среда, 2 сентября 2015 г.

Ինչպե՞ս «Ռոմայի» երկրպագուները աջակցեցին Քևին Ստրոտմանին



Եվս մեկ տխրելու առիթ իտալական  «Ռոմայի» երկրպագուների համար: Թիմի հոլանդացի կիսապաշտպան Քևին Ստրոտմանը պետք է վիրահատվի և դրա արդյունքում բաց կթողնի մոտ կես տարի: Այս տաղանդավոր ֆուտբոլիստին վերջին երկու տարիներին շատ են անհանգստացնում վնասվածքները: Այդ իսկ պատճառով «գայլերի» երկրպագուները որոշել են հենց վիրահատության օրը  ֆլեշմոբ կազմակերպել` աջակցելու Քևին Ստրոտմանին:
Ֆլեշմոբի էություննը հետևյալն է ` պետք է սելֆի անել լվացքի մեքենայի հետ և նկարի տակ թողնել հետևյալ գրությունը #DajeKevin : Ինչու՞ հենց լվացքի մեքենայի հետ:
«Նապոլիի» հետ գավաթային խաղից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան, Ստրոտմանին համեմատել էր լվացքի մեքենայի հետ պարզաբանելով. « Երբ մենք դժվարություններ ենք ունենում խաղադաշտում` Քևինը, ինչպես լվացքի մեքենա վերցնում է «կեղտոտ» գնդակները, դարձնում դրանք մաքուր և փոխանցում է խաղընկերներին»:

Ձեզ եմ  ներկայացնում այս ակցիայի ամենահետաքրքիր նկարները

Ռուդի Գարսիան առաջիններից էր, ով միացավ այս ակցիային



«Ռոմայի» գլխավոր գործադիր տնօրեն Մաուրո Բալդիսսոնին նույնպես 


«Ռոմայի» հին երկրպագու և իտալացի հանրահայտ երգիչ Ալեքս Բրիտտին ևս 
աջակցել է Ստրոտմանին


Երկրպագու` ով շատ նման է Էրիկ Լամելային, ողջույններ է փոխանցում Քևինին


Հռոմեացի գեղեցկուհիները նույնպես աջակցում են հոլանդացուն


Նոր սերունդը ևս Քևինի կողքին է 


Ընտանիք, որը երկրպագում է  «Ռոմային»


Իսկ ահա այս երիտասարդը, երևում է բավականին օրիգինալ է 


Քևինին աջակցում են նաև Ասիայից


Այս երկրպագուն փորձում է ավելի մոտ գտնվել Քևինին


Եվս մեկ երկրպագու ով աջակցում է Քևինին:


ԵՎ ՎԵՐՋՈՒՄ: ՔԵՎԻՆ ՍՏՐՈՏՄԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ: 













Комментариев нет:

Отправить комментарий