյդիին( վերջիններս այս պահին հանդիսանում են անգլիական «Վեստ Հեմի» սեփականատերերը)  վճարած 83 մլն ֆունտը  3 տարի հետո արժեզրկվեց` հասնելով 30 մլն ֆունտի:




Այս պահին   վաճառքի են հանված 3 անգլիական ակումբներ` «էվերթոնը» 170 մլն ֆունտ, «Ասթոն Վիլլան» 180 մլն ֆունտ, «Վեստ Բրոմվիչը» 150 մլն ֆունտ ( գները նշված են մոտավորապես):
Կան 3 վաճառվող ակումբներ, իսկ գնորդներ չկան: Նույնիսկ 5.2 մլրդ ֆունտ  արժողությամբ հեռուստատեսային պայմանագրի առկայությամբ (որը հնարավորություն է տալու անգամ ցածր հորիզոնականներ զբաղեցնող թիմերին վաստակել ավելի քան 100 մլն ֆունտ) գնորդներ չկան:

Կարելի է ասել, որ ոչինչ այդպիսի մեծ քանակությամբ գումար չի «մսխում», ինչպես ֆուտբոլային ակումբը:
«Լիդս Յունայթեդը» չի տնօրինում իր մարզադաշտ  «Էլլանդ Ռոուդը» և իր մարզումային կենտրոն «Տորպ Արչը»: Սակայն այդ երկու տարածքների վարձակալության համար ամսեկան վճարում է 1 մլն ֆունտ:


               ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ
                    Շեյխ Մանսուր` «Մանչեսթեր Սիթի», ունեցվածքը - 30 մլրդ 
                    Ռոման Աբրամովիչ` «Չելսի»,  ունեցվածքը 8 մլրդ
                   Սթեն Կրոնկե` «Արսենալ», ունեցվածքը - 7.6 մլրդ
                     Ջո Լևիս` «Տոտենհեմ Հոտսպուր», ունեցվածքը - 5.3 մլրդ 
                     Գլեյզերների ընտանիքը` «Մանչեսթեր Յունայթեդ», ունեցվածքը - 4.7 մլրդ 



2007 թվականին Սըր Ջեք Հեյվորդը վաճառեց «Վուլվերհեմպտոն» ակումբը 10 մլն ֆունտով Սթիվ Մորգանին, ով հանդիսանում էր «Ռեդրոու» տների սեփականատերը: Վերջինս նոր ակումբում ներդրեց 30 մլն ֆունտ: Կեն Բեյտսը 1982 թվականին 1 ֆունտով գնեց «Չելսին»` խոստանալով, որ կմարի ակումբի ամբողջ պարտքը, բայց ...


Վերջերս  քուվեյթցի  միլիարդատեր Ֆայազ Ալ Խասաֆին, ով իր ունեցվածքը կուտակել է օդորակիչների վաճառքից, գնեց անգլիական  «Նոթինգեմ Ֆորեստ» ակումբը նոմինալ 10 մլն  ֆունտ գումարով` երաշխավորելով, որ կմարի Նայջլ Դաութիի ֆոնդին ակումբի պարտքերը,  քանի որ նա ապահովագրել էր ակումբը նախկին սեփականատիրոջ  ողբերգական   մահից  հետո:

Նույնիսկ սերիալային դերասան Սըր Ալան Շուգարը, ով հանդես էր գալիս  «BBC» հեռուստաալիքով ցուցադրվող «Աշակերտ» սերիալում, 2001 թվականին վաճառեց «Տոտենհեմը» Ջո Լևիսին և Ֆանիել Լևիին 65 մլն ֆունտով: 

Ֆուտբոլային ակումբը ղեկավարելը բավականին անհուսալի  բիզնես է, որտեղ նույնիսկ հմուտ բիզնեսմենները կարող են խճճվել դրանք կառավարելուց: 

Եգիպտացի միլիարդատեր Մուհամեդ Ալ-Ֆաեդը, ում նախկինում պատկանում էին «Ֆուլհեմն» ու «Հերոդսը», հայտարարել էր, որ մեծ հանգստություն էր զգացել երբ վաճառել էր ֆուտբոլային ակումբը, ետ բերելով   իր ներդրածի միայն  75 %-ը: 

Մուլտիմիլիարդատեր Էդդի Դևիսը հույս ունի իրեն պատկանող «Բոլթոն» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստանալ 130 մլն ֆունտ, սակայն հաշվի առնելով, որ թիմը ընթանում է մրցաշարային աղյուսակի «նկուղում», ամենայն հավանականությամբ  կստանա իր պահանջածի մոտավորապես 20-30 %-ը: 


Համաշխարհային ճանաչում ունեցող իտալական «Պարմա» ակումբը, որը ժամանակին հաղթել է Իտալիայի առաջնությունն ու նույնիսկ ՈՒԵՖԱ-ի գավաթը, գնորդ չունենալու պատճառով ճանաչվել է սնանկ և հանդես է գալիս Իտալիայի  Սերիա C-ում, որը համարվում է սիրողական մակարդակի լիգա: 

Միլիարդատեր Ռենդի Լերները, ով հանդիսանում է անգլիական «Ասթոն Վիլլայի» սեփականատերն, ակումբի վրա  ներդրել է 300 մլն ֆունտ, իսկ հիմա չի կարողանում վաճառել 180 մլն ֆունտով: Նույնիսկ 1 մլրդ դոլար կարողություն ունեցող Լերների համար 120 միլիոնի կորուստը զգալի է: 


Հետաքրքիր է,  որ «92-ի դասարանի» լեգենդար անդամներ` Գիգզը, Նևիլ եղբայրները, Բաթն ու Սքոուլզը, կարողացել են գրավել սինգապուրցի միլիարդատեր Պիտեր Լիմի ուշադրությունը և նրա հետ միասին հանդիսանում են անգլիական «Սոլֆորդ Սիթի» ակումբի սեփականատեր` 50-50 հարաբերությամբ: 

Այն միտքը, որ հարուստ սեփականատերերը մեծ գումարներ են ներդրում իրենց ակումբներում արդեն արդիական չէ: 

Միակ անգլիական ակումբն, որը երազում են գնել շատ միլիարդատերեր` դա Լոնդոնի  «Արսենալն» է: Ալիշեր Ուսմանովն, ով հանդիսանում է «Արսենալի» բաժնետոմսերի 30 %-ի  սեփականատերը, ցանկանում է ձեռք բերել ակցիաների 50 + 1 %-ը:  Սակայն այս պահին 69 %-ով գլխավոր բաժնետեր է հանդիսանում Սթեն  Կրոնկեն: Բայց ցեմենտի մագնատ, նիգերիացի միլիարդատեր Ալիկո Դանգոտեն ունենալով 15 մլրդ կարողություն ևս ցանկանում է գնել Կրոնկեին պատկանող բաժնեմասը: Լոնդոնում գտնվող մարզաբազան և 240 մլն ֆունտ եկամտաբերությամբ «էմիրեյթս» մարզադաշտը «համեղ պատառ» է հանդիսանում: 


Վաճառքի հանված 3 անգլիական ակումբներ ` «Էվերթոն», «Ասթոն Վիլլա», «Վեստ Բրոմվիչ», սպասում են իրենց պոտենցիալ միլիարդատեր գնորդներին, քանի որ, պարզապես հարուստ լինելով գնել այս ակումբներից մեկը կարող ես հեշտությամբ կորցնել քո ամբողջ ունեցվածքն, այն ներդնելով միայն ակումբի մեջ: 

Հետագայում ֆուտբոլային ակումբը ղեկավարելը  կդառնա նույնպիսի զվարճալի. ինչպիսին հիմա ֆուտբոլն է` բազմաթիվ երկրպագուների համար: 

Այնպիսի մարդիկ ինչպիսին «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուրն է, այդքան էլ  շատ չեն: 




Այնպես որ












суббота, 14 ноября 2015 г.

ՄԱՐԶԻՉՆԵՐ ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՖՈՒՏԲՈԼ ՉԵՆ ԽԱՂԱՑԵԼ


Վերջին ժամանակներս բազմիցս հնչում է  այն թյուր կարծիքը, թե լավ մարզիչ դառնալու համար, պարտադիր պայման է նախկին ֆուտբոլիստ լինելը: Այսպիսի կարծիք են հայտնել  շատ ֆուտբալին մասնագետներ, քննադատներ և նույնիսկ մարզիչներ:





 Գիտեք, իմ կարծիքով  այս խոսքերը չեն կարող և ոչ մի ադեկվատ բացատրություն ունենալ, քանզի...


Ինչպես դառնալ ֆուտբոլային մարզիչ:

Մարզչական Բ արտոնագիրը ՀՖՖ մարզչական որակավորման առաջին աստիճանն է, որը իրավունք է տալիս մարզչական գործունեություն ծավալելու ՀՀ, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի անդամ այն երկրներում, որոնք ստորագրել են ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիան:

Դասընթացին կարող են մասնակցել 21 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ստանալ ֆուտբոլի մարզչի նախնական կրթություն և մարզչական գործունեություն ծավալել:



Այսինքն յուրաքանչյուր ոք, կարող է սկսել իր մարզչական ճանապարհն այս կերպ և հնարավորություն ունենալ հասնելու մեծ հաջողությունների համաշխարհային ֆուտբոլում:

Միանշանակ մարզչի լավ կամ վատ լինելը որոշվում է նրա գաղափարներվ և կառուցած խաղով: Արդյուքներով համեմատել այս մարզչին մյուսի հետ սխալ կլինի , քանի որ հանգամանքների բերումով հնարավոր է բավականին բարձր մակարդակի մազիչ հայտնված լինի միջին մակարդակի թիմում և հասկանալի է որ տվյալ պարագայում նա չի կարող դառնալ ասենք Չեմպիոնների Լիգայի հաղթող:
Առաջին հերթին պետք է ունենալ առաջնորդին հատուկ որակներ: Թիմի մարզիչը պետք է կարողանա ղեկավարել իր ենթակայության տակ գտնվող ֆուտբոլիստներին:




Հաջողակ մարզիչ դառնալու համար պետք է առաջին հերջին ունենալ առաջնորդին հատուկ որակներ: Ցանկացած թիմի բաղկացած է գրեթե 25 ֆուտբոլիստներից և մարզիչը պետք է կարողանա ղեկավարել նրանց: Շատ կարևոր է նաև հոգեբանորեն չիշտ մոտեցում ցուցաբերել ֆուտբոլիստներին: Ընդհանրապես ֆուտբոլը դա մրցակցություն է: Երկու թիմերի մարզիչներ փորձում են միմյանց դեմ պայքարել յուրահատուկ մեթոդներով:

Զարմանալի չէ այն փաստը որ մի ֆուտբոլիստ այս մարզչի մոտ ցուադրում է իր հնարավորությունների կեսը, իսկ մյուսի մոտ օգտագործում է իր ողջ պոտենցիալը: Դա առաջին հերթին գալիս է մարզչի չիշտ մոտեցումից:
 Անկասկած նախկինում ֆուտբոլիստ լինեը կարող է օգտակար լինել ապագա մարզիչ դառնալու գործում: Բայց միայն տեսականորեն: Շատ են դեպքերը համաշխարհային ֆուտբոլում, երբ նախկինում ֆուտբոլիստ չլինենոլ դառնում են թոփ մակարդակի մասնագետներ:

ՄԱՐԶԻՉՆԵՐ ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՖՈՒՏԲՈԼ ՉԵՆ ԽԱՂԱՑԵԼ
* Արիգո Սակի- 2 անգամ հաղթել է Եվրոպայի Չեմպիոնների գավաթը, 2 անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 1 անգամ Իտալիայի առաջնությունն ու սուպերգավաթը

* Ժոզե Մոուրինյո - 2 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայն, 3 անգամ Անգլիայի Պրեմիեր Լիգան, 2 անգամ Իտալիա Սերիա Ա-ն, 1 անգամ Իսպանիայի Լա Լիգան:

* Անդրե Վիլաշ-Բոաշ - Հաղթել է Պորտուգալիայի առաջնությունը, գավաթը, սուպերգավաթը, Ռուսաստանի առաջնությունն ու Սուպերգավաթը և Եվրոպա Լիգայի գավաթը:


Այս ցուցակի մեջ կարող են ք  ավելացնել նաև Ավրաամ Գրանտին, Կառլուշ Կեյրուշին, Լեո Բենհակերին:

Բայց մարզիչների մասին եզրակացություն կազմել միայն նրանց վատսկած տիտղոսներով սխալ կլինի: Օրինակ Արսեն Վենգերը գրեթե 8 տարի ոչ մի տիտղոս չնվաճեց Արսենալի հետ: Բայց հիմա չկա մի մարդ ով կարող է ասել որ ֆրանսիացի մասնագետը վատն է կամ նրա կատարած աշխատանքը անարդյունավետ է:













пятница, 13 ноября 2015 г.

«Արսենալ» - «Բավարիա». Երբ խոսում է իրականությունը

Հետևելով «Բավարիա» - «Արսենալ» հանդիպմանը, վստահաբար կարելի է նշել, որ Արսեն Վենգերի թիմն այս խաղը պարտվեց, քանի որ խաղամակարդակով և կազմակերպվածությամբ  զիջում  էր մրցակցին:
 Հենց սա է անգլիական ակումբների եվրագավաթային խաղերում ձախողվելու պատճառներից մեկը: Եվ եթե խաղամակարդակով ցածր լինելով, ինչ-որ տեղ հնարավոր է լավ արդյունքի հասնել, ապա անկազմակերպ լինելով թիմը  դատապարտվում է ձախողման:
 Վերադառնանք  «Բավարիա» - «Արսենալ» հանդիպմանը:
Մյունխենյան ակումբի խաղն իրոք բավականություն է պատճառում: Բայց չէ որ ամեն ինչի դեմ կա հակախաղ: Այս դեպքում ևս,  «Արսենալը» չնայած այդպիսի մեծ կորուստների,(Ռեմսի, Բելերին, Ուիլշեր, Ուոլքոտ, Ուելբեք,Օքսլեյդ-Չեմբեռլեն, Արտետա, Ռոսիցկի) կարող էր գոնե փորձել կանգնեցնել գերմանական ուժով և իսպանական խելքով կառավարվող թիմին:


ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՋ ԵԶՐԸ

 Հեկտոր Բելերինի բացակայությամբ տուժեց   «Արսենալի» և՛ հարձակումը, և՛ պաշտպանությունը: Մատյե Դեբյուշին, ով այս խաղում դուրս էր եկել մեկնարկային րոպեներից, անկասկած չարդարացրեց Վենգերի սպասելիքները: «Բավարիայի» ֆուտբոլիստներ Կինգսլի Կոմանն ու Դուգլաս Կոստան միմյանց հերթ չտալով տանջեցին ֆրանսիացի եզրային պաշտպանին: Մեծ է հավանականություն, որ Բելերինի ներկայությամբ, Արսենալի պաշտպանական գծի աջ եզրն ավելի արդյունավետ կլիներ:

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Սարսափելի վատ հանդիպում անցկացրեց Սանտի Կասորլան: Սակայն իմ կարծիքով իսպանացու այսպիսի վատ խաղի մեղավորը թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է: Վերջինս անհասկանալիորեն չցանկացավ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրել թիմի կիսապաշտպանական գիծը` անտեսելով նույնիսկ այն հանգամանքն, որ գրեթե ամբողջ ֆուտբոլային հասարակությունը` հատկապես փորձագետները նշում էին, որ «Արսենալն» այդ դիրքում ուժեղացման կարիք ունի:
Սանտի Կասորլան արդեն 30 տարեկան  և բնական է, որ նա կարող է պարզապես հոգնել: Հենց այդ պատճառով էլ նրան ժամանակ առ ժամանակ դադար է հարկավոր: Բայց այս պահին, եթե Կասորլան էլ բացակայի թիմի մեկնարկային կազմից. դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ «Արսենալի» համար:


ՕԼԻՎՅԵ ԺԻՐՈՒ

Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում կարմիր քարտ ստանալուց հետո Ժիրուն վերջնականապես կորցրեց իր տեղը թիմի մեկնարկային կազմում: Սակայն Թեո Ուոլքոտի բացակայությամբ, Վենգերն ուղղակի այլ որոշում կայացնելու հնարավորություն չուներ, այդ պատճառով էլ իր հայրենակցին դուրս բերեց խաղադաշտ հենց խաղի սկզբից: Եվ առանց չափազանցնելու, կարելի է ասել, որ նա միակ ֆուտբոլիստն էր , ով ամբողջ հանդիպման ընթացքում իսկապես գտնվում էր խաղի մեջ:













«Մանչեսթեր Յունայթեդ». Անարդյունավետ հարձակումից մինչև գերարդյունավետ պաշտպանություն:

Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծի արդյունավետությունը  մեղմ ասած զարմացնում է: Թիմը վերջին 5 խաղից երեքում չի կարողացել գոլ խփել:
Բայց հետաքրքիրն այն է, որ թիմն  արդեն 5 խաղ է գոլ բաց չի թողնում:
 Ծանոթանանք մի քանի վիճակագրական տվյալների հետ և քննարկենք դրանք:




ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

*Անցկացրած 11 խաղերից հետո ( չհաշված  «Վեստ Բրոմի» դեմ հաղթական խաղը)  ոչ մի թիմ չի ստեղծել ավելի քիչ գոլային պահ` քան «Մանչեսթեր Յունայթեդը»:

*Միայն «Սթոկ Սիթին» է ավելի քիչ հարված կատարել դարպասին` քան «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» մոտ այդ ցուցանիշը 110 է:

* «Մանչեսթեր Յունայթեդի» հեղինակած  17 գոլերից ընդամենը 1-ն է, որ խփվել է տուգանային հրապարակի մատույցներից դուրս` այն էլ այս վերջին տուրի «Վեստ Բրոմի» դեմ խաղում: Դրանից առաջ տուգանային հրապարակից դուրս կատարված հարվածով գոլի հեղինակ էր դարձել Խուան Մատան (նախորդ տարվա դեկտեմբեր ամսին):

* «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայում արդեն 555 րոպե անառիկ է պահում սեփական դարպասը:

ԼՈՒԻ ՎԱՆ ԳԱԱԼԸ ԵՎ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԸ

Չնայած այն հանգամանքին, որ Լուի վան Գաալը իր մարզչական կարիերայում շահել է գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները, միևնույն է վստահաբար կարելի է ասել, որ շատ դեպքերում նրա խաղային ոճը չի համապատասխանել իր  ենթակայության տակ գտնվող ֆուտբոլիստների ոճին:



 Ռիվալդո, Դի Մարիա, Ռոբին Վան Պերսի. նրանք այն   ֆուտբոլիստներն են, ովքեր մեկ անգամ չէ, որ բողոքել են հոլանդացի մասնագետի մեթոդներից` պատճառաբանելով, որ դրանք վատ են անդրադառնում հարձակողական ֆուտբոլիստների վրա:
Լուի վան Գաալը կենտրոնացած է միայն գնդակին տիրելու վրա և հենց դա է պատճառը, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կատարած փոխանցումների քանակով երկրորդն տեղն է զբաղեցնում Պրեմիեր Լիգայում: Սակայն այս հանգամանքը հարձակման գծի արդյունավետության բարելավմանն այդքան էլ չի նպաստում: Իսկ դա բացատրվում է նրանով, որ այդ փոխանցումների մեծ մասը կատարվում է անիմաստ` քանի որ դա չի օգնում թիմին վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: 

Ընդորում ստեղծած պահերի 25.9 % եղել են եզրերում, ինչը զարմանալի չէ հաշվի առնելով, որ վերջին շրջանում նոմինալ հարձակվող Անտոնի Մարսիալը խաղում է ձախ եզրում, իսկ ենթահարձակվող Խուան Մատան աջ եզրում:

Բացի այդ կա ևս մի հետաքրքիր վիճակագրական տվյալ. Լուի վան Գաալի ղեկավարության օրոք Պրեմիեր Լիգայի ոչ մի թիմ չի կատարել ավելի շատ օդային փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ` քան «Մանչեսթեր Յունայթեդը»: Իսկ այս մրցաշրջանում խփած 17 գոլից ընդամենը մեկն է եղել գլխի հարվածով: 

«Չելսի» - «Լիվերպուլ» խաղին հետևելով կարելի էր նկատել թե ինչպե՞ս էր Յուրգեն Կլոպը իր բարձրահասակ և ամրակազմ հարձակվող Քրիստիան Բենտեկեին օգտագործում որպես «Target man» (հարձակվող, որի ուղղությամբ հետևում են թիմի բոլոր օդային փոխանցումները): Լուի վան Գաալի համար նույնն իրագործելը գրեթե անհնարին է, քանի որ վերջինս իր տրամադրության տակ չունի այդպիսի տակտիկային համապատասխան հարձակվող:

                                                       

Իսկ ինչպիսի՞ խաղ են ցուցադրում ֆուտբոլիստները հարձակման գծում: Ուեյն Ռունին Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Դա նշանակում է, որ նա իր լավագույն մարզավիճակում չէ:
 Ընդհանրապես Լուի վան Գաալի տրամադրության տակ գտնվող հարձակվողները այնքան էլ համոզիչ խաղ չեն ցուցադրել:

Ուեյն Ռունի - 52 խաղ` 20 գոլ 
Ռոբին վան Պերսի - 29 խաղ` 10 գոլ
Ռադամել Ֆալկաո - 29 խաղ` 4 գոլ
Ջեյմս Ուիլսոն - 19 խաղ` 2 գոլ
Անտոնի Մարսիալ - 11 խաղ` 5 գոլ
Չիչարիտո - 3 խաղ` 0 գոլ 


Արդարության համար պետք է նշել, որ այս ցուցակում տեղ գտած ֆուտբոլիստներից երևի թե միայն Չիչարիտոն բավարար խաղաժամանակ չի ստացել: Իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլիստներն իրենց չեն արդարացրել:



ԼՈՒԻ ՎԱՆ ԳԱԱԼԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Ինչպես նշեցի «մանկունիացիների» հարձակման գծի արդյունավետությունը բավականին ցածր է, բայց դրա հետ մեկտեղ թիմը լավ է հանդես գալիս պաշտպանությունում: Կարծում է սա ավելի կարևոր է, քանզի Լուի վան Գաալի ղեկավարության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունը խայտառակ խաղ էր ցուցադրում: Այս մրցաշրջանից սկսած պաշպանական գծի ֆուտբոլիստների խաղն անճանաչելիորեն փոխվել է: Ու եթե նախորդ մրցաշրջանում  թիմի «փրկիչը» հանդիսանում էր Դավիդ Դե Խեան, ապա այս տարի բացի նրանից հիանալի են հանդես գալիս նաև  պաշտպանները:

Լուի վան Գաալը պաշտպանական գծի ցանկացած դիրքում ունի 2 ֆուտբոլիստի թեկնածություն` չհաշված երիտասարդներին:
Երբ Լյուկ Շոուն գերազանց սկսած մրցաշրջանի սկզբնամասից հետո ծանր վնասվածք ստացավ, շատ փորձագետներ կանխատեսեցին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունը լուրջ խնդիրներ կունենա, բայց ....

                             

 Վերջին շրջանում Մարկոս Ռոխոյի լավ  խաղը պաշտպանության ձախ եզրում ուղղակի   հիացնում է: «Մանչեսթեր Սիթիի» և «Կրիստալ Փելասի» դեմ խաղերում, «կարմիր սատանաների» պաշտպանության ձախ եզրը  Ռոխոյի շնորհիվ պարզապես անանցանելի էր:

Մարկոս Ռոխոն Պրեմիեր Լիգայում միջինը մեկ խաղում կատարում է 4.3 գնդակի խլում:  «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների մեջ` դա ամենալավ ցուցանիշն է:

ԼՈՒԻ ՎԱՆ ԳԱԱԼԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Հոլանդացի մասնագետի գլխավոր առավելություններից մեկը` դա երիտասարդների հետ աշխատելու ունակությունն է: Իսկ ավելի կոնկրետ, նա կարողանում է տաղանդներ հայտնաբերել: Վառ օրինակ է Թոմաս Մյուլլերը: Երբ Լուի վան Գաալը ղեկավարում էր Մյունխենի  «Բավարիան», Մյուլլերը դեռևս համարվում էր երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստ: Եվ շնորհիվ հոլանդացի մասնագետի համառության և իհարկե Մյուլլերի աշխատասիրության, վերջինս արդեն իսկ համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
 «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու ընթացքում Լուի վան Գաալն իրենց դրսևորելու հնարավորություն է տվել այնպիսի երիատասարդ ֆուտբոլիստների ինչպիսիք են` Թեյլոր Բլեքետը, Պադի Մակնեյրը, Անդրեաս Պերեյրան և իհարկե Ջեսսի Լինգարդը:

ՋԵՍՍԻ ԼԻՆԳԱՐԴ
                                         


Լինգարդը դեռևս պատանեկան տարիքից եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում: Վերջին տարիներին տարբեր ակումբներում վարձավճարով հանդես գալուց հետո վերադարձել է առաջին թիմ և հիմա Լուի վան Գաալի կողմից ստացել է հնարավորություն` իրեն լավագույնս դրսևորելու համար:
 «Մանչեսթեր Յունայթեդի» անցկացրած վերջին 7 խաղերում Լինգարդը խաղաժամանակ է ստացել: Իսկ վերջին երկու խաղերում` «ԲԿՄԱ»-ի և «Վեստ Բրոմի» դեմ դուրս է եկել մեկնարկային կազմում և աչքի է ընկել գոլով և գոլային փոխանցումով: Եթե Լինգարդը շարունակի այս տեմպերով, ապա  անկասկած նրան մեծ ապագա է սպասվում:

ԱՄՓՈՓՈՒՄ

Լուի վան Գաալն իր բոլոր բացասական և դրական կողմերով, փաստացի ապահովում է արդյունք թիմի համար: Եվ ինչքան էլ, որ քննադատեն նրան, միևնույնն է հոլանդացին գտնվում է ճիշտ ճանապարհի վրա, ինչի մասին վկայում են «Մանչեսթեր Յունայթեդի» զբաղեցրած բարձր հորիզոնականները Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում: