среда, 5 августа 2015 г.

«Էվերթոնը» գալիք մրցաշրջանում

Շարունակելով ձեզ  ներկայացնել անգլիական ակումբների վերաբերյալ անոնսեր,  այս անգամ կխոսենք  «Էվերթոնի» մասին:

«էՎԵՐԹՈՆԸ» 2014-ին 
2013-2014 մրցաշրջանի վերջնամասում «Էվերթոնի» երկրպագուները  ռեալ շանս ստացան իրենց  թիմին տեսնելու ՉԼ-ի հաջորդ խաղարկությունում: Թիմի ցուցադրած խաղը արդյունք տալիս էր , բայց ոչ վերջնական: Առաջնության վերջին  տուրերում «Էվերթոնը» ձախողվեց, չկարողացավ միավորներ վաստակել իրենից կարգով թույլ թիմերի դեմ խաղերում և զրկվեց առաջին քառյակում ընդգրկվելու հնարավորությունից: Բայց այդ ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը` չնայած առաջնության այդպիսի վատ ավարտին, միևնույնն է, վայելում էր թե՛ երկրպագուների, թե՛ ակումբի ղեկավարության սերն ու հարգանքը: Սա իսպանացի մասնագետի առաջին մրցաշրջանն էր «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում: Ոգևորված այդ տարում ցույց տված գեղեցիկ և արդյունավետ խաղից, թիմը մոտեցավ 2014-2015 մրցաշրջանին: Թիմը համալրեց բելգիացի հարձակվող  Ռոմելու Լուկակուն, ով նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել էր հենց «Էվերթոնում»:
«էՎԵՐԹՈՆԸ» 2015-ին
Միանշանակ ձախողված մրցաշրջան բոլոր առումներով` 11-րդ հորիզոնական, գնդակների տարբերությունը բացասական` 48-50: Անլուրջ մոտեցում Եվրոպա Լիգային: Անհասկանալի խաղ` և՛ արդյունքներով, և՛ ցուցադրած ֆուտբոլով: Թվում էր, թե այս մրցաշրջանը ավելի հաջողված կլինի բայց...: Չկար կայուն խաղ, չկար այն համախմբված կոլեկտիվը, որը նախորդ մրցաշրջանում նույնիսկ կարող էր հայտնվել ՉԼ-ում: Բնականաբար այսպիսի արդյունքերը չէին բավարարում երկրպագուներին: Այս մրցաշրջանում «Էվերթոնի» ցուցադրած խաղում միակ լուսավոր կետը կարելի է համարել հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ` սեփական երկրպագուների աչքի առաջ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում:

«էՎԵՐԹՈՆԸ» ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱՅՈՒՄ
Զարմանք է առաջացնում այս փաստը, թե ինչի այնպիսի ակումբ, ինչպիսին «Էվերթոնն» է, իր համեստ հնարավորություններով, չի փորձում ավելի համառ պայքար մղել Եվրոպա Լիգայում: Իրոք անհասկանալի է:Պետք է շատ լավ հասկանալ, որ այսօրվա դրությամբ ակումբի համար ավելի հեշտ կլինի Եվրոպայի Լիգայի միջոցով հասնել Չեմպիոնների Լիգա, քան ներքին առաջնությունով: Միանշանակ ավելի մեծ են շանսերը հենց Եվրոպա Լիգայում հաղթանակի հասնելու, քան պայքարել անգլիական գրանդ ակումբների հետ առաջնության ամբողջ ընթացքում: Բացի դրանից ակումբը կշահի նաև ֆինանսական տեսանկյունից: Ինչևէ, կարծում եմ այս տարի Ռոբերտո Մարտինեսը կփորձի ավելի լուրջ վերաբերվել այս մրցաշարին:

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թիմից հեռացել են` Սիլվեն Դիստենը («Բորնմուտ»-անվճար), Անտոլին Ալկարասը («Լաս-Պալմաս»-անվճար), Ահարոն Լեննոնը («Տոտենհեմ»-վարձավճարի ավարտ), Քրիստիան Ատսուն («Չելսի»-վարձավճարի ավարտ), Քրիս Լոնգը («Բերնլի»-500հզ ֆունտ), Ջոն Լանդստրեմը (ազատ գործակալ), Լյուկ Գարբուտտը («Ֆուլհեմ»-վարձավճար):


Թիմը համալրել են` Ժերար Դեուլոֆեուն («Բարսելոնա»-4.2մլն ֆունտ), Թոմ Կլեվերլին («Մանչեսթեր Յունայթեդ»-անվճար), Դեվիդ Էնենը («Օլիմպիակոս»-200հզ ֆունտ- մինչ այդ վարձավճար), Կոնոր Մակելենին («Կարդիֆֆ Սիթի»-վարձավճարի ավարտ):

ՆԱԽԱՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼ:ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
11.07.15 «Սուինդոն Թաուն»-«Էվերթոն» 0:4 գոլերը` Միրալյաս (2), Լուկակու, Մակելենի
15.07.15 «Սթոկ Սիթի»-«Էվերթոն» 0:0 (11մ-4:5)
18.07.15 «Արսենալ»-«Էվերթոն» 3:1 գոլը` Բարկլի
26.07.15 «Հարտ օֆ Միդլոտիան»-«Էվերթոն» 1:3 գոլերը` Լուկակու (3)
28.07.15 «Դանդի»-«Էվերթոն» 0:2  գոլերը` Մակելենի, Բարկլի
01.08.15 «Լիդս Յունայթեդ»-«Էվերթոն» 2:0
02.08.15 «Էվերթոն»-«Վիլլյառեալ» 1:2 գոլը` Բրաունինգ

 ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ
Ելնելով այս նախամրցաշրջանային փուլում  «Էվերթոնի» ցուցադրած խաղից, պարզ է դառնում, որ Ռոբերտո Մարտինեսը կօգտագործի 4-2-3-1 տակտիկական դասավորությունը: Այս պարագայում թիմի օպտիմալ կազմը կունենա հետևյալ տեսքը`

Եվ չմոռանանք Նեյսմիթին, Մաքգիդիին, Պիինարին, որոնք անհրաժեշտության դեպքում շատ հաջող կերպով կարող են փոխարինել հարձակման գծի ֆուտբոլիստներին:

«ԷՎԵՐԹՈՆԻ» ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԸ 2015-2016 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ



ՆՊԱՏԱԿԸ 2015-2016 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
«Էվերթոնի» գլխավոր նպատակը կլինի երկրպագուներին ապացուցել, որ նախորդ մրցաշրջանը ուղղակի անհաջողություն էր: Եվ հիմա, երբ թիմը ավելի է ամրապնդվել նոր խաղացողներով` հատկապես հարձակման գծում, պետք է լինել վստահ և փորձել շտկել իրավիճակը: Կարծում է դա թիմի և Ռոբերտո Մարտինեսի ուժերի սահմանում է, հաշվի առնելով, որ նրանք ունեն ներուժ հանդես գալու բարձր մակարդակով:
Հաջողություն մաղթենք «Էվերթոն» ֆուտբոլային ակումբին:

Նյութում տեղ գտած մտքերը կազմել եմ իմ գիտելիքների հիման վրա, ելնելով վերջին երկու մրցաշրջաններում թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Բնականաբար ձեր կարծիքը կարող է չհամընկնել գրածիս հետ: Իսկ դրա միակ և հետաքրքիր լուծումը դա քննարկումն է: Կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջին, մեծ հաճույքով կարձագանքեմ:
 Սպասեք նոր գրառումների մյուս անգլիական ակումբների վերաբերյալ:



Комментариев нет:

Отправить комментарий