пятница, 26 февраля 2016 г.

Ո՞վ է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն

Մի շվեյցարիացի իրավաբանի պատմություն, ով ժամանակին վարում էր ֆուտբոլային վիճակահանություններ, իսկ հիմա դարձել է ՖԻՖԱ-ի նախագահ:




Ջաննի Ինֆանտինոն այն մարդն էր, առանց որի չէր կայանում եվրոպական  ֆուտբոլային ոչ մի վիճակահանություն: ՈՒԵՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղարի թեթև ձեռքով էին կատարվում այդ բոլոր վիճակահանությունները:
 Երբ 2015 թվականի հոկտեմբերին նրա անմիջական ղեկավարին` Միշել Պլատինիին, հեռացրեցին ֆուտբոլային գործունեությունից, Ինֆանտինոն անսպասելիորեն հայտնվեց ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների շարքում: Բայց սխալ կլինի ասել, որ նրա թեկնածություն դնելը բխում էր Պլատինիի լիազորությունների կասեցումից:

«Իմ երկու ոտքերն էլ ձախ են» 

Ջաննի Ինֆանտինոն ծնվել է ալպիական փոքրիկ Բրիգ քաղաքում, որտեղ մինչև հիմա ապրում են նրա մայրն ու երկու քույրերը: Նրա հայրը իտալացի փախստական էր Ռեջո-Կալաբրիից, որտեղ էլ Ջաննին հետագայում ձեռք է բերել տուն ծովի ափին, իսկ Բրիգում` առևտրական տաղավար: Ջաննի Ինֆանտինոն սովորել է Ֆրիբուրգյան  համալսարանի իրավունքի ֆակուլտետում, իսկ ուսման վարձը վճարելու համար աշխատել է երկաթուղում` որպես ուղեկցորդ: Նա երազել է դառնալ ֆուտբոլիստ, նույնիսկ խաղացել է իր քաղաքի թիմում, որը ներկայացնում էր շվեյցարական 4-րդ լիգան: Բայց միշտ գիտակցել է, որ տաղանդավոր չէ և հեգնել է. «Իմ երկու ոտքերն էլ ձախ են»: 


1995 թվականին սկսել է իրավաբանի կարիերան Նևշատելի միջազգային մարզական գիտությունների կենտրոնում, որտեղ էլ դարձել է աֆրիկացի փորձագետների խմբի համակարգող: 1998 թվականին հենց  նրանք էլ Ինֆանտինոյին հրավիրեցին  Բուրկինա-Ֆասո`  որտեղ կայանում էր Աֆրիկյան Ազգերի Գավաթի խաղարկությունը,  մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և Աֆրիկայի չինովնիկների միջև  ընկերական հանդիպմանը: Ընդորում Ինֆանտինոն հանդես էր գալու աֆրիկացիների կողմից: Հիմա արդեն այդ աֆրիկացիներից շատերը դարձել են ազդեցիկ դեմքեր իրենց ֆուտբոլային ֆեդերացիաներում  և ինչպես երևում է օգնում են շվեյցարացուն:


Ինֆանտինոն և արդար խաղը 

Ինֆանտինոն մեկ տարի ապրել է Մադրիդում: Նա աշխատել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում` որպես իրավաբան և միաժամանակ սովորել է իր 5-րդ եվրոպական լեզուն:  Բացի իսպաներենից, Ինֆանտինոն տիրապետում է գերմաներենին, իտալերենին, ֆրանսերենին և անգլերենին: Իսկ ամուսնանալով Լիվանցի աղջկա հետ նա սովորել է  նաև արաբերեն:
 Ջաննի Ինֆանտինոն չորս երեխաների հայր է: 2000 թվականին 30-ամյա իրավաբանը վերադարձել է Շվեյցարիա և  նոր աշխատանքի տեղավորվել Նյոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի գլխավոր գրասենյակում: Այդ տարիներին Ինֆանտինոն վայելում էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնի հովանավորչությունը, իսկ երբ 2007 թվականին ՈՒԵՖԱ-ի նոր  նախագահ ընտրվեց Միշել Պլատինին, Ինֆանտինոն հանգիստ  տեղափոխվեց նրա թիմ: Երկու տարի անց Պլատինին Ինֆանտինոյին վստահեց համակարգել նախագահական գլխավոր նախագիծը` ֆինանսական ֆեյր-փլեյը:


Ինֆանտինոյի առաջնությունները

«Ես սիրում եմ թվերը և իմ գլխավոր նպատակն է հաշվարկների թափանցիկությունը, որպեսզի յուրաքանչյուրը իմանա որտեղի՞ց են գալիս և որտե՞ղ են ուղղվում ՖԻՖԱ-ի փողերը: Մենք առաջին հերթին պետք է վերականգնենք հասարակական և կոմերցիոն գործընկերների վստահությունը: Ինչպե՞ս կարող է պատահել, որ ՖԻՖԱ-ի կոմիտեի ժողովի կազմակերպման ծախսը կազմի 30 մլն դոլար, այն դեպքում, երբ ՈՒԵՖԱ-ում նմանատիպ ժողովի կազմակերպման ծախսը չի գերազանցում 1 մլն դոլարը: Եվ ինչո՞ւ է Աշխարհի առաջնության վրա ծախսվում կրկնակի անգամ ավել գումար, քան Եվրոպայի առաջնությունում, եթե տարբերությունը ընդամենը 4 մարզադաշտի կառուցման մեջ է»,- խոստովանում է Ջաննի Ինֆանտինոն:

 Ինֆանտինոյի անվան հետ են կապում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից թիմերի ավելացումը` հասցնելով  24-ի: Այդ պրակտիկան նա մտադիր է տարածել նաև Աշխարհի առաջնության վրա: Ինֆանտինոն ցանկանում է ավելացնել մասնակիցների թիվը` 32-ից հասցնելով 40-ի:

 «Չի կարելի զրկել նմանատիպ մրցաշարեր կազմակերպելու երազանքից այն երկրներին, որոնցից պահանջվել է կառուցել օդանավակայաններ ու մարզադաշտեր, անգամ եթե հետագայում դրանք չծառայեն իրենց նպատակին: Մենք կարող ենք կազմակերպել Աշխարհի առաջնությունը չորս, հինգ և նույնիսկ վեց երկրներում միաժամանակ»,- հայտարարել է Ջաննի Ինֆանտինոն:


Ինֆանտինոյի պլանները ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

1 Գործադիր կոմիտեն վերափոխվել է ՖԻՖԱ-ի խորհրդի և այլևս չի կարող ընդունել առանցքային որոշումներ: Օրինակ` Աշխարհի առաջնություն ընդունող երկրին այժմ ընտրելու է 209 երկիր, այլ ոչ թե մի քանի տասնյակ չինովնիկներ: Դրա փոխարեն ՖԻՖԱ-ի խորհուրդը ստանում է ռազմավարական և դիտորդական ֆունկցիա, որի նպատակն է վերահսկել ՖԻՖԱ-ի գործունեությունը:

Նոր խորհրդում կավելացնեն 10 չինովնիկի` 6-ը Ասիայից և Աֆրիկայից, ևս 2-ական` Հարաֆային Ամերիկայից և ԿՈՆԿԱԿԱՖ-ից: Ինֆանտինոն առանձնակի ուշադրություն է դարձնելու գենդերային հավասարությանը` 36 չինովնիկներից ամենաքիչը 6-ը պետք է լինեն կանայք:

ՖԻՖԱ-ի բոլոր առանցքային աշխատակիցները կարող են աշխատել ամենաշատը 12 տարի (3 անգամ  ընտրվելով 4-ական տարով):

2. Ստեղծել ֆուտբոլային  ընտանեկան կոմիտե, որտեղ ՖԻՖԱ-ն կուսումնասիրի լիգաների, ակումբների,  արհմիությունների և  ֆուտբոլիստների  դիրքորոշումները կապված հրատապ խնդիրների և լուծումների վերաբերյալ: Այս ամենի նպատակն է կանխել կոռուպցիան, քանզի Ինֆանտինոյի կարծիքով տրանսֆերային պատուհանների ընթացքում կատարվում են փողերի մեծաքանակ լվացում:


3. Հանրությանը ներկայացնել ՖԻՖԱ-ի բոլոր առանցքային աշխատակիցների աշխատավարձերի չափերը: Նախկին նախագահ Զեպ Բլատերի և իր գործընկերների օրոք այդ թվերը հանրային չէին:


4. Տարվա ընթացքում երկուական անգամ հանդիպումներ կազմակերպել բոլոր ազգային ասոցիացիաների առաջատար մարզիչների հետ:

5. Ինֆանտինոն կարծում է, որ ՖԻՖԱ-ն ֆուտբոլի զարգացման համար ծախսում է ավելի քիչ, քան կարող է: Ընդամենը եկամտի 18 %-ը, չնայած, որ հնարավոր է ծախսել մինչև
 50 %: Ջաննի Ինֆանտինոյի օրոք ամեն 4 տարին մեկ անդամ երկրներին ուղարկվելու է 5-ական մլն դոլար, իսկ ընդհանուր կոնֆեդերացիաներին` 40-ական մլն դոլար: Ինչպես նաև հավաքականները կարող են խնդրել մինչև  250 հզր դոլար տարեկան տրանսպորտային ծախսերի համար:

6. Ստեղծել լեգենդների թիմ հանրաճանաչ խաղացողներից, որոնք պետք է շրջագայեն աշխարհով մեկ և գովազդեն ֆուտբոլը, երբեմն նաև հանգանակեն գումարներ ՖԻՖԱ-ի համար:

Ի՞նչ է անելու Ինֆանտինոն իր պաշտոնավարման առաջին օրը




 Կազմակերպերպելու է ֆուտբոլային խաղ: Իրոք, ՖԻՖԱ-ի գլխավոր գրասենյակի տարածքում կա հիանալի ֆուտբոլային խաղադաշտ, որտեղ Ինֆանտինոն պատրաստվում է ֆուտբոլ խաղալ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների, լրագրողների և հանրահայտ ֆուտբոլիստների հետ, որոնք իրեն աջակցել են (Օրինակ` Ռոբերտո Կառլոս, Լուիշ Ֆիգու):

«Դե իսկ երկրորդ օրն արդեն ես կհագնեմ պիջակս և կսկսեմ աշխատել»,- խոստացել է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն:


                                                                                  Պատրաստեց` Միհրան Ալեքսանյանը

Ինչ ավարտ կունենա «Լեսթերի» հեքիաթը

Ի՞նչը կարող է օգնել «Լեսթերին» դառնալու չեմպիոն




«Լեսթերի» խաղային օրացույցը մնացած 12  տուրերում ավելի բարենպաստ է թվում, քան իր մրցակիցներինը, քանզի Կլաուդիո Ռանիերիի թիմը 12 խաղերից 7-ն անցկացնելու է սեփական հարկի տակ:

«Լեսթերն» արդեն երկուական անգամ խաղացել է «Տոտենհեմի», «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մնացած մրցակիցներից միայն «Սաութհեմփթոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» են կարողացել միավորներ խլել «աղվեսներից»:





Ամենաբարդ հանդիպումները վերջին երեքն են` 36-րդ տուրում արտագնա հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, հետո տնային խաղ «Էվերթոնի» դեմ և վերջին տուրում ծանրագույն արտագնա խաղ` «Ստեմֆորդ Բրիջում»: Բայց այդ պահին «Լեսթերը» կարող է զգալի առավելություն ունենալ մրցակիցների նկատմամբ:
Այս և այն հանգամանքը, որ «Լեսթերը» չի մասնակցում գավաթային կամ եվրոգավաթային խաղերի, կարող է օգնել «աղվեսներին» հասնելու այդ բաղձալի չեմպիոնությանը:

Չնայած «Արսենալից» կրած պարտությանը «Լեսթերը» պահպանում է առաջատարի դիրքը` 2 միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականը կիսող լոնդոնյան թիմերին («Տոտենհեմին» և «Արսենալին»):

Պատմությունը ևս «օրհնում» է «Լեսթերին»: 23 թիմերից միայն 7-ն են, որ մրցաշրջանի այս հատվածում գլխավորել են մրցաշարային աղյուսակը և չեն դարձել չեմպիոն:


Ընդհանրապես «Լեսթերի» ամենաուժեղ գիծը հարձակումն է, որն էլ դարձնում է թիմին չեմպիոնության գլխավոր հավակնորդ: Պրեմիեր Լիգայի 20 թիմերից և ոչ մեկը չի խփել ավելի շատ գոլ, քան «Լեսթերը» (47): Ջեյմի Վարդին (19 գոլ)  և Ռիհադ Մահրեզն (14 գոլ) ամենավտանգավորն են մրցակիցների համար:




«Լեսթերը» խնդիրներ ուներ պաշտպանության գծում, բայց 2016 թվականից սկսած նրանք բարելավել են իրենց խաղն այս դիրքում: Վերջին 7 խաղում Կլաուդիո Ռանիերիի թիմը բաց է թողել ընդամենը 4 գոլ:




Վնասվածքների բացակայությամբ Ռանիերիին հաջողվել է ստեղծել մի թիմ, որը գործում է ինչպես միասնական օրգանիզմ: Այս մրցաշրջանում իտալացի մասնագետը ընդամենը 21 փոփոխություններ է կատարել մեկնարկային կազմում, որը 13-ով ավելի քիչ է, քան մոտակա հետապնդողի մոտ: Եթե ամեն ինչ այսպես ընթանա և Մահրեզն ու Վարդին կարողանան զերծ մնալ վնասվածքներից, ապա ամենայն հավանականությամբ մրցաշրջանի արդյունքով հենց  «Լեսթերն»  էլ կնվաճի չեմպիոնական գավաթը` ակումբի պատմության մեջ առաջին անգամ:

Ի՞նչը կարող է խանգարել «Լեսթերին»

Թեկուզ 23 թիմերից 16-ը 26 տուրերից հետո գլխավորելով  մրցաշարային աղյուսակը դարձել են չեմպիոն, բացառությունները թույլ են տալիս զուգահեռներ անցկացնել «Լեսթերի» հետ:

Այն 7 թիմերից, որոնք ձեռքից բաց են թողել չեմպիոնությունը կարելի է առանձնացնել  1992-1993թթ «Նորվիչին» և 1995-1996 թթ «Նյուքասլին»: Ինչպես «Լեսթերը», այնպես էլ Մայկ Ուոլկերի և Քևին Կիգանի թիմերը, ձեռնոց էին նետել թոփ ակումբներին և մրցաշրջանի այս հատվածում գլխավորելով մրցաշարային աղյուսակը վերջնական արդյունքներով ձեռքից բաց թողեցին չեմպիոնությունը` ընդորում երկու դեպքում էլ «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս տարի «Լեսթերի» գլխավոր մրցակիցներն են «Արսենալը», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին», որոնք ատամները սրած սպասում են «Լեսթերի» սայթաքելուն:

Բախտի գործոնը

Ինչպես վերևում նշեցի Կլաուդիո Ռանիերին այս մրցաշրջանում օգտագործել է ավելի քիչ ֆուտբոլիստների, քան մրցակիցներից որևէ մեկը: «Լեսթերի» գլխավոր մարզչի բախտն իսկապես բերել է, որ իր թիմի առաջատարներից ո՛չ Վարդին, ո՛չ Մահրեզը, ո՛չ էլ Օլբրայտոնն ու Կանտեն, վնասվածքների պատճառով ստիպված չեն եղել երկար ժամանակով բացակայել:




Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լեսթերին» ավելի քիչ հանդիպումներ է մնացել անցկացնելու` քան իր մրցակիցներին, ապա առաջատարների վնասվածք ստանալու հավանականությունը ևս նվազում է:


Դե իսկ եթե հաջողությունը երես թեքի իտալացի մասնագետից և թիմի առաջատարները վնասվածքներ ստանան, ապա Ռանիերին  մեծ խնդիրների առաջ կկանգնի:


Ի հեճուկս կանխատեսման և վիճակագրության 

«Լեսթերն» այս մրցաշրջանում գերազանցում է բոլոր սպասելիքներն ու կանխատեսումները:



Սպասվող գոլեր. ցուցանիշ, որը ցույց է տալիս թե քանի՞ գոլ կարող է խփել թիմը: Այս վիճակագրությունը  հիմնված է խաղի ընթացքում ստեղծված գոլային պահերի քանակի և որակի վրա: Սա թույլ է տալիս գնահատել թիմի խաղն ու հասկանալ թե՞ ինչ կարելի է սպասել թիմից հետագայում:

Եթե հաշվի առնենք վիճակագրությունն, ապա «Լեսթերը» գերակատարում է իր առաջադրանքը:   «Լեսթերը» խփում է ավելի շատ և բաց թողնում ավելի քիչ գոլեր, քան կանխատեսվում էր` հաշվի առնելով թիմի ընդհանուր մակարդակը: Եթե համեմատենք մրցակիցների հետ, ապա «Լեսթերն» ամենաշատն է շեղվում նախնական գրաֆիկից:
Ըստ հավասարակշռության կանոնների, իրավիճակը կարող է գլխիվայր շրջվել, որի արդյունքում էլ «Լեսթերը» մնացած 12 տուրերում միավորներ կկորցնի:Բայց, Կլաուդիո Ռանիերիի թիմը անտեսում է ցանկացած վիճակագրություն և կանխատեսում:

 Կհաջողվի արդյո՞ք «Լեսթերին» մնացած 12 տուրերում պահպանել դիրքերը և պատմություն կերտել` դառնալով Պրեմիեր Լիգայի չեմպիոն:


                                                                                                    Միհրան Ալեքսանյան
                                                     












четверг, 25 февраля 2016 г.

«Մանչեսթեր Յունայթեդը» կանգնած է շատ բարդ, բայց միևնույն ժամանակ հեշտ լուծվող խնդրի առաջ. Պահպանել թիմի ավանդույթները` վստահելով թիմի ղեկը երիտասարդ և անփորձ Ռայան Գիգզին, թե կոտրել կարծրատիպերն ու արդյունքը կարևորելով  թիմ հրավիրել փորձառու ???? Ժոզե Մոուրինյոյին:


Առաջին հերթին կարելի է քննարկել այս երկու տարբերակների ֆինանսական հետո նոր ֆուտբոլային կողմերը: Անկասկած Ռայան Գիգզի նշանակումը ֆինանսական տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է ակումբի համար: Բնականաբար Գիգզը ավելի քիչ աշխատավարձ կստանա քան Մոուրինյոն և ուելսցուն ավելի քիչ գումար կհատկացնեն տրանսֆերների համար քան պորտուգալացուն:  Իսկ  ֆուտբոլային առումով Գիգզի նշանակումը ռիսկային քայլ է: Նախկինում լավ ֆուտբոլիստ լինելն ու մարզչի օգնական աշխատելը չի կարող հաջողության երաշխիք լինել` առավել ևս հիմա, քանի որ թիմը գտնվում է քաոսային շրջանում: Եթե Ռայան Գիգզը նշանակվեր Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո` ավելի տրամաբանական կլիներ: Հիմա իրավիճակն այլ է, հիմա պետք է ավելի շատ մտածել արդյունքների և թիմի անվան ու հեղինակության մասին: Լուի վան Գաալի ղեկավարությամբ  «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է իր երբեմնի ահեղ և հզոր ուժ ներկայացնող ակումբի համբավը` բնականաբար ֆուտբոլային առումով, քանզի որպես բրենդ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս ակտուալ է: Բայց կարծում եմ, եթե Գլեյզերների ընտանիքը չկարողանա  ճիշտ որոշում կայացնել, ապա կարող է վտանգի տակ դնել նաև թիմի բրենդային համբավը:

Իսկ ինչ կշահի ակումբը հրավիրելով Ժոզե Մոուրինյոյին:

Ժոզե Մոուրինյոն հիմա նման է վիրավոր գազանի, այնպես ինչպես «Մանչեսթեր Յունայթեդը»:












понедельник, 22 февраля 2016 г.

Ո՞վ է փորձում գահընկեց անել Հռոմի կայսր Ֆրանչեսկո Տոտտիին

Իտալական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում.  «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կարծես թե փորձում է «գահընկեց» անել Հռոմի «կայսր» Ֆրանչեսկո Տոտտիին:




Ի՞նչ է պատահել

Լուչանո Սպալետին հեռացրել էր Ֆրանչեսկո Տոտտիին «Պալերմոյի» դեմ խաղի հայտացուցակից: Ամեն ինչ սկսվել էր առավոտյան: Սպալետին մի կողմ էր հրավիրել Տոտտին և խնդրել հեռանալ այն  հյուրանոցից, որտեղ թիմը հանգրվանել էր խաղի նախօրեին: Ֆրանչեսկոն վերադարձել էր խաղընկերների մոտ, հայտնել իր հեռացվելու մասին լուրն ու գնացել տուն: «La Gazzetta dello Sport»-ի տեղեկություններով «Ռոմայի» բոլոր ֆուտբոլիստները շոկի մեջ էին:

Ո՞րն էր Սպալետիի այսպիսի քայլի պատճառը

Շաբաթ օրը Ֆրանչեսկո Տոտտին հարցազրույց էր տվել, որի ընթացքում խոսել էր գլխավոր մարզչի հետ բարդ հարաբերությունների մասին և դժգոհություն էր հայտնել  թիմում իր ներկայիս վիճակի վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ ավելի շատ հարգանք պահանջել, քանզի ես շատ բան եմ տվել այս ակումբին: Ես ուզում եմ խաղալ: Վնասվածք չունեմ, գտնվում եմ լավ մարզավիճակում և չեմ խաղում միայն նրա համար, որովհետև այդպես է որոշել թիմի գլխավոր մարզիչը: Չեմ կարող անընդհատ  նստել պահեստայինների նստարանին, քանզի դա ինձ վիրավորում է: Հասկանում եմ, որ 39 տարեկան հասակում  ցանկացած իրավիճակում քիչ խաղաժամանակ եմ ստանալու, բայց կարիերայի այսպիսի ավարտ շատ դժվար է մի մարդու համար, ով այսքան բան է տվել «Ռոմային»: Ես և Սպալետին գրեթե չենք շփվում` միայն բարևում և հաջողություն ենք ասում միմյանց: Ես հույս ունեի, որ Սպալետին այն խոսքերը, որն ասեց լրագրողներին կասեր անձամբ ինձ: Այնուամենայնիվ ես հարգում եմ նրան որպես մարզիչ:
 Պայմանագրիս ժամկետն ավարտվում է հունիսին: Ես ակումբի ղեկավարության խոսքին եմ սպասում, տեսնենք թե ինչ կլինի: Ակնկալում եմ ազնիվ վերաբերմունք»:


Ի՞նչ է մտածում Սպալետին

Լուչանո Սպալետին դեռ փետրվարի 16-ին` «Ռեալի» դեմ խաղի նախօրեին, մեկնաբանել էր Տոտտի շուրջ ստեղծված իրավիճակը.

«Ես մարզում եմ «Ռոման», այլ ոչ միայն Տոտտին: Իմ հիմնական խնդիրն արդյունք ապահովելն է, այնպես որ ես որոշումներ եմ ընդունում այդ մտքերով, այլ ոչ ֆուտբոլիստների արժանիքներին համապատասխան: Կարծում եմ իմ և Տոտտիի հարաբերություններում ամեն ինչ կարգին է, իսկ թե ինչ է մտածում նա, կարող եք հարցնել իրեն:

 Տոտտին կարող է հիանալի փոխանցում կատարել,  բայց երբ թիմին անհրաժեշտ է դիմել պրեսսինգի, նրա համար դժվար է արագանալ և 40 մետր հետ վազել: Շատ բան է կախված նաև մեր մրցակիցների մակարդակից: Մենք պետք է բարձրանանք մրցաշարային աղյուսակում, այդ պատճառով էլ հիմա զգացմունքներին տրվելու ժամանակը չէ, պետք է աշխատել. տքնել, խաղալ: Հասկանում է արդյո՞ք այս ամենը Տոտտին, չգիտեմ, բայց ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարում: Մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Տոտտիի անձին և ձեռքբերումներին, բայց այժմ ինձ համար ամենակարևորն արդյունքն է»:


Սպալետին ընդհանրապե՞ս խաղաժամանակ չի հատկացնում Տոտտիին:

Այս մրցաշրջանում Ֆրանչեսկո Տոտտին չորս անգամ վնասվածք է ստացել, որոնց արդյունքում բաց է թողել 23 հանդիպում: Խաղադաշտում եղել է 6 անգամ, որից 2-ը Սպալետիի գլխավորությամբ (ընդամենը 35 րոպե): Եվս 4 խաղ նա անցկացրել է պահեստայինների նստարանին:





Ի՞նչ է մտածում «Ռոմայի» ղեկավարությունը

Հեղինակավոր «Sky Sport Italia»-ի լրագրող Անջելո Մանջանտեի տեղեկություններով  ակումբի ղեկավարությունը սատարում է Սպալետիին: Բայց ինչպես նշում է «La Gazzetta dello Sport»-ը «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան ցանկանում է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում որոշում կայացնել Ֆրանչեսկո Տոտտիի ապագայի վերաբերյալ` որպեսզի այս կոնֆլիկտը երկար չձգձգվի և չազդի հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա:   Առաջիկա օրերին կայանալու է ղեկավարների հավաք, իսկ Պալոտան հանդիպելու է Տոտտիի հետ` հասկանալու համար երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը, թե՞ հրաժեշտ տալ: Ըստ լուրերի, կարիերան ավարտելուց հետո Տոտիին պետք է առաջարկվի 6 տարվա պայմանագիր որպես «Ռոմայի» տնօրեն:


Նախկինում ի՞նչ հարաբերություններ են ունեցել Տոտտին և Սպալետին

Ֆրանչեսկո Տոտտին Սպալետիին համարում է հիանալի մարզիչ: Նա 2013 թվականին իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրել՝ շնորհավորելով Սպալետիին «Զենիթի» հետ Ռուսաստանի Պրեմիեր Լիգան հաղթելու կապակցությամբ:
Սակայն հարցազրույցներից մեկի ժամանակ Տոտտին ասել էր հետևյալը.
«Ցավալի է, որ Սպալետին մինչև հիմա կարծում է թե ես եմ նրան «վռնդել» «Ռոմայից»: Իրականում  նա ինքն էր ցանկանում տեղափոխվել «Զենիթ»»:


«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Սիմոնե Պերոտան ևս հաստատել էր, որ Տոտտիի և Սպալետիի միջև այդ ժամանակ կոնֆլիկտ չկար.

«2009 թվականին Սպալետին հեռացավ «Ռոմայից»  պնդելով, որ ֆուտբոլիստները չէին կատարում իր առաջադրանքները: Իսկ Տոտտիի հետ նա հիանալի հարաբերությունների մեջ էր»:

Ինչպե՞ս անցավ «Պալերմոյի» դեմ խաղը

Ֆրանչեսկոն եկել էր մարզադաշտ իսկ խաղից հետո նույնիսկ մտել էր հանդերձարան: Սպալետիի խոսքերով, վաղվանից Տոտտին կվերսկսի մարզումները:

« Տոտտին իսկապես վրդովված էր, այսպիսի դեպքեր երբեմն լինում են: Հիմա ամեն ինչ կարգին է և վաղվանից Տոտտին կվերադառնա մարզումների: Ես առաջարկել եմ նրան դառնալ ինչպես Գիգգզը (մարզչի օգնական), կամ ինչպես Նեդվեդը (տնօրեն), բայց  որպես ֆուտբոլիստ նրան ոչինչ չեմ կարող խոստանալ»:



 Այն, որ  Ֆրանչեսկո Տոտտին փորձում է օգտագործել իր փառքը Սպալետիի վրա  ճնշում գործադրելու համար, դա ակնհայտ է: Սակայն Սպալետին ևս արդար չի վարվում  «Ռոմայի» ավագի նկատմամբ: Պարզապես անհասկանալի է Տոտտիի այսպիսի մեծ աղմուկ բարձրացնելու պատճառը: Չէ որ, Ռուդի Գարսիան  ևս վերջին ժամանակներում սկսել էր քիչ խաղաժամանակ հատկացնել Տոտտիին:




 Կարծում եմ այս հարցը կարելի է լուծել` Տոտտիին   տեղափոխելով  կիսապաշտպանության գիծ: Վստահ եմ, որ իր խաղային բարձր որակներով նույնիսկ  39 տարեկանում «Ռոմայի» ավագը ավելի օգտակար կլինի դաշտի կենտրոնում,  քան նույն 36 տարեկան Սեյդու Կեյտան: Բայց այս դեպքում Տոտտին պետք է հասկանա, որ ոչ մի պարագայում նա չի կարող հայտնվել մեկնարկային կազմում:

Հ.Գ. Ֆրանչեսկո Տոտտին համարվում է Հռոմի «կայսրը» և անկախ խաղային և բարոյական խնդիրներից, նա արժանի չէ այս կերպ հեռանալ մեծ ֆուտբոլից:




суббота, 20 февраля 2016 г.

ՖԻՖԱ-ն ????????

Փետրվարի 26-ին 209 ազգային ֆեդերացիաներ պետք է ընտրեն թե ով կդառնա միլիարդների հասնող շրջանառություն ունեցող կազմակերպության նախագահը: Այս ընտրություններում կա երկու ֆավորիտ. Ջանի Ինֆանտինոյի և շեյխ Սալմանի շանսերը հավասար են գնահատվում: ?????




Փետրվարի 26-ը ծանր օր է լինելու: Ընտրությունների կանոնակարգը ներառում է մի քանի փուլ. Առաջին փուլում հաղթելու համար պետք է հավաքել ձայների  երկու երրորդը: Եթե թեկնածուներից ոչ-ոք չհասնի այդ արդյունքին,  ապա հաջորդ փուլում պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա էլ տեղի չունենա ապա հաջորդ փուլում



















пятница, 19 февраля 2016 г.

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին ծնկի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել գրեթե 6 շաբաթով: Եվս մեկ 

воскресенье, 14 февраля 2016 г.

Ինչու՞ են Ա Սերիայի ֆուտբոլիստները դժվարություններ ունենում Անգլիայում





Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները շատ հաճախ պոտենցիալ նորեկների որոնումների համար դիմում են վիճակագրության ոլորտում մասնագիտացված վերլուծաբանների օգնությանը: Սակայն պետք է նշել, որ այդ վերլուծաբանների դերը համաշխարհային ֆուտբոլում մի փոքր սխալ է ընկալվում: Նրանց առաջադրանքն է ոչ միայն ներկայացնել կոնկրետ ֆուտբոլիստների` հաշվարկելով  նրանց փոխանցումների ճշգրտությունն ու քանակն, այլ փորձել գտնել ընդհանուր նմանություններ: Օրինակ` Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկի վերլուծական բաժինը կենտրոնացված է մեկ լիգայից մյուսը տեղափոխելիության  մակարդակի վիճակագրության վրա: Այսինքն. եթե ֆուտբոլիստը մեկ լիգայում խփել է X քանակությամբ գոլեր, ապա որքա՞ն մեծ է հավանականությունը, որ նա կհասնի տվյալ ցուցանիշին մեկ ուրիշ լիգայում: Համեմատությունը կատարվում է նախկինում արդեն կայացած տրանսֆերների հետ:


Սա  լայնամասշտաբ  ծրագիր է, որի հիմքում ընկած է որոշակի արմատներ: Անգլիական ակումբի մարզիչը շատ զգուշավոր է եղել   Իտալական Ա Սերիայից  ֆուտբոլիստներ ձեռք բերելու ընթացքում` հաշվի առնելով վերջին շրջանում այդ առաջնությունից Անգլիա տեղափոխված ֆուտբոլիստների որակային  անկումն ու առավել ևս, որ իր թիմում ևս եղել են այդպիսի ձախողումներ: Եթե ուշադրություն դարձնենք վերջին հինգ տրանսֆերային պատուհանների ժամանակ Ա Սերիայից  Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխված ֆուտբոլիստների ցուցակին, ապա դժվար է կլինի գտնել գոնե մեկին, ով հաջողություններ է ունեցել:


2013 թվականից սկսած Ա Սերիայից հետևյալ ֆուտբոլիստներն են տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա:

Մատյե Ֆլամինի, Էմիլիանո Վիվիանո («Արսենալ»)

Լիբոր Կոզակ («Ասթոն Վիլլա»)

Խուան Կուադրադո («Չելսի»)

Մարտեն Ստեկելենբուրգ («Ֆուլհեմ»)

Գյոկհան Ինլեր, Էստեբան Կամբիասո, Յոան Բենալուան («Լեսթեր»)

Աբել Էռնանդես («Հալլ Սիթի»)

Մարիո Բալոտելի («Լիվերպուլ»)

Ստեֆան Յովետիչ («Մանչեսթեր Սիթի»)

Սերխիո Ռոմերո, Մատեո Դարմիան («Մանչեսթեր Յունայթեդ»)

Էդուարդո Վարգաս, Մաուրիսիո Իսլա («ՔՊՌ»)

Չերդան Շաքիրի («Սթոկ Սիթի»)

Սաֆիր Տաիդեր («Սաութհեմփթոն»)

Էմանուելե Ջիակերինի, Մոդիբո Դիակիտե, Անդրեա Դոսենա, Ռիկի Ալվարես («Սանդերլենդ»)

Ֆեդերիկո Ֆերնանդես («Սուոնսի»)

Էրիկ Լամելա («Տոտենհեմ»)

Խոսե Հոլեբաս, Միգել Բրիտոս, Վիկտոր Իբարբո  («Ուոթֆորդ»)

Անտոնիո Նոչերինո, Մարկո Բորիելո, Պաբլո Արմերո, Անջելո Օգբոննա, Պեդրո Օբիանգ («Վեստ Հեմ»)


Վերջին երկուսուկես տարում 31 ֆուտբոլիստներ ուղիղ տրանսֆերով Ա Սերիայից տեղափոխվել են Անգլիայի Պրեմիեր Լիգա: Կեսից ավելին արդեն իսկ լքել են Պրեմիեր Լիգան: Նրանցից շատերը վերադարձել են Իտալիա, բայց պետք է հաշվի առնել, որ Իտալիա վերադարձած ֆուտբոլիստների մեծ մասն Անգլիայում հանդես էին գալիս վարձակալական հիմունքներով, այդ պատճառով էլ նրանց շուտափույթ  հեռանալն անակնկալ չեղավ: Այն ֆուտբոլիստներից, ովքեր հիմա այլևս Պրեմիեր Լիգայում չեն,  միայն Էստեբան Կամբիասոն արդարացրեց իրեն:



Բացի այդ, 31 ֆուտբոլիստներից միայն 7-ն են համարվում  մեկնարկային կազմի խաղացող և  այս մրցաշրջանում խաղացել են զգալի քանակությամբ խաղեր: Նրանք են` Ստեկելենբուրգը, Դարմիանը, Ֆերնանդեսը, Օգբոննան, Բրիտոսը, Լամելան և Շաքիրին:
Բայց վերջերս Ստեկելենբուրգը կորցրեց իր տեղը «Սաութհեմփթոնի» մեկնարկային կազմում, քանզի վնասվածքից արդեն  ապաքինվել է Ֆրեյզեր Ֆորստերը:


Մի հետաքրքիր հանգամանք. այդ 7 ֆուտբոլիստներից 4-ը պաշտպաններ են: Ընդհանուր առմամբ այս ֆուտբոլիստների վիճակագրությունն ավելի օգտակար է տեղափոխելիությանը, չնայած նրան, որ պաշտպանի մակարդակը դժվար է ներկայացնել իր խփած գոլերով:



Հարձակման գծի երկու ֆուտբոլիստներից մեկին` Չերդան Շաքիրիին, դժվար է անվանել Ա Սերիայի լիարժեք ներկայացուցիչ, քանզի «Ինտերի» կազմում կես մրցաշրջանի ընթացքում  նա մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 8 անգամ: «Սթոկ Սիթին» ձեռք է բերել Շաքիրիին հիմնվելով «Բավարիայում», «Բազելում» և Շվեյցարիայի հավաքականում նրա ելույթների հիման վրա:


Հարձակման գծի մյուս ֆուտբոլիստն Էրիկ Լամելան է, ով վերջապես սկսել է ազդեցություն ունենալ «Տոտենհեմի» խաղի վրա: Սակայն վերադառնալով նրա վիճակագրությանը և  տեղափոխելիության մակարդակին, հարկ է նշել, որ այդ ցուցանիշներն այնքան էլ բարձր չեն: «Ռոմայում» Լամելան դառնում էր գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ` միջինում ամեն 130 րոպեն մեկ, իսկ «Տոտենհեմում»` 252:



Այլ կերպ ասած, նրա օգտակարությունը նվազել է երկու անգամ: Իսկ նա համարվում էր այս ցուցակի  «լավագույններից» մեկը:

Չնայած այսքան մակերևութային վերլուծությանը, հետևությունը մեկն է. Պրեմիեր Լիգայի ակումբները չպետք է ֆուտբոլիստներ գնեն Ա Սերիայից:


Խնդիրը ոչ միայն այդ ֆուտբոլիստերի ցածր մակարդակի ելույթներն են: Երբեմն նրանք չեն կարողանում ամրապնդվել նույնիսկ մեկնարկային կազմում:

Սաֆիր Տաիդերը «Սաութհեմփթոնում» անցկացրել է ընդամենը երեք շաբաթ մինչ «Ինտեր» տեղափոխվելը, իսկ անգլիական ակումբը հայտարարել է, որ ալժիրցի կիսապաշտպանը չի համապատասխանում «Սաութհեմփթոնի» մակարդակին:

Գյոկհան Ինլերն Իտալիայում շատ լավ էր հանդես գալիս այսպես կոչված «Box to box» դիրքում (սեփական տուգանային հրապարակից մինչև մրցակցի տուգանային հրապարակ): Թվում էր, թե նա իդեալական կերպով կփոխարինի Էստաբան Կամբիասոյին «Լեսթերում», բայց արդյունքում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 195 րոպե: Իսկ  «Լեսթերում» նրա թիմակից Բենալուանը` 44 րոպե:

Իրականում այս ամենն արտացոլում է Իտալիայի Ա Սերիայի դիրքը եվրոպական ֆուտբոլում: ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Իտալիան զիջում է Անգլիային, Իսպանիային, Գերմանիային: Ընդհանուր եկամուտներով, հաճախելիության մակարդակով ևս Ա Սերիան հետապնդողի դերում է:



Հենց այս ցածր մակարդակի հետևանքով էլ Ա Սերիայի ֆուտբոլիստները դժվարություններ են ունենում Անգլիայում, ինչու չէ նաև Իսպանիայում և Գերմանիայում: Ապենիններում նրանք համարվում են հեռանկարային ֆուտբոլիստներ, բայց չեն համապատասխանում այլ երկրների բարձր պահանջներին:
Ոճային առումով իտալական ֆուտբոլը ևս տարբերվում է: Տեմպը ցածր է, քիչ թիմեր են դիմում ակտիվ պրեսսինգի: Իտալիան վերջին տարիներին գերի է մնացել իր տակտիկական հմտություններին: Նրանք դեռևս շարունակում են օգտագործել երեք կենտրոնական պաշտպաններով սխեման, որը եվրոպայում խաղալու ժամանակ  խնդիրներ է առաջացնում, քանզի շատերը օգտագործում են 4-2-3-1 տակտիկական սխեման:

Իտալական ֆուտբոլն ավելի կոմպակտ է: Ա Սերիայում վինգերը փայլուն խաղ է ցուցադրում, քանզի իտալական ակումբները սովոր չեն հակազդել այդպիսի ֆուտբոլիստներին: Իսկ Անգլիայի ակումբներն ավելի լայն են խաղում` օգտագործելով ամբողջ խաղադաշտը:  Եթե համեմատենք Ջիակերինիի, Լամելայի, Սալահի, Ժերվինյոյի, Կուադրադոյի խաղը Պրեմիեր Լիգայում և Ա Սերիայում, ապա կնկատենք, որ Անգլիայում այս ֆուտբոլիստներն այնքան էլ արդյունավետ չեն:




Հետաքրքիր է նաև հետևել Մատեո Դարմիանի կարիերային «Մանչեսթեր Յունայթեդում»: Այստեղ նա դժվարություններ է ունենում կապված  խաղի տեմպի և արագ հակառակորդների հետ: Իսկ  Իտալիայում ավելի շատ շեշտը դրվում է տակտիկայի վրա:






Անկասկած Իտալիայի Ա Սերիան իր կարգով զիջում է մնացած առաջատար առաջնություններին, բայց այնուամենայնիվ սխալ կլինի Ա Սերիան մի հարթության վրա դնել Պորտուգալիայի, Ֆրանսիայի կամ Հոլանդիայի առաջնության հետ: Ա Սերիայի թիմերն անկասկած ավելի ուժեղ են, իսկ  մրցակցությունն ու խաղացողներն ավելի բարձր մակարդակի:

Սակայն այս առաջնությունների հետ համեմատած Ա Սերիան զգալիորեն զիջում է երիտասարդ տաղանդներին գտնելու և բացահայտելու գործում:

Մենք սովոր ենք, որ «Նյուքասլը» «թալանում» է ֆրանսիական Լիգա 1-ը, «Չելսին» գնում է երիտասարդների` ովքեր Պորտուգալիայում խաղալու փորձ ունեն, կամ ակադեմիայի սաներին ուղարկում է Հոլանդիա վերապատրաստվելու:

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հոլանդիան և Պորտուգալիան, գտել են իրենց տեղը եվրոպական ֆուտբոլի հիերարխիայում` կարողանալով արդյունավետ կերպով գնել և վաճառել երիտասարդ ֆուտբոլիստների:

Բայց ոչ ոք Իտալիայում սկաուտինգ կատարելու վրա ժամանակ չի կորցնում:

Հնարավոր է, որ Իտալիան դժվարություններ է ունենում  ֆուտբոլիստներին վաճառելու գործում մի պարզ պատճառով` ակումբները  թերանում են  երիտասարդներ ձեռք բերելու հարցում:
Լեզվական խնդիրները մեծ դերակատարություն ունեն համաշխարհային ֆուտբոլում: Օրինակ` պորտուգալական թիմերը նախապատվությունը տալիս են հարավամերիկյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներին: Աֆրիկացիների համար Ֆրանսիան հրաշալի վայր է իրենց ցուցադրելու առումով, քանզի լեզվական արգելք չկա: Իսկ հոլանդական ակումբները դեպի իրենց կողմն են շեղում սկանդինավյան երկրների ֆուտբոլիստների ուշադրությունը:
Հետաքրքիր փաստ. Հոլանդական «Այաքսը» պարտադրում է իր սաներին անգլերեն լեզվի դասեր վերցնել, քանզի դրա շնորհիվ մեծանում է պոտենցիալ գնորդների թիվը: Այս հետաքրքիր խորամանկությունն ու հեռանկարային քայլը  քիչ է հանդիպում եվրոպական հայտնի   «վաճառող» ակումբների մոտ: Բնականաբար այս ամենը հեշտ է իրագործվում Ամստերդամի նման քաղաքներում, որտեղ անգլերենը կարելի է ասել համարվում է հիմնական լեզու: Այս առումով Իտալական ակումբներն անգործ են:


Անգլիան  ինքնին աշխարհագրորեն եւ մշակութապես մեկուսացված է Եվրոպայից և դա է պատճառը, որ Անգլիան Իտալիայից էլ վատ է արտահանում իր  շնորհալի տաղանդներին: Բայց անգլիացի երիտասարդներն այլ երկիր տեղափոխվելու  կարիք չունեն: Անգլիայի Պրեմիեր Լիգան և՛ խաղային, և՛ ֆինանսական առումով  գտնվում է բարձր մակարդակի վրա: Իտալիան այլևս չի կարող պարծենալ, որ թոփ ֆուտբոլիստների համար համարվում է վերջնական կետ, ինչպես նախորդ դարի վերջին տասնամյակներին:



Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա Սերիայից Անգլիայի Պրեմիեր Լիգա են տեղափոխվել երկու ֆուտբոլիստներ: «Ռոմայի» վինգեր Խուան Իտուրբեն վարձակալական հիմունքներով միացել է Պրեմիեր Լիգայի նորեկ «Բորնմուտին», իսկ «Սուոնսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը թիմ է հրավիրել «Կիևոյի» հարձակվող Ալբերտո Պալոսկիին:
Սկաուտներն ու վերլուծաբանները մեծ ուշադրությամբ հետևելու են Իտուրբեի և Պալոսկիի խաղին` ակնկալելով, որ նրանք հաջող ելույթ կունենան:


Ա Սերիան այլ առաջնություններում ձախողված ֆուտբոլիստներ հավաքագրողի համբավ է ձեռք բերում, որը  առաջնության զարգացմանը մեղմ ասած չի նպաստում: Իտալիան այս կարծրատիպը կոտրելու կարիք ունի:


                                                                                 Միհրան Ալեքսանյան

пятница, 12 февраля 2016 г.

Յուրգեն Կլոպի ազդեցությունը «Լիվերպուլի» վրա

Ավելի քան չորս ամիս  առաջ Յուրգեն Կլոպը նշանակվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել գերմանացի մասնագետը թիմի վրա:


Յուրգեն Կլոպը «վարակիչ» անհատականություն է: Նախորդ տարվա դեկտեմբերին «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը «Sky Sports»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Կլոպն առաջին իսկ հանդիպումից դրական տպավորություն է թողել: «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը ևս դրական տպավորություն էր ունեցել Կլոպի հետ շփումից:

Ու չնայած նրան, որ Դորտմունդի  «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչն արդեն իսկ հասցրել է բազում անմոռանալի օրեր անցկացնել Անգլիայում, միևնույնն է, ընթացիկ մրցաշրջանը «Լիվերպուլի» համար այդքան էլ լավ չի դասավորվում:

Երբ Կլոպը գլխավորեց «Լիվերպուլը», թիմը գտնվում էր մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում, իսկ հիմա 9-րդ տեղում է: «Սանդերլենդի» դեմ ոչ-ոքին բերեց հերթական միավորների կորստին, որի հետևանքով «Էվերթոնը» շրջանցեց «Լիվերպուլին» մրցաշարային աղյուսակում:

Յուրգեն Կլոպը բաց էր թողել այդ հանդիպումն առողջական խնդիրների պատճառով (Կլոպի մոտ կույր աղիքի հետ կապված խնդիրներ էին առաջացել): Եվս մեկ վնասվածք «Լիվերպուլի» կազմում: Վնասվածքների ահռելի քանակը խոչընդոտում է «Լիվերպուլի» առաջխաղացմանը և քանի որ, «Լիվերպուլը» դեռևս պայքարում է երեք տարբեր մրցաշարերում, Կլոպի աշխատանքն էլ ավելի է բարդանում:

Չորս ամսից մի փոքր ավելի է անցել այն օրից, երբ Յուրգեն Կլոպը ժամանեց «Լիվերպուլ», իսկ «Ասթոն Վիլլայի» դեմ կիրակնօրյա հանդիպումը  գերմանացի մասնագետի համար մերսիսայդյան ակումբի ղեկին կդառնա 30-րդը: Այս ժամանակահատվածը բավական է վերլուծելու այն խնդիրները, որոնք Կլոպը փորձում է լուծել:


ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Եղել են շատ լավ արդյունքներ: Տպավորիչ հաղթանակներ «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Այս հանդիպումներում «Լիվերպուլի» ցուցադրած խաղից հիացած էր մնացել թիմի նախկին ֆուտբոլիստ` «Sky Sports»-ի փորձագետ Ջեյմի Կարագերը: Սակայն այդ հանդիպումներից ստացած ուրախությունը նվազում է, թիմում անընդհատ տիրող խաղային խնդիրների և խոցելիության պատճառով:





«Նյուքասլից» և «Ուոթֆորդից» կրած արժանի պարտություններն ու թիմի տնային խաղերում ցուցադրած անմխիթար  արդյունքներն անհանգստանալու առիթ են տալիս:

Ընդհանրապես Կլոպի հաղթանակների տոկոսային հարաբերությունը ցածր է, քան իր նախորդողի` Բրենդան Ռոջերսինը: Կլոպի և Ռոյ Հոջսոնի մոտ`   ով «Լիվերպուլից» հեռացվել էր անցկացրած 20 խաղերից հետո, հաղթանակների տոկոսային հարաբերությունը կազմել է 35 %:


Անկասկած ուրախանալու առիթ են տալիս «Լիվերպուլի» գավաթային ելույթները: Թիմն արդեն հասել է Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Իսկ Անգլիայի Գավաթի խաղարկությունում Կլոպի թիմը դրամատիկ խաղում  ճանապարհը զիջեց «Վեստ Հեմին»: Հաշվի առնելով, որ «Լիվերպուլը» միակ անգլիական թիմն է, որն այս մրցաշրջանում անցկացրել է արդեն 40 հանդիպում, այս ցուցանիշը կարելի է բավարար համարել, քանզի այսպիսի խիտ  խաղային գրաֆիկն ինչպես երևում է զարմացրել է Կլոպին:


ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Լիգայի գավաթի խաղարկությունում  «Սաութհեմփթոնի» դեմ ջախջախիչ խաղն ապացուցեց, թե որքան վտանգավոր կարող է լինել Կլոպի թիմը հարձակման գծում: Թիմի երկրպագուները կարոտել էին գոլային հրավառություններին, որոնց վերջին անգամ ականատես էին եղել 2013-2014 թթ փառահեղ մրցաշրջանում:




Մինչ Յուրգեն Կլոպի նշանակվելը «Լիվերպուլը» անցկացրած 8 խաղերում խփել էր 8 գնդակ, իսկ Կլոպի նշանակվելուց հետո` 17 խաղում 24 գոլ: Իրադարձությունների տպավորիչ շրջադարձ նույնիսկ այն դեպքում, երբ Կլոպի ենթակայության տակ չէին Դանի Ինգզն ու Դանիել Սթարիջը: Պետք չէ մոռանալ նաև Քրիստիան Բենտեկեին, որի ապագան «Լիվերպուլում» մշուշոտ է:






Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գերմանացի մասնագետը «Լիվերպուլի» հարձակման գիծը դարձրեց բազմազան: Հոկտեմբերից մինչ այժմ, Պրեմիեր լիգայի ոչ մի թիմ չի ստեղծել ավելի շատ գոլային պահեր, քան «Լիվերպուլը»: Խնդիրն այդ գոլային պահերի իրացման մեջ է:



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ցավոք, սեփական կիսադաշտում առկա խնդիրները չեն վերացել: Թվում է, որ նույնիսկ Կլոպն է զարմացած մնացել մրցակցի գոլային պահերը կասեցնելու «Լիվերպուլի» անկարողությունից: Այս թիմը ամենաշատ գոլերն է բաց թողել տուգանային հրապարակի շրջակայքից: Եվ այդ գոլերից շատերը եղել են Կլոպի ժամանակահատվածում:



Մրցաշրջանը սկսելով երեք «չոր» խաղերից, «Լիվերպուլը» ընդամենը 4 խաղում է անառիկ պահել սեփական դարպասը` Կլոպի գլխավորությամբ: Սա պետք է տխրեցնի Յուրգեն Կլոպին, քանզի ավելի քիչ հարվածներ կատարում են միայն «Տոտենհեմի» դարպասին: Փաստացի  հարվածները քիչ են, սակայն դրա դեմ էլ թիմը չի կարողանում պայքարել:



Կարեկցելու ոչինչ չկա: «Լիվերպուլն» ինքն է իր համար խնդիրներ ստեղծում: Միայն  «Վեստ Հեմն» է ավելի շատ գոլեր բաց թողել անհատական սխալներից, քան «Լիվերպուլը»: Իսկ երբ խոսքը գնում է սխալների հետևանքով դարպասին հետևած հարվածներին, ապա «Լիվերպուլն» այստեղ ևս զարմացնում   է: 13 տարբեր ֆուտբոլիստներ նման սխալներ են թույլ տվել: Այս ցուցանիշով «Լիվերպուլից» առաջ է գտնվում մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնող «Ասթոն Վիլլան»:



ԽԱՂԱՈՃԸ

Վերոհիշյալ սխալները դանդաղեցրել են թիմի առաջընթացը, սակայն դա «Լիվերպուլում» առկա խնդիրների շարունակությունն է: Չնայած դրան «Լիվերպուլը» փոխվել է:

«Մենք ցանկանում ենք փոխել մեր խաղաոճը»,- ասել էր Յուրգեն Կլոպն իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ: Եվ նա  այս ընթացքում հասցրել է էական փոփոխություններ կատարել թիմում:



Դա նկատելի էր «Լիվերպուլում» Կլոպի առաջին իսկ հանդիպումից, երբ թիմն ավելի շատ էր վազել` քան «Տոտենհեմը»: Այդ խաղում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կատարել են 614 արագացում: Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «Լիվերպուլն» ընդամենը երկու անգամ է գերազանցել 500-ի շեմը: «Տոտենհեմի» դեմ խաղից հետո «Լիվերպուլը» ևս 3 անգամ հատել և նույնիսկ գերազանցել է 600-ի շեմը:

Միջինում Կլոպի «Լիվերպուլը» 83 անգամ ավելի շատ արագացումներ է կատարում մեկ խաղում, քան Ռոջերսի  «Լիվերպուլը»: Խաղի ընթացքում գերմանացի մասնագետի օրոք թիմը 5 կմ-ով ավելի շատ տարածություն է հաղթահարում, քան նախկինում:  Սա պրեսսինգի հետևանք է, որը պահանջում է Յուրգեն Կլոպը:

Միայն «Լեսթերն» է կատարել նույնքան սահանկումներ: Արդյունքները լավ չեն, բայց երևում է, որ «Լիվերպուլը» վերածվում է Կլոպյան թիմի:

Հետևություն

Այնպիսի տպավորություն է, որ «Լիվերպուլը» գտնվում է ճիշտ և հեռանկարային  ճանապարհի վրա:  Քանի որ, երբ ֆուտբոլիստներն առողջ լինեն, իսկ վերականգվելու ժամանակները բավարար, անկասկած Կլոպի թիմը իրեն լավագույնս կդրսևորի:


Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» դեռևս պայքարում է երեք տարբեր մրցաշարերում` ներքին առաջնությունում, Եվրոպա լիգայում և Անգլիայի լիգայի գավաթում` որտեղ հասել է մինչև եզրափակիչ: Յուրգեն Կլոպը հնարավորություն ունի հենց առաջին իսկ մրցաշրջանում տիտղոս նվաճել:  Բրենդան Ռոջերսի մոտ դա չստացվեց 3 տարիների ընթացքում` նույնիսկ 2013-2014 թթ խելահեղ մրցաշրջանում, երբ թվում էր թե «Լիվերպուլը» վերջապես կնվաճի չեմպիոնական տիտղոսը:
 Դե իսկ հաջորդ մրցաշրջանից առաջ նախամրցաշրջանային փուլի և հավանական տրանսֆերների շնորհիվ, Յուրգեն Կլոպի թիմը կարծում եմ կպայքարի ամենաքիչը առաջին քառյակում տեղ զբաղեցնելու համար:


                                                                                Միհրան Ալեքսանյան



четверг, 11 февраля 2016 г.

«Ներողություն». «Լիվերպուլը» կասեցրեց տոմսերի գնաճը

Մի քանի օր առաջ ձեզ ներկայացել էինք «Լիվերպուլի» երկրպագուների  բողոքի ակցիայի հետ կապված մանրամասները, որի ընթացքում տեղացի երկրպագուները բոյկոտում էին տոմսերի գների բարձրացումը: Եվ այսպես, ակումբի ղեկավարությունը որոշել է հաշվի նստել երկրպագուների կարծիքի հետ: Վերլուծենք համառ ֆաների հաղթանակի պտուղները:




2016 թվականի փետրվարի 10-ին «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշում ընդունեց սառեցնել տոմսերի գներն առաջիկա երկու մրցաշրջանների համար: Այդ մասին հանրությանը հայտնի դարձավ ակումբի պաշտոնական հայտարարության շնորհիվ, որի մեջ ներառված էին նաև ներողության խոսքեր ուղղված  «Լիվերպուլի» երկրպագուներին:

Ակումբի պաշտոնատար անձինք ընդունեցին, որ տոմսերի գների բարձրացումը սխալ քայլ է:


Պաշտոնական հայտարարության առանցքային կետերը


« «Լիվերպուլի» հարգարժան երկրպագուներ, անցնող շաբաթը բավականին հագեցած էր: FSG ընկերության և «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի բոլոր աշխատակիցների անունից ցանկանում ենք ներողություն խնդրել պատճառված անհանգստության համար` կապված տոմսերի գների հավանական բարձրացման վերաբերյալ: Մեզ երեքիս (Ջոն Հենրի, Թոմ Վերներ, Մայք Գորդոն), շատ է մտահոգում այն պնդումը, որ մենք չենք մտածում երկրպագուների մասին, որ մենք ժլատ ենք և փորձում ենք ակումբի հաշվին անձնական օգուտ ունենալ: Բայց դա ամենևին էլ այդպես չէ:
Հաշվի առնելով, որ շատերը  մեր կողմից կազմված տոմսերի գների բարձրացման նախագծին դեմ էին, ակնհայտ է, որ մենք սխալվել ենք: Ձեր «հաղորդագրությունը» հասել է մեզ:
 Մենք ոչ մի ցենտ չենք վերցրել ակումբից: Դրա փոխարեն  օգտագործել ենք սեփական միջոցները` որպեսզի արդիականացնենք ակումբի ենթակառուցվածքները»:



FSG-ում նշում են, որ հիասթափված են տոմսերի գների բարձրացման նախագծից: Իրենց կարծիքով այդ նախագիծը պետք է լուծեր ֆան ակումբների կողմից հնչեցվող խնդիրները (ավելի շատ տեղեր տեղացի և երիտասարդ  երկրպագուներին և այլն):



Դե իսկ ինչպես յուրաքանչյուր  նմանատիպ պաշտոնական հայտարարություն, սա ևս ավարտվում է երկրպագուներին ուղղված ուղերձով:

«Մենք կարծում ենք, որ ցուցադրեցինք մեր պատրաստակամությունը լսելու ձեր մտքերը: «Լիվերպուլ» ՖԱ-ի և երկրպագուների միջև առկա յուրօրինակ հարաբերությունները միշտ մեզ համար եղել են առաջնային: Երկրպագուները համարվում են ակումբի զարկերակը: Ժամանակի ընթացքում հաջողություններ կլինեն նաև խաղադաշտում և մենք ցանկանում ենք կիսել այդ ուրախության պահերը ձեզ հետ»:







Իրականում ի՞նչ լուծում է գտել ակումբը: 

Ակումբը ոչ միայն նույնն է թողել տոմսերի գները հաջորդ երկու մրցաշրջանների համար, այլ նաև երաշխավորել է, որ տվյալ ժամանակահատվածում չի բարձրացնի դրանց գները:
Կարճ ասած, 77 ֆունտ ստեռլինգի փոխարեն կմնա 59 ֆունտ ստեռլինգ, 1029 ֆունտ ստեռլինգ աբոնեմենտները կմնան 869 ֆունտ ստեռլինգ:

Ամենակարևոր նորությունը տեղացի երկրպագուների համար. խաղերի տարբերակման չեղարկումն է: Դա կարելի է ասել երկրպագուների առաջնահերթ պահանջն էր: Այսինքն, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի տոմսի գինը չի տարբերվի «Ասթոն Վիլլայի» դեմ խաղի տոմսի գնից:

Նոր նախագծի նախնական ձևաչափում ներառված էին տոմսեր 9 ֆունտ ստեռլինգ արժողությամբ: Ինչպես արդեն նշել էինք նախորդ նյութում, դրանք  «C» կատեգորիայի  տոմսեր էին: 14 ֆունտ ստեռլինգ արժեին «B» կատեգորիայի և 36 ֆունտ ստեռլինգ  «A» կատեգորիայի տոմսերը: Այսպիսի տոմսեր պետք է լինեին ընդամենը 1581 հատ, իսկ հիմա ավելի քան 10 000 հատ  ամբողջ մրցաշրջանի համար: Դե իսկ տարբերակման չեղարկումը նշանակում է, որ այդ բոլոր տոմսերը կարժենան 9 ֆունտ ստեռլինգ:


Ավելին: Երեխաների համար ցանկացած խաղի տոմս, խաղադաշտի ցանկացած հատվածում կարժենա 9 ֆունտ ստեռլինգ: Այսինքն, հաջորդ մրցաշրջանում հնարավոր է բացարձակ գնանկում, երբ 19 խաղյա «Junior» կարգի  աբոնեմենտները կարժենան ընդամենը 171 ֆունտ, ներկայիս 827-ի փոխարեն:

«Kids Welcome»,- գրել է Լինդա Պիցուտին (Ջոն Հենրիի կինը) իր թվիթերյան էջում: 




Ինչպես և նախկինում, FSG ընկերությունը շարունակելու է աջակցել տեղացի 17-21 տարեկան երիտասարդներին, նրանց հատկացնելով 20 000 տոմս կես գնով: Բացի այդ ղեկավարությունը Մերսիսայդի դպրոցներին կհատկացնի 1000 հատ տոմս, ինչպես և պլանավորված էր նախապես:


Մի խոսքով FSG-ն բարելավել է  տոմսերի գների ներկայիս համակարգը, դրա մեջ ներառելով չհաջողված նախագծի բոլոր դրական կետերը:


Ի՞նչ են մտածում երկրպագուները:


Ղեկավարությունը հսկայական քայլ է կատարել երկրպագուներին ընդառաջ և բնականաբար նրանք այս լուրը ընդունել են դրական արձագանքներով:

Ոչ մի երկրպագուի հաճելի  չէ, որ իրենց սիրելի թիմի ղեկավարները մասսայականորեն ներողություն են խնդրում: Նրանց խոսքերով, այս բողոքի ակցիան ուղղված էր ոչ թե FSG-ի ղեկավարությանը, այլ կոնկրետ տոմսերի գնաճին: Իսկ ինքնաթիռով «FSG out» «թռչող պաստառի» միտքը քննադատությունների առիթ էր դարձել դեռևս կիրակի օրը:



Եվ ի նշան երախտագիտության, երկրպագուները «Լիվերպուլի» առաջիկա խաղի 77-րդ րոպեին կսկսեն ծափահարել:























вторник, 9 февраля 2016 г.

Կդառնա՞ «Լեսթերը» Անգլիայի չեմպիոն. մեկնաբանում են փորձագետները



«Լեսթերի» հիասքանչ հաղթանակը` չեմպիոնության գլխավոր թեկնածուներից մեկը համարվող «Մանչեսթեր Սիթիի» դեմ, օգնեց «աղվեսներին» ամրապնդվել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում` գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին» 5 միավորով: Առաջնության ավարտին մնացել է 13 տուր, իսկ «Լեսթերի» չեմպիոն դառնալու շանսերը գնալով մեծանում են:

«Sky Sports»-ը մեկ նյութում հավաքել է մարզիչների, փորձագետների և լրագրողների կարծիքներն այս հարցի շուրջ: Եվ այսպես, կարող է արդյո՞ք «Լեսթերը» դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն:


Թիերի Անրի, Sky Sports



«Իմ կարծիքով այս պահի դրությամբ «Լեսթերը» հենց այն թիմն է, որը կարող է չեմպիոն դառնալ: Նրանք ոչ միայն ապացուցեցին, որ կարող են հաղթել, այլ նաև կարողացան հաղթահարել իրենց վրա ազդող մեծ ճնշումը: Նրանք գտնվում են առաջին հորիզոնականում, հյուրընկալվում են «Մանչեսթեր Սիթիին» և հաղթում  3:1 հաշվով` ընդորում առանց դժվարության: Նրանք զգոնություն են պահպանում և ցուցադրում չեմպիոն դառնալու անհագ ցանկություն»:



Կլաուդիո Ռանիերի, «Լեսթերի» գլխավոր մարզիչ





Մի շարք բուքմեյքերական ընկերություններ հավատում են, որ «Լեսթերը» չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդն է: Թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հետևյալ կերպ է մեկնաբանել այս նորությունը:

«Ես չեմ հավատում բուքմեյքերներին: Մրցաշրջանի սկզբում բուքմեյքերներն ասում էին. «Հեռացրեք Ռանիերիին»: Ես հույս ունեմ, որ գոնե մեկ անգամ նրանք ճիշտ կգտնվեն»:

Ջեյմի Ռեդնափ, Sky Sports

«Կարո՞ղ է «Լեսթերը» դառնալ չեմպիոն: Ընդհանրապես ես հրաշքների չեմ հավատում, բայց տեսնելով այն ինչ անում է «Լեսթերը», սկսում եմ հավատալ: Նրանք հանդես չեն գալիս Եվրոպա լիգայում, դուրս են մնացել Անգլիայի Գավաթի խաղարկությունից, իսկ դա նշանակում է, որ թիմը խաղալու է շաբաթվա մեջ 1 անգամ: Հնարավոր է, որ Ռանիերիի համար սա իսկական երջանկություն է: Նա կարող է առանց անհանգստանալու մարզել իր ֆուտբոլիստներին: «Լեսթերն» ունի ամեն ինչ առաջնությունը հաղթելու համար, իսկ ձախողվելու հավանականությունը  շատ քիչ է»


Ալան Սմիթ, Sky Sports



«Ճիշտ կլինի նրանց ֆավորիտ համարել: Հիանալի կերպով հաղթում ես «Լիվերպուլին», մի քանի օր անց ուղևորվում «Էթիհադ» և հաղթահարում չեմպիոնության նախկին ֆավորիտի արգելքը: «Լեսթերը» քարը քարի վրա չթողեց «Մանչեսթեր Սիթիից» »



Մանուել Պելեգրինի, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ

«Եթե «Լեսթերը» շարունակի այսպես խաղալ, ապա ես կարծում եմ, որ նրանք կհամարվեն չեմպիոնության գլխավոր ֆավորիտը: Առջևում դեռևս 13 հանդիպում կա և հնարավոր չէ գուշակել թե ի՞նչ կլինի հետագայում»:



Գրեմ Սունես, Sky Sports



«Ես, ինչպես և բոլորը, ապշած եմ: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպասվում էր, որ «Լեսթերը» կնահանջի, քանի որ չունի պահեստայինների երկար նստարան, բացի այդ նրանց մրցակիցներն ավելի շատ են լինում գնդակով, իսկ դա նշանակում է, որ այն վերադարձնելու համար պետք է շատ էներգիա ծախսել: Ինչպես և մյուսները ես ցնծված եմ: Անցած տարի ես նրանց մասնակցությամբ վատ հանդիպում չեմ տեսել, իսկ այս տարի նրանց հաջողվում է ոչ-ոքիներն ու պարտությունները վերածել հաղթանակի: Արդար խաղ է»:



Գարի Մոնկ, «Սուոնսիի» նախկին գլխավոր մարզիչ




«Սա անհավանական պատմություն է, որը հիանալի է Անգլիայի առաջնության համար: Բացի դրանից նրանք այս ամենին արժանի են: Հարցը բախտի գործոնը չէ, «Լեսթերը» յուրաքանչյուր խաղ հաղթել է արժանիորեն: Մինչ այժմ թիմը պարտվել է ընդամենը 2 անգամ: «Լեսթերի» ցուցադրած խաղից պարզ երևում է, որ նրանք գիտեն թե ինչ դեր պետք է կատարեն: Ամեն ինչ անում են կազմակերպված և չեն փորձում ավելորդ ինչ-որ բան հորինել: Ցուցադրում են այն, ինչ կարողանում են և ինչպես երևում է դա արդյունք է տալիս: Շատ հնարավոր է, որ շարունակվի «Լեսթերի» հաղթական շարքը, որը թույլ կտա պահպանել այն առավելությունը, որն հիմա ունեն մրցակիցներից: Այդ առավելությունը վստահություն է հաղորդում թիմին: Մնացած թիմերից սպասում են հաղթանակներ, հաջողություններ, իսկ «Լեսթերը» խաղում է առանց վախի, չէ որ նրանք արդեն միավորների զգալի առավելություն ունեն մրցակիցների նկատմամբ»:




Յան Լեդիմեն, Daily Mail

«Ռանիերին միանշանակ տարվա լավագույն մարզչի գլխավոր թեկնածուն է: Ճիշտ չի լինի ասել, որ «Լեսթերն» ապահովել է տեղը առաջին քառյակում, սակայն հաշվի առնելով թիմի ներկայիս վիճակը, նրանք կհայտնվեն Թոփ 4-ում: Ես կարծում եմ, որ հիմա Ռանիերին  արդեն լուրջ կսկսի  մտածել չեմպիոնության մասին: Նա «Չելսիում» աշխատելու տարիներին խնդիրներ ուներ, քանի որ իր պահելաձևն ու խոսելաձևը չէր համապատասխանում այն պահանջներին, որոնք հանրության կարծիքով պետք է ունենար Պրեմիեր լիգայի մարզիչը: Հիմա Ռանիերին ասում է` ես գիտեմ, ես մտածում եմ, ես կարող եմ: «Մանչեսթեր Սիթիի» դեմ նրանց ցուցադրած  խաղը, հավատը, խփած գոլերը, նվիրվածությունը բարձրացրեց չեզոք երկրպագուների տրամադրությունը: Եթե նախկինում նրանց հանդերձարանում ոչ ոք չէր հավատում, ապա հիմա նրանք կսկսեն հավատալ, որ իրոք կարող են հաղթել առաջնությունը, քանի որ «Սիթիի» դեմ խաղը կարելի է անվանել չեմպիոնական»



Պոլ Մերսոն, Sky Sports



«Ոչ, նրանք չեն կարող չեմպիոն դառնալ, քանի որ եթե առաջիկա խաղում «Արսենալը» հաղթի «Լեսթերին», ապա կկրճատի միավորների տարբերությունը` հասցնելով երկուսի: Եվ այսպես ամեն ինչ շատ արագ կփոխվի: Նրանք անկասկած կհայտնվեն լավագույն քառյակում»



воскресенье, 7 февраля 2016 г.

Ֆուտբոլն առանց երկրպագուների` ոչինչ է: Հուսախաբ երկրպագուների «ապտակը» «Լիվերպուլին»




Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ` «Էնֆիլդ» մարզադաշտում, ընդունել էր «Սանդերլենդին»: Հանդիպման 76-րդ րոպեի դրությամբ «Մերսիսայդցիները» հաղթում էին 2:0 հաշվով: Եվ ահա 77-րդ  րոպեին մի շարք երկրպագուներ սկսեցին լքել «Էնֆիլդը»:
  Ձեզ ենք ներկայացնում երկրպագուների այսպիսի քայլի պատճառները, պարզապես սկզբի համար պետք է նշել, որ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ խաղի այսպիսի ելքը կարող է բացատրվել նաև  երկրպագուների սակավ աջակցությամբ, որի արդյունքում թիմը կորցրեց վտսհությունն իր ուժերի հանդեպ: Եվ այն ինչ կատարվեց «Էնֆիլդում», մեկ անգամ ևս ապացուցեց, որ ֆուտբոլն առանց երկրպագուների` ոչինչ է:






«Լիվերպուլի» երկրպագուներն ակումբի պատմության մեջ առաջին անգամ  մասսայականորեն լքեցին «Էնֆիլդ» մարզադաշտը` չսպասելով խաղի ավարտն ազդարարող  եզրափակիչ սուլիչին: Բացի դրանից, նրանք  հրաժարվել էին մարզադաշտում գտնվող առևտրի կենտրոններից գնել ջուր, սնունդ և նախախաղային ծրագրեր: Խոսքը գնում է հենց տեղացի  երկրպագուների մասին:

Ակումբը հաջորդ մրցաշրջանից սկսած պատրաստվում է բարձրացնել ֆուտբոլային խաղերի տոմսերի գները: Հատուկ ստեղծված կոմիտեն` որի մեջ մտնում էին ակումբի ներկայացուցիչներ և ամենահեղինակավոր ֆան-ակումբների` «Spion Kop 1906»  «Spirit Of Shankly» ներկայացուցիչներ, գրեթե 13 ամիս բանակցություններ էին վարում: Դրա նպատակն էր գալ ընդհանուր հայտարարի մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես երկրպագուները պահանջում էին, որ «Էնֆիլդ» մարզադաշտի 70 %  տեղերի տոմսերի գները չգերազանցեն  30-ից 40 ֆունտ ստեռլինգը: Ինչպես նաև երկրպագուները ցանկանում են, որ ակումբը չեղարկի խաղերի տարբերակումը, այսինքն` Թոփ ակումբների դեմ հանդիպումների տոմսերի գները չտարբերվեն սովորական խաղերի համար նախատեսվող տոմսերի գներից:
 Աբոնեմենտների գների հետ կապված, «Լիվերպուլի» երկրպագուների համար ցանկալի արժեքը 570-ից 790 ֆունտ ստեռլինգն է: Ներկայացված պահանջների մեջ մտնում էր նաև արտոնությունների տրամադրում  տեղացի և երիտասարդ երկրպագուներին:


Բանակցությունների արդյունքում ակումբը որոշում է ընդունել այնուամենայնիվ բարձրացնել տոմսերի գները, իսկ մի շարք հարցերի վերաբերյալ երկրպագուները նույնիսկ բացատրություն չեն ստացել:

Ինչպե՞ս են փոխվում տոմսերի գները:

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել  է պաշտոնական  հաղորդագրություն: Քննարկենք դրա առանցքային կետերը, որոնք առանձնապես անհանգստության առիթ են տվել տեղացի երկրպագուներին:


 1) «Աբոնեմենտների 64 %-ի գները կմնան նույնը»:

 Չնայած այս հայտարարությանը, միևնույնն է երկրպագուները դժգոհ են, քանզի դա միայն թվում է, թե թանկացումներ չկան: Այս պահի դրությամբ առանց այդ էլ աբոնեմենտների գները բարձր են, իսկ դրանց սառեցումը  հարցի լուծում չէ: Բացի դրանից երկրպագուները չունեն երաշխիքներ, որ ակումբը հաջորդ մրցաշրջանում չի բարձրացնի արդեն այն 64 %-ի գները` սառեցնելով մնացած 36-ը: Հարկ է նշել նաև, որ ակումբի պատմության մեջ առաջին անգամ` մասնավորապես 2016-2017 մրցաշրջանում, աբոնեմենտի գինը կգերազանցի 1000 ֆունտ ստեռլինգը:


2) «Տոմսերի 45 %-ի գները կէժանանան»:

 Ու նորից նույն պատկերը: Տեղացի երկրպագուների խոսքերով, այս դեպքում կթանկանան մնացած 55 % տոմսերի գները: Օրինակ` այն տոմսերը, որոնք այսօր արժեն 59 ֆունտ ստեռլինգ, կհասնեն 77-ի: Կոնկրետ այս տոմսերի քանակը այդքան էլ շատ չէ: Ավելի շատ են այն տոմսերը, որոնք այսօր արժեն 59 ֆունտ ստեռլինգ, իսկ թանկացումից հետո կտատանվեն 62-75 ֆունտ ստեռլինգի սահմաններում:


Ինչպես նաև կավելանան այսպես կոչված «low level hospitality» տոմսեր: Թե ի՞նչ է իրենից ներկայացնում սա և ի՞նչ է մտնելու «low level hospitality» ասվածի մեջ՝ դեռևս պարզ չէ, փոխարենը դրանց գներն արդեն հաստատված են: Դրանք կախված հանդիպումներից, տատանվելու են 85-ից 175 ֆունտ ստեռլինգի սահմաններում, իսկ սա բոլորովին էլ հյուրընկալություն` «hospitality» չէ: Այս տեղերի տոմսերի գներն ընթացիկ մրցաշրջանի հետ համեմատած  կբարձրանան 124 %-ով, և հենց այս աբոնեմենտներն են, որ արժենալու են 1024 ֆունտ ստեռլինգ:


3) «Տոմսեր 9 ֆունտ ստեռլինգ արժողությամբ»

«C» կատեգորիայի խաղերին կլինեն տոմսեր 9 ֆունտ ստեռլինգով, «B» կատեգորիայի խաղերին` 14 ֆունտ ստեռլինգ, «A» կատեգորիայի խաղերին` 36 ֆունտ ստեռլինգ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում վաճառվող 878 693 տոմսերից միայն  1581-ն է, որ   համապատասխանելու է այս կետին: Զայրացնող հանգամանք յուրաքանչյուր երկրպագուի համար:

4) «20 000 տոմսեր տեղացի երկրպագուների համար»: 

 Ընդհանուր 878 693 տոմսերից ընդամենը 20 000-ը տեղացիներին` այնքան էլ շատ չէ: Երկրպագուների խոսքերով սա արվել է ամենավերջին պահին:


Էլ ի՞նչը չի գոհացնում երկրպագուներին: 

Երկրպագուները դժգոհ են ակումբի սեփականատերերից, տվյալ դեպքում «FSG» – Fenway Sports Group ընկերությունից, որին պատկանում է «Լիվերպուլ» ՖԱ-ն:

Այն երկրպագուները, որոնք մասնակցել են բանակցություններին նշում են, որ սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց հետո ակումբի ղեկավարները սկսեցին ավելի շատ ժամանակ պահանջել որոշումները քննարկելու համար, իսկ դրանից հետո նույնիսկ սկսեցին արհամարհել երկրպագուների կարծիքը:  Ընդհանրապես վերոնշյալ 13 ամիս տևողությամբ բանակցությունները չափազանցված են: Այդ ամբողջ ընթացքում երկրպագուներին միայն ներկայացրել են նոր թանկացված գների նախագիծը: Երբ ֆան-ակումբի ղեկավարները ցանկացել են հանդիպել կոնկրետ «FSG» ընկերության ղեկավար կազմի հետ` մերժում են ստացել: Եվ լիվերպուլցիները վստահ են, որ այս խնդիրների արմատները գտնվում են Բոսթոնում` որտեղ գտնվում է «FSG»-ի գրասենյակը:


Բողոքողների կարծիքով, ակումբը փորձում է երկրպագուներին  դարձնել հաճախորդ: Գալիք մրցաշրջանից առաջ ավարտվելու են  «Լիվերպուլի» «Էնֆիլդ» մարզադաշտի «Main Stand» տրիբունայի ընդլայնման աշխատանքները: Դրա արդյունքում մարզադաշտի տեղերի քանակը կավելանա 8500-ով:

Նույնիսկ եթե տոմսերի գները չթանկանային, ապա այդ բարեկարգված տրիբունայի շնորհիվ ակումբը մեկ մրցաշրջանի արդյունքներով կավելացներ տոմսերից ստացվող եկամուտը 2 մլն ֆունտ ստեռլինգով, իսկ թանկացած տարբերակով ստացվում  հավելյալ 2 մլն ֆունտ ստեռլինգ ևս:
Հաջորդ մրցաշրջանից ուժի մեջ է մտնելու հեռուստատեսային նոր 5.1 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ պայմանագիրը, որի շնորհիվ ակումբը խաղերի հեռուստատեսային ցուցադրություններից ստացած եկամուտը կավելացնի 40-50 մլն ֆունտ ստեռլինգով:
 «Էնֆիլդի» վերկառուցումից հետո ավելանալու է տեղերի քանակը և բնականաբար տոմսերի վաճառքից եկած եկամուտը: Այս ամենից բացի, «Լիվերպուլը» գրեթե ամեն կես տարին մեկ, նոր հովանավորներ է գտնում: Շատ հնարավոր է, որ վաճառվի նաև վերակառուցված տրիբունայի անվան իրավունքները, ինչի շնորհիվ ևս ակումբը բավականին գումար կվաստակի:



Այժմ ակումբը տոմսերի վաճառքից ստանում է 35 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտ, գների սառեցման դեպքում` ավելացված 8500 տեղերի  առկայությամբ, այդ գումարը կկազմեր 37 մլն ֆունտ ստեռլինգ: Սակայն «Լիվերպուլի» ղեկավարները ցանկանում են ստանալ ընդհանուր առմամբ 39 մլն ֆունտ:
Լիվերպուլցի երկրպագուների պահանջը հետյալն է. ակումբը զարգացում է ապրում ֆինանսական տեսանկյունից, և ճիշտ չի հավատարիմ երկրպագուների հաշվին վաստակել 2 մլն ֆունտ ստեռլինգ` կորցնելով իրենց  աննկարագրելի աջակցությունը:


Իսկ երկրպագուներին ինչ-որ բան գոհացնու՞մ է: 

Այո, կան նաև լավ նորություններ: Գրեթե 1000 տոմս անվճար կհատկացվի Մերսիսայդի դպրոցներին: Ինչպես նաև 20 000 տոմս, մրցաշրջանի ընթացքում 17-ից 21 տարեկան երիտասարդների համար հասանելի կլինի կես գնով:


Ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել «Լիվերպուլը»

Ոչ մի լուրջ պատասխանատվության չեն ենթարկվի այն երկրպագուներն, ովքեր լքեցին «Էնֆիլդը» խաղից ավարտից 13 րոպե առաջ: Կար տեղեկություն, որ այդ երկրպագուների աբոնեմենտները չեղյալ կհամարվեն, սակայն ակումբի ղեկավարությունը հերքեց այն:


Երկրպագուներն ակումբի գործադիր տնօրեն Յան Էիրին հիշեցրին իր իսկ խոսքերը, որը նա հնչեցրել էր 2014 թվականի դեկտեմբերին.




«Մարզադաշտի վերակառուցման հետ կապված, ակումբը չի պատրաստվում թանկացնել տոմսերի գները»: 


Յան Էիրը մամլո ասուլիսից հետո միանգամից շտապեց պաշտպանել ակումբի ղեկավարներին` ասելով, որ նրանք արժանի չեն այս քննադատություններին:
Բացի այդ Յան Էիրի խոսքերով 77 ֆունտ ստեռլինգ արժողությամբ տոմսերի համար նախատեսված է 200 տեղ և այն էլ «A» կատեգորիայի հանդիպումներին:  «Լիվերպուլի» գործադիր տնօրենը տեղակացրեց նաև, որ ակումբին մարզադաշտի վերակառուցման համար տրամադրվել է 100 մլն ֆունտ անտոկոս գումար` բնականաբար պարտքով: Էիրը հավաստիացրել է, որ այդ գումարն ամբողջությամբ ծառայելու  է իր նպատակին:

«Լիվերպուլի» ղեկավարությունը հերքել է այն տեղեկությունը, որ այս ծախսերն ազդել են տոմսերի գների բարձրացման վրա, ինչպես նաև չի մեկնաբանել այն, որ պարտքը մարելուց հետո արդյո՞ք  տոմսերի գները կէժանան, թե՞ ոչ:




Այս ամենից հետո կրակի վրա յուղ է լցրել «FSG»-ի պաշտոնական կայքը: Երկրպագուները «Լիվերպուլի» տարբերանշանի կողքին տեղադրված հոդված են  հայտնաբերել, որի վերնագիրն է` «Վերափոխենք երկրպագուներին հաճախորդների»:



Երբ այս ամենը տարածվեց համացանցում և դարձավ քննարկման առիթ, հոդվածի վերնագիրը փոխեցին:



Հնարավոր է, որ սա ինչ-որ սխալմունք է, սակայն ոչ ոք ոչ մի բացատրություն չի տվել այս առումով:


«Սանդերլենդի» դեմ խաղից առաջ  Յուրգեն Կլոպի  նախախաղյա մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հասկացրեցին, որ զերծ մնան տոմսերի գների վերաբերյալ հարցերից, քանզի այդ քայլով անհարմար իրավիճակի մեջ կդնեն գերմանացի մասնագետին: Նա կարող է իր պատասխանով վիրավորել կա՛մ երկրպագուներին, կա՛մ ղեկավարներին:


Ի՞նչ է լինելու հետագայում:  

Հենց դրանից էլ վախենում են տեղացի երկրպագուները, ի՞նչ է լինելու հետագայում. եթե հիմա  չհաջողվի կասեցնել տոմսերի գների թանկացումները: Երկրպագուներն իհարկե շատ առաջ են նայում` մտածելով թե ի՞նչ կլինի 40-50 տարի հետո և ո՞վ կփոխարինի իրենց «Էնֆիլդում»:





Այս խառնաշփոթի հետևանքով տուժում է «Էնֆիլդի» աննկարագրելի մթնոլորտը, երբ յուրաքանչյուր խաղից առաջ երկրպագուները երգում են  թիմի օրհներգը:

Ու եթե տեղացի երկրպագուները ֆինանսական առումով ի վիճակի չլինեն հաճախելու մարզադաշտ, ապա դրանից  կտուժեն բոլորը, քանզի օտարերկրացի երկրպագուները չեն կարողանա ոգեշնչել թիմի ֆուտբոլիստներին այնպես ինչպես իսկական մերսիսայդցիները:


                                                                                              Միհրան Ալեքսանյան

суббота, 6 февраля 2016 г.

Անգլիայի «միջակ» ակումբները ներխուժում են Պրեմիեր լիգայի էլիտա

Հեռուստաընկերություններից ֆինանսավորվող Անգլիայի  Պրեմեիր լիգայի «միջակ» ակումբները գտնվում են ուժերի ծաղկման շրջանում:  «Լեսթերի» օրինակով կարելի է համոզվել, որ նման ակումբները ձգտում են հասնել «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակին` չվախենալով ոչնչից:



Վստահաբար կարելի է ասել, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանը պարզապես խելահեղ է: Առաջատար «Լեսթերը» 24  խաղից հետո վաստակել է 50 միավոր: Վերջին անգամ անցկացրած խաղերի և վաստակած միավորների նման հարաբերակցություն գրանցվել էր 2002-2003 թթ մրցաշրջանում: Եթե Կլաուդիո Ռանիերի թիմը շարունակի մնացած խաղերում հավաքել նույնքան հարաբերությամբ միավորներ, ապա մրցաշրջանը կավարտի 78 միավորով: Իսկ դա կլինի վերջին 19 տարվա մեջ առաջին անգամ, երբ մի  թիմ այդքան քիչ միավորներով չեմպիոն է դառնում: 1996-1997 թթ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» չեմպիոն դարձավ` իր ակտիվում ունենալով 75 միավոր: Այդ ժամանակ «Կարմիր սատանաները» մի փոքր դանդաղեցին մրցաշրջանի վերջնամասում` 3 անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղալով: Այդուհանդերձ, Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը կարողացավ մրցաշրջանի վերջնական արդյունքներով 7 միավորի առավելություն պահպանել երկրորդ տեղում ընթացող «Նյուքասլից»: 


Հնարավոր է, որ հաջորդ մրցաշրջանից մենք  կհետևենք ծանոթ պատկերի, երբ մրցաշարային աղյուսակի Թոփ 4-ում կլինեն բացառապես գրանդ ակումբներ` որոնք նույնիսկ մոտ չեն թողնի «միջակներին»: Այս տարի բոլոր գրանդ ակումբներն էլ ունեն որոշակի խնդիրներ: Սակայն, կարելի է ավելի խորն ուսումնասիրել «մեծ» ակումբների խնդիրները: 


Սկսենք թերություններից: Հիմա Անգլիայի առաջնությունում չկա հստակ ձևավորված Թոփ 4: «Չելսին» սկսեց կաղալ Ժոզե Մոուրինյոյի երրորդ մրցաշրջանում: Հնարավոր է, որ թիմի ելույթների վրա բացասական ազդեցություն ունեցան այն տրանսֆերներն, որոնք  թիմի  ընդհանուր ծախսերը կրճատելու հետևանք էին: 


«Մանչեսթեր Սիթին» կախվածություն ունի թիմի ավագ  Վենսան Կոմպանիից և Սերխիո Ագուերոյից: Նրանք երկուսն էլ համարվում են թիմի առաջատարները, սակայն շատ հաճախ վնասվածքների «զոհ» են դառնում: Այս իրավիճակը  չի կարող շտկել անգամ Պեպ Գվարդիոլան, ով հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»: 

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս մնում է նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ստվերում: Ինչպես երևում է նրանց չի բավականացնում հռչակավոր շոտլանդացու ոչ ստանդարտ մտքերը` որոնք  ծնվում էին  «գլազգոյական» մաստակ ծամելու արդյունքում:




«Արսենալը» մնում է «Արսենալ»: Թիմ, որը փառավորվում է իր հերոսական հաղթանակներով և հիմար պարտություններով` ամեն տարի հավաքելով գրեթե նույնչափ միավորներ: Եթե համարենք, որ մինչ այս մրցաշրջանի ավարտը, մեկ խաղի ընթացքում վաստակած միջին միավորների չափը կմնա նույնն, ապա «Արսենալը» կհավաքի 73 միավոր: Նախորդ մրցաշրջանում «Զինագործները» հավաքել էին 75 միավոր, իսկ դրան նախորդող մրցաշրջանում` 79: Դրանից առաջ էլ պատկերը հետևյալն էր` 73, 70, 68, 75, 72: Թվում է, որ Արսեն Վենգերի թիմն այս տարի համեմատած ավելի վստահ է հանդես գալիս և տպավորում է իր ցուցադրած խաղով, սակայն դա միայն թվում է: Նրանք ձեռք են բերել Թոփ մակարդակի դարպասպահի, գլխավոր մրցակիցները «կաղում» են, իսկ «Արսենալի» մոտ միևնույնն է` արդյունք չկա: 




Բայց եղել են այնպիսի մրցաշրջանններ, երբ գրանդ ակումբներն ունեցել են նույն խնդիրները, սակայն իրենց սխալները այնքան որոշիչ չեն եղել` ինչպես հիմա: Պետք է նշել, որ «միջակ» ակումբերի պոտենցիալն հասել է այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս լուրջ մրցակցություն ցուցաբերել գրանդ ակումբներին:




Էվոլյուցիոն կենսաբան Ստիվեն Ջեյ Գուլդը 1996 թվականին  թողարկած իր «Լիարժեք տուն» գրքում գրել էր, որ 1941 թվականից հետո ոչ մի բեյսբոլիստ չի հասել հետ մղած գնդակների ավելի բաձր տոկոսային  հարաբերության` քան 0,4-ն: Վերջին անգամ նման արդյունք գրանցել էր Թեդ Ուիլյամսը: Շատ տեսություններ են փորձել գտնել այս խնդրի լուծումը: Արդյո՞ք նախկինում խաղացողների մակարդակն ավելի բարձր էր, թե՞ բազում թռիչքները ամբողջ երկրով մեկ խանգարում են մարզիկներին լավ խաղալ: Կամ միգուցե՞ պատճառն արհեստական լուսավորությունն է, երբ խաղերն անցկացվում են երեկոյան ժամերին:




Ատիվեն Ջեյ Գուլդը գտել է այս հարցի պատասխանը և խնդիրը բոլորովին էլ խաղացողների մակարդակների տարբերությունը չէ: Պարզվել է, որ մնացածներն են սկսել ավելի լավ խաղալ: Համեմատելով  21-րդ դարի և 1930-ականների գնդակներ ետ մղողներին, Գուլդն եկել է այն համոզման, որ այժմ նրանք ավելի լավ են խաղում: Հիմա խաղացողներն ունեն ավելի լավ ֆիզիկական տվյալներ, լավ հանդերձանք, իսկ ինքնաթիռով տեղի ունեցող ճանապարհորդություններն ավելի քիչ էներգիան խլում` քան գնացքով: Այնուամենայնիվ, այժմյան խաղացողները վիճակագրական տվյալներով զիջում են 20-րդ դարի մարզիկներին:

«Հեռացրու գնդակն այնտեղ, որտեղ մրցակիցը չի կարողանա հասնել դրան»,- ասում էր Ուիլյամսը: 

Սակայն Ուիլյամսի ժամանակներում գնդակներ ետ մղողների համար ավելի հեշտ էր, քանզի մնացած խաղացողներն ավելի դանդաղաշարժ էին և ճկունությամբ զիջում էին ներկայիս խաղացողներին: Բացի այդ, այն ժամանակներից ի վեր մեծ փոփոխություններ են տեղի ունեցել գնդակի փոխանցման տեխնիկայում, որոնց շնորհիվ փոխանցում կատարողները սովորել են խաբս տալ գնդակներ ետ մղողներին: 

Սա Գուլդի` էվոլյուցիայի վերաբերյալ կազմված թեզից մի հատված է: Նա գրում է.
«Կյանքի գովաբանվող առաջընթացը` դա շարժն է հասարակ համակարգերից դեպի առաջ, բայց ոչ խիստ սահմանված ձևով, որը թեև բարդ, բայց միևնույն ժամանակ ձեռնտու է համակարգի գոյության համար»: Հեղինակը ներկայացնում է վատ խաղացողների դեպի լավը միտվելու հարաբերության կորի բաշխումը: Կարճ ասած, Գուլդի փաստարկն հետևյալն է. գնդակներ ետ մղողների առաջխաղացումը ժամանակի ընթացքում  նվազել է, այն դեպքում, երբ ետ մղված գնդակների տոկոսային հարաբերությունը մնացել է նույնը, իսկ մնացած խաղացողների վիճակագրական տվյալները բարելավվել են, որի ընթացքում էլ նրանք աստիճանաբար սկսել են հավասարվել գնդակներ ետ մղողներին:


Շատ հնարավոր է, որ հենց նմանատիպ դեպքի մենք ականատես ենք լինում Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում: 2003 թվականին Ռոման Աբրամովիչը  «Չելսի» գնելով, հեղափոխեց ֆուտբոլի տնտեսական մոդելը: Որպեսզի քո առջև դնես չեմպիոնական առաջադրանքներ, հիմա անհրաժեշտ է ծախսել մեծ գումարներ, թեկուզ որ այդ գումարները առաջացել են բարեգործության կամ Ռոման Աբրամովիչի հաջողված ֆինանսական գործարքների շնորհիվ:

Այնուամենայնիվ, հեռուստաընկերությունների կողմից առաջարկվող բարելավված պայմանագրերի շնորհիվ անգլիական ակումբներն այժմ ֆինանսական խնդիրներ չունեն: Աշխարհահռչակ «Deloitte» խոշորագույն հաշվապահական կազմակերպության տվյալներով, աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային 30 ակումբներից 17-ը հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում (և դա դեռ այն դեպքում, երբ հաջորդ մրցաշրջանից  սկսած նոր ուժի մեջ կմտնեն հեռուստատեսային բարելավված պայմանագրերը):

Դիմիտրի Պայետը տեղափոխվեց «Վեստ Հեմ», Անդրե Այուն` «Սուոնսի», իսկ Յոհան Կաբայը` «Քրիստալ Փելաս»: Հիմա  «միջակ» և հետնապահ ակումբները պարտավոր չեն մեծ գումարներով վաճառել իրենց առաջատարներին, որպեսզի բավարարեն մնացած խաղացողների ֆինանսական պահանջները: Հաշվի առնելով ակումբների միտումը նոր ֆուտբոլիստներ գնելու հարցում, հարկ է նշել, որ յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի  ժամանակ գործում է տրանսֆերների քանակի  սահմանափակում: Եվ  այս ամենը կարող է հասնել իր գագաթնակետին, երբ  Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները դառնան աննկարագրելի հարուստ` ունենալով ավելին, քան իրենց անհրաժեշտ է: Այս դեպքում հանգում ենք Գուլդի տեսությանը, ըստ որի նորմալ բաշխման կորը նեղանում է:



Երբեմնի անվիճելի առաջատարները զիջում են իրենց դիրքերը: «Մեծ» ակումբները կորցրել են իրենց էներգետիկ դաշտը: Այժմ ոչ մի ակումբ մյուսից չի վախենում: Հիմա յուրաքանչյուր թիմ դուրս գալով ցանկացած ֆուտբոլային խաղադաշտ, մտածում է, որ ի վիճակի է հասնել դրական արդյունքի, այն դեպքում, երբ նախկինում մի շարք ակումներ մտածում էին թե ինչպես խուսափեն ջախջախվելուց:

Միգուցե  այս միտքը հնչում է չափից դուրս լավատեսորեն, սակայն հնարավոր է, որ «Լեսթերի» հավանական  ձեռքբերումները թույլ կտան համոզել Ջեյմի Վարդիին և Ռիհադ Մահրեզին, որպեսզի նրանք մնան իրենց «փոքրիկ» ակումբում, այլ ոչ թե տեղափոխվեն գիգանտ ակումբներ և նստեն պահեստայինների նստարանին, ինչպես դա անում են Լոիկ Ռեմին և Ֆաբիան Դելֆը:


Զավեշտալի է նաև այն հանգամանքը, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ամենահետաքրքիր մարզիչները գտնվում են ոչ այնքան հարուստ ակումբներում (5-րդ և 6-րդ տեղեր): Իրենց մարզիչների օգնությամբ «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» կպայքարեն Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգրերի համար:

Ինչ-որ մի պահ անգլիական ֆուտբոլի վերնախավը վերջապես  կհանգստանա: Լիովին հավանական է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի խիստ գրաֆիկը ևս ազդում է անգլիական ակումբների Չեմպիոնների Լիգայում ցուցադրած ելույթների վրա, բայց միևնույն ժամանակ հնարավոր է, որ եվրոպական մրցաշարերը նույնպես բացասաբար կանդրադառնան Անգլիայի լավագույն ակումբների վրա:

Ամենայն հավանականությամբ, մի քանի տարի անց ևս ԱՊԼ-ի այս մրցաշրջանը տարօրինակ կհամարվի, բայց կան նաև դրան հակասող պատճառներ: Երբ առաջնությունում բոլոր թիմերը հարուստ են, ապա աստիճանաբար ամեն ինչ կգնա նրան, որ թիմերի մեջ հավասարություն կտիրի, և մրցաշարային աղյուսակում թիմերին միմյանցից մեծ քանակությամբ միավորներ չեն բաժանի:


                                                                               Միհրան Ալեքսանյան