четверг, 7 января 2016 г.

Ո՞վ է Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողը

Ո՞վ է Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողը:




Այս հարցի պատասխանը ցանկանում են ստանալ բազմաթիվ երկրպագուներ ամբողջ աշխարհից: «Լեսթերի» առաջատար Ջեյմի Վարդին կարող է պարծենալ իր խփած 15 գոլերով: Բայց նույնը կարող է անել նաև «Էվերթոնի» բելգիացի գոլահար Ռոմելու Լուկակուն, ով ևս դարձել է 15 գոլի հեղինակ: «Ուոթֆորդի» հարձակվող Օդիոն Իգալոն կարող է հեշտությամբ խառնվել այս պայքարին, քանզի նա համարվում է 2015 թվականի երկրի գլխավոր ռմբարկուն: Նա 2015 թվականի առաջին հատվածը անցկացրեց Չեմպիոնշիպում, իսկ հիմա հաջողությամբ հանդես է գալիս անգլիական ֆուտբոլի էլիտայում` Պրեմիեր Լիգայում:

Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողի փնտրտուքների մեջ «Արսենալի» երկրպագուները կարող են առաջարկել իրենց սիրելի թիմի ֆրանսիացի ֆուտբոլիստ` Օլիվյե Ժիրուին, իսկ նրանց գլխավոր մրցակիցները` «Տոտենհեմի» երկրպագուները, կառաջարկեն Հարի Քեյնի թեկնածությունը:

«Չելսին» ունի Դիեգո Կոստա, «Մանչեսթեր Յունայթեդը»` Անտոնի Մարսիալ և Ուեյն Ռունի, դե իսկ «Մանչեսթեր Սիթին» միշտ էլ պայքարի մեջ է` շնորհիվ Սերխիո Ագուերոյի: Ինչպես նկատեցիք «Լիվերպուլը» պարծենալու առիթ չունի, քանզի Դանիել Սթարիջը արդեն բավականին երկար ժամանակ է տանջվում է վնասվածքներից, իսկ Քրիստիան Բենտեկեն իր խաղով մեղմ ասած չի տպավորում:

Ինչպես երևում է ամենաարդարացի միջոցը պարզելու Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողին` դա վիճակագրությանը դիմելն է:




Վարդին և Լուկակուն առաջատար են խփած գոլերի քանակով (15) , նրանց հետապնդում են Իգալոն (14), Քեյնը (11) և Ժիրուն (10) :




«Ուոթֆորդի» ավագ Տրոյ Դինին  այս մրցաշրջանում խփել է ընդամենը 6 գոլ, բայց եթե հաշվի առնենք  ստեղծված ռեալ գոլային պահերի իրացումը, ապա այս ցուցանիշով նա լավագույնն է Պրեմիեր Լիգայում: Համաձայն «Opta»  վերլուծական և վիճակագրական առաջատար կայքի, ռեալ գոլային հնարավորությունը` դա երբ ֆուտբոլիստը դուրս է գալիս մեն-մենակ մրցակցի դարպասապահի դեմ, կամ կատարում է հարված շատ մոտ հեռավորությունից:

Տրոյ Դինին ունեցել է նմանատիպ 5 հնարավորություն, որոնցից օգտագործել է 4-ը: Այսինքն, ստեղծված ռեալ գոլային պահերը իրացրել է 80 %-ով: Այս ցուցանիշով արդյունավետ խաղ են ցուցադրել նաև Բոյան Կրկիչը` «Սթոկ Սիթիից» և Անտոնի Մարսիալը`  «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրանց մոտ այդ թիվը կազմել է 71 %:





Մրցակցի դարպասին կատարած հարվածների ճշգրտությամբ իրեն հավասարը չունի
«Սթոկ Սիթիի» հարձակվող Մամե Բիրամ Դիուֆը: Այս վիճակագրությունը հաշվարկվել է այն ֆուտոլիստների մոտ, ովքեր կատարել են ամենաքիչը 15 հարված: Եվ այսպես, Դիուֆի մոտ կատարված ընդհանուր հարվածների 86.67 %-ը ճշգրիտ են եղել: Այս ցուցանիշով բարձր արդյունավետություն են ցուցաբերել նաև Ջերմեյն Դեֆոն «Սանդերլենդից»` 70.83 % և Ջորդան Այուն «Ասթոն Վիլլայից»` 68.42 %:





Ամեն դեպքում բացի գոլեր հեղինակելուց, հարձակվողները պետք է նաև գոլային պահեր ստեղծեն  իրենց խաղընկերների համար: Այս ցուցանիշով առաջատար են Տրոյ Դինին և Ռոմելու Լուկակուն: Նրանք 5-ական գոլային փոխանցում են կատարել իրենց թիմակիցներին:





Ակնհայտ գոլային պահեր ստեղծելու առումով ևս լավագույնը «Ութոֆորդի» ավագ Տրոյ Դինին է: Նա այս մրցաշրջանում ստեղծել է 8 դրվագ խաղընկերների համար:



 Անտոնի Մարսիալն ու Ջեյմի Վարդին ստեղծել են համապատասխանաբար 5 և 4 նմանատիպ գոլային հնարավորություն:





 Վաստակած 11 մ-ների առումով լավագույնը «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին է: Նա 5 անգամ հաջող կերպով ընկել է մրցակցի տուգանային հրապարակում: Մնացած բոլոր հարձակվողները վաստակել են առավելագույնը երկու 11 մ հարված:


Այստեղ բերված էին հարձակվողների համեմատության համար անհրաժեշտ գրեթե բոլոր վիճակագրական տվյալները: Հետևություններ կարող եք անել ինքներդ:

           

                                                                                                       Միհրան Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий