среда, 3 февраля 2016 г.

Արդյո՞ք Ջոն Թերին համարվում է Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն պաշտպանը

Արդյո՞ք Ջոն Թերին համարվում է Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն պաշտպանը: «Sky Sports»-ը վերլուծել է Թերիի վիճակագրությունը, հասկանալու համար թե ի՞նչ տեղ է զբաղեցնում «Չելսիի» «մեծությունը» համաշխարհային ֆուտբոլում:



Քչերն են առաջացնում այսչափ հակասական էմոցիաներ, որքան Ջոն Թերին, այդ պատճառով էլ «Չելսիից» նրա հավանական հեռանալու լուրը խառը արձագանքներ ստացավ: Բանն այն է, որ օրերս «Չելսին» պաշտոնապես հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը չի պատրաստվում երկարաձգել իր վետերանի պայմանագրի ժամկետը:

Շատերը  կարող են անտարբեր անցնել և չնկատել  Պրեմիեր Լիգայի պատմության ամենահակասական խառնվածք ունեցող ֆուտբոլիստի  հեռանալը, բայց նրա  սնուցող ներդումը «Չելսիի» պատմության մեջ` լիքն է թախիծով, զայրույթով և ափսոսանքով:

Սակայն ինչ զգացողություններ էլ, որ տածեք  Թերիի հանդեպ, նրա ծառայողական ցուցակը չի կարող չստիպել ձեզ հարգել Ջոն Թերիին:

Նրա` տիտղոսներով լի կարիերան, իր մեջ ներառում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 18 մրցաշրջան, իսկ «Չելսիի» վերջին հաղթարշավում նրա ունեցած մեծ ներդրումը ապացուցում է իր զարմանալի երկարակեցությունը:

Անկախ ամեն ինչից, Թերին ունի իր գովերգողներին. «Ջոն Թերին, Պրեմիեր Լիգայում իմ հանդիպած լավագույն պաշտպանն է, լավագույն կենտրոնական պաշտպանն ում դեմ ինձ բախտ է վիճակվել խաղալ: Նա պարզապես մարտիկ է»,- նշում է «Sky Sports»-ի փորձագետ Ջեյմի Ռեդնափը:


Ջեյմի Կարագերը, տեսնելով թե ինչպես է Ջոն Թերին  գլխավերևում պահում իր կարիերայի չորրորդ չեմպիոնական տիտղոսը  հետևյալ կերպ է արտահայտվել. «Անգլիայի Պրեմիեր Լիգայում եղել են շատ ճանաչված կենտրոնական պաշտպաններ, սակայն ես կարծում եմ Ջոն Թերին լավագույնն է, ում մենք տեսել ենք»:

2003 թվականից սկսած, երբ Ռոման Աբրամովիչը գնեց «Չելսին», Թերին դարձավ ակումբի նոր դարաշրջանի աննախադեպ հաջողությունների հիմքը:



Եվ հայտնի «Ավագ, Առաջնորդ, Լեգենդ»-ը ընդմիշտ կմնա Անգլիայի  Պրեմիեր Լիգայի  պատմության մեջ:



«Սաութհեմփթոնի» դեմ  1998 թվականին կայացած   հաղթական խաղում (2:0) փոխարինման դուրս գալուց մինչև «Արսենալի» դեմ նախորդ տուրում կայացած հաղթական խաղը, Ջոն Թերին ընդհանուր առմամբ Պրեմիեր Լիգայում խաղադաշտ է դուրս եկել 477 անգամ:

Նա խաղացել է 10 մարզիչների ղեկավարության ներքո և նրանցից շատերը մեկ անգամ չէ, որ փորձել են «ազատվել» իրենից, սակայն ամեն անգամ նոր մարզիչներին իր բարձր կարգն ապացուցելը դարձել է սովորություն Թերիի համար: Իսկ վերջերս կայացած խաղերը` «Օլդ Տրաֆֆորդում» և «Էմիրեյթսում» ապացուցեցին, որ մեծ խաղերում Ջոն Թերին իրեն զգում է ինչպես ձուկը ջրում:


Թեպետ  Ռիո Ֆերդինանդը, Ջեյմի Կարագերը և Սոլ Քեմպբելը գերազանցում են նրան Պրեմիեր Լիգայում անցկացրած խաղերի քանակով, միևնույնն է 2014-2015 թթ մրցաշրջանում Ջոն Թերիին հաջողվեց անել մի բան, որը վերջին անգամ բախտ էր վիճակվել իրագործել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Պալիստերին` 1992-1993 թթ մրցաշրջանում: Նախորդ չեմպիոնական մրցաշրջանում Ջոն Թերին խաղադաշտում անցկացրել է Պրեմիեր Լիգայի բոլոր 38 հանդիպումները` մեկնարկային սուլիչից մինչև եզրափակիչ ակորդ: Աննախադեպ հերոսություն 34-ամյա ֆուտբոլիստի համար:

Այդ մրցաշրջանում Ջոն Թերին մեծ ներդում ունեցավ «Չելսիի» անցկացրած 17 «չոր» հանդիպումներում, իսկ ընդհանուր առմամբ նա անցկացրել է  212 հանդիպում` առանց բաց թողած գնդակների, ցուցանիշ, որն անհասանելի է Պրեմիեր Լիգայի մնացած պաշտպանների համար:
Այս ցուցանիշով այժմյան և ոչ մի պաշտպան չի հայտնվել նույնիսկ լավագույն տասնյակում, իսկ ահա Ջոն Թերին ամենայն հավանականությամբ մինչ մրցաշրջանի ավարտը կունենա հնարավորություն բարելավելու իր անձնական ցուցանիշը:



Անգլիայի  Պրեմիեր Լիգայում   ամենաքիչը 200 հանդիպում անցկացրած պաշտպանների մեջ «չոր» հանդիպումների տոկոսային հարաբերությամբ Ջոն Թերիին ( 44.4 %)  մի փոքր գերազանցում են Թոնի Ադամսը ( 45.1 %) և Նեմանյա Վիդիչը ( 45 %)



Ջոն Թերին բարձր հորիզոնական է զբաղեցնում նաև անցկացրած հանդիպումների և հաղթական խաղերի տոկոսային հարաբերությամբ կազմված ցուցակում: Նա 477 խաղերից 302-ում հաղթանակ է տոնել, որը կազմում է 63.3 %:


Հետևյալ ցուցանիշով Թերին գերազանցում է այնպիսի կատարողների ինչպիսիք են` Ֆերդինանդը, Կարագերը և Քեմպբելը, և մտնում է այն պաշտպանների Թոփ 10-ի մեջ, ովքեր անցկացրել են ամենաքիչը 200 հանդիպում Անգլիայի Պրեմիեր Լիգայում:


Սակայն Ջոն Թերին ոչ միայն խանգարում է մրցակցին գոլ խփել, այլև փորձում է բավականին վտանգավոր գործել մրցակցի տուգանային հրապարակում: Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագը ունի գոլ խփելու  յուրահատուկ հոտառությանը:


Թերին իր խփած 40 գնդակներով  համարվում է Պրեմիեր Լիգայի ավելի քան 20-ամյա պատմության ամենաշատ գոլեր հեղինակած պաշտպանը: Ջոն Թերիի այս ցուցանիշը առանձնահատուկ է նրանով, որ իր խփած 40 գոլերից և ոչ մեկը չի եղել 11 մ հարվածից:




Ջոն Թերիի հեռանալը վերջ կդնի մի ամբողջ դարաշրջանի, որտեղ անգլիացի պաշտպանը միշտ չէ, որ դրական արձագանքներ է ստացել իր գործողություններից, սակայն վիճակագրությունը ապացուցում է, որ Թերին ունի բոլոր նախադրյալները համարվելու Անգլիայի Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն պաշտպանը:























Комментариев нет:

Отправить комментарий