суббота, 1 августа 2015 г.

«Արսենալ»-«Չելսի»: ԱՆՈՆՍ


Օգոստոսի 2-ին Երեևանի ժամանակով 18:00-ին «Ուեմբլի» մարզադադաշտում  կսկվի Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը, որում միմյանց հետ կմրցեն երկու լոնդոնյան ակումբներ` «Արսենալ»-«Չելսի»: Այս խաղով էլ կմեկնարկի անգլիական ֆուտբոլային հերթական մրցաշրջանը:

 Ի՞նչ է պետք սպասել այս հանդիպումից:
«Չելսի»-«Արսենալ»: Այս թիմերը բոլոր մրցաշարերում միասին վերցրած միմյանց հետ հանդիպել են 187 անգամ: 71 անգամ հաղթել են «զինագործները», 60 անգամ «արիստոկրատները», 56 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, իր մարզչական կարիերայում երբեք չի կարողացել հաղթել Ժոզե Մոուրինյոյի թիմին: Անցկացրած 13 հանդիպումներից 7-ում հաղթել է Մոուրինյոյի թիմը, իսկ մնացած 6 խաղերում գրանցվել է ոչ-ոքի:
Թիմերի կազմերը
Սկսենք «Արսենալից»: Վենգերի թիմը լավ հանդիպումներ անցկացրեց այս նախամրցաշրջանային հատվածում: Չնայած որ խաղերի ընթացքում բավականին շատ խաղաժամանակ ստացան երիտասարդ ֆուտբոլիստները, միևնույնն է ֆրանսիացի մասնագետը կարծում եմ, արդեն իսկ կողմնորորշվել է մեկնարկային կազմի հարցում: Անկասկած դարպասում տեղ կզբաղեցնի թիմի նորեկ Պետր Չեխը: Պաշտպանության կենտրոնում Մերտեզակեր, Կոսյելնի, իսկ եզրերում Դեբյուշի և Գիբբս: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն ուղղակի ֆանտաստիկ անցկացրած Ֆրանսիս Կոկլենը կխաղա հենակետայինի դիրքում, իսկ  նրա կողքին Սանտի Կասորլան: Հարձակման գծում Օզիլ, Ռեմսի, Ուոլքոտ, Ժիրու: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը,  որ Ալեքսիս Սանչեսը դեռևս չի միացել թիմին, իսկ Դանի Ոուելբեքը ունի վնասվածք, ապա այս կազմը ամենաօպտիմալն է  այս խաղի համար::
«Չելսիի» բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են այս խաղին: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ամենայն հավանականությամբ պորտուգալացի մասնագետը կընտրի հետևյալ մեկնարկային կազմը` դարպասում տեղ կզբաղեցնի Կուրտուան, պաշտպանությունում անկասկած կխաղան Իվանովիչը, Ասպիլիկուետան, Կեհիլը և ... : Այստեղ արդեն բրադություն է առաջանում երկրորդ կենտրոնական պաշտպանին ընտրելու հարցում: Կա երկու տարբերակ Թերրի կամ Զումա: Մեծ է հավանականությունը, որ «Յուրահատուկը» կօգտագօրծի նաև իր ծանր հրետանին Կուրտ Զումային խաղացնելով հենակետայինի դիրքում: Երիտասարդ ֆրանսիացին մեկ անգամ չէ, որ այդ դիրքում կարողացել է լավ և արդյունավետ խաղ ցուցադրել: Դաշտի կենտրոնում կխաղան նաև Մատիչն ու Ֆաբրեգասը, կիսապաշտպանության եզրերում, Ազարը և Վիլիանը: Օսկարի դաշտ դուրս գալն էլ կախված է Զումայի դիրքից: Հարձակման գծում կարծում եմ Մոուրինյոն նախապատվությունը կտա Դիեգո Կոստային:
Տակտիկան
Այս երկու թիմերի մարզիչներն էլ գրեթե միշտ խաղում են 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ: «Արսենալը» ինչպես հայտնի է, խաղում է գեղեցիկ կոմբինացիոն ֆուտբոլ, մեկ հպումով կատարված արագ փոխանցումներով Վենգերի ֆուտբոլիստները փորձում են մոտենալ մրցակցի դարպասին:
Մոուրինյոյի  «Չելսին» նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում խաղում էր պաշտպանողական ֆուտբոլ: Եվ մի շարք հանդիպումներ ավարտվեցին նվազագույն հաշվով գրանցած հաղթանակներով: Դա էր պատճառը, որ սկսեցին քննադատել Ժոզեին իր տակտիկայի և խաղային մոդելի համար: Բայց կարծում եմ այս մրցաշրջանում բոլորովին այլ կլինի: Քանի որ «Չելսիի» կազմը համալրել է Ռադամել Ֆալկաոն: Ու չնայած նրան, որ վերջինս մեղմ ասած այդքան էլ լավ մրցաշրջան չանցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում» ,միևնույնն է նա մնում է թոփ մակարդակի հարձակվող: Ֆալկաոյի գալով թիմը արդեն կարող է խաղալ երկու աջաք քաշված հարձակվողներով:




Комментариев нет:

Отправить комментарий