понедельник, 7 сентября 2015 г.

Գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստների Թոփ 5

Գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստներից կազմված թոփ հնգյակ, ովքեր այս ամռանը փոխեցին իրենց ակումբային գրանցումը:

5. Ջոշուա Կիմիխ  «Շտուտգարտից» «Բավարիա» 8.5 մլն եվրո
    20 տարեկան  հենակետային կիսապաշտպան 
Այս երիտասարդը «Շտուտգարտի» սան է: Երբ արդեն պետք է ընդգրկվեր հիմնական թիմում, նրան նկատեցին «Լեիպցիգից» և գնեցին 350 հզր եվրոյով: Առաջին իսկ մրցաշրջանում Կիմիխը օգնեց իր նոր թիմին դուրս գալու 2-րդ Բունդեսլիգա: Իսկ երկրորդ մրցաշրջանում «Լեիպցիգի» կազմում անցկացրեց 27 խաղ դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Շտուտգարտը» ետ վերադարձրեց իր երբեմնի ֆուտբոլիստին` գնելով նրա տրանսֆերը 1մլն եվրոյով, իսկ հաջորդ օրը վերավաճառեց Մյունխենի «Բավարիային» 8.5 մլն եվրոյով: Անկասկած Կիմիխի համար դժվար կլինի տեղ զբաղեցնել մյունխենյան ակումբի կազմում, բայց նրա տաղանդն ու աշխատասիրությունը թույլ է տալիս պայքարելու դրա համար:

4. Ջոնաթան Տա «Համբուրգից» «Բայեր» 7մլն եվրո 
    19 տարեկան  կենտրոնական պաշտպան
Ֆիզիկապես լավ պատրաստված, ամրակազմ ֆուտբոլիստ, ով կարող է խաղալ նաև աջ եզրից: Սկզբում «Համբուրգում», հետո էլ «Ֆորտունայում» լավ խաղ ցուցադրելով, Տան արդարացիորեն վաստակեց հնարավորություն իր ուժերը փորձելու ավելի բարձր մակարդակի թիմում: Նա դեռևս նոր է ադապտացվում «Բայերում», բայց շատ մասնագետներ նրան արդեն իսկ համեմատում են «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ: Հնարավոր է, որոշ ժամանակ անց հենց Տան փոխարինին Բոատենգին Գերմանիայի հավաքականում:

3. Յուլիան Վայգլ  «Մյունխեն 1860-ից» «Բորուսիա» 2 մլն եվրո
    19 տարեկան հենակետային կիսապաշտպան

Այս երիտասարդը արդեն երկու տարի է ինչ մեծ ֆուտբոլում է: Նա հասցրել է նույնիսկ լինել «Մյունխեն 1860»-ի ավագը և գրեթե միշտ պայքարել է իր թիմին պահելու համար  2-րդ Բունդեսլիագայում: Երբ  Դորտմունդի «Բորուսիան» գնեց Վայգլին, երկրպագուները թերահավատորեն մոտեցան այս տրանսֆերին: Այնուամենայնիվ, դորտմունդցիների նոր գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը վստահում է երիտասարդին և վերջինս արդեն 7 հանդիպում անցկացրել է թիմի կազմում` 3-ը Բունդեսլիգայում, 4-ը Եվրոպա լիգայում, դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

2. Յոհանես Գայս «Մայնց»-ից  «Շալկե 04» 12 մլն եվրո
    21 տարեկան հենակետային կիսապաշտպան

Եվս մեկ տաղանդ գերմանական ֆուտբոլում: Ամենահեռանկարային կիսապաշտպաններից մեկը Եվրոպայում: Բացառիկ կերպով նրա մեջ խառնված են հենակետայինի և փլեյմեյքերի որակները: Այս ամռանը Գայսին ցանկանում էր գնել «Բորուսիան»: Դա հենց Տոմաս Տուխելի նախաձեռնությունն էր: Երիտասարդը Տուխելի «Մայնցում» իրեն հիանալի էր դրսևորել: Բայց դորտմունդյան ակումբը չցանկացավ վճարել պահանջված գումարը, իսկ Գելզենկիրխենի ակումբը կարողացավ ձեռք բերել ֆուտբոլիստին նշված գումարով:

1. Յուլիան Դրաքսլեր «Շալկե 04»-ից «Վոլսբուրգ» 36 մլն եվրո
    21 տարեկան հարձակողական ոճի կիսապաշտպան

Ամենաանսպասելի տրանսֆերներից մեկը: Կորցնելով Դե Բրույնեին «Վուլսբուրգը» պետք է շատ շտապ նոր ֆուտբոլիստի ձեռք բերեր: «Գայլերի» ընտրությունը կանգ առավ Դրաքսլերի վրա:  2012-2013 մրցաշրջանը Դրաքսլերի նոր սկսվող կարիերայի ամենալավ ժամանակահատվածն էր: Իրեն հիանալի դրսևորելուց հետո երիտասարդը նույնիսկ հրավիրվեց Գերմանիայի հավաքական: Բայց դրան հաջորդող երկու մրցաշրջաննները լավ չդասավորվեցին նրա համար: Նախորդ տարի Դրաքսլերը ծանր վնասվածք ստացավ և ստիպված եղավ բաց թողնել գրեթե ամբողջ մրցաշրջանը:  Չնայած այս ամենին «Շալկե»-ում հույս ունեն, որ Դրաքսլերը կկարողանա վերագտնել իր երբեմնի մարզավիճակը: 




Комментариев нет:

Отправить комментарий