вторник, 25 августа 2015 г.

ԱՊԼ-ի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ձեզ եմ ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը` ըստ www.whoscored.com կայքի:


ՊԵՏՐ ՉԵԽ

ԱՊԼ-ի այս տուրի կենտրոնական` «Արսենալ»-«Լիվերպուլ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պետր Չեխը: Նախորդ երկու տուրերում ցուցադրած վատ խաղերից հետո, այս անգամ Չեխը իրեն հիանալի դրսևորեց: «Լիվերպուլի» հետ խաղում նա անառիկ պահեց սեփական դարպասը` 8 անգամ փրկելով իր թիմին վերահաս գոլերից: Շատ տպավորիչ էր նրա խաղը, երբ Բենտեկեն մեն-մենակ դուրս եկավ իր դեմ:

ՉԱՆՍԵԼ ՄԲԵՄԲԱ

Մբեմբան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Խաղի ընթացքում կատարել է 6 գնդակի խլում, 4 անգամ հաղթել է միկրոմենամարտերում և 1 անկյունային է վաստակել:

ՅԱՆ ՎԵՐՏՈՆԳԵՆ
Բելգիացի պաշտպանը «Լեսթերի» հետ արտագնա խաղում կատարել է 4 գնդակի խլում, 7 անգամ հաղթել է միկրոմենամարտերում , իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 86% :

ՍԹԻՎ ԿՈՒԿ

Սթիվ Կուկը օգնեց «Բորնմուտին» տանելու առաջին հաղթանակը ԱՊԼ-ի պատմության մեջ: «Վեստ Հեմի» դեմ խաղում անգլիացի կենտրոնական պաշտպանը հաղթել է 8 միկրոմենամարտերում, 2 անգամ գնդակ խլել և 1 անգամ էլ կարողացել է դրիբլինգի հաշվին շրջանցել մրցակցին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈԼԱՐՈՎ

Սերբ եզրային պաշտպանը «Էվերթոնի» դեմ խաղում կատարել է 2 հարված դարպասին, որոնցից 1-ը ավարտվել է գոլով: 4 անգամ էլ հաղթել է միկրոմենամարտերում:

ՌԻՀԱԴ ՄԱՀՐԵԶ

Մահրեզը այս մրցաշրջանի բացահայտումներից է: 3 խաղից հետո ալժիրցի ֆուտբոլիստի հաշվին կա 4 խփած գնդակ: Այս տուրում հենց Մահրեզի գոլի շնորհիվ  «Լեսթերը» կարողացավ 1 միավոր վաստակել «Տոտենհեմի» հետ խաղում: 

ՅԱՅԱ ՏՈՒՐԵ

Յայա Տուրեն կարծես թե վերագտնում է իր երբեմնի հիանալի  մարզավիճակը: Այս մրցաշրջանը լավ է դասավորվում նրա համար: «Էվերթոնի» հետ արտագնա խաղում, Տուրեն ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 
Ամբողջ խաղի ընթացքում կատարել է 57 փոխանցում` 89 % ճշգրտությամբ:

ՋԵՅՄՍ ՄՈՐՐԻՍՈՆ

Մորրիսոնի վիճակագրությունը  այս տուրում` «Չելսիի» դեմ  խաղում, 3 հարված, չիրացրած 11մ, 2 գոլ, 34 փոխանցում` 100 %  ճշգրտությամբ: Բացի դրանից մեկ անգամ գնդակ է խլել և հաղթել միկրոմենամարտում: Արժանիորեն ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

ԲԱԿԱՐԻ ՍԱԿՈ

«Ասթոն Վիլլայի» հետ խաղում հենց Սակոն էր դաշտում լավագույնը: 6 հարված, որից 5-ը դարպասին: 32 փոխանցում` 88 % ճշգրտությամբ, 3 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակիցներին և 3 անգամ էլ իր թիմի համար վաստակել է անկյունային հարվածի իրավունք: Բացի հարձակվելուց Սակոն ակտիվորեն մասնակցել է պաշտպանողական գործողություններին` 3 անգամ գնդակ է խլել: Իսկ հանդիպման վերջում նրա խփած գոլը հաղթանակ է պարգևել  «Կրիստալ Պելասին»:

ԴԻԵԳՈ ԿՈՍՏԱ

Կոստան երկար ժամանակ չէր կարողանում վերագտնել իր երբեմնի մարզավիճակը: Անընդհատ անհանգստացնում էին վնասվածքները: «Վեստ Բրոմվիչի» հետ արտագնա խաղում նա 4 հարված է կատարել` որոնցից 3-ը դարպասին, իսկ դրանցից 1-ն էլ ավարտվել է դարպասի գրավմամբ: 36 փոխանցում` 88  % ճշգրտությամբ:

ԿԱԼԼՈՒՄ ՈՒԻԼՍՈՆ

Անգլիացի 23-ամյա հարձակվողը  մտավ «Բորնմուտի» պատմության մեջ դառնալով ԱՊԼ-ի առաջին հետ-տրիկի հեղինակը իր թիմի կազմում`  ապահովելով «Բորնմուտի» առաջին հաղթանակը ԱՊԼ-ի պատմության մեջ: «Վեստ Հեմի» հետ արտագնա  խաղում Ուիլսոնը կատարել է 2 գնդակի խլում, 2 անգամ հաղթել է միկրոմենամարտերում, 2 անգամ դրիբլինգի հաշվին շրջանցել է մրցակիցներին և 1 անգամ էլ վաստակել է անկյունայինի իրավունք: 


Տվյալները ըստ` www.whoscored.com կայքի:









Комментариев нет:

Отправить комментарий