воскресенье, 6 сентября 2015 г.

Սան Մարինո-Անգլիա: Կարևոր իրադարձությունները

ՍԱՆ ՄԱՐԻՆՈ-ԱՆԳԼԻԱ 0:6 գոլերը` Ռունի (13), Բրոլլի (30, ինքն.), Բարկլի (46), Ուոլքոտ (68), Քեյն (77), Ուոլքոտ (78):

Եվրո 2016 խմբային փուլի 7-րդ տուրում Անգլիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Սան Մարինոյի հավաքականին և վաստակեց ուղեգիր մասնակցելու Եվրո 2016 եզրափակիչ փուլին:




Այն որ, այս խաղը ավարտվելու էր  Անգլիայի հավաքականի հաղթանակով, դրանում  բոլորն էին համոզված: Բայց այստեղ ամենակարևորը բոլորովին էլ արդյունքը չէ: Պարզից էլ պարզ էր, որ Անգլիայի հավաքականը ժամանակի զգալի մասը տիրելու է գնդակին, անընդհատ գրոհելու է, իսկ Սան Մարինոյի ֆուտբոլիստները ամբողջ 90 րոպեների ընթացքում 11 հոգով պաշտպանվելու են: Այս խաղում եղան մի քանի կարևոր իրադարձություններ, որոնց էլ ցանկանում եմ անդրադառնալ:
Առաջինն ու ամենակարևորը`

ՈՒԵՅՆ ՌՈՒՆԻԻ 49-ՐԴ ԳՈԼԸ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ



Ուեյն Ռունին Անգլիայի հավաքականի կազմում խփեց իր 49 -րդ գոլը, այդպիսով կրկնելով լեգենդար Բոբբի Չարլթոնի ռեկորդը: Վերջինս նույնքան գոլերի քանակով համարվում էր Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Այդ ցուցանիշին Չարլթոնը հասել էր անցկացնելով ընդհանուր առմամբ 106 հանդիպում Անգլիայի ազգային հավաքականի կազմում: Հատկանշական է, որ Սան Մարինոյի հետ խաղը, որտեղ Ռունին կրկնեց Չարլթոնի ռեկորդը, նույնպես 106-րդն էր Ռունիի համար:

ՋՈՆՋՈ ՇԵԼՎԻԻ ԽԱՂԸ



ԱՊԼ-ի այս մրցաշրջանի սկզբնամասում իրեն հիանալի դրսևորած Ջոնջո Շելվին հրավիրվել էր Անգլիայի ազգային հավաքական, իսկ հավաքականի  գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը խաղից առաջ հայտարարել էր, որ այս խաղում Շելվին կլինի մեկնարկային կազմում:
Շելվիի վիճակագրությունը այս խաղում բավականին տպավորիչ է: Գնդակին դիպչել է 122 անգամ, դա ամենալավ ցուցանիշն է, կատարել է 109 փոխանցում 88% ճշգրտությամբ: Ակտիվորեն մասնակցել է հարձակողական գործողություններին` կատարելով 2 հարված, 1 գոլային փոխանցում , 1 անգամ էլ վաստակել է անկյունային հարվածի իրավունք իր թիմի համար: Այս նկարում ցույց է տրված Ջոնջո Շելվիի ակտիվությունը Սան Մարինոյի դեմ խաղում:

Կարելի է ասել, որ Շելվին Անգլիայի հավաքականի նոր փլեյմեյքերն է:

ՌՈՍ ԲԱՐԿԼԻԻ ԽԱՂԸ



Բարկլին այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ճանաչվեց  հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Ռոս Բարկլին ավելի արդյունավետ է, երբ ավելի մոտ է խաղում հարձակման գծին: Նա շատ տաղանդավոր ֆուտոլիստ է, բայց կարևոր է որ, խաղադաշտում  գոնե մասամբ ազատված լինի պաշտպանողական գործողություններից:


ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ`  Ի ԴԵՄՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ 


Հարի Քեյնը նախորդ մրցաշրջանը ավարտեց ֆենոմենալ ցուցանիշներ գրանցելով: Երկու տասնյակից ավել խփած գնդակներ, հրավերք ազգային հավաքական, բայց... Այս տարի ԱՊԼ-ի առաջին 4 խաղերում Քեյնը ոչնչով աչքի չի ընկել: Չնայած դրան Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը նրան խաղաժամանակ հատկացրեց Սան Մարինոյի դեմ խաղում, իսկ Քեյնն էլ իր հերթին կարողացավ դառնալ գոլի հեղինակ: Հուսանք, որ այս գոլը կօգնի երիտասարդ անգլիացուն վերադառնալու իր երբեմնի մարզավիճակին:
Հավաքական էր հրավիրվել նաև «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին: Ռոյ Հոջսոնը Վարդիին  այս խաղում դուրս բերեց խաղադաշտ մեկնարկային րոպեներից:



 Թեո Ուոլքոտը այս խաղում դաձավ դուբլի հեղինակ: «Արսենլանում» նրա արդյունավետությունը այս մրցաշրջանում այդքան էլ տպավորիչ չէր, քանի որ Արսեն Վենգերը նրան օգտագործում է կենտրոնական հարձակվողի դիրքում: Ակընհայտ է, որ դա Ոոլքոտի դիրքը չէ: Եվս մեկ ապացույց է Սան Մարինոյի հետ խաղը: Այստեղ Թեոն խաղում  էր եզրից և կարողացավ դառնալ երկու գոլի հեղինակ:

Комментариев нет:

Отправить комментарий