среда, 2 сентября 2015 г.

Ո՞վ է «Չելսիի» նորեկ Պապի Ջիլոբոջին

Լոնդոնի  «Չելսին» այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 4 անգամ պաշտոնական առաջարկով դիմեց «Էվերթոնին»` կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսին գնելու նպատակով: Տրանսֆերային պատուհանի վերջին օրը թիմի ղեկավարությունը 2 պաշտոնական առաջարկ արեց ֆրանսիական «ՊՍԺ»-ին` կենտրոնական պաշտպան Մարկինյոսին գնելու նպատակով: Բայց այս  բոլոր առաջարկները մերժվեցին: ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 4 տուրերից հետո թիմը բաց է թողել 9 գոլ, հասկանալի է, որ կենտրոնական պաշտպան գնելու այդպիսի մեծ ցանկությունը տեղին էր: Արդյունքում լոնդոնյան ակումբը տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի ժամ առաջ հաստատեց ֆրանսիական «Նանտի» սենեգալցի կենտրոնական պաշտպան ՊԱՊԻ ՋԻԼՈԲՈՋԻԻ տրանսֆերը: Շատերի համար զարմանալի թվաց «Չելսիի» այս քայլը: Առաջին հայացքից թվում է, թե սա հարկադրված որոշում էր, բայց....
Ուզում եմ ձեզ ներկայացնել ՊԱՊԻ ՋԻԼՈԲՈՋԻԻՆ ավելի մանրամասն:



ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ
ԱՆՈՒՆԸ: ՊԱՊԻ ՋԻԼՈԲՈՋԻ
ՏԱՐԻՔԸ: 26
ԽԱՂԱՅԻՆ ԴԻՐՔԸ: ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆ, ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆ
ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ: ՍԵՆԵԳԱԼՑԻ (12 ԽԱՂ ՍԵՆԵԳԱԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ)


Ո՞ՐՏԵՂԻՑ Է ԱՅՍ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Ջիլոբոջին ծնվել է Սենեգալի արևմտյան հատվածում` Կաոլակ քաղաքում: Մինչև 19 տարեկանը հանդես է եկել «Սալում» ակումբում: 2009 թվականին տեղափոխվել է Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սենար-Մուասսի» ակումբ: 2010 թվականին Ջիլոբոջին տեղափոխվեց «Նանտ»: Ընդհանուր առմամբ թիմում անցկացրեց 185 խաղ, խփեց  9 գոլ,  և 2012-2013 մրցաշրջանի արդյունքներով օգնեց իր թիմին դուրս գալու ֆրանսիական ակումբային ֆուտբոլի էլիտա «ԼԻԳԱ 1 »:

ԿԱՐԻԵՐԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ


2013 թվականին Ջիլոբոջին առաջին անգամ հրավիրվեց Սենեգալի հավաքական: Հունվարին նա նույնիսկ հայտվեց Սենեգալի հավաքականի հայտացուցակում` մասնակցելու համար «Աֆրիկյան ազգերի գավաթին»: Բայց այդ մրցաշարը այդքան էլ դրական պահեր չպարգևեց ֆուտբոլիստին և իր հավաքականին: Սենեգալը չկարողացավ դուրս գալ խմբից` 3 խաղում հավաքելով 4 միավոր:

Ի՞ՆՉ ՈՃԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է


Սկզբնական շրջանում Ջիլոբոջին «Նանտում» խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում, բայց հետագայում սկսեց հանդես գալ կենտրոնական պաշտպանի դիրքում: Շնորհիվ 193սմ հասակի, սենեգալցին համարվում է ամրակազմ, բայց միևնույն ժամանակ բավականին արագաշարժ ֆուտբոլիստ:

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ


Պապի Ջիլոբոջիի վիճակագրական տվյալները բավականին տպավորիչ են: Ըստ whoscored.com  կայքի  Ֆրանիսիայի 1-ին Լիգայում` նախորդ մրցաշրջանի արդյունքներով , Ջիլոբոջին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը` գնդակներ հեռացնելու առումով (միջինը 1 խաղում 8.3 գնդակի հեռացում), և ընդգրկվել է 10 լավագույնների թվում` գնդակներ խլելու առումով (միջինը 1 խաղում 3.3 գնդակի խլում): Միայն 16 ֆուտբոլիստներ են միջինը  ավելի շատ օդային միկրոմենամարտեր հաղթել, քան Ջիլոբոջին: Նրա ցուցանիշն է 3.1: Այս առումով «Չելսիում» առաջատարներն էին Գարի Կեհիլը (3.3) և Ջոն Թերրին (2.6):

Այս թվերը ցույց են տալիս, որ սենեգալցին անկասկած կարող է տեղ վաստակել «Չելսիի» մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Սիթիի» և Կոտ դ'Իվուարի հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն մի առիթով հետևյալն է ասել Պապի Ջիլոբոջիի վերաբերյալ. «Ես շատ հազվադեպ եմ տեսել, որ պաշտպանը կարողանա այդքան լավ խաղալ և՛ ձախ ոտքով, և՛ աջ »:






Комментариев нет:

Отправить комментарий