пятница, 11 сентября 2015 г.

ԱՊԼ-ի 5-րդ տուրին ընդառաջ: ԱՆՈՆՍ




«Էվերթոն» - «Չելսի»                                      12.09.15 15:45
Այս երկու թիմերի միջև պայքարը տրանսֆերային պատուհանում ավարտվեց «Էվերթոնի» հաղթանակով: Ռոբերտո Մարտինեսը կարողացավ թիմում պահել երիտասարդ կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսին` չնայած «Չելսիի» կողմից եղած 4 պաշտոնական առաջարկներին: Անկասկած սա շատ կարևոր է «Էվերթոնի» համար:
«Չելսին» այս մրցաշրջանի սկիզբը տապալեց: Նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվելով «Կրիստալ Պելասին», գործող չեմպիոնները հայտնվեցին ծանր իրավիճակում: Բայց Ժոզե Մոուրինյոն տխրելու ավելի մեծ պատճառ  ունի, քանի որ թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել և վիրահատության կարիք ունի: Նախնական տվյալներով բելգիացին բաց կթողնի մոտավորապես 10 շաբաթ:


«Արսենալ» - «Սթոկ Սիթի»                           12.09.15 18:00

«Արսենալը»  նախորդ տուրում դժվարին հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ, չնայած նրան, որ ժամանակի մեծ մասում ուներ թվային առավելություն մրցակցի նկատմամբ:  «Արսենալը» շատ տարօրինակ տրանսֆերային քաղաքականություն վարեց: «Արսենալը» եվրոպական թոփ-5 առաջնություններում միակ թիմն է, որն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել միայն դարպասապահի: Բայց ակնհայտ էր, որ թիմն ունի ամենաքիչը 1 հարձակվողի կարիք:

 Այս մրցաշրջանից առաջ  «Սթոկ Սիթիից»  շատ մեծ էին սպասելիքները: Բայց Մարկ Հյուզի թիմը անհասկանալիորեն ձախողեց մրցաշրջանի մեկնարկը: Իսկ այս տուրի խաղում իրենց թիմին տարբեր պատճառներով չեն կարողանա օգնել` Իբրահիմ Աֆելայը, Ռայան Շոուկրոսը, Չարլի Ադամը: Հարցականի տակ են հետևյալ ֆուտբոլիստների մասնակցությունը այս խաղին` Մարկո Արնաուտովիչ, Մամե Բիրամ Դիուֆ, Գլեն Ջոնսոն, Պիտեր Օդեմվինգե: Կարելի է ասել գրեթե մի ամբողջ կազմ շարքից դուրս է մնացել:

«Կրիստալ Պելաս» - «Մանչեսթեր Սիթի» 12.09.15 18:00
Քաղաքայինները այս մրցաշրջանում շատ լավ են մեկնարկել: Թիմը 4 խաղից հետո ունի նույնքան հաղթանակ: Հիմա էլ Ագուրեոյին , Սիլվային, Ստեռլինգին միացել է բելգիացի երիտասարդ տաղանդ Կևին Դեբրույնեն: Այսպիսի հարձակման գիծը կարող է սարսափեցնել նույնիսկ ամենալավ պաշտպանությանը:
Ալան Պարդյուի սաները նախորդ տուրում արժանի հաղթանակ տարան «Չելսիի» նկատմամբ: Իսկ եթե նայենք վիճակագրությանը, ապա ըստ դրա թիմը շատ ավելի լավ է հանդես գալիս արտագնա խաղերում: Ամեն դեպքում «Կրիստալ Պելասը» ի զորու է կանգնեցնել «Մանչեսթեր Սիթիին»:

«Նորվիչ» - «Բորնմուտ»                                 12.09.15 18:00
«Նորվիչը» նախորդ տուրում մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց «Սաութհեմպտոնին»: Ալեքս Նիլի սաները այս մրցաշրջանում շատ անկայուն խաղ են ցուցադրում: Ի տարբերություն «Նորվիչի», «Բորնմուտը» շարունակում է զարմացնել բոլորին: Անցած խաղում թիմը  ոչ-ոքի խաղաց  «Լեսթերի» հետ:  Բայց Էդի Հաուիի երջանկությունը կարճ տևեց: Թիմի կազմից երկար ժամանակով դուրս են մնացել երկու առանցքային ֆուտբոլիստներ` հարձակվող Մաքս-Ալեն Գրադելը և պաշտպան Տայրոն Մինգզը:

«Ուոթֆորդ» - «Սուոնսի Սիթի»                   12.09.15 18:00
«Ուոթֆորդի» ֆուտբոլիստները  երեք հանդիպում անընդմեջ չեն կարողանում գրավել մրցակցի դարպասը, բայց միևնույն ժամանակ 4 խաղից հետո ունեն վաստակած 3 միավոր:
«Սուոնսին» նախորդ տուրում սենսացիոն կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Գարի Մոնկի սաները հիանալի մրցաշրջան են անցկացնում: Գերազանց մարզավիճակում են Բաֆետիմբի Գոմիսն ու Անդրե Այուն:


«Վեստ Բրոմվիչ» - «Սաութհեմպտոն»       12.09.15 18:00
«Վեստ Բրոմվիչը» ևս շատ անկայուն մրցաշրջան է անցկացնում: Թիմը կարողանում է «Չելսիին» երկու գնդակ խփել, իսկ «Սթոկ Սիթիի» հետ նախորդ տուրի խաղում` մեծ դժվարությամբ կարողացավ հասնել հաղթանակի 1:0 հաշվով: Ընդորում, այդ խաղում «Սթոկը» ժամանակի մեծ մասն անցկացրեց 9 ֆուտբոլիստներով:
Ռոնալդ Կումանի «Սաութհեմպտոնը» դուրս մնալով Եվրոպա Լիգայից, բոլոր ուժերը կենտրոնացրեց ԱՊԼ-ի վրա: Դրա վառ ապացույցն էր նախորդ տուրում խոշոր հաղթանակը «Ուոթֆորդի» նկատմամբ: Դեռևս հարցականի տակ է Յորդի Կլասիի և Ռայան Բերտրանի մասնակցությունը այս խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»   12.09.15 20:30
Այս դիմակայության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկանալու համար կարդացեք նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»: Հակամարտության պատմությունը:
Բացի դրանից... Ուրախանալու առիթ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար: Դավիդ Դե Խեան նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
«Լիվերպուլին»  այս խաղում չի կարող օգնել Ֆելիպե Կոուտինյոն` որակազրկման պատճառով:


«Սանդերլենդ» - «Տոտենհեմ»                       13.09.15 16:30
Շատ մասնագետների կարծիքով այս մրցաշրջանում առաջինը իր պաշտոնից կզրկվի «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը: Բայց թիմը խաղի առումով այդքան էլ վատ վիճակում չէ: 4 խաղ` 2 ոչ-ոքի և 2 պարտություն: Բոլոր 4 խաղերում թիմը դարձել է գոլի հեղինակ: Այս տուրում վնասվածքի պատճառով իր թիմին չի կարող օգնել Ադամ Ջոնսոնը:
«Տոտենհեմը» լուրջ կադրային կորուստ ունի: Վնասվածքի պատճառով իրենց թիմին չեն կարողանա օգնել Քրիստիան Էրիկսենն ու Մուսա Դեմբելեն: Մաուրիսիո Պոչետինոյի սաները անցկացրած 4 խաղերում դեռևս ոչ մի հաղթանակ չեն տոնել: Թիմի հայտացուցակում է հայտնվել նորեկ Սոն Հին Մինը:

«Լեսթեր Սիթի» - «Աստոն Վիլլա»               13.09.15 19:00
Կլաուդիո Ռանիերիի գալուց ի վեր «Լեսթերը» ֆենոմենալ արդյունքներ է գրանցում: 4 խաղից հետո ունենալով 8 միավոր, թիմը ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
«Աստոն Վիլլային» չհաջողվեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը ձեռք բերել Էմանուել Ադեբայորին: Իսկ սա նշանակում է, որ Թիմ Շերվուդի հույսը  Ռուդի Շեստեդն է: Բայց հնարավոր են նաև կադրային կորուստներ: Հարցականի տակ են Ադամա Տրաորեի, Ջեք Գրիլիշի, Իդրիս Գուեյեի մասնակցությունը այս խաղին:

«Վեստ Հեմ» - «Նյուքասլ»                               14.09.15 23:00

«Վեստ Հեմը» ամենաանկանխատեսելի ակումբն է ԱՊԼ-ի այս մրցաշրջանում: Նախորդ տորում Սլավեն Բիլիչի սաները անսպասելիորեն խոշոր հաշվով հաղթեցին «Լիվերպուլին», այն էլ «Էնֆիլդում» : Դեռևս որակազրկված է թիմի հիմնական դարպասապահ Ադրիանը: Ալեքս Սոնգը, Էններ Վալենսիան և Էնդի Քերրոլը շարունակում են ապաքինվել վնասվածքներից: «Նյուքասլը» նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Արսենալին»: Այդ խաղում դաշտից հեռացվեց «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը: Սա ևս գլխացավանք է Սթիվ Մակլարենի համար: Բայց կա նաև դրական նորություն: Վերջին երկու խաղերում իրեն շատ լավ է դրսևորում «Նյուքասլի» նորեկ Ֆլորիան Տովենը, իսկ Պապիս Սիսսեն աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում:
















Комментариев нет:

Отправить комментарий