пятница, 7 августа 2015 г.

«Սուոնսին» գալիք մրցաշրջանում

Շարունակելով  ծանոթանալ անգլիական ակումբների անցկացրած նախամրցաշրջանային հավաքներին` այս անգամ տեսնենք թե ինչպիսի՞ն կլինի «Սուոնսին» գալիք մրցաշրջանում:

«ՍՈՒՈՆՍԻԻ» ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԻԾԸ
Նախորդ տարին Գարի Մոնկի սաները հիանալի անցկացրեցին: Զբաղեցրին մրցաշարային աղյուսակում  8-րդ հորիզոնականն ու վաստակեցին թիմի համար ռեկորդային 56 միավոր: Գարի Մոնկի աշխատանքից բոլորը գոհ մնացին, բայց...: Թիմի խաղում բացակայում է կայունությունը: Երբ հարձակման գծում դեռևս խաղում էր Վիլֆրիդ Բոնին,  ապա երևում էր, որ բոլոր գնդակներն ուղղված են հենց նրան: Մոնկը իր թիմի խաղը կառուցում էր հենց Վիլֆրիդ Բոնիից: Բայց Բոնին այդքան էլ կախված չէր խաղընկերներից: Նա հանդիպման ընթացքում ցանկացած պահի կարող էր մանևրել, և ինքն իր համար ստեղծել գոլային պահեր: Երբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռացավ Բոնին, հարձակման կրակագծում նրա տեղը զբաղեցրեց Բաֆետիմբի Գոմիսը: Բայց ֆրանսիացին ավելի շատ գործում է առջևում և կախված է խաղընկերներից: Նրան անհրաժեշտ է անընդհատ գնդակ մատակարարել: Ինչևէ Գոմիսը պատվով անցավ այս փորձությունը և այս պահի դրությամբ համարվում է թիմի առաջին հարձակվողը:


ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Սուոնսիի» համար առավելություն է այն հանգամանքը, որ չի մասնակցում Եվրոպա Լիգային: Որքան էլ այս միտքը տարօրինակ է հնչում ` դա փաստ է: Ավելորդ ծանրաբեռնվածությունը միայն կխանգարի թիմի ելույթներին ԱՊԼ-ում, առավել ևս, որ թիմը Եվրոպա Լիգայում ոչ մի էական հաջողության հույս ունենալ չի կարող: Իսկ այսպես Գարի Մոնկը կկարողանա ավելի լավ նախապատրաստել իր խաղացողներին  ԱՊԼ-ի խաղերին:

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 
Թիմը համալրել են` Անդրե Այուն («Մարսել»-անվճար), Ֆրանկ Տաբանուն («Սենտ-Էտյեն»-3.5մլն ֆունտ), Քրիստոֆֆեր Նորդֆելդտը («Հերենվեն»-0.6մլն ֆունտ), Էդերը («Բրագա»-5մլն ֆունտ), Օլիվեր Մակբերնին («Բրետֆորդ»-արժեքը չի հրապարակվել):




Թիմից հեռացել են` Ալան Թեյտը, Կերտիս Օբենգը, Գերհարդ Տրեմելը-(ազատ գործակալ), Ռորի Դոնելլին («Ջիլլինգեմ»-անվճար), Էշլի Ռիչարդսը («Ֆուլհեմ»-անվճար), Դևիդ Կորնելը («Օլդհեմ»-անվճար), Ադամ Քինգը («Կրյու»-վարձավճար), Կենջի Գորրեն («Դեն Հաագ»-վարձավճար):

ԳԼԽԱՎՈՐ ՏՐԱՆՍՖԵՐԸ
Միանշանակ դա Անդրե Այուն է: «Սուոնսին» հենց այսպիսի եզրային հարձակվողի կարիք ուներ: Նախորդ մրցաշրջանում` թիմում այդ դիրքում խաղացողներից և ոչ ոք 3 գոլից ավելի չի խփել, իսկ Այուն Ֆրանսիայի առաջնությունում դարձել է 10 գոլի հեղինակ:


ՆՈՐԵԿՆԵՐԸ
Էդերը անկասկած լավ ձեռքբերում է «Սուոնսիի» համար: Նախորդ մրցաշրջանը ցույց տվեց, որ թիմին անհրաժեշտ է երկրորդ հարձակվող: Այն խաղերում, երբ Գարի Մոնկն օգտագործում էր 4-4-2 տակտիկական դասավորությունը` երկրորդ հարձակվողի պարտականությունները ստիպված կատարում էր Ռաութլեյջը:

Ձախ պաշտպան Ֆրանկ Տաբանուն անկասկած կպայքարի Նիլ Թեյլորի հետ` մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար: Գարի Մոնկի խոսքերով նա կմեծացնի մրցակցությունը թիմի կազմում:
Քրիստոֆֆեր Նորդֆելդտը գնվել է որպես երկրորդ դարպասապահ:


ՆԱԽԱՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼ:ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15.07.15 «Սուոնսի»-«Բորուսիա Մ»  1:1 գոլը` Գրայմս
18.07.15 «Սուոնսի»-«Մյունխեն 1860» 2:1 գոլերը` Կորկ, Գոմիս
24.07.15 «Սուոնսի»-«Ռեդինգ» 1:1 գոլը` Բարտլի
25.07.15 «Սուոնսի»-«Նոտտինգհեմ Ֆորեսթ» 1:1 գոլը` Այու
01.08.15 «Սուոնսի»-«Դեպորտիվո» 0:0


ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ

Ելնելով կատարված տրանսֆերներից, Գարի Մոնկը հավանաբար կնախընտրի 4-2-3-1 տակտիկական դասավորությունը, որի ժամանակ թիմի մեկնարկային կազմը կունենա հետևյալ տեսքը`



«ՍՈՒՈՆՍԻԻ» ՏՆԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԳՆԱ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԸ ԳԱԼԻՔ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ


ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԳԱԼԻՔ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

Գարի Մոնկն այս թեմայի վերաբերյալ հնչեցրել է իր կարծիքը. «Որքան հնարավոր է շուտ հատել 40 միավորի շեմը և այնուհետև առաջ շարժվել»:
Հասկանալի է, որ Մոնկը զգուշավորություն է ցուցաբերում, բայց ես վստահ եմ, որ այսպիսի կազմով թիմը կպայքարի ավելի էական հաջողությունների հասնելու համար:






Նյութում տեղ գտած մտքերը կազմել եմ իմ գիտելիքների հիման վրա, ելնելով վերջին երկու մրցաշրջաններում թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Բնականաբար ձեր կարծիքը կարող է չհամընկնել գրածիս հետ: Իսկ դրա միակ և հետաքրքիր լուծումը դա քննարկումն է: Կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջին, մեծ հաճույքով կարձագանքեմ: Սպասեք նոր գրառումների մյուս անգլիական ակումբների վերաբերյալ:

1 комментарий: