Չլինելով ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի մոլի երկրպագու` միևնույնն է համակարգչի առջև նստած սպասում էի, թե ի՞նչ կազմ կհրապարակի Դիդյե Դեշամը տնային ԵՎՐՈ-ի համար: Եվ այն պահին, երբ տեսա 23 ֆուտբոլիստներից բաղկացած ցանկը` պարզապես ապշեցի: Խնդրեմ ուսումնասիրեք նաև դուք:
Բոլոր դիրքերում կա ամենաքիչը մեկ մեղմ ասած տարօրինակ որոշում Դիդյե Դեշամի կողմից:
1) Ինչու՞ «ծաղրածու» դարձած Էլյակիմ Մանգալան, այլ ոչ թե երիտասարդ, հեռանկարային Սամուել Ումտիտին:
Էլյակիմ Մանգալայի մասին խոսելը նույնիսկ ավելորդ եմ համարում, քանզի վերջին երկու տարիներին ֆրանսիացու խաղը «Մանչեսթեր Սիթիում» նույնիսկ հույսի նշույլ չի առաջացնում, որ նա մի օր կկարողանա համապատասխանել Ֆրանսիայի հավաքականի մակարդակին:
Իսկ Սամուել Ումտիտին ֆրանսիական «Լիոնի» կազմում վերջին տարիներին իրոք զարմացնում է: Այս մրցաշրջանում 22-ամյա երիտասարդը մասնակցել է 29 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: Ումտիտիի թիմը անցկացրած 37 խաղերում բաց է թողել 39 գոլ` որն առաջնության 20 թիմերի մեջ 5-րդ ցուցանիշն է: Բացի այդ նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, կարող է հանդես գալ և՛ կենտրոնում, և՛ ձախ եզրում:
2 Կիսապաշտպանության գիծը
Այստեղ կային տարբերակներ` օրինակ Յոհան Կաբայի փոխարեն Ադրիեն Ռաբիո կամ Մորգան Շնեյդերլին: Սակայն հաշվի առնելով, որ այս նշված ֆուտբոլիստներն ավելի պաշտպանողական ֆունկցիաներ են կատարում, ապա կարելի է հասկանալ Դեշամին, որովհետև նրա թիմում ընդգրկված են այս մրցաշրջանում Եվրոպայի լավագույն հենակետային կիսապաշտպանները` հանձինս Անգլիայի նորընծա չեմպիոն Նգոլո Կանտեի և Մարսելի «Օլիմպիկի» ֆուտբոլիստ Լասանա Դիարայի:
Իսկ հիմա Դիդյե Դեշամի ամենաանհասկանալի որոշումների մասին.
Ինչպես հասկացաք 23 հոգուց բաղկացած հայտացուցակից բացակայում էին ֆրանսիական «Նիցցայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հատեմ Բեն-Արֆան` ով պարզապես փայլում է այս մրցաշրջանում, և իսպանական «Սևիլիայի» հարձակվող Կևին Գամեյրոն: Վերջինիս փոխարեն Դիդյե Դեշամը նախապատվությունը տվել է մեքսիկական «Տիգրեսի» հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակին:
Կևին Գամեյրոն այս մրցաշրջանից առաջ հայտարարել էր, որ կաշվից դուրս է գալու որպեսզի տեղ գտնի Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում, քանի որ, չի ցանկանում տնային ԵՎՐՈ 2016-ին հետևել տանը բազմոցի վրա նստած:
Գամեյրոն Լա Լիգայի 31 խաղում դարձել է 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Եվրոպա Լիգայի 8 խաղում` 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Եվ եթե այսպիսի վիճակագրություն ունեցող ֆուտբոլիստը չի հրավիրվում հավաքական, ապա մնում է միայն մտածել, որ պատճառն անձնական բնույթի է: Անձամբ ես ոչինչ չունեմ Անդրե-Պյեր Ժինյակի դեմ, որն իդեպ նույնպես լավ մրցաշրջան է անցկացնում և դարձել է Մեքսիկայի առաջնության լավագույն ռմբարկու` 16 գոլ հեղինակելով, սակայն համաձայնվեք, որ եվրոպական ֆուտբոլի մակարդակն անհամեմատելի է Մեքսիկայի առաջնության մակարդակի հետ:
Եվ վերջապես Հատեմ Բեն Արֆայի մասին: Մի փոքր վիճակագրություն` 33 խաղ-17 գոլ-6 գոլային փոխանցում: Ինչպես վերևում նշեցի թիմում հենակետային գոտին ամուր է, սակայն ստեղծագործ ֆուտբոլիստներից կիսապաշտպանությունում կարելի է առանձնացնել միայն Պոլ Պոգբային: Բեն Արֆան կարող էր բազմազանություն հաղորդել Ֆրանսիայի հավաքականին` խաղալով ենթահարձակվողի դիրքում:
Այս մրցաշրջանում «Նիցցայում» նա հիմնականում խաղում էր հենց այդ դիրքում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է նաև լավ հանդես գալ հարձակման գծում:
Հայտացուցակից դուրս թողնելով այսպիսի ֆուտբոլիստների, Դիդյե Դեշամը ռիսկի է դիմում տապալել տնային ԵՎՐՈ 2016-ը:
Հ.Գ. Կարող եք գրել ձեր կարծիքը այս հոդվածի վերաբերյալ մեկնաբանությունների դաշտում: Հետաքրքիր կլինի իմանալ մյուս ֆուտբոլասերների կարծիքը այս ամենի վերաբերյալ:
Միհրան Ալեքսանյան

Комментариев нет:
Отправить комментарий