воскресенье, 9 августа 2015 г.

ԱՊԼ: 1-ին տուրի 2-րդ խաղային օրվա ամփոփում

Ձեզ եմ ներկայացնում ԱՊԼ-ի 2015-2016 մրցաշրջանի  1-ին տուրի 2-րդ խաղային օրվա խաղերի համառոտ ամփոփումը: Մյուս խաղերի ամփոփումներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս  հղումով:

«Արսենալ»-«Վեսթ Հեմ» (Էմիրեյթս մարզադաշտ)   0:2  Կույատե` (43ր), Սարատե` (57ր):

Թիմերի կազմերը:

Ինչպես տեսնում եք «Վեսթ Հեմի» կազմում երկու ֆուտբոլիստներ նշում էին իրենց նորամուտը ԱՊԼ-ում: Դիմիտրի Պայետն ու Անջելո Օգբոննան: Երկու ֆուտբոլիստներն էլ բավականին լավ հանդիպում անցկացրեցին: Խաղում էին ազատ, վստահ և որ ամենակարևորն է անկաշկանդ: Խաղը սկսվեց «Արսենալի» գրոհներով: Բայց դրանք իրենցից մեծ վտանգ չէին ներկայացնում: Իսկ «Վեսթ Հեմը», (որը ունի նոր գլխավոր մարզիչ` Սլավեն Բիլիչը), փորձում էր ավելի շատ հակագրոհել և օգտագործել ստանդարտ դիրքերը: Արդյունքում հենց ստանդարտ դիրքի խաղարկումից հետո «մուրճագործների» կիսապաշտպան Շեյխու Կույատեն գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը` առաջին խաղակեսի վերջնամասում: Արսեն Վենգերի թիմը կարծես շոկի մեջ էր, բայց մեկ րոպե անց շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն Օզիլի հարվածն անհաջող ստացվեց: 0:1 օգուտ «Վեսթ Հեմի» և թիմերը գնացին ընդմիջման:
Երկրորդ խաղակես: Ինչպես երևում է Արսեն Վենգերը թերագնահատել էր Սլավեն Բիլիչին և նրա թիմին: Ընդմիջումից մի քանի րոպե անց արդեն «Արսենալի» ֆուտբոլիստների անփութության և Չեխի անուշադրության պատճառով «զինագործները» բաց թողեցին երկրորդ գնդակը: «Վեսթ Հեմի» կազմում գոլի հեղինակ դարձավ Մաուրո Սարատեն: 0:2 օգուտ «Վեսթ Հեմի»: Եվ հենց այդ պահին Վենգերի նյարդերը տեղի տվեցին ու ֆրանսիացին դիմեց փոփոխության: Աջ պաշտպան Մատյե Դեբյուշիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ալեքսիս Սանչեսը: Նույն Սանչեսը, ով Վենգերի խոսքերով ֆիզիկապես դեռ լավ մարզավիճակում չէ: Բայց ինչ արած:  Եվ ինչքան էլ Ալեքսիս Սանչեսն ու իր խաղընկերները փորձեցին` ապարդյուն : Պարտություն մրցաշրջանի հենց մեկնարկային խաղում` այն էլ սեփական դաշտում: Բնականաբար Արսեն Վենգերն այսպիսի պլաններ չուներ այս խաղի վերաբերյալ:


«Նյուքասլ»-«Սաութհեմպտոն» (Սենթ Ջեյմս Պարկ մարզադաշտ) 2:2 Պելլե` (24ր), Սիսսե` (42ր), Վեյնալդում`  (48ր), Լոնգ`  (79ր):
Թիմերի կազմերը:












«Նյուքասլը» նախորդ մրցաշրջանի հիասթափությունն էր, իսկ «Սաութհեմպտոնն»` ընդհակառակը:
Բայց «Նյուքասլը» նոր գլխավոր մարզչի` Ստիվ Մակլերենի ղեկավարությամբ լավ տպավորություն թողեց: Հենց հանդիպման սկզբից Մակլարենի սաները սկսեցին տիրել գնդակին, իսկ մրցակցի` «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստները, ավելի ետ քաշված էին խաղում: Առաջին խաղակեսն ուղղակի  խայտառակություն էր մրցավարական տեսանկյունից: Երկու թիմերի տուգանային հրապարակում ընդհանուր առմամբ չորս շատ վիճելի  դրվագ եղավ, որոնցից գոնե երեքը մաքուր 11մ էին: Ինչևէ,  առաջինը խաղի հաշիվը բացեցին «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստները: Գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու` Գրացիանո Պելլեն: Չնայած այդ չնշանակված 11մ-ների` ի օգուտ «Նյուքասլի», Մակլարենի թիմը կարողացավ առաջին խաղակեսի վերջում հավասարեցնել խաղի հաշիվը: Ձախ եզրից կատարված փոխանցումից հետո գնդակը «Սաութհեմպտոնի» դարպասն ուղարկեց Պապիս Սիսսեն:
Երկրորդ խաղակեսը նույնպես սկսվեց «Նյուքասլի» ֆուտբոլիստների առավելությամբ :
Բայց, ի տարբերություն առաջին խաղակեսի, այս անգամ առաջինը գոլի հեղինակ դարձան արդեն «Նյուքասլի» ֆուտբոլիստները: 48-րդ րոպեին Վեյնալդումը հակագրոհից հետո առաջ մղեց իր թիմին: Ի դեպ հոլանդացին իր նորամուտն էր նշում ԱՊԼ-ում: Խփած գոլից հետո «Նյուքասլը» մի որոշ ժամանակ ևս խաղաց առաջին համարով: Խաղի վերջին հատվածում Մակլարենը սկսեց մտածել հաղթական հաշիվը պահելու ուղղությամբ: Իսկ դրանից օգտվեցին Ռոնալդ Կումանի սաները: «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստները աստիճանաբար մեծացրեցին ճնշումը մրցակցի դարպասին և Կումանի կատարած փոփոխությունն արդյունք տվեց: Շեյն Լոնգը  հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Այս գոլից հետո պարզ դարձավ, որ երկու թիմերն էլ կարելի է ասել  համաձայն էին հենց այս հաշվով էլ ավարտել խաղը: Այդպես էլ եղավ: 

«Սթոկ Սիթի»-«Լիվերպուլ» 1:0 (Բրիտանիա Ստեդիում) Կոուտինյո`  (86ր)
Թիմերի կազմերը`


Այս երկու թիմերի միջև կայացած վերջին խաղը  դառը hուշեր էր թողել «Լիվերպուլի» երկրպագուների մոտ: Անցած մրցաշրջանի վերջին տուրում կայացած խաղում` որը Սթիվեն Ջերարդի վերջին խաղն էր «մերսիսայդցիների» կազմում, «Սթոկ Սիթին» ջախջախեց «Լիվերպուլին» 6:1 հաշվով: Դա էր պատճառը, որ այս հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների և մասնագետների մոտ: Բացի դրանից հետաքրքիր էր հետևել նորեկներին, որոնք մեծ թիվ էին կազմում: 
 Այսօրվա խաղը բոլորովին այլ սցենար ունեցավ:  Մեկնարկային րոպեներից Բրենդան Ռոջերսի սաները նետվեցին առաջ, բայց վտանգավոր ոչինչ չկարողանալով ձեռնարկել , աստիճանաբար նախաձեռնությունը զիջեցին «Սթոկ Սիթիի» ֆուտբոլիստներին: Նորեկներից ամենալավ տպավորությունը թողեցին Իբրահիմ Աֆելլայը` «Սթոկ Սիթիից» և Քրիստիան Բենտեկեն`  «Լիվերպուլից»: Աֆելլայը տեխնիկապես լավ զարգացած ֆուտբոլիստ է: Բենտեկեն այս խաղում հաղթեց գրեթե բոլոր միկրոմենամարտերում` օդային պայքարում: Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում:
 Երկրորդ խաղակեսը անցավ գրեթե նույն սցենարով: Մինչև հանդիպման 85-րդ րոպեն երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ փորձում էին վտանգավոր պահեր ստեղծել: Արդյունքում հաջողության հասավ Բրենդան Ռոջերսի թիմը: Ֆելիպե Կոուտինյոն գեղեցիկ հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Հենց այս գոլն էլ վճռորոշ եղավ այս խաղում: 0:1 օգուտ «Լիվերպուլի» և թիմը կարողացավ ապացուցել, որ նախորդ մրցաշրջանի այդ խայտառակ պարտությունը` ոչ այլ ինչ էր, քան պատահականություն:


Այս տուրը դեռևս չի ավարտվել, մնացել է ևս մեկ խաղ` «Վեսթ Բրոմվիչ»-«Մանչեսթեր Սիթի»: Այս խաղը կկայանա օգոստոսի 10-ին Երևանի ժամանակով 23:00 -ին: 
Անցնելով այս հղումով, կարող եք հավանել «Անգլիական ֆուտբոլ» էջը, և տեղեկացված լինել ԱՊԼ-ի մյուս հանդիպումների արդյունքներին, ամփոփումներին, ինչպես նաև սպասվող խաղերի անոնսներին:



Комментариев нет:

Отправить комментарий