воскресенье, 10 января 2016 г.

Մարկ Հյուզի ղեկավարությամբ  «Սթոկ Սիթիի» գրանցած զգալի առաջընթացը թույլ է տալիս, ենթադրել որ բրիտանացի մասնագետը կարող է ավելիին հասնել: Հնարավոր է, որ հենց «Սթոկ Սիթիում» ցուցադրած մարզչական աշխատանքն էլ հիմք դառնա, նրա տեղափոխությանը գրանդը ակումբ:

«Սթոկ Սիթիի» այս մրցաշրջանի ամենալավ խաղերից մեկը «Էվերթոնի» դեմ արտագնա հանդիպում էն, որտեղ Մարկ Հյուզի ֆուտբոլիստները ևս մեկ անգամ հիացրեցին ոչ միայն իրենց երկրպագուներին: Եվ սա առաջի նմանատիպ հաջողությունը չէ: Այս մրցաշրջանում «Սթոկ Սիթին», հաղթել է «Չելսիին», «Մանչեսթեր Սիթիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»: Իսկ հատկանշական այնն է, որ Մարկ Հյուզը հասցրել է նույնիսկ մարզել «Մանչեսթեր Սիթին» 2008-2009 թվականներին: Սըր Ալեքս Ֆերգյուսոնը նրա այս արարքը խենթություն էր համարել, քանի որ Մարկ Հյուզը իր ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և «Չելսիում»:

«Չելսին» մարզչի փնտրտուքների մեջ է, նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:  Եվ նույնիսկ նման դեպքերում Մարկ Հյուզի անունը շատ քիչ են կապում այսպիսի թիմերի հետ:

Ինչ որ տեղ դեպքերի նման զարգացում կարելի է սպասել: Վերջերս բրիտանական Տելե????, հոդված էր տպագրել, որտեղ նշված էր որ աշխարհի ուժեղագույն ակումբներում


???????????????



?????


Մի խոսքով, Պրեմիեր Լիգայում աշխատող մարզիչներից միայն Ռոնալդ Կումանին և Մաուրիսիո Պոչետինոյին բարձր գնահատում, իսկ Մարկ Հյուզին մի հարթության վրա են դնում Տոնի Պյուլիսի և Սեմ Էլերդայսի հետ:


Եվ Պյուլիսին և Էլերդայսին հարգում են, բայց ոչ ավելին: Վստահելի մարզիչներ որոնք, մեկ անգամ չէ, որ փրկել են թիմերին Չեմպիոնշիպ նահանջելուց: Երբ Սեմ Էլերդայսը, հայտարարել էր, որ նա կհապատասխաներ «Ռեալին» կամ «Ինտերին», նրա վրա ծիծաղում էին: Չնայած այս ամենին, կան փաստարկներ, որոնք վկայում են որ Մարկ Հյուզը ավելին կարող:


Առաջին հերթին նա այն մարզիչն է, ով «Բլեքբերնի», «Ֆուլհեմի» նման ակումբներում աշխատելու տարիներին կարողացել է իր թիմին հասցնել մինչև մրցաշարային աղյուսակի առաջին տասնյակ: Իսկ նույն Տոնի Պյուլիսը նույնիսկ դրան չի հասել: Բացի այդ Մարկ Հյուզը բավականին փորձառու է: Անգլիայում նա խաղացել է «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ արտերկրում հանդես է եկել «Բարսելոնայում» և «Բավարիայում»: Մարզել է նաև Ուելսի ազգային հավաքականը: Իր մեծ փորձի շնորհիվ Հյուզը կարող է հարմարվել ցանկացած միջավայրի:

??????????????????????????????????????

Նորեկների վրա ծախսված գումարները ապշեցուցիչ էին, իսկ դրանց պատասխանատու հենց Մարկ Հյուզն էր: Բայց չէ որ ցանկացած մարդ ունի սխալվելու իրավունք:


Օրինակ Մաուրիսիո Պոչետինոն թողեց «Էսպանյոլին»  Լա Լիգայի
 «նկուղում» և տեղափոխվեց Անգլիա: Ռոնալդ Կումանին մի քանի անգամ հեռացրել են իր նախկին աշխատավայրերից: Կարելի է հիշել «Վալենսիայում» նրա աշխատանքը, երբ ֆուտբոլիստները նման կերպ էին արտահայտվում հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին` «կարծես թաղման միջավայր լինի»:
Նույն խնդիր կար նաև Պոչետինոյի նախկին թիմում:

Սխալները կատարվում են, բայց դրանք նաև մոռացվում են: Հավանաբար Մարկ Հյուզի օտարերկրացի կոլեգաների բախտն ավելի շատ է բերել, քանզի նրանց հետ կատարված անհաջողությունները եղել են Անգլիայից դուրս:


Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքին հետևելիս երևում է, որ նա այլևս չի կրկնում նախկին սխալները: Մարկ Հյուզը ևս դասեր է քաղել նախկին սխալներից:


Մարկ Հյուզը շարունակում է իր թիմում հավաքել երիտասարդ և տաղանդավոր աստղերի:







«Սթոկ Սիթին» այս պահին համարվում է Պրեմիեր Լիգայի  ամենահետաքրքիր ակումբներից մեկը, շնորհիվ իր հարձակման եռյակի Բոյան Կրկիչ, Մարկո Արնաուտովիչ և Չերդան Շաքիրի: Նրանք անկասկած համարվում է շատ տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներ: Եթե այս եռյակին էլ ավելացնենք Իբրահիվ Աֆելային, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի:


Այս աստղային ձեռքբերումները միանշանակ Մարկ Հյուզի շնորհքն են: Շաքիրին «Բավարիայում» չամրապնդվելով մեկնարկային կազմում տեղափոխվեց իտալական «Ինտեր», որտեղ սկզբնական շրջանում նրա հետ մեծ հույսեր էին կապում: Բայց «Ինտերում» ևս նրա գործերը հաջող չընթացան և ինչպես երևում է հենց այդ պահին էլ Շաքիրիի հետ կապ հաստատեց Մարկ Հյուզը: Ամենակարևորը, Հյուզը վստահություն հաղորդեց Շաքիրիին: Նույնը կարելի է ասել նաև Բոյան Կրկիչի դեպքում: «Բարսելոնայի» երբեմնի ծագող աստղը շատ տանջվեց վնասվածքներից, իսկ հիմա շնորհիվ Մարկ Հյուզի նա նորից ուրախացնում է երկրպագուների իր գեղեցիկ և անզուգական խաղով:

«Մարկ Հյուզը հոյակապ մարզիչ է: Նա լիովին փոխել է «Սթոկ Սիթիի» խաղաոճը, ինչն իրագործելն այնքան էլ հեշտ չէր: Որպես մարզիչ նա երբեք ??????????  »,- այս խոսքերով է Կրկիչը բնութագրել Մարկ Հյուզին:

Ֆուտբոլիստների հետ լեզու գտնելու ունակությունը շատ կաևոր է մարզչի համար, առավել ևս երբ քո ենթակայության տակ է գտնվում այնպիսի ֆուտբոլիստ ինչպիսին Մարկո Արնաուտովիչն է: Ավստրիացի ֆուտբոլիստին համարում են Զլատան Իբրահիմովիչի և Մարիո Բալոտելիի ?????:






Комментариев нет:

Отправить комментарий