пятница, 7 августа 2015 г.

«Տոտենհեմը» գալիք մրցաշրջանում

Շարունակելով անգլիական ակումբների թեման, այս անգամ կխոսենք «Տոտենհեմի» մասին և կփորձենք հասկանալ, թե թիմն ի՞նչ հեռանկարներ ունի  Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ:
 «ՏՈՏԵՆՀԵՄԸ» ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
 2014-2015 մրցաշրջանի արդյունքներով «Տոտենհեմը» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը ԱՊԼ-ում: Թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գոհ լինել այս արդյունքից, քանի որ սա դեռ նրա առաջին մրցաշրջանն էր: Բայց միևնույնն է,  խաղում բացակայում էր կայունությունը: Ընդհանուր առմամբ թիմը լավ տեսք ուներ մրցաշրջանի ամբողջ ընթացքում: Խնդիրներ էին առաջանում այնպիսի թիմերի դեմ, որոնք ամբողջ կազմով նահանջում էին սեփական կիսադաշտ, և սեղմվում դարպասին: Այսպիսի մասսայական պաշտպանությունը ճեղքելու հետ կապված, թիմը դժվարություններ էր ունենում: Դրա պատճառը այն էր, որ «Տոտենհեմը» այդպիսի խաղերում չէր փորձում հենց խաղի սկզբից տիրել գնդակին, այլ հնարավաորություն էր տալիս մրցակցին` դուրս գալու սեփական կիսադաշտից ու ... : Բայց չէ որ, հնարավոր է բաց թողնել մեկ հակագրոհ, և գնդակ ընդունել սեփական դարպասը: Այդ դեպքում մրցակիցը էլ ավելի մեծ ուժերով  կսկսի  պաշտպանվել:


ՄԱՈՒՐԻՍԻՈ ՊՈՉԵՏԻՆՈՅԻ ԳՈՐԾՈՆԸ
 Պոչետինոյի աշխատանքի գլխավոր առավելությունը ոչ թե նրա ապահոված արդյունք է` այլ երիտասադների հետ աշխատելու ունակությունը: Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում երկու ֆուտբոլիստներ «մեծ արագությամբ» ներխուժեցին թիմի մեկնարկային կազմ: Նրանք էին Հարի Քեյնն ու Ռայան Մեյսոնը: Եվ ամենաուրախացնողը այն է, որ այս երկուսը ակումբի սաներ են: Դանդաղ, բայց վստահ քայլերով նրանք բարձրացան խաղային նոր մակարդակի: Սկզբում լինելով պահեստային խաղացող` դաշտ դուրս գալով գավաթային հանդիպումներում, այնուհետև վաստակելով գլխավոր մարզչի վստահությունն ու դառնալով մեկնարկային կազմի անբաժան մաս:



ՀԱՐԻ ՔԵՅՆԸ
 Նախորդ մրցաշրջանը ուղղակի ֆանտաստիկ էր երիտասարդ անգլիացու համար: Ոգևորված լինելով նախորդ մրցաշրջանում իր ցուցադրած խաղով, Քեյնը պետք է շարունակի իր հետևից առաջ տանել թիմին: Նրա գլխավոր հատկանիշներն են բարձր հասակն ու ամրակազմ լինելը, որը նրան թույլ է տալիս լավ հանդես գալ օդային միկրոմենամարտերում: Բացի դրանից նա բավականին ճկուն է, չնայած իր բարձր հասակին նա շատ լավ է խաղում նաև ոտքերով: Միշտ չէ որ այս երկու հատկանիշները համատեղվում են մեկ ֆուտբոլիստի մոտ:





 ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

Թիմը համալրել են` Տոբի Ալդերվեիրելդը («Ատլետիկո»-11.4մլն ֆունտ), Կեվին Վիմմերը («Քյոլն»-4.3մլն ֆունտ), Կիրան Տրիպյեն («Բերնլի»-3.5մլն ֆունտ), Դելե Ալլին («ՄԿ Դոնս»-5մլն ֆունտ), Ալեքս Պրիտչարդը («Բրենտֆորդ»-վերադարձ վարձավճարից):




Թիմից հեռացել են` Պաուլինյոն («Գունչժոու Էվերգրանդ»-9.9 մլն ֆունտ), Էթյեն Կապուն («Ութֆորդ»-6.3մլն ֆունտ), Բենժամեն Ստամբուլին («ՊՍԺ»-6մլն ֆունտ), Լյուիս Հոլտբին («Համբուրգ»-4.6մլն ֆունտ), Վլադ Կիրիկեշը («Նապոլի»-4.5մլն ֆունտ), Յունես Կաբուլը («Սանդերլենդ»-4մլն ֆունտ):



Այն ֆուտբոլիստներն, ովքեր հեռացել են ակումբից անցած մրցաշրջանում կարելի է ասել ոչնչով աչքի չընկան և այդ պատճառով նրանց հեռանալը կորուստ չէ թիմի համար: Իսկ ահա այն ֆուտբոլիստներն, ովքեր համալրել են ակումբի շարքերը, կարող են լրջորեն ուժեղացնել թիմի կազմը: Նորեկներից Ալդերվեիրելդը ամենայն հավանականությամբ կխաղա Վերտոնգենի հետ պաշտպանության կենտրոնում, իսկ Կիրան Տրիպյեն մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար կպայքարի աջ պաշտպան Կայլ Ուոլկերի հետ:

ՆԱԽԱՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼ:ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

11.07.15 «Տոտենհեմ»-«Սաուդենտ» 4:0 գոլերը` Օնոմա, Ռոուզ, Բենտալեբ, Օդուվա
18.07.15 «Տոտենհեմ»-«Ռեդինգ» 1:0 գոլը` Էրիկսեն
22.07.15 «Տոտենհեմ»-«Բրենտֆորդ» 2:1 գոլերը` Կուլտխերստ, Ալլի
30.07.15 «Տոտենհեմ»-«ՄԼՍ-ի աստղեր» 1:2 գոլը` Քեյն
04.08.15 «Տոտենհեմ»-«Ռեալ» 0:2
05.08.15 «Տոտենհեմ»-«Միլան» 2:0 գոլերը` Շադլի, Կերրոլ


ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ

Այս պահի դրությամբ թիմի ամենաօպտիմալ մեկնարկային  կազմն ունի հետևյալ տեսքը`

«ՏՈՏԵՆՀԵՄԻ» ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԸ 2015-2016 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ


ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԳԱԼԻՔ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Մաուրիսիո Պոչետինոյի առջև հստակ նպատակ է դրված թիմին դուրս բերել ՉԼ-ի խմբային փուլ: Դրան հասնելու համար կա երկու տարբերակ, առաջինը հայտնվել ԱՊԼ-ի առաջին քառյակում, իսկ երկորդը` հաղթել Եվրոպա Լիգայում: Թե որ ուղղությամբ կընթանա Պոչետինոյի թիմը, կիմանանք գալիք մրցաշրջանում: 

Նյութում տեղ գտած մտքերը կազմել եմ իմ գիտելիքների հիման վրա, ելնելով վերջին երկու մրցաշրջաններում թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Բնականաբար ձեր կարծիքը կարող է չհամընկնել գրածիս հետ: Իսկ դրա միակ և հետաքրքիր լուծումը դա քննարկումն է: Կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջին, մեծ հաճույքով կարձագանքեմ: Սպասեք նոր գրառումների մյուս անգլիական ակումբների վերաբերյալ:

Комментариев нет:

Отправить комментарий