четверг, 10 сентября 2015 г.

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»: Հակամարտության պատմությունը:

Առաջիկա շաբաթ օրը ԱՊԼ-ի 5-րդ տուրում  կայանալու  է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը:  Ներկայացնում եմ ձեզ այս հակամարտության պատմությունը:


Որոշ ֆուտբոլային հակամարտություններ երբեմն դուրս են գալիս սպորտի շրջանակներից. ինչպես այս դերբին` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ»:

19-րդ դարի վերջում Մանչեսթեր և Լիվերպուլ քաղաքները պայքարում էին երկրի հյուսիս-արևմտյան տարածքների համար` ֆինանսական տեսանկյունից: 1894 թվականին Մանչեսթերում կառուցվեց ջրանցք նավերի համար: Իսկ դա նշանակում էր, որ ներմուծվող ապրանքները միանգամից մտնում էին Մանչեսթեր` շրջանցելով Լիվերպուլը: Արդյունքում շատ լիվերպուլցիներ կորցրեցին իրենց աշխատանքը: Ու այստեղից էլ սկսվեց այս երկու քաղաքների բնակիչների հակակրանքը միմյանց նկատմամբ, որը տարածվեց նաև ֆուտբոլի վրա: Հենց սրանով էլ յուրահատուկ է այս դերբին:

                                                                              ***
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» միջև առաջին հանդիպումը կայացել է «Էնֆիլդում» և ավարտվել «մերսիսայդցիների» գերխոշոր` 7:0 հաշվով հաղթանակով:
Հաջորդ հանդիպմանը մանկունիացիները ռևանշ են վերցրել հաղթելով «Լիվերպուլին» 5:2 հաշվով:
***
Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից  հետո «Օլդ Տրաֆֆորդը» քանդվեց, «Մանչեսթեր Յունայթեդը» երկու հանդիպում «Լիվերպուլի» հետ անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» մարզադաշտում:
***

Այս թիմերի 120 տարվա մրցակցության ընթացքում ընդհամենը 7 ֆուտբոլիստներ են ուղիղ տրանսֆերով տեղափոխվել հակառակորդի ճամբար: Առաջինը եղել է Տոմ Չորլտոնը` 1912 թվականին, իսկ վերջինը Ֆիլ Չիսնելլը` 1964 թվականին:
***

Այս թիմերի միջև խաղերը հաճախ սկսվում են ճաշից առաջ, որպեսզի երկրպագուները գինովցած չլինեն:
***

Անգլիայի գավաթի խաղարկությունում այս թիմերը առաջին անգամ միմյանց հետ մրցել են 1977 թվականին: Այդ խաղում «Լիվերպուլը» պարտվեց 2:1 հաշվով և կորցրեց  «ոսկե հետ-տրիկ» ձևակերպելու հնարավորությունը:


Այս դերբիում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը Ռայան Գիգզն է: Իր կարիերայում անցկացրած 963 հանդիպումներից 48-ում նա խաղացել է «Լիվերպուլի» դեմ: Դա ամենալավ արդյունքն է:


Ասույթներ դերբիի վերաբերյալ 

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր  Ալեքս Ֆերգյուսոն. «Իմ գլխավոր խնդիրն է գցել նրանց  իրենց ճանապարհից: Հենց այդպես էլ կարող եք գրել»:

Սթիվեն Ջերարդը այս դերբիի նշանակության մասին . «Հնարավոր է որ «Էլ-Կլասսիկոն» ավելի լավն է, բայց անձամբ ինձ համար մրցաշրջանի գլխավոր խաղը` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղն է, քանի որ Պրեմիեր Լիգան աշխարհի ամենալավ առաջնությունն է, իսկ «Մ. ՅՈՒ»-ն» ու «Լիվերպուլը» ամենահաջողակ ակումբները:

Ուեյն Ռունի. «Ես դեռ մանուկ հասակից երկրպագում եմ «Էվերտոնին», իմ ամբողջ ընտանիքը երկրպագում է «Էվերտոնին», հենց այդ պատճառով էլ ես ատում եմ «Լիվերպուլին», ու այսօր էլ ոչինչ չի փոխվել»: 

Ֆերգյուսոնը «Էնֆիլդում» կայացած խաղում,որն ավարտվեց 3:3,  Կոլին Գիբսոնի հեռացման վերաբերյալ ասել է հետևյալը  . «Թիմերը գալիս են այստեղ, խեղդվելով սեփական մտորումներից` հասկանալով, որ իրենց հաղթել է ոչ թե մրցակիցը` այլ մրցավարը»: 

Այս մտքին հետևյալ կերպ է պատասխանել Քեննի Դագլիշը, ով այդ պահին գրկել էր իր աղջկան. «Դուք երեխայից  ավելի շատ խելացի մտքեր կարող եք լսել»:

Գարի Նևիլ . «Ես ատում եմ «Լիվերպուլը», ատում եմ սկաուզերներին (այդպես անվանում են լիվերպուլցիներին), ատում եմ այն ամենը ինչ կապված է նրանց հետ»:

Սթիվեն  Ջերարդ . «Ընկերս ուներ Բրայան Ռոբսոնի մարզաշապիկը: Մի օր մենք ֆուտբոլ էինք  խաղում և ես հարցրեցի նրան արդյո՞ք կարող եմ հագնել այդ մարզաշապիկը: Երբ հայրս տեսավ  ինձ այդ մարզաշապիկով անչափ զայրացավ: Նա չէր ուզում, որ ես իմ այդ քայլով խայտառակեի  Ջերարդ ազգանունը»:

«Լիվերպուլի» նախկին ավագ Ֆիլ Թոմպսոն. «Ես կսկսեի հավաքել ոստիկաններին հաջորդ դերբիի համար հենց այն պահից սկսած, երբ ավարտվել էր նախորդը: Այս մրցակցությունը մեծ նշանակություն ունի ինչպես իմ, այնպես էլ մյուս ֆուտբոլիստների համար: Ոչ մի այլ խաղում դուք չեք տեսնի այն անհագուրդ կիրքը, որը տիրում է այս դերբիում»: 


Ֆերգյուսոնը այն դրվագի մասին, երբ Լուիս Սուարեսը չսեղմեց Պատրիս Էվրայի ձեռքը. 
«Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ դրան: Իսկական խայտառակություն «Լիվերպուլի» համար: Նրանք պետք է ազատվեն Սուարեսից»:



«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզ. «Ես կարծում եմ, որ միշտ բավարար հարգանք եմ ցուցաբերել «Լիվերպուլին», իրենց պատմությանն ու խաղացողներին: Բայց նաև հասկացել եմ, որ «Լիվերպուլը» այն ակումբն է` որին  ամենաշատն եմ ցանկանում հաղթել»:

«Մանչեսթեր Յունայթեդի» «Լեսթերից» կրած պարտությունից հետո Մարիո Բալոտելլին Թվիթթերի  իր էջում հետևյալ գրառումն էր կատարել` «Laughing Out Loud», որը թարգմանաբար նշանակում է. «Ես բարձրաձայն ծիծաղում եմ»:

Ռիո Ֆերդինանդը 2006 թվականին տեղի ունեցած դերբիում վերջին րոպեներին իր խփած գոլի մասին. «Սա մեծագույն  հակամարտություն է: «Լիվերպուլը» մեր գլխավոր մրցակիցն է: Նրանք մեծ հաջողությունների հասան 80-ականներին, բայց հետո «Յունայթեդը» շրջանցեց նրանց: Հենց այդ պատճառով էլ, երբ ես խփեցի հաղթական գոլը «Stretford End»-ի («Օլդ Տրաֆֆորդի» արևմտյան տրիբունան, որտեղ ավանդաբար հավաքվում են մանկունիացիների ամենամոլի երկրպագուները) դիմաց  ուղղակի երջանկությունից գլուխս կորցրեցի: Կյանքում ապրած այդպիսի պահերից պետք է հիշողություններ պահել, չէ որ դրանք քեզ դարձնում եմ հոգեպես ավելի հարուստ»:

«Լիվերպուլի» ղեկավար Թոմ Ուիլյամսը մի անգամ հարցրել է Բիլ Շենկլիին.«Ինչպիսի՞ զգացողություն է երկրի գլխավոր ակումբը մարզելը»: 

Այս հարցին լեգենդար շոտլանդացին պատասխանել է  հետևյալ կերպ. «Ի՞նչ, Մի՞թ Մեթ Բեսբին թողել է իր աշխատանքը»:

Հատկանշական է այն, որ Բիլ Շենկլին երկար տարիներ  եղել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը, իսկ Մեթ Բեսբին` «Մանչեսթեր Յունայթեդինը»: 










Комментариев нет:

Отправить комментарий