понедельник, 31 августа 2015 г.

ԱՊԼ-ի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը



ԹԻՄ ՀՈՎԱՐԴ

Հովարդը «Տոտենհեմի» հետ խաղում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը: Խաղի ընթացքում ամերիկացի դարպասապահը կատարեց 6 սեյվ և արդարացիորեն ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

ԲԱԿԱՐԻ ՍԱՆՅԱ

Ֆրանսիացի եզրային պաշտպանը «Ուոթֆորդի» հետ տնային խաղում ուղղակի ֆենոմենալ ցուցանիշներ գրանցեց: 49 փոխանցում 96 % ճշգրտությամբ, 1 գնդակի խլում, 1 վաստակած անկյունային, 1 գոլային փոխանցում: Ինչպես նաև 2 անգամ հաղթել է միկրոմենամարտերում:

ԷՇԼԻ ՈՒԻԼՅԱՄՍ 

Էշլի Ուիլյամսը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Խաղի ընթացքում «Սուոնսիի» կենտրոնական պաշտպանը 2 անգամ գնդակ է խլել և 5 անգամ հաղթել միկրոմենամարտերում: Փոխանցումների ճշգրտությունը կազմել է 78 % :

ԿԻՐԱՆ ԿԼԱՐԿ

«Ասթոն Վիլլայի» կենտրոնական պաշտպանը չնայած իր թիմի բաց թողած 2 գոլին` «Սանդերլենդի» հետ խաղում, հայտնվել է 4-րդ տուրի խորդրդանշական հավաքականում: Խաղի ընթացքում Կլարկը հաղթել է 8 միկրոմենամարտերում, 3 անգամ գնդակ է խլել, 1 անգամ դրիբլինգի հաշվին շրջանցել է մրցակցին: Փոխանցումների ճշգրտությունը կազմել է 74 % :

ՋՈՐԴԱՆ ԱՄԱՎԻ

Ամավին նույնպես գերազանց ցուցանիշներ գրանցեց «Սանդերլենդի» հետ խաղում: «Ասթոն Վիլլայի» եզրային պաշտպանը հանդիպման ընթացքում 6 անգամ գնդակ է խլել մրցակցից, 1 անգամ հաղթել միկրոմենամարտում, 5 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել է մրցակիցներին: Կատարել է 2 հարված և 1 գոլային փոխանցում: 44 փոխանցում 86 %  ճշգրտությամբ:

ՍԱԴՅՈ ՄԱՆԵ

Մանեն «Նորվիչի» դեմ խաղում 5 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել է մրցակիցներին, 1 անգամ գնդակ խլել և կատարել 2 գոլային փոխանցում: Ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:


ՅԱՆ ՄՎԻԼԱ

«Սանդերլենդի» կիսապաշտպանը «Ասթոն Վիլլայի» հետ արտագնա խաղում դարձել է գոլի հեղինակ: Հանդիպման ընթացքում 5 անգամ գնդակ է խլել մրցակցից:

ՖԵՐՆԱՆԴԻՆՅՈ

Բրազիլացի կիսապաշտպանը «Ուոթֆորդի» հետ տնային խաղում դարձել է գոլի հեղինակ: 5 անգամ գնդակ է խլել մրցակցից: Կատարած 77 փոխանցումներից ճշգրիտ են եղել 74-ը:

ԴՈՒՇԱՆ ՏԱԴԻՉ

«Նորվիչի» դեմ տնային խաղում Տադիչը 3 րոպեում դարձավ դուբլի հեղինակ: Խաղի ընթացքում 2 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել է մրցակիցներին և 1 անգամ գնդակ խլել: 32 փոխանցումերից 81 %  ճշգրիտ են եղել:



ԳՐԱՑԻԱՆՈ ՊԵԼԼԵ

Իտալացի գոլահարը «Նորվիչի» դեմ խաղում 8 հարված է կատարել դեպի դարպասը, որոնցից 2-ը դարպասին: Դարձել է գոլի հեղինակ: 8 անգամ հաղթել է միկրոմենամարտերում:

ԲԱՖԵՏԻՄԲԻ ԳՈՄԻՍ

«Սուոնսիի» ֆրանսիացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում 3 հարված է կատարել դեպի դարպասը` որոնցից 1-ը ավարտվել է գոլով: 1 անգամ նրա հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին: Հաղթել է 2 միկրոմենամարտերում և 1 անգամ գնդակ է խլել մրցակցից:


воскресенье, 30 августа 2015 г.

Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի անակնկալները

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրը լի էր անակնկալներով։ Այս տուրում անսպասելի պարտություններ կրեցին չեմպիոն «Չելսին» և ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարի մասնակիցներ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հերթով քննարկենք այս խաղերը։

« ՉԵԼՍԻ » -« ԿՐԻՍՏԱԼ ՊԵԼԱՍ » 1:2 գոլերը` Սակո (65), Ֆալկաո (79), Ուորդ (81) 


Այս խաղը Ժոզե Մոուրինյոյի համար 200-րդն էր  ԱՊԼ-ում և 100-րդը «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Սա 2-րդ տնային պարտությունն էր Ժոզեի համար, առաջին պարտությունը եղել է 2 տարի առաջ «Սանդերլենդի» հետ խաղում:
 Անդրադառնալով այս խաղին կարելի է ընդգծել, որ չնայած պարտությանը,  թիմի խաղում դրական տեղաշարժ էր նկատվում: Շատ ակտիվ էր Պեդրոն: Նա իր արագությամբ կարողանում էր դրիբլինգի միջոցով շրջանցել մրցակիցներին և եզրից փոխանցում կատարել տուգանային հրապարակ: Հենց այդ փոխանցումներից մեկն էլ ավարտվեց գոլով: Պեդրոն հասցնում էր նաև պաշտպանվել, ինչը չես ասի Վիլիանի, Ազարի և Ֆաբրեգասի դեպքում: Վատ մարզավիճակի մեջ է նաև թիմի հենակետային կիսապաշտպան Նեմանյա Մատիչը: Եվ հենց նրա վատ խաղով է պայմանավորված «Չելսիի» պաշտպանողական գործողություններում տիրող քաոսը:
Այս խաղին հայտավորված էր թիմի նորեկ Ռահման Բաբան, բայց Ժոզե Մոուրինյոյի խոսքերով, նա դեռ  պատրաստ  չէ մասնակցել խաղերի: Իսկ երբ պատրաստ լինի անկասկած պետք է խաղա Բրանիսլավ Իվանովիչի փոխարեն այսինքն` Ասպիլիկուետան կխաղա աջ եզրում, իսկ Բաբան ձախ: Իվանովիչի խաղը շատ հարցեր է առաջացնում: Վերջին մի քանի խաղերում անընդհատ մրցակիցները կարողանում են ազատ գոտիներ ստանալ հարձակման ձախ եզրում:
Հնարավոր է այս միտքը տարօրինակ թվա, բայց այս խաղը կարող է բեկումնային լինել «Չելսիի» համար: Նախ երևում էր որ թիմի խաղում ավելացել է ագրեսիվությունը, թիմը փորձում էր ավելի շատ գրոհել, ակտիվ էին եզրերը և վերջապես գոլի հեղինակ դարձավ Ռադամել Ֆալկաոն: Այդ գոլը կարող է օգնել Ֆալկաոյին վերադառնալու իր նախկին մակարդակին:
 Իսկ երիտասարդ Կենեդիի մասին կարելի է միայն գովեստի խոսքեր հղել: Փոխարինման դուրս գալուց հետո, բրազիլացին իրեն հիանալի դրսևորեց:
Ինչևէ, ԱՊԼ-ում երկշաբաթյա դադար է կապված հավաքականների խաղերի հետ, իսկ դրանից հետո արդեն կարելի է հասկանա`լ ինչ դասեր է քաղել «Չելսին» այս պարտությունից:

« ԼԻՎԵՐՊՈՒԼ »-« ՎԵՍՏ ՀԵՄ » 0:3 գոլերը` Լանսինի (3), Նոբլ (29), Սախո (92) 


«Վեստ Հեմի» խաղը այս մրցաշրջանում շատ անկայուն է: Թիմը սկզբից դուրս մնաց Եվրոպա լիգայից, հետո մրցակցի հարկի տակ հաղթեց «Արսենալին», հետո 2 պարտություն սեփական հարկի տակ,  իսկ հիմա հաղթանակ «Էնֆիլդում» «Լիվերպուլի» նկատմամբ: Ամեն դեպքում,  սա այնքան էլ վատ արդյունք չէ Սլավեն Բիլիչի համար:
 «Վեստ Հեմի» խաղում մեծ դերակատարություն ունի թիմի նորեկ, ֆրանսիացի Դիմիտրի Պայետը:
 «Լիվերպուլի» մասին խոսելիս, նույնպես կարելի է նշել անկայուն խաղը: Առաջնության մեկնարկային տուրում , երբ Բրենդան Ռոջերսը թիմի մեկնարկային կազմում չընդգրկեց և ոչ մի հենակետային կիսապաշտպանի, բոլորը զարմացան: Բայց թիմը պաշտպանողական գործողություններում վստահ խաղ ցուցարեց, ինչը չես ասի «Վեստ Հեմի» հետ խաղի համար: Այս խաղում միաժամանակ խաղադաշտ էին դուրս եկել 3 կենտրոնական կիսապաշտպաններ` Ջան, Միլներ, Լուկաս: Ու երբ այսպիսի ֆուտբոլիստների առկայությամբ թիմը բաց է թողնում 3 գնդակ, հասկանում ես, որ ինչ որ մի բան այն չէ: Եթե կա մեկը, որ անկախ ամեն ինչից փորձում է հնարավորինս օգտակար լինել թիմին` դա Քրիստիան Բենտեկեն է: Իսկ Ջեյմս Միլներին շատ շուտ սկսեցին աստվածացնել և միանգամից վստահել փոխավագի կոչումը: Երևում է հենց դա էլ ազդել է անգլիացու խաղի վրա` բացասական առումով: Լովրենի մասին խոսելն անգամ ավելորդ է: Անկեղծ լինենք` նա այն մակարդակի ֆուտբոլիստ չէ, ով պետք է լինի մերսիսայդցիների մեկնարկային կազմում:
Հույս ունենանք, որ այս դադարը` կապված հավաքականների հետ, կօգնի Բրենդան Ռոջերսին շտկելու իր թիմի խաղը:

« ՍՈՒՈՆՍԻ  »-« ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ » 2:1 գոլերը Մատա (48), Այու (61) , Գոմիս (66)


Գարի Մոնկը կարողացել է ստեղծել մարտունակ թիմ, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ կարողանում է տհաճ անկնկալներ մատուցել անգլիական գրանդ ակումբներին: Նախորդ մրցաշրջանում «Սուոնսին» հաղթեց «Արսենալին» և նույն «Մանչեսթեր Յունայթեդին»: Երբ Վիլֆրիդ Բոնին լքեց ակումբը, շատերը մտածեցին, որ թիմի խաղի որակը կտուժի, բայց .... : Այսօրվա «Սուոնսիի»  գլխավոր առավելություններից է թիմային խաղը: Չկա մի ֆուտբոլիստ, ով միայնակ է առաջ տանում իր թիմին: Բոլորը կախված են միմյանցից: Օրինակ` Գոմիսի հաջող խաղի պատճառն այն է, որ ֆրանսիացին իր թիկունքում ունի 3 այնպիսի խաղընկերներ` ովքեր կարող են ոչնչից գոլային պահ ստեղծել իր համար: Այդ ֆուտբոլիստներն են` Շելվին, Սիգուրդսոնը, և թիմի նորեկ Այուն:
 «Մանչեսթեր Յունայթեդը » շատ լավ էր մեկնարկել այս մրցարջանը, բայց այս խաղից հետո շատ հարցեր անպատասխան մնացին: Դեռևս պարզ չէ Դե Խեայի ապագան:  Ինչպես նշել է թիմի նախկինում լեգենդար ֆուտբոլիստ Գարի Նևիլը. «Յունայթեդին հարկավոր է դարպասապահ, պաշտպան և հարձակվող: Ու ցանկալի է, որ նրանք լինեն թոփ մակարդակի ֆուտբոլիստներ»: Դժվար է այստեղ չհամաձայնվել Նևիլի հետ:
Ինչևէ,  սպասենք տրանսֆերային պատուհանի փակվելուն և կհասկանանք ` ինչպիսի՞ կազմ կունենա Լուի վան Գաալի թիմը այս մրցաշրջանի առաջին հատվածում:

пятница, 28 августа 2015 г.

ԱՊԼ-ի 4-րդ տուրին ընդառաջ (ԱՆՈՆՍ)

ԱՊԼ-ի 4-րդ տուրը բաժանված է երկու խաղային օրվա: 8 հանդիպում կկայանա շաբաթ օրը, ևս 2 հանդիպում կիրակի օրը: Ձեզ եմ ներկայացնում 4-րդ տուրի անոնսը:


« ՆՅՈՒՔԱՍԼ » - « ԱՐՍԵՆԱԼ » 29.08.15 15:45

Այս երկու թիմերն էլ նախորդ տուրում գոլազուրկ հանդիպումներ անցկացրեցին:
« Նյուքասլում » իր նորամուտը նշեց Ֆլորիան Տովենը: Բացի այդ «Նյուքասլը» այս շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացրեց` Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում և հաղթեց «Նորթհեմպտոնին» 4:1 հաշվով: Այդ խաղում գոլերից մեկը հեղինակեց նույն Ֆլորիան Տովենը:
  «Արսենալը» կարծես թե վերջնականապես հրաժարվեց Կարիմ Բենզեմային գնելու մտքից: Ամեն դեպքում տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռևս մի քանի օր կա, իսկ այդ ընթացքում շատ նոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ:  

« ԱՍԹՈՆ ՎԻԼԼԱ » - « ՍԱՆԴԵՐԼԵՆԴ » 29.08.15 18:00

«Ասթոն Վիլլան» նախորդ տուրում  պարտվեց «Կրիստալ Պելասին», իսկ այս շաբաթվա ընթացքում` Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում հաղթեց «Նոթթս Կաունտիին» 5:3 հաշվով: Իր գոլերի հաշիվը  «Ասթոն Վիլլայում»` այդ խաղում բացեց թիմի նորեկ, երիտասարդ Ադամա Տրաորեն:
«Սանդերլենդը» կարողացավ խոշոր հաշվով առավելության հասնել «Էկսեթեր Սիթիի» նկատմամբ` 6:3 հաշվով: Այդ խաղում հետ-տրիկի հեղինակ դարձավ Ջերմեյն Դեֆոն:
Իսկ ԱՊԼ-ի նախորդ տուրում Դիկ Ադվոկատի սաները ոչ-ոքի խաղացին «Սուոնսիի» հետ:


« ԲՈՐՆՄՈՒՏ » - « ԼԵՍԹԵՐ » 29.08.15 18:00

«Բորնմուտը» նախորդ տուրում սենսացիոն 4:3 հաշվով  հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ` «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում: Դա թիմի առաջին հաղթանակն էր ԱՊԼ-ի ողջ պատմության մեջ: Այդ խաղում հետ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Կալլում Ուիլսոնը:
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում էլ «Բորնմուտը» արտագնա խաղում 4:0 հաշվով առավելության հասավ «Հարթլպուլ Յունայթեդի» նկատմամբ:
«Լեսթերը» նախորդ տուրում ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ: Հաշվի առնելով առաջին երկու տուրերում տարած հաղթանակներն, ու այս խաղում հաշվի մեջ պարտվելու հանգամանքները` Կլաուդիո Ռանիերին պետք է գոհ լինի իր սաների ցուցադրած խաղից: Հատկապես գերազանց խաղ է ցուցադրում ալժիրցի եզրային հարձակվող Ռիհադ Մահրեզը: Մահրեզը այս մրցաշրջանում կայացած 3 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում էլ «Լեսթերը» հաղթեց «Բյուրիին» 4:1 հաշվով: Այդ խաղում հետ-տրիկի հեղինակ դարձավ «Լեսթերի» ակադեմիայի սան Ջո Դոդոն:

« ՉԵԼՍԻ » - « ԿՐԻՍՏԱԼ ՊԵԼԱՍ » 29.08.15 18:00

«Չելսին» նախորդ տուրում կարողացավ հաղթել «Վեստ Բրոմվիչին»: Այդ խաղում հիանալի նորամուտ ունեցավ իսպանացի Պեդրո Ռոդրիգեսը` ով դարձավ 1 գոլի և 1 գոլային փախանցման հեղինակ: Բացի դրական պահերից, այդ խաղում եղավ նաև բացասական դրվագ, որն առընչություն ունի այս գալիք խաղի հետ: «Չելսիի» ավագ Ջոն Թերրին որակազրկված է : Եվս մեկ բացասական դրվագ է այն, որ «Էվերթոնը»  մերժել է  «Չելսիի» արդեն 4-րդ առաջարկը կապված Ջոն Սթոունսին գնելու հետ:
«Կրիստալ Պելասը» Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում հաղթեց «Շրուսբերի Թաունին» 4:1 հաշվով, բայց դա կարողացավ անել միայն  120 րոպեների կտրվածքով:


« ԼԻՎԵՐՊՈՒԼ » - « ՎԵՍՏ ՀԵՄ » 29.08.15 18:00

Երկու թիմերն էլ նախորդ տուրում չկարողացան 3 միավոր վաստակել: «Վեստ Հեմը» ընդհանրապես ձախողվեց սեփական հարկի տակ, իսկ «Լիվերպուլի» խաղը լավ տպավորություն թողեց: Հատկապես այն , թե ինչպես են սկսել համագործակցել թիմի կիսապաշտպաններն ու հարձակվող Քրիստիան Բենտեկեն:

« ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ » - « ՈՒՈԹՖՈՐԴ » 29.08.15 18:00

«Մանչեսթեր Սիթին» նախորդ տուրում   կարողացավ առավելության հասնել «Էվերթոնի» նկատմամբ: Այդ խաղին հայտավորված էր թիմի նորեկ` արգենտինացի կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդին, բայց նա խաղաժամանակ չստացավ: Հատկանշական է, որ այս մրցաշրջանի արդեն կայացած 3 խաղերում «Սիթին» գոլ բաց չի թողել, իսկ Կոմպանի-Մանգալա պաշտպանների զույգը գերազանց է գործում:
«Ուոթֆորդը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սաութհեմպտոնի» հետ: Իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում թիմը պարտվեց «Պրեստոնին» 1:0 հաշվով: Այդ խաղում դաշտից հեռացվեց թիմի նորեկ Միգել Բրիտոսը:

« ՍԹՈԿ ՍԻԹԻ » - « ՎԵՍՏ ԲՐՈՄՎԻՉ » 29.08.15 18:00

«Սթոկ Սիթին» նախորդ տուրում ևս ոչ-ոքի խաղաց «Նորվիչի» հետ: Այդ խաղում իր նորամուտը նշեց Ջերդան Շաքիրին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղում «Սթոկը» հետխաղյա 11մ հարվածաշարում կարողացավ առավելության հասնել «Լուտոն Թաունի» նկատմամբ:
«Վեստ Բրոմվիչը» նախորդ տուրում չնայած պարտությանը` լավ հանդիպում անցկացրեց: Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում էլ Տոնի Պյուլիսի սաները հետխաղյա 11մ հարվածաշարում կարողացան առավելության հասնել «Պորտ Վեյլի» նկատմամբ:

« ՏՈՏԵՆՀԵՄ » - « ԷՎԵՐԹՈՆ » 29.08.15 20:30

Այս խաղը տուրի կենտրոնական դիմակայությունն է: «Տոտենհեմը» այս խաղին մոտենում է ավելի թարմ ուժերով,  քանի որ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում խաղ չի անցկացրել, իսկ ահա «Էվերթոնը» դժվարին խաղում կարողացել է հաղթանակի հասնել «Բարնսլիի» նկատմամբ: Ընդ որում այդ խաղի ընթացքում «Էվերթոնը» պարտվում էր «Բարնսլիին» 2:0 հաշվով:
«Տոտենհեմը»  նոր ֆուտբոլիստի է ձեռք բերել: Թիմի շարքերը համալրել է «Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Սոն Հին Մինը:

« ՍԱՈՒԹՀԵՄՊՏՈՆ » - « ՆՈՐՎԻՉ » 30.08.15 16:30

«Սաութհեմպտոնը» զարմանալիորեն  դուրս մնաց Եվրոպա Լիգայից` չկարողանալով հաղթել «Միտյուլանդին» երկխաղյա դիմակայությունում:
«Նորվիչը» ևս հաղթել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության իր խաղում ` առավելության հասնելով «Ռոտերհեմի» նկատմամբ` 2:1 հաշվով:

« ՍՈՒՈՆՍԻ » - « ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ » 30.08.15 19:00

«Մանչեսթեր Յունայթեդը» Բելգիայում 4:0 հաշվով հաղթելով տեղի «Բրյուգեին» կարողացավ տեղ վաստակել ՉԼ-ի 2015-2016 մրցաշրջանի խմբային փուլում: Այդ խաղում բավականին երկար դադարից հետո կարողացավ գոլի հեղինակ դառնալ թիմի ավագ Ուեյն Ռունին`  խփելով ևս 2 գոլ Ռունին իր հաշվին հետ-տրիկ գրանցեց:
«Սուոնսին»  Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Յորկ Սիթիի» նկատմամբ:


четверг, 27 августа 2015 г.

Պրեմիեր Լիգայի մարզադաշտերը 100 տարի առաջ (ֆոտոշարք)

2015-2016 մրցաշրջանը  կլինի վերջինը « ԲՈԼԵՅՆ ԳՐԱՈՒՆԴ » մարզադաշտի համար: Այստեղ իր խաղերն է անցկացնում Լոնդոնի « ՎԵՍՏ ՀԵՄԸ » : Մոտ ապագայում նոր մարզադաշտ կունենա մեկ այլ լոնդոնյան թիմ ` « ՏՈՏԵՆՀԵՄԸ »: Լոնդոնի « ՉԵԼՍԻՆ » էլ որոշել է վերակառուցել « ՍՏԵՄՖՈՐԴ ԲՐԻՋ » մարզադաշտը : Այս առիթով էլ ձեզ ենք ներկայացնում թե ինչպիսի տեսք ունեին  ԱՊԼ-ի այս մրցաշրջանի մասնակից թիմերի մարզադաշտերը 20-րդ դարում:






« ԱՐՍԵՆԱԼ »  « ՀԱՅԲԵՐԻ » * ,  1913 թվական

« ԱՍԹՈՆ ՎԻԼԼԱ »  « ՎԻԼԼԱ ՊԱՐԿ » , 1907 թվական

« ԲՈՐՆՄՈՒՏ »  « ԴԻՆ ԿՈՐՏ » կամ « ԳՈԼԴՍԵՆԴՍ » , նկարի տարեթիվը անհայտ է 

« ՉԵԼՍԻ »  « ՍՏԵՄՖՈՐԴ ԲՐԻՋ » , 1905 թվական

« ԿՐԻՍՏԱԼ ՊԵԼԱՍ » « ՍԵԼՀՈՐՍՏ ՊԱՐԿ » , նկարի տարեթիվը անհայտ է 

« ԷՎԵՐԹՈՆ » « ԳՈՒԴԻՍՈՆ ՊԱՐԿ » , 1911 թվական 

« ԼԵՍԹԵՐ ՍԻԹԻ » « ՖԵԼԲԵՐ ՍԹՐԻԹ » *, նկարի տարեթիվը անհայտ է 

« ԼԻՎԵՐՊՈՒԼ »  «ԷՆՖԻԼԴ» , 1903 թվական

« ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ »  « ՄԱՅՆ ՌՈՈՒԴ » * , 1936 թվական 

« ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ »  «ՕԼԴ ՏՐԱՖՖՈՐԴ » 1922 թվական

« ՆՅՈՒՔԱՍԼ »  « ՍԵՆԹ ՋԵՅՄՍ ՊԱՐԿ » 1913 թվական 

 « ՆՈՐՎԻՉ »  « ԿԱՐՐՈՈՒ ՌՈՈՒԴ» 1935 թվական 

« ՍԱՈՒԹՀԵՄՊՏՈՆ »  « ԴԵԼԼ »  * , 1966 թվական 

« ՍԹՈԿ ՍԻԹԻ »  « ՎԻԿՏՈՐԻԱ ԳՐԱՈՒՆԴ » * , 1920-ական թվականներ

« ՍԱՆԴԵՐԼԵՆԴ »  « ՌՈԿԵՐ ՊԱՐԿ » * , նկարի տարեթիվը անհայտ է 

« ՍՈՒՈՆՍԻ »  « ՎԵՏՉ ՖԻԼԴ  » * ,  1912 (այն տարածքը, որը դարձավ մարզադաշտ)

« ՏՈՏԵՆՀԵՄ »  « ՈՒԱՅԹ ՀԱՐԹ ԼԵՅՆ » , 1903 թվական 

« ՈՒՈԹՖՈՐԴ »  « ՎԻԿԱՐԱԺ ՌՈՈՒԴ » , 1932 թվական 

« ՎԵՍՏ ԲՐՈՄՎԻՉ »  « ՀՈՏՈՐՆՍ » , 1900-1905 թվականների միջև 

« ՎԵՍՏ ՀԵՄ »  « ԲՈԼԵՅՆ ԳՐԱՈՒՆԴ » , 1904 թվական 

*- աստղանիշով նշված են այսօրվա ակումբների հին մարզադաշտերը, ԱՊԼ-ի 20 ակումբներից 7-ը տեղափոխվել են նոր, ավելի ժամանակակից ստադիոններ:

Այսպիսին էր աշխարհը, երբ « ՎԵՍՏ ՀԵՄԸ » վերջին անգամ « ԷՆՖԻԼԴՈՒՄ » հաղթեց « ԼԻՎԵՐՊՈՒԼԻՆ » (ֆոտոշարք)

Ժամանցային նյութ բոլոր նրանց համար, ովքեր սպասում են Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում շաբաթ օրը կայանալիք «Լիվերպուլ» - «Վեստ Հեմ» խաղին։

Անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում վերջին անգամ «Վեստ Հեմն» «Էնֆիլդում» «Լիվերպուլին» հաղթել է 1963 թվականի սեպտեմբերի 14-ին՝ 52 տարի առաջ։
Liverpool
Այդ խաղում հաղթական գոլը խփեց լեգենդար Ջեֆրի Հյորստը, ով հետագայում դարձավ աշխարհի առաջնության եզրափակչում հեթ֊տրիկ ձևակերպած միակ ֆուտբոլիստը։ Ֆոտոշարքով կփորձենք օգնել, որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսին էր աշխարհն այդ ժամանակ։

1) Բիթլերն իրենց «She loves you» երգով առաջատարն էին անգլիական երաժշտական կյանքում։
The-Beatles
2) ԱՄՆ նախագահն էր Ջոն Քենեդին, Շառլ Դը Գոլը նախագահում էր Ֆրանսիայում։
3) Էլիզաբեթ Թեյլորն այսպիսին էր:
Elizabeth-Taylor
4) Իսկ Բրիջիթ Բարդոն՝ այսպիսին:
Brigitte-Bardot
5) Այդ տարի աշխարհի առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան թռավ տիեզերք։
6) Անգլիայում ֆուտբոլիստի ամսական միջին աշխատավարձը կազմում էր 130 ֆունտ։
MU
7) Դուգլա Էնգելբարդը նոր-նոր ստեղծել էր համակարգչային առաջին մկնիկը։
Mouse
8) Ժոզե Մոուրինյոն դարձավ 7 տարեկան և 19 օրեկան։
9) 3D ակնոցներն ունենին այս տեսքը:
3D
10) Քաթարը, ՄԱԷ֊ը և ևս 30 երկիր Մեծ Բրիտանիայի գաղթուներ կամ կախյալ տարածքներ էին։
11) Հայաստանում գործարկվեց Երևան ՋԷԿ֊ը։
12) Եվ վերջապես, 1963 թվականին Տիգրան Պետրոսյանը հաղթեց Միխայիլ Բոտվիննիկին և նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։


вторник, 25 августа 2015 г.

ԱՊԼ-ի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ձեզ եմ ներկայացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը` ըստ www.whoscored.com կայքի:


ՊԵՏՐ ՉԵԽ

ԱՊԼ-ի այս տուրի կենտրոնական` «Արսենալ»-«Լիվերպուլ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պետր Չեխը: Նախորդ երկու տուրերում ցուցադրած վատ խաղերից հետո, այս անգամ Չեխը իրեն հիանալի դրսևորեց: «Լիվերպուլի» հետ խաղում նա անառիկ պահեց սեփական դարպասը` 8 անգամ փրկելով իր թիմին վերահաս գոլերից: Շատ տպավորիչ էր նրա խաղը, երբ Բենտեկեն մեն-մենակ դուրս եկավ իր դեմ:

ՉԱՆՍԵԼ ՄԲԵՄԲԱ

Մբեմբան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Խաղի ընթացքում կատարել է 6 գնդակի խլում, 4 անգամ հաղթել է միկրոմենամարտերում և 1 անկյունային է վաստակել:

ՅԱՆ ՎԵՐՏՈՆԳԵՆ
Բելգիացի պաշտպանը «Լեսթերի» հետ արտագնա խաղում կատարել է 4 գնդակի խլում, 7 անգամ հաղթել է միկրոմենամարտերում , իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 86% :

ՍԹԻՎ ԿՈՒԿ

Սթիվ Կուկը օգնեց «Բորնմուտին» տանելու առաջին հաղթանակը ԱՊԼ-ի պատմության մեջ: «Վեստ Հեմի» դեմ խաղում անգլիացի կենտրոնական պաշտպանը հաղթել է 8 միկրոմենամարտերում, 2 անգամ գնդակ խլել և 1 անգամ էլ կարողացել է դրիբլինգի հաշվին շրջանցել մրցակցին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈԼԱՐՈՎ

Սերբ եզրային պաշտպանը «Էվերթոնի» դեմ խաղում կատարել է 2 հարված դարպասին, որոնցից 1-ը ավարտվել է գոլով: 4 անգամ էլ հաղթել է միկրոմենամարտերում:

ՌԻՀԱԴ ՄԱՀՐԵԶ

Մահրեզը այս մրցաշրջանի բացահայտումներից է: 3 խաղից հետո ալժիրցի ֆուտբոլիստի հաշվին կա 4 խփած գնդակ: Այս տուրում հենց Մահրեզի գոլի շնորհիվ  «Լեսթերը» կարողացավ 1 միավոր վաստակել «Տոտենհեմի» հետ խաղում: 

ՅԱՅԱ ՏՈՒՐԵ

Յայա Տուրեն կարծես թե վերագտնում է իր երբեմնի հիանալի  մարզավիճակը: Այս մրցաշրջանը լավ է դասավորվում նրա համար: «Էվերթոնի» հետ արտագնա խաղում, Տուրեն ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 
Ամբողջ խաղի ընթացքում կատարել է 57 փոխանցում` 89 % ճշգրտությամբ:

ՋԵՅՄՍ ՄՈՐՐԻՍՈՆ

Մորրիսոնի վիճակագրությունը  այս տուրում` «Չելսիի» դեմ  խաղում, 3 հարված, չիրացրած 11մ, 2 գոլ, 34 փոխանցում` 100 %  ճշգրտությամբ: Բացի դրանից մեկ անգամ գնդակ է խլել և հաղթել միկրոմենամարտում: Արժանիորեն ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

ԲԱԿԱՐԻ ՍԱԿՈ

«Ասթոն Վիլլայի» հետ խաղում հենց Սակոն էր դաշտում լավագույնը: 6 հարված, որից 5-ը դարպասին: 32 փոխանցում` 88 % ճշգրտությամբ, 3 անգամ դրիբլինգի շնորհիվ շրջանցել է մրցակիցներին և 3 անգամ էլ իր թիմի համար վաստակել է անկյունային հարվածի իրավունք: Բացի հարձակվելուց Սակոն ակտիվորեն մասնակցել է պաշտպանողական գործողություններին` 3 անգամ գնդակ է խլել: Իսկ հանդիպման վերջում նրա խփած գոլը հաղթանակ է պարգևել  «Կրիստալ Պելասին»:

ԴԻԵԳՈ ԿՈՍՏԱ

Կոստան երկար ժամանակ չէր կարողանում վերագտնել իր երբեմնի մարզավիճակը: Անընդհատ անհանգստացնում էին վնասվածքները: «Վեստ Բրոմվիչի» հետ արտագնա խաղում նա 4 հարված է կատարել` որոնցից 3-ը դարպասին, իսկ դրանցից 1-ն էլ ավարտվել է դարպասի գրավմամբ: 36 փոխանցում` 88  % ճշգրտությամբ:

ԿԱԼԼՈՒՄ ՈՒԻԼՍՈՆ

Անգլիացի 23-ամյա հարձակվողը  մտավ «Բորնմուտի» պատմության մեջ դառնալով ԱՊԼ-ի առաջին հետ-տրիկի հեղինակը իր թիմի կազմում`  ապահովելով «Բորնմուտի» առաջին հաղթանակը ԱՊԼ-ի պատմության մեջ: «Վեստ Հեմի» հետ արտագնա  խաղում Ուիլսոնը կատարել է 2 գնդակի խլում, 2 անգամ հաղթել է միկրոմենամարտերում, 2 անգամ դրիբլինգի հաշվին շրջանցել է մրցակիցներին և 1 անգամ էլ վաստակել է անկյունայինի իրավունք: 


Տվյալները ըստ` www.whoscored.com կայքի:









воскресенье, 23 августа 2015 г.

«Քաղաքայինների» հաղթարշավը Պրեմիեր Լիգայում (վերլուծություն)

«Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի» 0:2 գոլերը` Կոլարով, Նասրի
Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Սիթին» համարվում էր չեմպիոնական պայքարի գլխավոր ֆավորիտներից։ Սակայն այն արդյունքը, որը գրանցում է Մանուել Պելեգրինիի թիմը, թերևս ինչ որ չափով զարմանալի է։   Այն, որ «Սիթին» շատ գոլեր է խփում, դա գաղտնիք չէ և պայմանավորված է հարձակման գծում այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների առկայությամբ, ինչպիսիք են Սերխիո Ագուերոն, Յայա Տուրեն, Վիլֆրիդ Բոնին, Ֆերնանդինյոն և Սամիր Նասրին։ Այս մրցաշրջանում գոլեր են խփում նաև մանչեսթերյան ակումբի պաշտպանները։ Թիմի ավագ Վենսան Կոմպանին դարձել է երկու գոլի հեղինակ, իսկ Ալեքսանդր Կոլարովը՝ մեկ։ Սպասվում էր, որ «Սիթին» խնդիրներ կունենա պաշտպանությունում, որով աչքի չի ընկել վերջին տարիների ընթացքում։ Սակայն անցկացրած երեք խաղերում թիմը 8 գոլ է խփել և սեփական դարպասն անառիկ է պահել, այն էլ «Չելսիի» և «Էվերթոնի» նման ակումբների հետ խաղերից հետո։   Այժմ վերլուծենք նախորդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած վստահ հաղթանակը:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով

                    ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ
                                                               
                   ԷՎԵՐԹՈՆ



Հանդիպման մեկնարկային րոպեներից «Մանչեսթեր Սիթին» գնդակը հանձնեց մրցակցին` այսինքն չփորձեց հենց սկզբից տիրել նախաձեռնությանը: Զարմանալի է, բայց նույնիսկ այդ դեպքում թիմը հրաժարվեց պրեսինգի դիմելուց: «Էվերթոնի» ֆուտբոլիստներն ազատ գնդակ էին ստանում դաշտի կենտրոնում և փորձում զարգացնել իրենց գրոհները: Իսկ «Սիթին» սպասում էր մրցակցի սխալին` խլում գնդակն ու արագ հակագրոհ կազմակերպում: Այդպիսի հակագրոհների արդյունքում` Սերխիո Ագուերոն կարողացավ երկու անգամ վտանգավոր հարված կատարել Թիմ Հովարդի դարպասին, բայց ամերիկացի  դարպասապահը իր բարձրության վրա էր:
«Էվերթոնի» ֆուտբոլիստները փորձեցին օգտվել այդ ազատ տարածություններից: Մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, բայց վերջնական հարվածը անընդհատ շեղ էր ստացվում:
Ռոմելու Լուկակուն դրվագներից մեկում կարողացավ գնդակն ուղարկել Ջո Հարտի դարպասը, սակայն մրցավարը չարձանագրեց այդ գոլը` քանի որ Լուկակուն գտնվում էր խաղից դուրս վիճակում:



Խաղակեսի վերջնամասում «Էվերթոնի» ֆուտբոլիստները երկու ստանդարտ դիրքի իրավունք ստացան  շատ վտանգավոր դիրքերում, բայց թե՛ Բարկլիի, և թե՛ Լուկակուի հարվածները չհասան իրենց նպատակին:
Առաջին խաղակեսի արդեն ավելացրած ժամանակում «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հարկադրված փոփոխություն կատարեց. վնասվածք ստացած Բրենդան Գալովեյի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Տայես Բրաունինգը:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» խաղացողները բացառապես կենտրոնացել էին հակագրոհների վրա: Գրեթե նույն պատկերն էր` ինչ առաջին խաղակեսում, բայց մի տարբերությամբ. «քաղաքայիններն» ավելի ագրեսիվ էին և վճռական: Թիմը շատ հաշվենկատ էր գործում, թիմի խաղում չկար և ոչ մի ավելորդ գործողություն:
Եվ հենց այդ արագ և դինամիկ ֆուտբոլի շնորհիվ էլ Մանուել Պելլեգրինիի սաները կարողացան բացել հանդիպման հաշիվը: Դավիդ Սիլվան սեփական կիսադաշտում ստացավ գնդակը, նկատեց  ձախ եզրում արագացող Ռահիմ Ստեռլինգին և փոխանցեց նրան, վերջինս էլ գնդակը հասցեագրեց  Ալեքսանդր Կոլարովին, որն էլ սուր անկյունից շեշտակի հարվածով խոցեց Թիմ Հովարդի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը 0:1 :
«Էվերթոնը» բաց թողած գոլից հետո փորձեց ավելի մեծ ուժերով նետվել առաջ, բայց ապարդյուն: Թիմի գրոհներում  բացակայում էր վերջնական հարվածը: Ֆուտբոլիստները չէին կարողանում գրոհները հասցնել իրենց տրամաբանական ավարտին` դրանք վերածելով գոլերի:
«Մանչեսթեր Սիթին» առաջ լինելով հաշվի մեջ մի փոքր փոփոխեց խաղաոճը: Խաղացողները սկսեցին դիմել պրեսսինգի, իսկ երբ խլում էին գնդակը ավելի շատ կենտրոնանում էին այն պահելու ուղղությամբ,  չմոռանալով հնարավորության դեպքում ակտիվորեն նետվել հակագրոհի: Այդպիսի հնարավորություններից մեկն էլ կարողացավ օգտագործել ֆրանսիացի Սամիր Նասրին:



 Նորից խլելով գնդակը սեփական կիսադաշտում, այս անգամ արդեն Յայա Տուրեն սկսեց գրոհը և գնդակը փոխանցեց Նասրիին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը պատ խաղարկեց Տուրեի հետ և հայտվնելով մեն-մենակ Թիմ Հովարդի դեմ` գնդակը ամերիկացու գլխավերևով ուղարկեց դարպասը: Արդյունքում 0:2 և «Մանչեսթեր Սիթին» գեղեցիկ և վստահ հաղթանակ է տոնում: 





пятница, 21 августа 2015 г.

ԱՊԼ-ի 3-րդ տուրին ընդառաջ



«Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» 22.05.15 15:45   «Օլդ Տրաֆֆորդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» այս շաբաթվա ընթացքում արդեն հանդիպում է անցկացրել: ՉԼ-ի որակավորման փուլի առաջին խաղում հաղթել է «Բրյուգեին» 3:1 հաշվով:
Բնականաբար դա կարող է ազդել ֆուտբոլիստների մարզավիճակի վրա: Բայց այդ խաղում իրեն հիանալի դրսևորեց Մեմպֆիս Դեպայը` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 
Թիմի հայտացուցակից դուրս են մնացել Դե Խեան, Վալդեսը, Ֆելլաինին, Ջոնսը, Ռոխոն:
«Նյուքասլի» նորեկ Ֆլորան Տովենը հայտավորված չէ այս խաղին: Դարել Յանմաատը որակազրկված է:

Մեր կանխատեսումը` 

«Կրիստալ Պելաս»-«Ասթոն Վիլլա»  22.05.15 18:00     «Սելհորստ Պարկ»

Երկու թիմերն էլ ունեն նույն ցուցանիշը` 2 խաղ, 1 հաղթանակ, 1 պարտություն: Կազմերի հետ կապված խնդիրներ չկան:
Մեր կանխատեսումը`

«Լեսթեր»-«Տոտենհեմ»   22.08.15 18:00                    «Կինգ Փաուեր Ստեդիում»
«Լեսթերը» հիանալի արդյունք է ցուցադրում այս մրցաշրջանում` 2 խաղ, 2 հաղթանակ: Թիմի շարքերը համալրել է  Շվեյցարիայի հավաքականի  կիսապաշտպան Գոկհան Ինլերը: Հիանալի մարզավիճակում են Ռիհադ Մահրեզը և Սինջի Օկազակին:
«Տոտենհեմը» ձախողեց նախորդ խաղի վերջնամասը: Հաշվի մեջ առաջ լինելով երկու գնդակի առավելությամբ, թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը:
Երկու թիմերի կազմերում էլ առանցքային կորուստներ չկան:

Մեր կանխատեսումը՝

«Նորվիչ»-«Սթոկ» 22.08.15 18:00                                         «Քերոու Ռոուդ»

«Նորվիչը» նախորդ տուրում անսպասելիորեն հաղթեց «Սանդերլենդին»: Լավ տպավորություն թողեց թիմի կիսապաշտպան Նատան Ռեդմոնդը:
«Սթոկի» երկրպագուները ուրախանալու առիթ ունեն, քանի որ թիմի հայտացուցակում է հայտնվել Ջերդան Շաքիրին:

Մեր կանխատեսումը

«Սանդերլենդ»-«Սուոնսի» 22.08.15 18:00              «Ստեդիում օֆ Լայթ»

«Սանդերլենդը» չափազանց անհաջող է մեկնարկել այս մրցաշրջանում: Երկու խաղի  ընթացքում թիմը բաց է թողել 7 գնդակ: Այս խաղում վնասվածքի պատճառով թիմի հայտացուցակից դուրս են մնացել Ադամ Ջոնսոնը և Խորդի Գոմեսը:
«Սուոնսին» շարունակում է հստակ քայլերով առաջ գնալ: Նախորդ տուրում թիմը հաղթեց «Նյուքասլին»` ցուցադրելով  արագ և դինամիկ ֆուտբոլ: Լավ մարզավիճակում է գտնվում թիմի նորեկ Անդրե Այուն` ով արդեն իսկ հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ: Հարցականի տակ է Կի Սուն Յունի մասնակցությունը այս խաղին:

Մեր կանխատեսումը` «Սանդերլենդի» հաղթանակ

«Վեստ Հեմ»-«Բորնմուտ» 22.08.15 18:00                       «Բոլեյն Գրաունդ»

«Վեստ Հեմը» նախորդ տուրում անակընկալ կերպով պարտվեց «Լեսթերին», իսկ հանդիպման վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեց թիմի դարպասապահ Ադրիանը: Վնասվածքի պատճառով բացակայում է Մաուրո Սարատեն:
«Բորնմուտը» նախորդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում լավ տպավորություն թողեց: Թիմը ցուցադրում էր իսկական բրիտանական ֆուտբոլ: Անընդհատ բարձրից փոխանցումներ դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Այդ փոխանցումներին արձագանքում էին թիմի հարձակվողներ` Մաքս-Ալեն Գրադելը, Ջոշուա Քինգը, Կալում Ուիլսոնը: Իսկ ստանդարտ դիրքերի ժամանակ ակտիվ էր թիմի ավագ Տոմի Էլֆիկը:

Մեր կանխատեսումը` «Վեստ Հեմի» հաղթանակ

«Վեստ Բրոմվիչ»-«Չելսի» 23.08.15 16:30                             «Հոտորնս»
«Վեստ Բրոմվիչը» ևս այն թիմերից է, որոնց համար այս մրցաշրջանի մեկնարկը այդքան էլ լավ չդասավորվեց: Թիմը երկու խաղից հետո ունի ընդհամենը 1 միավոր: Նախորդ տուրում  ԱՊԼ-ում  իր նորամուտը նշեց Սալոմոն Ռոնդոնը:
«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը երբեք չի պարտվել Ժոզե Մոուրինյոյին:
Արդյունքների առումով «Չելսին» նույն վիճակում է գտնվում: Բայց այս շաբաթվա ընթացքում թիմը երկու նոր ֆուտբոլիստների է գնել` Ռահման Բաբան և Պեդրո Ռոդրիգեսը: Ավարտվել է Տիբո Կուրտուայի որակազրկումը և Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ բելգիացի դարպասապահը այս խաղը կսկսի մեկնարկային րոպեներից: Վնասվածքի պատճառով  հայտացուցակից դուրս են մնացել Օսկարն ու Վիկտոր Մոզեսը: «Չելսին» պետք է անի ամեն ինչ  հաղթանակի հասնելու համար:
Մեր կանխատեսումը` «Չելսիի» հաղթանակ

«Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի» 23.08.15 19:00             «Գուդիսոն Պարկ»
«Էվերթոնը» նախորդ տուրի արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»: Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, ով կարծես վերադառնում է իր նախկին մարզավիճակին: Գլխավոր կորուստը թիմի ավագ Լեյտոն Բեյնսի բացակայությունն է:
«Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստի է ձեռք բերել: Թիմի շարքերը համալրել է Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին, բայց դեռևս պարզ չէ արդյո՞ք նա կմասնակցի այս հանդիպմանը: Հարցականի տակ է նաև Ֆաբիան Դելֆի և Ֆերնանդոյի մասնակցությունը:

Մեր կանխատեսումը` ոչ-ոքի


«Ոութֆորդ»-«Սաութհեմպտոն» 23.08.15 19:00           «Վիկարաժ Ռոուդ»

«Ուոթֆորդի» շարքերը համալրել է հանրահայտ իտալացի հարձակվող Ալլեսանդրո Դիամանտին: Թիմը երկու խաղից հետո վաստակել է 2 միավոր:
«Սաութհեմպտոնը»  Եվրոպա Լիգայի շրջանակներում ոչ-ոքի խաղաց դանիական «Միտյուլաննի» հետ` 1:1: Թիմը նախորդ տուրում սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտությունից հետո, պետք է փորձի վերականգվել: Դեռևս պարզ չէ արդյո՞ք այս խաղին պատրաստ կլինի Յորդի Կլասին:

Մեր կանխատեսումը`
«Արսենալ»-«Լիվերպուլ» 24.08.15 23:00                               «Էմիրեյթս»

 «Արսենալը» լոնդոնյան դերբիում կարողացավ առավելության հասնել «Կրիստալ Պելասի» նկատմամբ: Թիմի առաջատարները` Ալեքսիս Սանչեսը, Մեսութ Օզիլը, Օլիվյե Ժիրուն, աստիճանաբար վերադառնում են իրենց լավագույն մարզավիճակին: Դեռևս վնասվածքից ապաքինվում են Ջեք Ուիլշերն ու Դանի Ուելբեքը:

«Լիվերպուլը» նախորդ տուրում Քրիստիան  Բենտեկեի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Բորնմուտին»: Այդ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովեստի խոսքեր հղեց բելգիացի հարձակվողի հասցեին: Այդ խաղում թեթև վնասվածք է ստացել թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը: Բացի նրանից  բացակայում են նաև Բալոտելին, Ալենը, Բորինին, Սթարրիջը, Ֆլենեգանը:

Մեր կանխատեսումը` «Լիվերպուլի» հաղթանակ:

вторник, 18 августа 2015 г.

ԱՊԼ-ի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականում տեղ են գտել «Էվերթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» 3-ական ֆուտբոլիստներ: Դա բոլորովին էլ զարմանալի չէ` հաշվի առնելով այն, որ այս երկու թիմերն էլ միևնույն 3:0 հաշվով հաղթել են իրենց մրցակիցներին:
ՋՈ ՀԱՐՏ
«Չելսիի» հետ խաղում Հարտը 3 սեյվ կատարեց: Մինչև հանդիպման 70-րդ րոպեն նրա դարպասին հարված չէր հետևել: Դրանից հետո խաղի վերջնամասում նա կարողացավ իր լավ խաղի շնորհիվ անառիկ պահել սեփական դարպասը:
ՄԱՏԵՈ ԴԱՐՄԻԱՆ
«Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն` 1:0  հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային», իսկ Դարմիանը այդ խաղում փայլեց իր գոծողություններով, դառնալով հանդիպաման լավագույն ֆուտբոլիստ: Փոխանցումների 80 % ճշգրտություն և 7 գնդակի խլում:
ՖԻԼ ՋԱԳԻԵԼԿԱ
«Էվերթոնի» ավագը «Սաութհեմպտոնի» հետ արտագնա խաղում կատարել է 6 գնդակի խլում , 1 հարված ,  4 միկրոմենամարտերում էլ  հաղթել է:
ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱՍՍՈՆԳ
«Նորվիչի» կենտրոնական պաշտպանը «Սանդերլենդի» հետ խաղում հաղթել է 7 միկրոմենամարտերում, 2 անգամ գնդակ է խլել, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել 90 %:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈԼԱՐՈՎ
Սերբ պաշտպանի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 84 % : Թիմի համար վաստակել է 2 անկյունային հարվածի իրավունք և երկու անգամ հաղթել է միկրոմենամարտերում:
ՌԻՅԱԴ ՄԱՀՐԵԶ
«Վեստ Հեմի» հետ խաղում Մահրեզը 3 հարված է կատարել դարպասին, որոնցից մեկը ավարտվել է գոլով: Իր տեխնիկայի շնորհիվ լավ անցումներ էր կատարում: Այս խաղի լավագույն ֆուտբոլիստն էր:
ՌՈՍ ԲԱՐԿԼԻ
«Սաութհեմպտոնի» հետ խաղում Բարկլին  դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հաղթեց 3 միկրոմենամարտերում, կատարեց 2 գնդակի խլում և իր թիմի համար վաստակեց 2 անկյունային հարվածի իրավունք:
ՖԵՐՆԱՆԴԻՆՅՈ
«Չելսիի» դեմ խաղում Ֆերնանդինյոն դարձավ գոլի հեղինակ: 2 միկրոմենամարտերում հաղթող դուրս եկավ և կատարեց 6 գնդակի խլում: Բացի դրանից, արժանացավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
ՋԵՖԵՐՍՈՆ ՄՈՆՏԵՐՈ
2 անգամ գնդակի խլում, երկու վաստակած անկյունային, 1 հարված` որը ետ մղվեց դարպասաձողից և 1 գոլային փոխանցում:
ՍԵՐԽԻՈ ԱԳՈՒԵՐՈ
7 հարված դեպի դարպասը, որոնցից 4-ը դարպասին, 1 գոլ: 4 անգամ էլ դրիբլինգի հաշվին կարողացել է արդյունավետ կերպով շրջանցել մրցակցին: Փոխանցումների ճշգրտությունը 95 %:
ՌՈՄԵԼՈՒ ԼՈՒԿԱԿՈՒ
3 հարված դարպասին որոնցից 2 ավարտվել է գոլով: Հաղթել է 3 միկրոմենամարտերում , վաստակել է 1 անկյունայինի իրավունք և դարձել «Սաութհեմպտոնի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:



Տվյլները ըստ` www.whoscored.com կայքի:

понедельник, 17 августа 2015 г.

«Չելսիի» ցավալի պարտությունը

 Այս նյութում տեղ են գտել մտքեր բացառապես «Չելսիի» ցուցադրած ֆուտբոլի մասին, այլ ոչ թե ակումբի շուրջ ստեղծված սկանդալի` կապված Եվա Կարնեյրոյի հեռացման և նրա շուրջ ստեղծված սեքս սկանդալի վերաբերյալ: Իսկ ովքեր, որ հիասթափվեցին այս լուրից կարող են հենց հիմա էլ փակել էջը և դադարեցնել այս նյութի ընթերցումը: 



Լոնդոնի «Չելսին» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» 3:0 հաշվով: Այն, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը կարող է պարտվել երեք գնդակի տարբերությամբ շատ զարմանալի է, բայց փաստ: Հենց այս հանգամանքն էլ առիթ դարձավ գրելու այս նյութը, որում կփորձենք հասկանալ թե ի՞նչն է «Չելսիի» այսպիսի խաղի պատճառը:

ԽԱՂԻ ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երբ հանդիպման  հենց առաջին րոպեին մրցակցի հարձակվողը հայտնվում է մեն-մենակ քո թիմի դարպասապահի դիմաց, այդ պահին հասկանում ես, որ խաղի սկիզբն անհաջող էր: Առաջին խաղակեսը անցավ «Մանչեսթեր Սիթիի» գրոհներով, որոնցից մեկն էլ պսակվեց հաջողությամբ: Գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն:

 Պատճառն այն էր, որ «Չելսիի» խաղում բացակայում է պրեսսինգը: Թիմի ֆուտբոլիստները սեղմվում են դարպասին և փորձում այդ կերպ թվային առավելություն ստանալով ետ մղել մրցակցի գրոհները: Բայց հաշվի չեն առնում, որ դրանով ստեղծում են ազատ գոտիներ մրցակցի համար: Ամբողջ խաղի ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հանգիստ և առանց խոչընդոտի գնդակ էին ստանում «Չելսիի» տուգանային հրապարակում և դրա մատույցներում: Շատ վատ գործեց թիմի հենակետային գոտին: Նեմանյա Մատիչը այս խաղում իրեն նման չէր: Եվ ընդհանրապես. ամբողջ «Չելսին» այս խաղում իրեն նման չէր:
Երկրորդ խաղակեսում «Չելսին» աշխուժացավ, ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, բայց այդպես էլ չկարողացավ հասնել հաջողության: Փոխարենը մրցակիցը կրկնապատկեց, այնուհետև նաև եռապատկեց առավելությունը: Երկրորդ գոլի ժամանակ Բրանիսլավ Իվանովիչը երկրորդ հարկում պայքարը զիջեց գոլի հեղինակ Վենսան Կոմպանիին:

 Իսկ երրորդ գոլի ժամանակ թիմը չկարողացավ ճիշտ դուրս գալ պաշտպանությունից, եզրից արագացավ Կուադրադոն, բայց երբ հասկացավ, որ գնդակը մրցակցի մոտ է` արդեն չհասցրեց նահանջել: Այդ պահին Ֆերնանդինյոյին ոչինչ չխանգարեց խոցելու Ասմիր Բեգովիչի դարպասը:


Իսկ հիմա փորձենք մանրամասն վերլուծել «Չելսիի» խաղը` ըստ դիրքերի:

ԴԱՐՊԱՍԱՊԱՀ

Այս մրցաշրջանի առաջին երկու խաղերից հետո կարծում եմ բոլորն էլ հասկացան, որ «Չելսին» դարպասապահի հարցում ոչ մի խնդիր չունի:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Երբ այս խաղի ընդմիջումից հետո Ժոզե Մոուրինյոն փոխարինեց Ջոն Թերրին, բոլորը զարմացան: Իսկ խաղից հետո սկսվեցին տարբեր քննարկումներ ու խոսակցություններ` թե  Ժոզեն արդեն չի վստահում Թերրիին, վերջինս կորցրել է  իր հավատը պորտուգալացու մոտ  և այլն, և այլն: Գիտեք այսպիսի նյութեր կարդալուց հետո անձամբ ես նողկանք եմ ապրում, քանի որ հասկանում եմ` այդ խոսքերը ասողները առաջին հերթին վառված են Ժոզեից: Ինչ վերաբերում է Թերրիին, ապա գաղտնիք չէ, որ նա արդեն 34 տարեկան է : Բնականաբար այդ տարիքում խաղացողը կորցնում է իր արագությունը: Իսկ երբ մի թիմ առաջին խաղակեսից հետո առջևում  է լինում հաշվի մեջ, ապա երկրորդ խաղակեսում շատ դեպքերում  կենտրոնանում է հակագրոհների վրա: Բացառություն չէր նաև այս խաղը: Կուրտ Զուման շատ արագաշարժ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստ է, և հենց  այս հանգամանքը  հաշվի առնելով էլ Ժոզեն փոխարինեց Թերրիին` Զումայով, որն  իրեն արդարացրեց:

Անցած տարի Թերրին անցկացրեց ԱՊԼ-ի բոլոր 38 խաղերը առանց փոխարինման, որովհետև այդ ընթացքում «Չելսիի»  խաղն  այլ կերպ էր: Թիմը սեղմվում էր դարպասին պաշտպանվելիս, իսկ այդպիսի կարճ տարածությունների վրա Ջոն Թերրին չնայած իր պատկառելի տարիքին` միևնույնն է մնում է Անգլիայի ամենահուսալի պաշտպաններից մեկը:
Գարի Կեհիլի մասին կարելի է արտահայտվել բացառապես դրական խոսքերով: Նա իսկական մարտիկ է: Երբ անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում խաղերից մեկի ժամանակ գլխի ցնցում ստացավ`  դրանից հետո մի քիչ թուլացավ նրա խաղը: Հիմա արդեն նրա հետ ամեն ինչ կարգին է:
Եզրային պաշտպանները: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում թե՛ Ասպիլիկուետան, թե՛ Իվանովիչը իրենց չարդարացրեցին: Բայց, ի տարբերություն իսպանացու` սերբ ֆուտբոլիստը անարդյունավետ էր միանում գրոհներին, որի արդյունքում տուժում էր և՛ հարձակման որակը, և՛ պաշտպանությունում ազատ գոտիներ էին առաջանում:
«Չելսին» համալրվել է նոր ֆուտբոլիստով երիտասարդ, գանացի ձախ պաշտպան` Աբդուլ Ռահման Բաբան «Աուգսբուրգից»: : Այս ֆուտբոլիստը անկասկած մեծ օգուտ կտա թիմին: Նրա ներկայությամբ Մոուրինյոն կկարողանա փորձարկել հետևյալ տարբերակը. հաշվի առնելով վերջին խաղերում Իվանովիչի պասիվությունը` հնարավոր է, որ Ասպիլիկուետան խաղա աջ եզրում, իսկ Բաբան` ձախ եզրում: Այս փոփոխությունը հնարավոր է նաև ակտիվություն  հաղորդի թիմի հարձակման գծին:

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս խաղի ժամանակ Օսկարի բացակայությամբ` Վիլլիանը տեղափոխվել էր դաշտի կենտրոն, իսկ եզրում խաղում էր Ռամիրեսը: Ովքեր դիտել են հանդիպումը, կփաստեն որ,  Ռամիրեսը ձախողեց խաղը աջ եզրում: Պաշտպանվելիս  բացարձակապես չէր օգնում Իվանովիչին,  սակայն պարտավոր էր, հասկանալով, որ մրցակցի կազմում այդ եզրից ակտիվորեն գրոհելու էր արագաշարժ Ռահիմ Ստեռլինգը: Ինչևէ, հնարավոր է որ, սա Ժոզեի որոշումն էր, որն անկեղծ ասած իրեն չարդարացրեց: Պասիվ էր նաև Էդեն Ազարը:

 Նեմանյա Մատիչին ու Սեսկ Ֆաբրեգասին չարժե անդրդառնալ, քանի որ այս երկու ֆուտբոլիստները սկսած նախորդ մրցաշրջանից այնպիսի մեծ ծավալի աշխատանք են կատարում, որ նրանց  այս խաղը կարելի է վերագրել որպես անհաջողություն և վերջ: Ուղղակի ցավալին այն է, որ հենց այս երկու ֆուտբոլիստներից է կախված թիմի հաջող խաղը և՛ պաշտպանվելիս, և՛ գրոհելիս:

ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԻԾԸ

Զարմանալի է Ժոզե Մոուրինյոյի այսպիսի  մեծ վստահությունը Դիեգո Կոստայի նկատմամբ: Այս խաղում Կոստան սովորականի պես ակտիվ էր: Բայց խաղավերջում նա արդեն չէր էլ պայքարում գնդակի համար: Նրա վրա նաև հոգեբանորեն շատ մեծ ճնշում է ազդում: Անգլիայի մրցավարները հիմա արդեն նույնիսկ ամենատեսանելի խախտումները` կատարված Դիեգո Կոստայի հանդեպ, չեն արձանագրում: Իսկ դրա մեղավորը միայն Կոստան չէ....:
 Ռադամել Ֆալկաոյի մասին դեռևս վաղ է խոսել: Վերջինս փորձում է օգտագործել ցանկացած հնարավորություն իրեն դրսևորելու:
Անհասկանալի էր Ժոզեի վերաբերմունքը դեպի Լոիկ Ռեմին: Ամբողջ նախորդ մրցաշրջանը ֆրանսիացին ցանկացած պահի պատրաստ էր դուրս գալ խաղադաշտ և օգնել իր թիմին: Նա իրեն շատ լավ դրսևորեց նաև նախամրցաշրջանային փուլում: Ու չնայած այս ամենին, Ռեմին այս խաղում խաղաժամանակ չստացավ:
Իսկ ընդհանուր առմամբ «Չելսիի» հարձակվողներին այս խաղում մեղադրելը սխալ է, քանի որ նրանց գնդակ մատակարարող Ֆաբրեգասը ուղղակի իր բարձրության վրա չէր: Միայն խաղի վերջում Սեսկը բարձրից հիանալի փոխանցում կատարեց դեպի Կոստան, որից հետո վերջինիս հարվածը ետ մղվեց դարպասաձողից:


ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիմի խաղում անհրաժեշտ են փոփոխություններ: Իսկ որ ամենակարևորն է, Ժոզե Մոուրինյոն պետք է կարողանա ամուր պահել իր կոլեկտիվը պառակտումներից: Ժոզեն այս խաղում պարտվեց ո՛չ հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալու պատճառով: Իր տրամադրության տակ ունենալով այսպիսի կազմ, նա կարող է թիմի հարձակման գծին բազմազանություն հաղորդել: Պետք է ավելի շատ պրեսսինգ կիրառել: Այլապես ամեն անգամ սեղմվելով դարպասին և չդիմավորելով մրցակցին, թիմը կհայտնվի այս նույն իրավիճակում:


Ինչևէ, սրանք ֆուտբոլասերի խոսքեր են` որոնք միտված են հանրությանը ներկայացնելու այն ինչ երևաց հեռուստաէկրաններին, բայց ավելի մանրամասն: Ինչ վերաբերում է քննադատություններին. ապա բոլորը պետք է հասկանան, որ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլից հասկանում է շատ ավելի շատ` քան մեզնից յուրաքանչյուրը: Իզուր չէ, որ նա համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենալավ մարզիչներից մեկը: Պետք չէ մեկ, կամ երկու խաղով այդպիսի կտրուկ եզրահանգումներ անել: Հավատացե՛ք, Մոուրինյոն դեռևս չի ասել իր վերջնական խոսքը մեծ ֆուտբոլում:



суббота, 15 августа 2015 г.

Անկանխատեսելի ֆուտբոլային օր Մեծ Բրիտանիայում

Նույնիսկ ամենամոլի երկրպագուները դժվար թե կարողանային գուշակել այս խաղերի այսպիսի ելքերը:  Չկա մի խաղ, որի հաշիվը զարմանք չառաջացնի: Համառոտ վերլուծենք և հասկանանք ի՞նչ մեզ տվեց ԱՊԼ-ի 2-րդ տուրի 2-րդ խաղային օրը:
«Սաութհեմպտոնի» տնային խայտառակ պարտությունը դեռևս երկար կհիշվի երկրպագուների կողմից: Ռոնալդ Կումանն այսօր իրոք հիասթափեցրեց` չկարողանալով ինչ-որ կերպ ազդել խաղի ելքի վրա: Թիմի խաղում  բացակայում էր հակագրոհ հասկացությունը: Ամբողջ խաղի ընթացքում թիմը ոչ մի վտանգավոր հակագրոհ չի ստեղծել: Իսկ «Էվերթոնը» հաճելիորեն զարմացրեց: Թիմը լավ խաղ ցուցադրեց և կարողացավ օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Գոլերը ծնվեցին և՛ հակագրոհներից,  և՛ դիրքային գրոհներից: Թիմի գլխավոր մարզիչ` Ռոբերտո Մարտինեսը միանշանակ պետք է գոհ լինի թիմի այսօրվա ցուցադրած խաղից:Բացի դրանից, Ռոմելու Լուկակուն կարծես  թե վերադառնում է իր նախկին մարզավիճակին:
  Սլավեն Բիլիչի «Վեստ Հեմը»  նախորդ տուրում անակընկալ կերպով հաղթեց «Արսենալին»` մրցակցի հարկի տակ, իսկ արդեն այս տուրում սեփական դաշտում պարտվեց «Լեսթերին»: «Լեսթերը» այս մրցարջանի առաջին երկու խաղերում յոթ գոլ է խփել: Երևում է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին լավ աշխատանք է կատարել:
  «Տոտենհեմը» լիովին նույնն է մնացել: Նորից նույն ոչ կայուն խաղը: Թիմը հանդիպման ընթացքում կարող է լիովին տարբեր երկու խաղակես անցկացնել: 
  Չնայած կադրային կորուստներին, Մարկ Հյուզի «Սթոկ Սիթին» կարողացավ հաշվի մեջ պարտվելով երկու գնդակի տարբերությամբ` ետ բերել կորցրածը: Թիմի նորեկ Չերդան Շաքիրին դեռևս չնշեց իր նորամուտը ԱՊԼ-ում: 
  Արդեն երկրորդ տուրն անընդմեջ ձախողվում է Դիկ Ադվոկատի «Սանդերլենդը»: Վերջին անգամ թիմը առաջին երկու խաղերում 7 գոլ ընդունել էր սեփական դարպասը հեռավոր 1971 թվականին:
 Չզարմացրեց նաև «Սուոնսիի» հաղթանակը «Նյուքասլի» նկատմամբ: Գարի Մոնկի թիմը լավ տպավորություն թողեց այս երկու խաղերում: Իսկ «Նյուքասլում» դեռևս ժամանակ է հարկավոր Ստիվ Մակլարենին`  որպեսզի նա կարգավորի թիմի խաղը: 
 «Ուոթֆորդ»-«Վեստ Բրոմվիչ» խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Բայց սա այն դեպքերից է, երբ հաշիվը չի համապատասխանում թիմերի ցուցադրած խաղին: Շատ ակտիվ էր Կիկե Սանչես Ֆլորեսի «Ուոթֆորդը»: ԱՊԼ-ի նորեկը արդեն երկրորդ խաղն անընդմեջ չի պարտվում:
«Վեստ Բրոմվիչի» կազմում իր նորամուտը նշեց թիմի նորեկ Սալոմոն Ռոնդոնը:




пятница, 14 августа 2015 г.

ԱՊԼ-ի 2-րդ տուրին ընդառաջ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրից առաջ, փորձենք հասկանալ, թե ի՞նչ ինտրիգներ են սպասվում այդ խաղերում:
«Ասթոն Վիլլա»-«Մանչեսթեր Յունայթեդ» 14.08.15 22:45 «Վիլլա Պարկ»
ԱՊԼ-ի 2015-2016 մրցաշրջանի երկրորդ տուրը մեկնարկում է այս հանդիպումով: Բավականին հետաքրքիր խաղ է մեզ սպասվում, քանի որ երկու թիմերի կազմերում էլ կան մեծ քանակությամբ նորեկներ: Երկու թիմերն էլ հաղթել են 1-ին տուրում`  նույն 1:0 հաշվով,  «Ասթոն Վիլլան»` «Բորնմուտին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` «Տոտենհեմին»: Այս խաղի հետ կապված ամենահետաքրքիր նորությունն այն է, որ Դավիդ Դե Խեան արդեն երկրորդ խաղն անընդմեջ չի հայտվում թիմի հայտացուցակում: Այդպիսի որոշում է կայացրել Լուի վան Գաալը:
Խաղը  կարծում եմ կլինի բաց և հարձակողական: Տիմ Շերվուդն այնքան էլ պաշտպանողական ֆուտբոլի կողմնակից չէ:
Կանխատեսում` Երկու թիմերն էլ գոլ կխթեն բայց կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Սաութհեմպտոն»-«Էվերթոն» 15.08.15 15:45 «Սեյնթ Մերիս» 
Նախորդ տուրում այս երկու թիմերն էլ իրենց խաղերն ավարտել են միևնույն 2:2 հաշվով:
Դեռևս հարցականի տակ է «Սաութհեմպտոնի» նորեկ Յորդի Կլասիի մասնակցությունը: Ի տարբերություն «Էվերթոնի»,  «Սաութհեմպտոնի» խաղն առաջին տուրում ավելի տպավորիչ էր:
Կանխատեսում` «Սաութհեմպտոնի» հաղթանակ
«Սանդերլենդ»-«Նորվիչ» 15.08.15 18:00 «Ստեդիում օֆ Լայթ»
Նախորդ տուրի անհաջողակները: Երկու թիմերն էլ պարտվեցին իրենց խաղերում` մրցակիցներին զիջելով երկու գնդակի առավելությամբ: Եթե հաշվի առնենք, որ «Նորվիչի» գլխավոր մարզիչ Ալեքս Նիլի համար դա ինչ որ տեղ ընդունելի է(Ալեքս Նիլը համարվում է ԱՊԼ-ի ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը` 34 տարեկան), ապա փորձառու Դիկ Ադվոկատի համար խաղի այդպիսի ելքը ուղղակի աններելի է:
Կանխատեսում` «Սանդերլենդի» հաղթանակ:
«Սուոնսի»-«Նյուքասլ» 15.08.15 18:00  «Լիբերթի Ստեդիում»
Այս երկու թիմերը ևս նախորդ տուրում գոլառատ հանդիպումներ անցկացրեցին: Հատկանշական է այն հանգամանքը, որ թե՛ «Սուոնսիի», թե՛ «Նյուքասլի» աստղային նորեկներ Անդրե Այուն և Ջորջինյո Վեյնալդումը դարձան գոլի հեղինակ: Հետաքրքիր կլինի նաև հետևել «Նյուքասլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենի աշխատանքին:
Կանխատեսում` «Սուոնսի» հաղթանակ, կամ ոչ-ոքի
«Տոտենհեմ»-«Սթոկ Սիթի» 15.08.15 18:00 «Ուայթ Հարթ Լեյն»
Նորից նույն հաշվով պարտություններ նախորդ տուրում: Բայց համեմատած «Տոտենհեմի», «Սթոկ Սիթին» ավելի գեղեցիկ, հետաքրքիր և դիտարժան խաղ ցուցադրեց: Բացի դրանից թիմը պատմության մեջ ռեկորդային գումարով գնեց Ջերդան Շաքիրիին:
Կանխատեսում` «Սթոկ Սիթի» հաղթանակ
«Ուոթֆորդ»-«Վեստ Բրոմվիչ» 15.08.15 18:00 «Վիկարիջ Ռոուդ» 
Նորեկների մեջ ամենալավ տպավորությունը թողեց «Ուոթֆորդը»: Խաղալով մրցակցի հարկի տակ կարողացավ «Էվերթոնից» միավորներ խլել: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
«Վեստ Բրոմվիչը» ձախողվեց նախորդ տուրում, բայց այս թիմի երկրպագուներն ունեն ուրախանալու պատճառ` թիմը ռեկորդային գումարով գնեց Սալոմոն Ռոնդոնին և այս խաղից սկսված վենեսուելացի հարձակվողը կկարողանա օգնել իր թիմին:
Կանխատեսում` «Վեստ Բրոմվիչ» հաղթանակ
«Վեստ Հեմ»-«Լեսթեր Սիթի» 15.08.15 18:00 «Ապտոն Պարկ»
Կլաուդիո Ռանիերի վերադարձը ԱՊԼ նշանավորվեց «Լեսթերի» հաղթանակով: Թիմը խաղում էր այնպես, կարծես նախորդ մրցաշրջանը չէր վերջացել, իսկ իրենք էլ պայքարում էին ԱՊԼ-ում մնալու համար:
Սլավեն Բիլիչի թիմի առաջին տուրում կայացած խաղին ես արդեն անդրադարձել եմ:
Այս դիմակայությունում կա ևս մի հետաքրքություն: Ռանիերին անցած խաղից հետո ասել էր, որ իր  ֆուտբոլիստներին մինչև խաղադաշտ մտնելը` հրահանգել է լսել Կասաբիան ռոք խմբի երգերը: Եվ հենց դա է եղել պատճառը, որ թիմն այդպիսի աշխույժ և գեղեցիկ խաղ է ցուցադրել: Սլավեն Բիլիչը նույնպես մեկնաբանել է սա, և ասել որ, եթե այդ երգերը մոտիվացնում են ֆուտբոլիստներին, ապա ինքը կգնի նրանց բոլոր ալբոմները:
Կանխատեսում` մարտական ոչ-ոքի
«Կրիստալ Պելաս»-«Արսենալ» 16.08.15 16:30 «Սելհորսթ Պարկ»
Լոնդոնյան դերբի: Անկեղծ ասած Վենգերի թիմը վատ խաղ անցկացրեց նախորդ տուրում, որին ես արդեն անդրադարձել եմ, իսկ ահա «Կրիստալ Պելասը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց ԱՊԼ-ի նորեկ «Նորվիչին»: Ալան Պարդյուն կարողացել է ստեղծել մի թիմ,  որը իր խաղով մեծ դժվարություններ է առաջացնում գրանդ ակումբների համար: Եվ եթե համեմատենք այս երկու թիմերին, ապա «Կրիստալ Պելասի» ֆուտբոլիստները հոգեբանորեն ավելի լավ վիճակում են: Սրան գումարենք սեփական դաշտում խաղալու գործոնը,ստացվում է որ,  Արսեն Վենգերը լուրջ անհանգստանալու առիթ ունի:
Կանխատեսում` «Կրիստալ Պելաս» հաղթանակ կամ ոչ-ոքի
«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» 16.08.15 19:00 «Էթիհադ Ստեդիում»
Անկասկած տուրի կենտրոնական հանդիպումն է: Շատերը կարծում են, որ հենց այս երկու ակումբներն իրար մեջ կվիճարկեն ԱՊԼ-ի չեմպիոնի կոչումը: «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանը մեկնարկեց վստահ հաղթանակով` 3:0 հաշվով հաղթելով «Վեստ Բրոմվիչին»: Գոլերի հեղինակ դարձան Յայա Տուրեն (2), և Վենսան Կոմպանին: Եվ հատկանշական է հենց այս երկու ֆուտբոլիստների այսպիսի խաղը, քանի որ հենց նրանց գործողություններից է կախված թիմի արդյունավետ խաղը: Նախորդ մրցաշրջանում այս երկու ֆուտբոլիստները չցուցադրեցին իրենց հնարավորությունների մաքսիմումը, որն էլ պատճառ դարձավ թիմի ձախողումներին: Դեռևս հայտնի չէ արդյո՞ք խաղը մեկնարկային րոպեներից կսկսի Սերխիո Ագուերոն թե՞ ոչ, բայց ամեն դեպքում նա լիովին առողջ է:
Իսկ ահա  «Չելսիի» շուրջ արդեն իսկ լուրջ սկանդալ է հասունացել, որին ես ևս անդրադարձել եմ:
Նախորդ տուրում թիմը ոչ-ոքի խաղաց  «Սուոնսիի» հետ: Բացի դրանից այդ խաղում կարմիր քարտ ստացած Տիբո Կուրտուայի որակազրկումը մնաց ուժի մեջ, քանի որ Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան չբավարարեց «Չելսիի» հայցը` որակազրկումը չեղյալ համարելու վերաբերյալ: Բնականաբար Մանուել Պելլեգրինիի թիմը ավելի վստահ է մոտենում այս խաղին:
Կանխատեսում` ոչ-ոքի
 «Լիվերպուլ»-«Բորնմուտ» 17.08.15 23:00  «Էնֆիլդ Ռոուդ»  
Նախորդ տուրում` «Սթոկ Սիթիի» հետ արտագնա խաղում հաղթելով նվազագույն 1:0 հաշվով, Բրենդան Ռոջերսի թիմը վստահություն ձեռք բերեց երկրպագուների մոտ: Շատ լավ տպավորություն թողեցին թիմի նորեկները` Քրիստիան Բենտեկեն, Նաթանիել Կլայնը, Ջո Գոմեսը, Ռոբերտո Ֆիմինոն և Ջեյմս Միլները: Բայց դեռևս պակասում էր առջևի գծում ֆուտբոլիստների համագործակցությունը: Այս խաղում ավելի լավ կերևա «Լիվերպուլի» հարձակման գծի իրական պոտենցիալը:
Կանխատեսում` Լիվերպուլը կհաղթի չոր հաշվով