воскресенье, 2 августа 2015 г.

Անճանաչելի «Չելսին»

Անգլիայի Սուպերգավաթի խաղում հաղթեց «Արսենալը»` 1:0 հաշվով: Այսպիսով 14-րդ փորձից հետո առաջին անգամ Արսեն Վենգերը  կարողացավ հաղթել Ժոզե Մոորինյոյին:

ԻՆՉՊԵՍ ԴԱ ԵՂԱՎ
 Միգուցե «Չելսիի» և անձամբ Ժոզե Մոուրինյոյի երկրպագուները այս նյութը կարդալուց հետո չհամաձայնեն գրածիս հետ: Բայց  լինելով անձամբ Ժոզե Մոուրինյոյի երկրպագու,
կարծում եմ, որ ինչպես նախորդ տարի ՉԼ-ում «ՊՍԺ»-ից, այնպես էլ այս Սուպերգավաթի խաղում «Արսենալից» կրած պարտությունների մեջ, մեծ մեղավորություն ունի հենց պորտուգալացին: Ժոզեն գերի է ընկել իր գիտելիքներին: Այն, որ նա համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը, դրանում կասկած չկա: Իսկ ով էլ որ կասկածում է, ապա դա բացատրվում է միայն Ժոզեի հանդեպ ունեցած անձնական հակակրանքով: Այլ կերպ չես բացատրի այդպիսի մարդկանց միտքը: Բավական է միայն ուշադրություն դարձնել Մոուրինյոյի  վաստակած տիտղոսներին: Բայց արի ու տես, որ իր այդքան մեծ նվաճումներին, նա իր կարիերայում ունեցել է նաև անկումներ, որտեղ հենց ինքն է եղել գլխավոր մեղավորը: Այդպիսի հիասթափություն էր նաև այս խաղը, համենայն դեպս ինձ համար: Այնպիսի տպավորություն էր, որ Ժոզեն  ուղղակի չէր ցանկանում օգտագործել իր թիմի ամբողջ պոտենցիալը: Խաղի ընթացքում եզրային պաշտպանները գրեթե չէին միանում գրոհներին: Եզրային կիսապաշտպանները` Վիլիլանն ու Ազարը, կարելի է ասել մոռացել էին պաշտպանվելու մասին: Թիմը այսօր բոլորովին նման չէր այն կոլեկտիվին, որը նախորդ մրցաշրջանում կարողացավ դառնալ ԱՊԼ-ի չեմպիոն, ոչ մի շանս չթողնելով իր հակառակորդներին: Հանդիպման միակ գոլը խփվեց առաջին խաղակեսի միջնամասում, բայց ինչպե՞ս. մի ակընթարթում ուղղակի փլուզվեց «Չելսիի» կիսապաշտպանական գիծը: Վիլլիանն ու Ռամիրեսը կանգնած հետևում էին, թե ինչպես է գնդակը գրոհի ձախ եզրից տեղափոխվում դաշտի կենտրոն, որտեղ մեն-մենակ էր Ուոլքոտը: Անգլիացուն նույնիսկ դիմավորող չկար, իսկ այդ պարտականությունը հենց Ռամիրեսի ուսերին էր, քանի որ Մատիչն այդ դրվագում փորձում էր ապահովագրել դիրքը կորցրած Ջոն Թերրին: Արդյունքում Ուոլքոտը նկատեց աջ եզրում ազատ տարածություն ստացած Օքսլեյդ-Չեմբերլենին և գնդակը փոխանցեց նրան: Վերջինս էլ ստանալով գնդակը, շրջանցեց իր դարպասին սեղմված Սեզար Ասպիլիկուետային և գնդակն ուղարկեց Կուրտուայի պաշտպանած դարպասը:
Կարծում եմ կարողացա հնարավորինս պատկերավոր  ներկայացնել «Չելսիի» ֆուտբոլիստների խայտառակ գործողությունները այս դրվագում:
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում խաղադաշտ մտած Ռադամել Ֆալկաոն, փորձեց սրել խաղը բայց... Ինչպե՞ս հարձակվողը կարող է սրել խաղը` եթե նրան գնդակ չեն մատակարարում: Ամբողջ հանդիպման ընթացքում և՛ Վիլլիանը,  և՛ Ազարը, ստանալով գնդակը դիմում էին անիմաստ դրիբլինգի, որից հետո միևնույնն է, չէին կատարում այն սրող փոխանցումը, որը կարող էր հարվածային դիրք դուրս բերել Ֆալկաոյին: Հանդիպման ընթացքում «Չելսիի» ստեղծած ամենավտանգավոր պահը` Օսկարի իրացրած տուգանայինն էր, որից հետո ֆանտաստիկ սեյվ կատարեց «Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը: Իսկ մնացած դրվագներն այնպիսին էին, որ նույնիսկ ամենավատ զարգացում ունեցող խաղում, կողմերից գոնե մեկը կարողանում է ստեղծել այդպիսի վտանգավոր պահեր:
 Ու այսքանից հետո, Ժոզե Մոուրինյոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասում է հետևյալը. «Լավագույն թիմը, այսօր պարտվեց, իսկ այն թիմը, որը ամբողջ կազմով պաշտպանվում էր` հաղթեց»
 Այսպիսի պահերին հասկանում ես, որ Ժոզեն ինքն էլ լավ հասկանում է իր թիմի վատ խաղն ու սխալները, բայց չի ցանկանում դրա մասին բարձրաձայնել:  Ես վստահ եմ, որ առաջնության սկսվելուն պես,  մենք ականատես կլինենք բոլորովին այլ «Չելսիի», քանի որ «Յուրահատուկին» հատուկ չեն շարունակական անհաջողությունները:
 Ու չնայած այսօրվա խաղին Ժոզե Մոուրինյոն միևնույն է, չի կորցնում իր տեղը համաշխարհային ֆուտբոլում:
 Որպես վերջաբան ձեզ եմ ներկայացնում այս տեսահոլովակը, որտեղ  պարզ երևում է Ժոզե Մուրինյոն իր ողջ ֆուտբոլային «հմայքով»: «ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿԸ» մեկ առ մեկ շնորհավորում է «Արսենալի» ֆուտբոլիստներին, և երբ դրանից հետո «զինագործների» երկրպագուները նրա ուղղությամբ աղբ են նետում` Ժոզեն ի պատասխան դեպի տրիբունա է նետում իր մեդալը:
 

Комментариев нет:

Отправить комментарий