пятница, 28 августа 2015 г.

ԱՊԼ-ի 4-րդ տուրին ընդառաջ (ԱՆՈՆՍ)

ԱՊԼ-ի 4-րդ տուրը բաժանված է երկու խաղային օրվա: 8 հանդիպում կկայանա շաբաթ օրը, ևս 2 հանդիպում կիրակի օրը: Ձեզ եմ ներկայացնում 4-րդ տուրի անոնսը:


« ՆՅՈՒՔԱՍԼ » - « ԱՐՍԵՆԱԼ » 29.08.15 15:45

Այս երկու թիմերն էլ նախորդ տուրում գոլազուրկ հանդիպումներ անցկացրեցին:
« Նյուքասլում » իր նորամուտը նշեց Ֆլորիան Տովենը: Բացի այդ «Նյուքասլը» այս շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացրեց` Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում և հաղթեց «Նորթհեմպտոնին» 4:1 հաշվով: Այդ խաղում գոլերից մեկը հեղինակեց նույն Ֆլորիան Տովենը:
  «Արսենալը» կարծես թե վերջնականապես հրաժարվեց Կարիմ Բենզեմային գնելու մտքից: Ամեն դեպքում տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռևս մի քանի օր կա, իսկ այդ ընթացքում շատ նոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ:  

« ԱՍԹՈՆ ՎԻԼԼԱ » - « ՍԱՆԴԵՐԼԵՆԴ » 29.08.15 18:00

«Ասթոն Վիլլան» նախորդ տուրում  պարտվեց «Կրիստալ Պելասին», իսկ այս շաբաթվա ընթացքում` Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում հաղթեց «Նոթթս Կաունտիին» 5:3 հաշվով: Իր գոլերի հաշիվը  «Ասթոն Վիլլայում»` այդ խաղում բացեց թիմի նորեկ, երիտասարդ Ադամա Տրաորեն:
«Սանդերլենդը» կարողացավ խոշոր հաշվով առավելության հասնել «Էկսեթեր Սիթիի» նկատմամբ` 6:3 հաշվով: Այդ խաղում հետ-տրիկի հեղինակ դարձավ Ջերմեյն Դեֆոն:
Իսկ ԱՊԼ-ի նախորդ տուրում Դիկ Ադվոկատի սաները ոչ-ոքի խաղացին «Սուոնսիի» հետ:


« ԲՈՐՆՄՈՒՏ » - « ԼԵՍԹԵՐ » 29.08.15 18:00

«Բորնմուտը» նախորդ տուրում սենսացիոն 4:3 հաշվով  հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ` «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում: Դա թիմի առաջին հաղթանակն էր ԱՊԼ-ի ողջ պատմության մեջ: Այդ խաղում հետ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Կալլում Ուիլսոնը:
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում էլ «Բորնմուտը» արտագնա խաղում 4:0 հաշվով առավելության հասավ «Հարթլպուլ Յունայթեդի» նկատմամբ:
«Լեսթերը» նախորդ տուրում ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ: Հաշվի առնելով առաջին երկու տուրերում տարած հաղթանակներն, ու այս խաղում հաշվի մեջ պարտվելու հանգամանքները` Կլաուդիո Ռանիերին պետք է գոհ լինի իր սաների ցուցադրած խաղից: Հատկապես գերազանց խաղ է ցուցադրում ալժիրցի եզրային հարձակվող Ռիհադ Մահրեզը: Մահրեզը այս մրցաշրջանում կայացած 3 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում էլ «Լեսթերը» հաղթեց «Բյուրիին» 4:1 հաշվով: Այդ խաղում հետ-տրիկի հեղինակ դարձավ «Լեսթերի» ակադեմիայի սան Ջո Դոդոն:

« ՉԵԼՍԻ » - « ԿՐԻՍՏԱԼ ՊԵԼԱՍ » 29.08.15 18:00

«Չելսին» նախորդ տուրում կարողացավ հաղթել «Վեստ Բրոմվիչին»: Այդ խաղում հիանալի նորամուտ ունեցավ իսպանացի Պեդրո Ռոդրիգեսը` ով դարձավ 1 գոլի և 1 գոլային փախանցման հեղինակ: Բացի դրական պահերից, այդ խաղում եղավ նաև բացասական դրվագ, որն առընչություն ունի այս գալիք խաղի հետ: «Չելսիի» ավագ Ջոն Թերրին որակազրկված է : Եվս մեկ բացասական դրվագ է այն, որ «Էվերթոնը»  մերժել է  «Չելսիի» արդեն 4-րդ առաջարկը կապված Ջոն Սթոունսին գնելու հետ:
«Կրիստալ Պելասը» Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում հաղթեց «Շրուսբերի Թաունին» 4:1 հաշվով, բայց դա կարողացավ անել միայն  120 րոպեների կտրվածքով:


« ԼԻՎԵՐՊՈՒԼ » - « ՎԵՍՏ ՀԵՄ » 29.08.15 18:00

Երկու թիմերն էլ նախորդ տուրում չկարողացան 3 միավոր վաստակել: «Վեստ Հեմը» ընդհանրապես ձախողվեց սեփական հարկի տակ, իսկ «Լիվերպուլի» խաղը լավ տպավորություն թողեց: Հատկապես այն , թե ինչպես են սկսել համագործակցել թիմի կիսապաշտպաններն ու հարձակվող Քրիստիան Բենտեկեն:

« ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ » - « ՈՒՈԹՖՈՐԴ » 29.08.15 18:00

«Մանչեսթեր Սիթին» նախորդ տուրում   կարողացավ առավելության հասնել «Էվերթոնի» նկատմամբ: Այդ խաղին հայտավորված էր թիմի նորեկ` արգենտինացի կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդին, բայց նա խաղաժամանակ չստացավ: Հատկանշական է, որ այս մրցաշրջանի արդեն կայացած 3 խաղերում «Սիթին» գոլ բաց չի թողել, իսկ Կոմպանի-Մանգալա պաշտպանների զույգը գերազանց է գործում:
«Ուոթֆորդը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սաութհեմպտոնի» հետ: Իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում թիմը պարտվեց «Պրեստոնին» 1:0 հաշվով: Այդ խաղում դաշտից հեռացվեց թիմի նորեկ Միգել Բրիտոսը:

« ՍԹՈԿ ՍԻԹԻ » - « ՎԵՍՏ ԲՐՈՄՎԻՉ » 29.08.15 18:00

«Սթոկ Սիթին» նախորդ տուրում ևս ոչ-ոքի խաղաց «Նորվիչի» հետ: Այդ խաղում իր նորամուտը նշեց Ջերդան Շաքիրին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղում «Սթոկը» հետխաղյա 11մ հարվածաշարում կարողացավ առավելության հասնել «Լուտոն Թաունի» նկատմամբ:
«Վեստ Բրոմվիչը» նախորդ տուրում չնայած պարտությանը` լավ հանդիպում անցկացրեց: Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում էլ Տոնի Պյուլիսի սաները հետխաղյա 11մ հարվածաշարում կարողացան առավելության հասնել «Պորտ Վեյլի» նկատմամբ:

« ՏՈՏԵՆՀԵՄ » - « ԷՎԵՐԹՈՆ » 29.08.15 20:30

Այս խաղը տուրի կենտրոնական դիմակայությունն է: «Տոտենհեմը» այս խաղին մոտենում է ավելի թարմ ուժերով,  քանի որ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում խաղ չի անցկացրել, իսկ ահա «Էվերթոնը» դժվարին խաղում կարողացել է հաղթանակի հասնել «Բարնսլիի» նկատմամբ: Ընդ որում այդ խաղի ընթացքում «Էվերթոնը» պարտվում էր «Բարնսլիին» 2:0 հաշվով:
«Տոտենհեմը»  նոր ֆուտբոլիստի է ձեռք բերել: Թիմի շարքերը համալրել է «Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Սոն Հին Մինը:

« ՍԱՈՒԹՀԵՄՊՏՈՆ » - « ՆՈՐՎԻՉ » 30.08.15 16:30

«Սաութհեմպտոնը» զարմանալիորեն  դուրս մնաց Եվրոպա Լիգայից` չկարողանալով հաղթել «Միտյուլանդին» երկխաղյա դիմակայությունում:
«Նորվիչը» ևս հաղթել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության իր խաղում ` առավելության հասնելով «Ռոտերհեմի» նկատմամբ` 2:1 հաշվով:

« ՍՈՒՈՆՍԻ » - « ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ » 30.08.15 19:00

«Մանչեսթեր Յունայթեդը» Բելգիայում 4:0 հաշվով հաղթելով տեղի «Բրյուգեին» կարողացավ տեղ վաստակել ՉԼ-ի 2015-2016 մրցաշրջանի խմբային փուլում: Այդ խաղում բավականին երկար դադարից հետո կարողացավ գոլի հեղինակ դառնալ թիմի ավագ Ուեյն Ռունին`  խփելով ևս 2 գոլ Ռունին իր հաշվին հետ-տրիկ գրանցեց:
«Սուոնսին»  Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Յորկ Սիթիի» նկատմամբ:


Комментариев нет:

Отправить комментарий