пятница, 21 августа 2015 г.

ԱՊԼ-ի 3-րդ տուրին ընդառաջ



«Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» 22.05.15 15:45   «Օլդ Տրաֆֆորդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» այս շաբաթվա ընթացքում արդեն հանդիպում է անցկացրել: ՉԼ-ի որակավորման փուլի առաջին խաղում հաղթել է «Բրյուգեին» 3:1 հաշվով:
Բնականաբար դա կարող է ազդել ֆուտբոլիստների մարզավիճակի վրա: Բայց այդ խաղում իրեն հիանալի դրսևորեց Մեմպֆիս Դեպայը` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 
Թիմի հայտացուցակից դուրս են մնացել Դե Խեան, Վալդեսը, Ֆելլաինին, Ջոնսը, Ռոխոն:
«Նյուքասլի» նորեկ Ֆլորան Տովենը հայտավորված չէ այս խաղին: Դարել Յանմաատը որակազրկված է:

Մեր կանխատեսումը` 

«Կրիստալ Պելաս»-«Ասթոն Վիլլա»  22.05.15 18:00     «Սելհորստ Պարկ»

Երկու թիմերն էլ ունեն նույն ցուցանիշը` 2 խաղ, 1 հաղթանակ, 1 պարտություն: Կազմերի հետ կապված խնդիրներ չկան:
Մեր կանխատեսումը`

«Լեսթեր»-«Տոտենհեմ»   22.08.15 18:00                    «Կինգ Փաուեր Ստեդիում»
«Լեսթերը» հիանալի արդյունք է ցուցադրում այս մրցաշրջանում` 2 խաղ, 2 հաղթանակ: Թիմի շարքերը համալրել է  Շվեյցարիայի հավաքականի  կիսապաշտպան Գոկհան Ինլերը: Հիանալի մարզավիճակում են Ռիհադ Մահրեզը և Սինջի Օկազակին:
«Տոտենհեմը» ձախողեց նախորդ խաղի վերջնամասը: Հաշվի մեջ առաջ լինելով երկու գնդակի առավելությամբ, թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը:
Երկու թիմերի կազմերում էլ առանցքային կորուստներ չկան:

Մեր կանխատեսումը՝

«Նորվիչ»-«Սթոկ» 22.08.15 18:00                                         «Քերոու Ռոուդ»

«Նորվիչը» նախորդ տուրում անսպասելիորեն հաղթեց «Սանդերլենդին»: Լավ տպավորություն թողեց թիմի կիսապաշտպան Նատան Ռեդմոնդը:
«Սթոկի» երկրպագուները ուրախանալու առիթ ունեն, քանի որ թիմի հայտացուցակում է հայտնվել Ջերդան Շաքիրին:

Մեր կանխատեսումը

«Սանդերլենդ»-«Սուոնսի» 22.08.15 18:00              «Ստեդիում օֆ Լայթ»

«Սանդերլենդը» չափազանց անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում: Երկու խաղի  ընթացքում թիմը բաց է թողել 7 գնդակ: Այս խաղում վնասվածքի պատճառով թիմի հայտացուցակից դուրս են մնացել Ադամ Ջոնսոնը և Խորդի Գոմեսը:
«Սուոնսին» շարունակում է հստակ քայլերով առաջ գնալ: Նախորդ տուրում թիմը հաղթեց «Նյուքասլին»` ցուցադրելով  արագ և դինամիկ ֆուտբոլ: Լավ մարզավիճակում է գտնվում թիմի նորեկ Անդրե Այուն` ով արդեն իսկ հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ: Հարցականի տակ է Կի Սուն Յունի մասնակցությունը այս խաղին:

Մեր կանխատեսումը` «Սանդերլենդի» հաղթանակ

«Վեստ Հեմ»-«Բորնմուտ» 22.08.15 18:00                       «Բոլեյն Գրաունդ»

«Վեստ Հեմը» նախորդ տուրում անակընկալ կերպով պարտվեց «Լեսթերին», իսկ հանդիպման վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեց թիմի դարպասապահ Ադրիանը: Վնասվածքի պատճառով բացակայում է Մաուրո Սարատեն:
«Բորնմուտը» նախորդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում լավ տպավորություն թողեց: Թիմը ցուցադրում էր իսկական բրիտանական ֆուտբոլ: Անընդհատ բարձրից փոխանցումներ դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Այդ փոխանցումներին արձագանքում էին թիմի հարձակվողներ` Մաքս-Ալեն Գրադելը, Ջոշուա Քինգը, Կալում Ուիլսոնը: Իսկ ստանդարտ դիրքերի ժամանակ ակտիվ էր թիմի ավագ Տոմի Էլֆիկը:

Մեր կանխատեսումը` «Վեստ Հեմի» հաղթանակ

«Վեստ Բրոմվիչ»-«Չելսի» 23.08.15 16:30                             «Հոտորնս»
«Վեստ Բրոմվիչը» ևս այն թիմերից է, որոնց համար այս մրցաշրջանի մեկնարկը այդքան էլ լավ չդասավորվեց: Թիմը երկու խաղից հետո ունի ընդհամենը 1 միավոր: Նախորդ տուրում  ԱՊԼ-ում  իր նորամուտը նշեց Սալոմոն Ռոնդոնը:
«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը երբեք չի պարտվել Ժոզե Մոուրինյոյին:
Արդյունքների առումով «Չելսին» նույն վիճակում է գտնվում: Բայց այս շաբաթվա ընթացքում թիմը երկու նոր ֆուտբոլիստների է գնել` Ռահման Բաբան և Պեդրո Ռոդրիգեսը: Ավարտվել է Տիբո Կուրտուայի որակազրկումը և Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ բելգիացի դարպասապահը այս խաղը կսկսի մեկնարկային րոպեներից: Վնասվածքի պատճառով  հայտացուցակից դուրս են մնացել Օսկարն ու Վիկտոր Մոզեսը: «Չելսին» պետք է անի ամեն ինչ  հաղթանակի հասնելու համար:
Մեր կանխատեսումը` «Չելսիի» հաղթանակ

«Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի» 23.08.15 19:00             «Գուդիսոն Պարկ»
«Էվերթոնը» նախորդ տուրի արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, ով կարծես վերադառնում է իր նախկին մարզավիճակին: Գլխավոր կորուստը թիմի ավագ Լեյտոն Բեյնսի բացակայությունն է:
«Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստի է ձեռք բերել: Թիմի շարքերը համալրել է Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին, բայց դեռևս պարզ չէ արդյո՞ք նա կմասնակցի այս հանդիպմանը: Հարցականի տակ է նաև Ֆաբիան Դելֆի և Ֆերնանդոյի մասնակցությունը:

Մեր կանխատեսումը` ոչ-ոքի


«Ոութֆորդ»-«Սաութհեմպտոն» 23.08.15 19:00           «Վիկարաժ Ռոուդ»

«Ուոթֆորդի» շարքերը համալրել է հանրահայտ իտալացի հարձակվող Ալլեսանդրո Դիամանտին: Թիմը երկու խաղից հետո վաստակել է 2 միավոր:
«Սաութհեմպտոնը»  Եվրոպա Լիգայի շրջանակներում ոչ-ոքի խաղաց դանիական «Միտյուլաննի» հետ` 1:1: Թիմը նախորդ տուրում սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտությունից հետո, պետք է փորձի վերականգվել: Դեռևս պարզ չէ արդյո՞ք այս խաղին պատրաստ կլինի Յորդի Կլասին:

Մեր կանխատեսումը`
«Արսենալ»-«Լիվերպուլ» 24.08.15 23:00                               «Էմիրեյթս»

 «Արսենալը» լոնդոնյան դերբիում կարողացավ առավելության հասնել «Կրիստալ Պելասի» նկատմամբ: Թիմի առաջատարները` Ալեքսիս Սանչեսը, Մեսութ Օզիլը, Օլիվյե Ժիրուն, աստիճանաբար վերադառնում են իրենց լավագույն մարզավիճակին: Դեռևս վնասվածքից ապաքինվում են Ջեք Ուիլշերն ու Դանի Ուելբեքը:

«Լիվերպուլը» նախորդ տուրում Քրիստիան  Բենտեկեի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Բորնմուտին»: Այդ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովեստի խոսքեր հղեց բելգիացի հարձակվողի հասցեին: Այդ խաղում թեթև վնասվածք է ստացել թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը: Բացի նրանից  բացակայում են նաև Բալոտելին, Ալենը, Բորինին, Սթարրիջը, Ֆլենեգանը:

Մեր կանխատեսումը` «Լիվերպուլի» հաղթանակ:

Комментариев нет:

Отправить комментарий