вторник, 15 сентября 2015 г.

ԱՊԼ-ի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը



Ձեզ ենք ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

ՋԵՔ ԲԱԹԼԵՆԴ

Չնայած երկու բաց թողած գոլերին «Արսենալի» դեմ խաղում` «Սթոկի» երիտասարդ դարպասապահը հայտնվել է այս ցուցակում, քանի որ հանդիպման ընթացքում կատարել է 10 սեյվ:

ՌԻԹՉԻ դե ԼԱՏ 

«Լեսթերի» բելգիացի եզրային պաշտպանը իր լուման ունեցավ թիմի հաղթանակում` դառնալով գոլի հեղինակ: Խաղի ընթացքում դե Լատը հաղթել է 4 միկրոմենամարտերում և 8 անգամ գնդակ խլել մրցակցից:

ԴԵՅԼԻ ԲԼԻՆԴ

Բլինդը «Լիվերպուլի» հետ խաղում միանշանակ լավագույնն էր: Հոլանդացին դարձավ գոլի հեղինակ և միևնույն դրվագում երկու անգամ իր անձնուրաց խաղով փրկեց սեփական թիմին վերահաս գոլից: 3 անգամ գնդակ է խլել, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 85 % :

ԼՈՐԱՆ ԿՈՍԵԼՆԻ

«Արսենալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպանը բավականին լավ հանդիպում անցկացրեց: Խաղի ընթացքում նա 2-ական անգամ գնդակ է խլել, անկյունային վաստակել, միկրոմենամարտեր հաղթել և հարված կատարել: Իսկ կատարած 81 փոխանցումներից 73-ը ճշգրիտ են եղել:

ՌՈԲԻ ԲՐԵՅԴԻ

«Նորվիչի» եզրային պաշտպանը «Բորնմուտի» հետ խաղում կատարել է 2 հարված, որից մեկը ետ է մղվել դարպասաձողից: Հանդիպման ընթացքում 5 անգամ գնդակ է խլել մրցակցից, 2 անգամ հաղթել միկրոմենամարտերում և 1 անկյունային վաստակել:

ՌԻՀԱԴ ՄԱՀՐԵԶ

Ալժիրցին այս մրցաշրջանում գրեթե միշտ հայտնվում է այս ցուցակում:
«Ասթոն Վիլլայի» դեմ նրա գերազանց խաղը հիմք դարձավ «Լեսթերի» ֆանտաստիկ Քամբեքին: Այդ խաղում Մահրեզը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: 12 անգամ դրիբլինգի հաշվին շրջանցել է մրցակիցներին, հաղթել է 2 միկրոմենամարտերում, 2 անգամ գնդակ է խլել և վաստակել 1 անկյունային հարվածի իրավունք: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

ԴԻՄԻՏՐԻ ՊԱՅԵՏ

«Վեստ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպանը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Նյուքասլի» դեմ` դառնալով 2 գոլի հեղինակ և արդարացիորեն ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

ՍԱՆՏԻ ԿԱՍՈՐԼԱ

«Սթոկի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: 4 անգամ դիմել է հաջող դրիբլինգի, 1 անգամ գնդակ է խլել, վաստակել 2 անկյունային և կատարել գոլային փոխանցում: 83 փոխանցում 89 %  ճշգրտությամբ:

ՎԻԼՖՐԻԴ ԶԱՀԱ

Զահան «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային խաղում 5 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակիցներին և զարմանալիորեն 6 անգամ գնդակ է խլել «Սիթիի» ֆուտբոլիստներից: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

ՋԵՅՄԻ ՎԱՐԴԻ

Վարդին «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում դարձել է  գոլի հեղինակ: Վաստակել է 2 անկյունային հարվածի իրավունք և 2 անգամ հաղթել է  միկրոմենամարտերում:

ՕԴԻՈՆ ԻԳԱԼՈ

Իգալոյի գոլի շնորհիվ «Ուոթֆորդը» դժվարին հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ: Այդ խաղում դաշտում անցկացնելով 71 րոպե` Իգալոն 1 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակցին և հաղթել 3 միկրոմենամարտերում:






Комментариев нет:

Отправить комментарий