четверг, 6 августа 2015 г.

«Արսենալը» գալիք մրցաշրջանում

Շարունակում ենք ծանոթանալ անգլիական ակումբների վերաբերյալ անոնսներին և այս անգամ հերթը Լոնդոնի «Արսենալինն» է:
«ԱՐՍԵՆԱԼԸ» ՆԱԽՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Եթե «Արսենալը» նախորդ մրցաշրջանը սկսեր այնպես, ինչպես այն ավարտեց, ապա մեծ հավանականությամբ հենց Արսեն Վենգերի թիմն էլ կդառնար չեմպիոն: Մրցաշրջանի երկրորդ հատվածը շատ լավ անցավ «զինագործների» համար` հատկապես ԱՊԼ-ում: 2015 թվականին միակ վատ դեպքը, որ պատահեց թիմի հետ, դա պարտությունն էր «Մոնակոյին» ՉԼ-ում: Իսկ ներքին առաջնությունում գերազանց արդյունք ցույց տվեց:
Կարծում եմ «Արսենալի» այդպիսի հաջող խաղն ունի երկու պատճառ: Փորձենք հասկանալ, թե որոնք են դրանք:


ՖՐԱՆՍԻՍ ԿՈԿԼԵՆ
Դեռևս 2014 թվականի վերջերին շատ քչերը գիտեին այս ֆուտբոլիստի անունը: Նա մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրեց «Չարլթոնում» ` վարձավճարով: Այնուհետև 2015 սկզբին Արսեն Վենգերը համարձակություն ունեցավ փորձել երիտասարդ ֆրանսիացու ուժերը: Հենց դա էլ հիմք դրեց «Արսենալի» հաջողություններին: Կոկլենը խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում: Պատրիկ Վիեիրայից հետո թիմում առաջին անգամ հայտվեց այսպիսի խարիզմատիկ հենակետային կիսապաշտպան: Նա իր անձնուրաց խաղով, արագորեն դարձավ «Արսենալի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Թիմի կիսապաշտպանությունը համալրված է համաշխարհային մակարդակի աստղերով` Օզիլ, Կասորլա, Ռեմսի, բայց նկատեք, որ այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը հոյակապ է գործում հարձակման ժամանակ` այլ ոչ պաշտպանվելիս: Հենց այդ բացն էլ լրացրեց Ֆրանսիս Կոկլենը: Վերջինս կարողանալով հաղթահարել այդ մեծ ճնշումը, կարողացավ իր վրա վերցնել պաշտպանողական գործողությունները:

ԴԱՎԻԴ ՕՍՊԻՆԱ 
Վոյցեխ Շեսնին Արսեն Վենգերի մոտ  իր վստահությունը կորցրեց «Սաութհեմպտոնի» հետ կայացած խաղից հետո, որը կայացավ 2015  հունվարի 1-ին: Բացի այն, որ հենց իր սխալից հետո Սադիո Մանեն դարձավ գոլի հեղինակ, Շեսնին խաղից հետո «բռնվեց» հանդերձարանում ծխելիս: Արսեն Վենգերին մնում էր միայն պատժել Շեսնիին և նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերել Դավիդ Օսպինային: Վերջինս ստացավ իր շանսն ու կարողացավ ամրապնդել իր տեղը թիմի մեկնարկային կազմում: Այդպիսով Օսպինայի և Կոկլենի հիանալի խաղի շնորհիվ «Արսենալը» կարողացավ ունենալ հաջող պաշտպանություն: Դե իսկ երբ թիկունքն ապահով է, կարելի է ավելի մեծ ուժերով նետվել հարձակման: Հենց դա էլ արեց թիմը: Արդյունքը` Անգլիայի գավաթակիր, 3-րդ հորիզոնական մրցաշարային աղյուսակում, և իրավունք մասնակցելու ՉԼ-ի ոչ թե որակավորման` այլ խմբային փուլին:

Իսկ հիմա փորձենք հասկանալ ինչպես է ներկայանալու թիմը գալիք մրցաշրջանին:
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թիմից հեռացել են` Աբու Դիաբի (ազատ գործակալ), Յայա Սանոգո («Այաքս»-վարձավճար), Կարլ Ջենկինսոն («Վեսթ Հեմ»-վարձավճար), Ռե Միյաիտի («Սանկտ Պաուլի»), Մեյտլենդ-Նաիլզ («Իսպվիչ»-վարձավճար), Վոյցեխ Շեսնի («Ռոմա»-վարձավճար), Պոդոլսկի («Գալաթասարայ»-4մլն եվրո), Չուբա Ակպոմ («Հալլ Սիթի»-վարձավճար):

Թիմը համարել են ` Վլադ Դրագոմիրը («Պոլի Տիմիշոար»-100հզ եվրո), Դոնիելլ Մալեն («Այաքս»), Պետր Չեխ («Չելսի»-10.8մլն ֆունտ):

ՆԱԽԱՄՐՑԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼ:ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15.07.15 «Արսենալ»-«Սինգապուր XI» 4:0 գոլերը` Ուիլշեր, Ակպոմ (3)
18.07.15 «Արսենալ»-«Էվերթոն» 3:1 գոլերը` Ուոլքոտտ, Կասորլա, Օզիլ
25.07.15 «Արսենալ»-«Լիոն» 6:0 Ժիրու, Օքսլեյդ-Չեմբերլեին, Իվոբի, Ռեմսի, Օզիլ, Կասորլա
26.07.15 «Արսենալ»-«Վոլսբուրգ» 1:0 գոլերը` Ուոլքոտտ

Այս հանդիպումների ընթացքում թիմը թարմ տեսք ուներ: Շատ լավ տպավորություն թողեցին երիտասարդները, հատկապես  Չուբա Ակպոմը: Առաջին խաղում նրա ձևակերպած հետ-տրիկից հետո , Արսեն Վենգերը ոգևորված հայտարարեց< որ Ակպոմը կմնա թիմում: Բայց ի վերջո երիտասարդի ապագայի համար լավ որոշում կայացվեց և նա վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Հալլ Սիթի»:   Իսկ մնացած փորձառու ֆուտբոլիստները իրենց բարձության վրա էին:

«ԱՐՍԵՆԱԼԸ»  ԱՆԳԼԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ
Արսեն Վենգերի առաջին հաղթանակը Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ: Բայց դա չէ ամենակարևորը, այլ այն, որ հենց այս հաղթանակը կարող է վստահություն հաղորդել «Արսենալին»: Արդեն երկրորդ տարին անընդմեջ ակումբը նվաճում է երկրի գավաթն ու սուպերգավաթը: Անշուշտ դա հիանալի է, բայց հայտնի փաստ է. երբ սկսում ես հաղթել, քեզնից սկսում են պահանջել ավելին ու ավելին: Առաջին հերթին այդքան սպասված չեմպիոնություն, որի քաղցրությունը երկրպագուները վերջին անգամ  ճաշակել են 2004 թվականին:

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ
 Կազմի հարցում կարծում եմ դեռևս համալրումներ կլինեն: Թիմը արդեն լուծեց դարպասապահի հարցը, գնելով Պետր Չեխին: Հիմա առաջին հերթին պետք մտածել հարձակվող գնելու ողղությամբ: Մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, ըստ որոնց «զինագործների» շարքերը կարող է համալրել ֆրանսիայի հավաքականի առաջատար` Կարիմ Բենզեման: Իսկ այս պահի դրությամբ Արսեն Վենգերի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներից կազմված օպտիմալ կազմը կունենա հետևյալ տեսքը`
Այս կազմում փոփոխական են եզրային պաշտպանները, ձախ եզրում Մոնրեալն ու Գիբբսը, իսկ աջ եզրում Բելլերինն ու Դեբուշին: Եթե թիմը չգնի հարձակվողի, ապա Օլիվյե Ժիրուի հետ մեկնարկային կազմում տեղ գտնելու համար կպայքարի  Ուոլքոտտը:
Սուպերգավաթի խաղում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել հենց Ուոլքոտտը:



«ԱՐՍԵՆԱԼԻ» ՏՆԱՅԻՆ և ԱՐՏԱԳՆԱ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԸ  2015_2016 ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԳԱԼԻՔ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
 Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: «Արսենալը» պետք է և պարտավոր է պայքարի չեմպիոնության համար: Գավաթներն ու Սուպերգավաթները իհարկե նույնպես մրցանակներ են, բայց Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոն դառնալը մեծագույն պարգև, որին այսքան երկար ժամանակ տենչում են ակումբի երկրպագուները:
Սպասենք առաջնության մեկնարկին հասկանալու համար, թե ինչ են մեզ համար պատրաստել Արսեն Վենգերն ու իր սաները:

Նյութում տեղ գտած մտքերը կազմել եմ իմ գիտելիքների հիման վրա, ելնելով վերջին երկու մրցաշրջաններում թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Բնականաբար ձեր կարծիքը կարող է չհամընկնել գրածիս հետ: Իսկ դրա միակ և հետաքրքիր լուծումը դա քննարկումն է: Կարող եք գրել իմ ֆեյսբուքյան էջին, մեծ հաճույքով կարձագանքեմ: Սպասեք նոր գրառումների մյուս անգլիական ակումբների վերաբերյալ:



Комментариев нет:

Отправить комментарий