воскресенье, 10 января 2016 г.

Ո՞վ է Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահը


Ո՞վ է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի  լավագույն դարպասապահը.
Դավիդ դե Խեա՞ն, Պետր Չե՞խը, Ջո Հա՞րտը, թե՞ ծագող աստղ Ջեք Բաթլենդը, կամ միգուցե  «Տոտենհեմի» ավագ Ուգո Լյորի՞սը:





Վերլուծելով մի քանի առանցքային վիճակագրական տվյալներ, փորձենք համեմատել Պրեմիեր Լիգայում հանդես եկող դարպասապահներին: 

ՍՏԱՑԱԾ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ 

Պրեմիեր Լիգայի 7 ակումբների հիմնական դարպասապահներն այս մրցաշրջանում խաղադաշտ են դուրս եկել բոլոր խաղերում: Նրանց մեջ են մտնում Ջեք Բաթլենդն ու Պետր Չեխը: Ուգո Լյորիսը բաց է թողել միայն մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը: Ու մեծ մասամբ հենց նրա ջանքերով է, որ «Տոտենհեմը» այս մրցաշրջանի անցկացրած 20 խաղերից հետո բաց է թողել ընդամենը 16 գնդակ, որը լավագույն արդյունքն է Պրեմիեր Լիգայի թիմերի մեջ: 







ՏԻԲՈ ԿՈՒՐՏՈՒԱ

Այս մրցաշրջանում «Չելսիի» բելգիացի դարպասապահը խաղադաշտում անցկացրել է ընդհանուր առմամբ 722 րոպե, որը գրեթե երկու անգամ քիչ է` քան Ջո Հարտի կամ Ուգո Լյորիսի անցկացրած րոպեները: Դրա հետևանքով Կուրտուան կատարել է ավելի քիչ սեյվեր (26), քան մնացած դարպասապահները: Բայց նրա մյուս գործողությունների` սեյվերի (70.27) և փոխանցումների ճշգրտության (41.04) տոկոսային հարաբերությունը ևս զիջում է մյուսներին: Բացի այդ, Կուրտուան երկու անգամ ավելի շատ է կորցրել գնդակը քան` Չեխը, դե Խեան և Հարտը: 





Բայց համեմատած մյուս վերը նշված դարպասապահների, նա կարողացել է ետ մղել մեկ 11 մ հարված` «Վեստ Բրոմվիչի» դեմ հաղթական խաղում: 



ՍԵՅՎԵՐ

«Սթոք Սիթիի» դարպասապահ Ջեք Բաթլենդն այս մրցաշրջանում ամենաշատ սեյվերն է կատարել (77): Բաթլենդի մոտ բարձր է նաև սեյվերի արդյունավետության տոկոսը, որը կազմում է 78.05 % :





 Պետր Չեխը այս ցուցանիշով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, ինչն էլ հերթական անգամ ապացուցում է չեխ դարպասապահի կարևորությունը «Արսենալի» համար: Իսկ «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջո Հարտը կատարել է ընդամենը 41 սեյվ: 





ՍԽԱԼՆԵՐ, ՈՐՈՆՔ ԲԵՐԵԼ ԵՆ ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼԵՐԻ



Պրեմիեր Լիգայի 20 ակումբների հիմնական  դարպասապահներից (ովքեր անցկացրել են ամենաքիչը 10 խաղ),  ընդամենը 7-ն են, որ  թույլ չեն տվել այնպիսի սխալ, որը կավարտվեր դարպասի գրավմամբ: Այս դարպասապահների մեջ է մտնում  նաև Ջեք Բաթլենդը: Իսկ ահա Ուգո Լյորիսը նմանատիպ երկու սխալ է թույլ տվել: Ջո Հարտը, Պետր Չեխն ու Դավիդ դե Խեան սխալվել են մեկական անգամ:
Ջոն Ռադին «Նորվիչից» և Արտուր Բորուցը` «Բորնմուտից»,  երեքական անգամ  առանցքային սխալներ են թույլ տվել: 





ԳՆԴԱԿԻ ԿՈՐՈՒՍՏ

Այս ցուցանիշով Ջեք Բաթլենդը զիջում է շատերին, քանզի նա  երեք անգամ կորցրել է գնդակը: Լյորիսի մոտ գրանցվել է երկու, իսկ Չեխի, Հարտի և դե Խեայի մոտ գնդակի  մեկական կորուստ: Կասպեր Շմեյխելն ու Ասմիր Բեգովիչը Պրեմիեր Լիգայի միակ դարպասապահներն են, որոնք եզրային  փոխանցումներից հետո երբեք գնդակը բաց չեն թողել: 


Քննարկվող դարպասապահներից,  այս առումով ամենաարդյունավետը Դավիդ դե Խեան է: 





ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ  ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ





Պրեմիեր Լիգայի դարպասապահների մեջ լավագույն արդյունքը պատկանում է Ուգո Լյորիսին: Նրա մոտ փոխանցումների ճշգրտությունը կազմում է 64.42 %: Այս թիվը զգալիորեն ավելի բարձր է  քան Ջո Հարտի` (56.38 %)  և Ջեք Բաթլենդի (47.64 %) մոտ:
 Պրեմիեր Լիգայի  դարպասապահների մեջ  (ովքեր անցկացրել են ամենաքիչը 10 հանդիպում) Ջեք Բաթլենդը այս ցուցանիշով  զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:


«ՉՈՐ» ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ






Այս պահի դրությամբ անցկացրած «չոր» խաղերի քանակով առաջին հորիզոնականում է «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը: Նա այս մրցաշրջանում անցկացրած 20 հանդիպումներից 9-ում անառիկ է պահել սեփական դարպասը: Երկրորդից չորրորդ հորիզոնականները 8-ական «չոր» հանդիպումներով, միմյանց հետ կիսում են` Ջեք Բաթլենդը, Էուրելիո Գոմեսը և Ջո Հարտը:





Այս նյութում ներկայացված էին դարպասապահների համեմատության համար անհրաժեշտ գրեթե բոլոր վիճակագրական տվյալները:

Իսկ ձեր կարծիքով, ո՞վ է Պրեմիեր Լիգայի լավագույն դարպասապահը:



                                                                                      Միհրան Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий