пятница, 5 февраля 2016 г.

Radio Van-ի «փորձագետների» ֆուտբոլային քննարկումները




Համակարգչի առջև լուրերին հետևելու ժամանակ «VivaroNews»-ի ֆեյսբուքյան էջում նկատեցի «Radio Van»-ի նոր «2:1» ֆուտբոլային նախագիծը: Գրեթե 11 րոպե տևողություն ունեցող հաղորդման ընթացքում Եգոր Գլումովը, Վերան և Հայկը քննարկում էին Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի կենտրոնական հանդիպումը` «Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր» և խաղադրույքներ կատարում իրենց կողմից հավանական համարվող իրադարձությունների վրա: Քննարկելը մեղմ է ասված. ամբողջ հաղորդման ընթացքում զուտ ֆուտբոլ խաղին վերաբերող ոչ մի էական  մեջբերում չկար:





 Հայկի կարծիքով «Մանչեսթեր Սիթին» ամեն ինչ անելու է որպեսզի հաղթի, քանզի ունի եզակի հնարավորություն չեմպիոն դառնալու: Բացի դրանից ունի շատ փող:

Եգոր Գլումովի կարծիքով կհաղթի «Լեսթերը»: Պարզապես կհաղթի և վերջ: 

Իսկ Վերայի կարծիքով «Մանչեսթեր Սիթին» կխփի ամենաքիչը 2 գնդակ, քանի որ   խաղում է «Էթիհադ» մարզադաշտում, և թիմը կա՛մ գոլ չի խփում, կա՛մ շատ գոլ է խփում: 


Հարգելի Եգոր, Վերա և Հայկ, ես որպես ֆուտբոլասեր իրոք ուրախանում եմ տեսնելով, որ այսպիսի  նախագիծ եք  կյանքի  կոչել, սակայն կարելի է հաղորդման ընթացքում մի փոքր խոսել հենց ֆուտբոլ խաղի մասին: Այսինքն քննարկել թիմերի ներկայիս մարզավիճակը, ուշադրություն դարձնել վնասվածքներ ունեցող և որակազրկված ֆուտբոլիստներին: Վերլուծել թիմերի անցկացրած վերջին հանդիպումները: Այս ամենը հնարավորություն կտա և՛ ձեզ, և՛ որ ամենակարևորն է մեզ` երկրպագուներիս,  լավագույնս օգտվելու ձեր խորհուրդներից: 







Комментариев нет:

Отправить комментарий