четверг, 6 августа 2015 г.

«Կրիստալ Պելասը» հաջորդ մրցաշրջանում

Շարունակելով անգլիական ակումբների թեման, այս անգամ կխոսենք
 «Կրիստալ Պելասի» մասին:
«ԿՐԻՍՏԱԼ ՊԵԼԱՍԸ» ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Առաջնության մեկնարկից  մի քանի օր առաջ, թիմի գլխավոր մարզիչ Թոնի Պյուլիսը հրաժարական տվեց: Ակումբում բոլորը շոկի մեջ էին, բայց ոչ թիմի նախագահ Սթիվ Պերիշը: Հենց նրա հետ համաձայնության չգալով ապագա տրանսֆերային քաղաքականության հարցերով, Պյուլիսը հեռացավ ակումբից: Հենց Պյուլիսն էր, որ կարողացավ 2013-2014 մրցաշրջանի արդյունքերով թիմին պահել ԱՊԼ-ում: Բավական է հիշել հաղթանակը «Չելսիի» նկատմամբ առաջնության վերջում:
 Ինչևէ Պյուլիսին փոխարինեց Նիլ Ուոռնոկը: Վերջինս թիմը ղեկավարեց մինչև մրցաշրջանի միջնամասը: Նիլ Ոիոռնոկին հեռացրին ակումբից թիմի  վատ և անարդյունավետ խաղի պատճառով: Եվ այդ ժամանակ սկվեց նոր էջ «Կրիստալ Պելասի» պատմության մեջ:  Գլխավոր մարզիչ  նշանակվեց թիմի նախկին ֆուտբոլիստ` Ալան Պարդյուն, ով մինչ այդ գլխավորում էր «Նյուքասլը»: Պարդյուի գալուց հետո թիմը սկսեց ցուցադրել գեղեցիկ և դինամիկ ֆուտբոլ: Անընդմեջ հաղթանակներ, սենսացիաներ: Թիմը կարծես վերակենդանացավ: Արդյունքը` 10-րդ հորիզոնական:
 ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թիմը համալրել են`  Յոհան Կաբայը («ՊՍԺ»-12մլն ֆունտ), Կոննոր Ուիկհեմը («Սանդերլենդ»-7մլն ֆունտ), Ալեքս Մակկարտին («ՔՊՌ»-3.5մլն ֆունտ), Պատրիկ Բեմֆորդը («Չելսի»-վարձավճար 1 տարով):

Թիմից հեռացել են` Շոլա Ամեոբին, Ժերոմ Թոմասը, Սթիվեն  Դոբբին (պայմագրի ավարտ), Լյուիս Պրայսը («Շեֆֆիլդ Ուինսդեյ»-ազատ գործակալ), Յայա Սանոգոն («Արսենալ»-վարձավճարի ավարտ):

ՆՈՐԵԿՆԵՐԸ
Անկասկած Կաբայի տեղափոխության գլխավոր «մեղավորը» Ալան Պարդյուն է: Ֆրանսիացին հենց Պարդյուի գլխավորությամբ երեք հիանալի տարիներ է անցկացրել «Նյուքասլում», և փաստացի հենց այդ ժամանակահատվածում է կարողացել իր խաղը հասցնել այսպիսի բարձր մակարդակի: Կաբայը խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում` օժտված է խաղարկողին բնորոշ հատկություններով: Միանշանակ այս տրանսֆերը կօգնի «Կրիստալ Պելասին» հասնելու նորանոր հաջողությունների:


 Նույնը վերաբերում է նաև Կոննոր Ուիկհեմին: Բարձրահասակ կենտրոնական հարձակվող, որն իր խաղով դեռևս երկու տարի առաջ կարողացավ օգնել Գուստավո Պոյետի «Սանդերլենդին»` պահպանելու իր տեղը ԱՊԼ-ում: Ալան Պարդյուի ղեկավարությամբ Ուիկհեմը կկարողանա դուրս գալ նոր խաղային մակարդակի:



 Պատրիկ Բեմֆորդը այս մեկ տարին կանցկացնի «արծիվների» կազմում: Նույնպես երիտասարդ, տաղանդավոր հարձակվող, ով անցած մրցաշրջանում փայլուն հանդես եկավ Չեմպիոնշիպում` «Միդլսբրոյի» կազմում:



ՆԱԽԱՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼ:ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 
11.07.15 «Կրիստալ Պելաս»-«Բարնետ» 5:3 գոլերը` Գեյլ (2), Կեմպբելլ (2), Ալլասանի
18.07.15 «Կրիստալ Պելաս»-«Ունիոն Բեռլին» 0:2
24.07.15 «Կրիստալ Պելաս»-«ՍուպերՍպորտ Յունայթեդ» 4:0 գոլերը` Յեդինակ, Լի, Մատչ, Կեմպբելլ
26.07.15 «Կրիստալ Պելաս»-«Սպորտինգ» 0:2
30.07.15 «Կրիստալ Պելաս»-«Բրոմլի» 6:0 գոլերը` Բեմֆորդ (3), Կաիկաի, Գեյլ, Զահա
01.08.15 «Կրիստալ Պելաս»-«Ֆուլհեմ» 1:1 գոլը` Սուարե
03.08.15 «Կրիստալ Պելաս»-«Դագենհեմ» 0:1
 ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ


Նախորդ մրցաշրջանը հիանալի անցկացրեցին թիմի երկու եզրային հարձակվողները` Յաննիկ Բոլազիեն և Ուիլֆրիդ Զահան: Նրանց արագության շնորհիվ թիմը կարողանում էր արագորեն պաշտպանությունից անցնել հարձակման: 
Իսկ հարձակման կրակագծում բացի նորեկներից, կան նաև Դուայթ Գեյլը և  Գլեն Մյուրեյը, ովքեր նախորդ մրցաշրջանում հաջողությամբ լրացնում էին միմյանց: 


«ԿՐԻՍՏԱԼ ՊԵԼԱՍԻ» ՏՆԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԳՆԱ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԸ 2015-2016 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Հասկանալի է, որ երկրպագուները առաջին հերթին արդյունավետ խաղ են պահանջելու թիմի  աստղային նորեկ Յոհան Կաբայից: Եթե հավատանք շշուկներին, ապա ըստ դրանց` Կաբայը տեղափոխությունից առաջ պահանջել է երաշխիք Սթիվ Պերիշից, որ թիմը ակտիվ կլինի տրանսֆերային պատուհանի ընթացքում և կփորձի ձեռք բերել ևս մի քանի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ: Ալան Պարդյուի խոսքերով. իր թիմը փորձելու է տեղ զբաղեցնել մրցաշարային աղյուսակի առաջին ութնյակում:
Ինչ խոսք, ծանոթ լինելով թիմի խաղին, կարելի է նկատել, որ դա բարդ, բայց իրագործելի նպատակ է: 


Նյութում տեղ գտած մտքերը կազմել եմ իմ գիտելիքների հիման վրա, ելնելով վերջին երկու մրցաշրջաններում թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Բնականաբար ձեր կարծիքը կարող է չհամընկնել գրածիս հետ: Իսկ դրա միակ և հետաքրքիր լուծումը դա քննարկումն է: Կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջին, մեծ հաճույքով կարձագանքեմ: Սպասեք նոր գրառումների մյուս անգլիական ակումբների վերաբերյալ:




Комментариев нет:

Отправить комментарий