понедельник, 7 сентября 2015 г.

Հայաստան-Դանիա: Նորից հիասթափություն



Հայաստանի ազգային հավաքականը այս անգամ ևս չուրախացրեց իր երկրպագուներին` ո՛չ խաղով, ո՛չ արդյունքով: Գոլազուրկ ոչ-ոքին սեփական դաշտում միանշանակ լավ արդյունք չէ:  Բայց դա չէ ամենակարևորը, այլ այն, թե ինչն է այս ամենի պատճառը:

Հայաստանի հավաքականի վերջին երեք հանդիպումներից հետո մեկ անգամ ևս համոզվում եմ, որ հետևյալ խոսքերը շատ տեղին են . «ԱՄԵՆ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ԻՐ ԳՈՐԾՈՎ»:

Ի՞նչ եմ ուզում ասել հետևյալ խոսքերը մեջբերելով:

Շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան` եթե ինչ որ մեկը, ժամանակին եղել է հիանալի ֆուտբոլիստ,  դա չի նշանակում, որ ինքը կարող է լինել նաև լավ մարզիչ: Ու այստեղ խոսքը միայն Սարգիս Հովսեփյանի մասին չէ: Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆիլիպո Ինձագին լինելով ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը, միևնույնն է տապալվեց մարզչական աշխատանքում` «Միլանը»  ղեկավարելու ժամանակ:
Ու նաև չեմ հասկանա այն մարդկանց, ովքեր կքննադատեն իմ այս խոսքերը, ասելով, որ Սարգիս Հովսեփյանը բավականին հաջող կերպով գլխավորում է Երևանի Փյունիկը:
Հարգելիներս, ինչպես ասել է Էռնեստ Հեմինգուեյը` «Երբեք մի շփոթեք շարժումը գործողության հետ»: Այսինքն, մի՛ համեմատեք Հայաստանի առաջնության մակարդակը Եվրոպայի առաջնության խմբային փուլի մակարդակի հետ:

Իսկ այս ամենի վատն այն է , որ Սարգիս Հովսեփյանը, Դանիայի հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում ասում է հետևյալ խոսքերը ` «Ցանկացած մարզիչ կերազեր իրեն տեսնել ազգային հավաքականում: Ինձ տեսնում եմ այս պաշտոնում, ցանկացած թիմի հետ կարող է լինել լավ խաղ կամ վատ խաղ»:

Իսկ Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքի վերաբերյալ այնքան խոսակցություններ եղան, որ այս թեմային նույնիսկ չարժե անդրադառնալ: Փաստն այն է, որ  Մխիթարյանի խաղից շատ բան է կախված և չօգտագործել նրա հարձակողական որակները ուղղակի անհասկանալի է:

Ինչևէ,   հուսանք  գոնե 2018 թվականի Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելիս մենք կկարողանանք ուրախանալ մեր հավաքականի ելույթներով:


Комментариев нет:

Отправить комментарий