воскресенье, 13 сентября 2015 г.

Մոուրինյո- Հեռացումից մինչև ռեկորդակիր

Տեսնելով Ժոզե Մոուրինյոյի  «Չելսիի» անմխիթար խաղն ու արդյունքները. որոշեցի անդրադառնալ այս նյութին, չնայած նրան, որ ես ինքս Ժոզե Մոուրինյոյի երկրպագուն եմ:
 ԱՊԼ-ի 5-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո, որը դարձավ 3-րդը այս մրցաշրջանում, շատ մասնագետներ սկեցին մտածել, որ Ժոզեն հնարավոր է մոտ ժամանակներս հեռացվի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Այսպիսի դեպքի մեկ արդեն ականատես ենք եղել 2007 թվականին, երբ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հեռացրեց պորտուգալացուն զբաղեցրած պաշտոնից` վատ խաղի և ոչ բավարար արդյունքների համար:

Եկեք ավելի մանրամասն վերհիշենք, թե ի՞նչ տեղի ունեցավ 2007 թվականին և համեմատենք այօրվա հետ:



2007 Մոուրինյոյի հեռացման պատճառները

- «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը` (1:1) (0:3 11մ հարվածաշարում ):

-Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում տնային ոչ-ոքին «Ռուսենբորգի» հետ:

-Մոուրինյոյի հրապարակավ  խոսքերը, ըստ որոնց ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հաճախ է խառնվում թիմի գործերին: Մասնավորապես` Անդրեյ Շևչենկոյի տրանսֆերը կայացել էր Աբրամովիչի ցանկությամբ, որին էլ դեմ էր եղել Ժոզեն:

-Ակումբի ղեկավարության դժգոհությունը կապված «Չելսիի» մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի հետ:

Մրցաշարային աղյուսակը Ժոզե Մոուրինյոյի հեռացման օրը` սեպտեմբերի 20, 2007թ




Հեռացման պահին Մոուրինյոյի պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2010 թվականը: Հրաժարագինը կազմում էր 8.1մլն ֆունտ կամ 11 մլն եվրո:

Պատճառներ,  որոնք կարող են հիմք հանդիսանալ Ռոման Աբրամովիչի համար այս անգամ ևս հրաժարվելու Ժոզե Մոուրինյոյի ծառայություններից`



- «Արսենալից» կրած պարտությունը Սուպերգավաթի խաղում (0:1):

- Մոուրինյոյի անհասկանալի սկանդալը  բժշկական անձնակազմի հետ:

- ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր հաշվով պարտությունը (3:0):

-Ամենավատ մեկնարկը «Չելսիի» պատմության մեջ 1986 թվականից ի վեր:

-Սարսափելի իրավիճակ բաց թողած գոլերի առումով` 12 գոլ 5 խաղում:

- Վատ խաղ, անբավարար արդյունք, անընդհատ դժգոհություններ, տեղի-անտեղի մեղադրանքներ և այլն:

Մրցաշարային աղյուսակը այս պահին `




Բայց  Ժոզե Մոուրինյոյին իր աշխատանքից հեռացնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Բոլորովին վերջերս «Յուրահատուկը» երկարաձգեց «Չելսիի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2019 թվականը: Դրա շնորհիվ Ժոզե Մոուրինյոն դարձավ ԱՊԼ-ի ամենաբարձր բարձատրվող մարզիչը, հարկերը հանած  ստանալով տարեկան 7.25 մլն ֆունտ: Այստեղից հետևություն, որ նրա հեռացման դեպքում հրաժարագինը կկազմի 29 մլն ֆունտ: Իսկ դա չնայած Աբրամովիչի անսահման միլիոններին` բավականին կլորիկ գումար է:



Իսկ հիմա ամենագլխավորն ու ամենակարևորը: Եթե կան այնպիսի երկրպագուներ,  ովքեր այսպիսի ծանր իրավիճակներից հետո սկսում են չհետևել թիմի խաղերին և չերկրպագել, ապա ես ներողություն եմ խնդրում իմ սխալ ձևակերպման համար, ըստ որի այդպիսի մարդկանց անվանեցի երկրպագուներ:

Հ.Գ.  Հանդարտվե՛ք, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանի արդյունքներով իր ֆուտբոլային առաքելությունը կհասցնի իր տրամաբանական ավարտին` «Չելսիին» դարձնելով Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, իսկ իրեն` ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը` ով նման արդյունքի հասնում է 3 տարբեր թիմերի հետ:





Комментариев нет:

Отправить комментарий