четверг, 3 сентября 2015 г.

Անգլիայի հավաքականի հավանական կազմը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հետևյալ ֆուտբոլիստներին է հրավիրել հավաքական մասնակցելու Եվրո 2016-ի խմբային փուլի խաղերին: Հանդիպումները կկայանան սեպտեմբերի 5-ին Սան Մարինոյի հետ և սեպտեմբերի 8-ին Շվեյցարիայի հետ: 







Ռոյ Հոջսոնի սաները խմբային փուլի 6 հանդիպումներից հետո ունեն 6 հաղթանակ: Երկրորդ հորիզոնականում գտնվող Շվեյցարիայի հավաքականը ետ է մնում անգլիացիներից 6 միավորով: Հաշվի առնելով, որ առաջին հանդիպումը կայանալու է Սան Մարինոյի հետ, հնարավոր է, որ Հոջսոնը մեկնարկային կազմում խաղալու հնարավորություն ընձեռնի երիտասարդ  ու այսպես ասած անփորձ ֆուտբոլիստների: 
Այս 22 ֆուտբոլիստներից բաղկացած ամենաօպտիմալ կազմը այս պահի դրությամբ ունի հետևյալ տեսքը: Վերջին մի քանի պաշտոնական խաղերում  թիմը միշտ խաղացել է 4-3-3 տակտիկական դասավորությամբ:






Դարպասապահի հարցում կարծում եմ Հոջսոնը նույնիսկ թույլ մրցակցի դեմ խաղում  չի փոխի իր որոշումը և դաշտ դուրս կբերի Ջո Հարտին: 
Պաշտպանության եզրերում տեղ են զբաղեցրել Լյուկ Շոուն և Նատանիել Կլայնը` համապատասխանաբար ձախ և աջ եզրերում: Եթե հաշվի առնենք, որ թիմի հայտացուցակում ընդգրկված են ընդհամենը 3 եզրային պաշտպան, ապա այս ընտրությունն  ամենալավն է, քանի որ Կիրան Գիբբսը չունի խաղային պրակտիկա իր ակումբում: Բացի այդ և՛ Շոուն, և՛ Կլայնը բավականին լավ կարողանում են միանալ թիմի գրոհներին: 
Կենտրոնական պաշտպանների զույգը կարող է հարցեր  առաջացնել, բայց բոլոր 4 ֆուտբոլիստներն էլ իրենց ակումբներում լավ խաղ են ցուցադրել: Մի փոքր անհասկանալի է Ջոն Սթոունսի հոգեբանական վիճակը` կապված այն հանգամանքով, որ երիտասարդը չնայած մեծ ցանկությանը չկարողացավ տեղափոխվել «Չելսի»: 

Կիսապաշտպանական գծում իրավիճակը  այլ է: Այս դիրքում խաղացող ֆուտբոլիստներից բոլորն էլ կարող են խաղալ մեկնարկային րոպեներից: Ֆաբիան Դելֆը նոր է ապաքինվել վնասվածքից և դժվար թե Հոջսոնը ռիսկի դիմի նրան խաղադաշտ դուրս բերելով խաղի սկզբից: 
Քանի որ, Սան Մարինոյի հավաքականը իր կարգով զգալիորեն զիջում է անգլիացիներին, ապա մեծ է հավանականությունը, որ Ռոյ Հոջսոնը կարող է այս խաղը սկսել առանց հենակետային կիսապաշտպանի` ավելի շատ կենտրոնանալով հարձակման վրա: Այդ դեպքում Միլներ, Շելվի, Բարկլի եռյակը կլինի ամենահարմարը:
 Հարձակման գծում անկասկած կխաղա Ուեյն Ռունին, չնայած որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 4 խաղերում Ռունին ոչ մի գոլ չի հեղինակել: Գոլային երաշտ է նաև երիտասարդ Հարի Քեյնի մոտ: Հարձակման եզրերում հնարավոր է տեղ զբաղեցնեն Ռահիմ Ստեռլինգն ու Թեո Ուոլքոտը:  Վերջինս իր ակումբում սկել է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում և երևում է, որ դա նրա համար այդքան էլ հարմար չէ: Թեոն եզրային խաղացող է և այնտեղից կարողանում է ավելի շատ սրություն հաղորդել թիմի գրոհներին: 
Լավ մարզավիճակում է գտնվում նաև Ջեյմի Վարդին: 
Հնարավոր է, որ այս խաղում նա ևս ստանա իր շանսը: 


Комментариев нет:

Отправить комментарий