вторник, 12 января 2016 г.

Արդյո՞ք անգլիական ակումբների խաղային գրաֆիկը ամենածանրաբեռնվածն է

Բրիտանական   «Sky Sports»-ը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել, պարզելու թե 2015-2016 թթ մրցաշրջանում , որ ակումբներն են անցկացրել ամենաշատ քանակությամբ հանդիպումներ:  


Երբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին հարցրեցին, թե ի՞նչ է մտածում Պեպ Գվարդիոլայի Պրեմիեր Լիգա  հավանական տեղափոխության մասին, գերմանացի մասնագետը հետևյալ կերպ պատասխանեց.

«Պրեմիեր Լիգայի և մնացած ֆուտբոլային առաջատար առաջնությունների գլխավոր տարբերությունը մեծ քանակով անցկացվող հանդիպումներն են: Ֆուտբոլ, ֆուտբոլ և նորից ֆուտբոլ»:

Այս կերպ Կլոպը փորձում էր դժգոհել Պրեմիեր Լիգայի ինտենսիվ գրաֆիկից: Բայց արդյո՞ք վիճակագրությունը ևս կապացուցի, որ անգլիական ակումբներն ավելի շատ հանդիպումներ են անցկացնում:

Այս պահի դրությամբ գերմանական Բունդեսլիգայի ակումբները վայելում են հինգշաբաթյա արձակուրդը, այն դեպքում, երբ անգլիական ակումբները խաղեր են անցկացնում նույնիսկ սուրբծննդին հաջորդող օրերին:

Այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացվել է 17 տուր, իսկ Պրեմիեր Լիգայում` 20:

Բնականաբար ԱՊԼ-ի ակումբները բոլոր մրցաշարերում միասին վերցրած 2015-2016 թթ մրցաշրջանում  միջինում ավելի շատ հանդիպումներ են անցկացրել` քան մնացած առաջատար առաջնությունների ակումբները:




Սակայն, Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» այս մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում, որն ընդամենը 1 խաղով է գերազանցում  Կլոպի նախկին թիմի` Դորտմունդի  «Բորուսիայի» այս մրցաշրջանում անցկացրած խաղերի քանակը:
Երկու թիմերն էլ հաջողությամբ անցան Եվրոպա Լիգայի 6-խաղյա ընտրական փուլը: Բայց «Բորուսիայի» համար մրցաշրջանը սկսվել է ավելի վաղ` հուլիսից, երբ թիմը նույն Եվրոպա Լիգայի արդեն որակավորման փուլում անցկացրեց 4 հանդիպում:
Իր հերթին «Լիվերպուլը»  երկրի գավաթային մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 5 խաղ, իսկ «Բորուսիան» 3 հանդիպում է անցկացրել:

«Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին վերցրած անցկացրել են 31 հանդիպում, բայց միևնույնն է չեն հայտնվել եվրոպական Թոփ առաջնությունների ամենազբաղված ակումբների լավագույն հնգյակում:




Իսպանական «Ատլետիկը» 2015-2016 թթ մրցաշրջանում ամենաշատ քանակությամբ խաղերն է  անցկացրել` 34 հանդիպում: Սա  եվրոպական առաջատար առաջնությունների ակումբների մեջ լավագույն արդյունքն է:
 «Բարսելոնան», «Մոնակոն», «Բորդոն» և «Սենտ Էտյենը» անցկացրել են 32 հանդիպում:
Նույնիսկ ամենալարված գրաֆիկ ունեցող անգլիական Չեմպիոնշիպի ակումբներն ավելի քիչ հանդիպումների են մասնակցել:




Այստեղ ներկայացված են եվրոպական Թոփ-5 առաջնությունների և անգլիական Չեմպիոնշիպի թիմերի 2015-2016 թթ մրցաշրջանում անցկացրած խաղերի քանակը:


Комментариев нет:

Отправить комментарий